Օրվա լրահոսը

Տերտերյանի եւ Աղայանի անձնազոհ աշխատանքը` մեկ գրքում տեսաշարք (Տեսանյութ)

Հրատարակությունն ընդգրկում է Իրանում տպագրված մոտ 2200 գիրք: Այսօր Հայաստանի գրողների միությունում ներկայացվեց «Հայ տպագրությունն Իրանում 1638-2011թթ» գիրքը, որի հեղինակներն են գեղանկարիչ Արշալույս Աղայանը եւ աշխարհագրական գիտությունների թեկնածու, 80-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ, «Հայրենադարձ իրանահայերի հ/կ»-ի հիմնադիր եւ  ներկայիս փոխնախագահ Բագրատ Տերտերյանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Արշալույս Աղայանը, գիրքն ի մի է բերում Իրանում

Փոխնախարար. «ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա Երեւանում»

2010 թվականին սկիզբ առած Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ խորը եւ համափարփակ ազատ առեւտրի համաձայնագրի հինգերորդ փուլը ապրիլի կեսին կմեկնարկի Երեւանում: Այսօր այս մասին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Սակայն ԵՄ երկրներ ապրանք արտահանելու համար Հայաստանում դեռեւս չկան կառույցներ, որոնք կարող են Եվրամիության պահանջներին համապատասխան՝ արտադրանքի որակի եւ անվտանգության

Չինացին ստեղծել է քամու արագությամբ աշխատող ավտոմեքենա

Պեկինցի գյուղատնտես Տանգ Չժենպինը մոտ 3 ամսում ստեղծել է յուրահատուկ ավտոմեքենա, որի ընթանալու համար հարկավոր է ընդամենը քամի: 3 մետր երկարություն և 1 մետր բարձրություն ունեցող մեքենան զարգացնում է ժամում 140 կիլոմետր արագություն: Չժենպինը հավաստիացնում է, որ իր հայտնագործությունը ավելի արժեքավոր է քան արևի էներգիայով աշխատող մեքենանաները, քանի որ թե՛ արագությամբ, և թե հավաքված էներգիայի

Հրայր Թովմասյան. «Արմեն Մարտիրոսյանի պահվածքը վայել չէ քաղաքական գործչին»

Նախարարը պատմում է, թե ինչպես է երեկ Արմեն Մարտիրոսյանը փողոցի կենտրոնով վազել Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված միջադեպին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Ցավում եմ, որ հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվում: Բայց այն, ինչ որ պարոն Մարտիրոսյանն էր անում, այն ինչը որ տեսել եմ եւ

«Ուրախալի է, որ մենք քիչ-քիչ հրաժարվում ենք միատոն հագուստներից». Ոճաբանը` երիտասարդների հագուստների մասին

«Սիրում եմ, երբ տղաները բացի ջինսերից, նաև դասական տաբատներ են կրում, ինչը նկատելի է հիմա: Սակայն կան մարդիկ, ովքեր փորձում են ջինսերը համադրել վերնաշապիկների և օձիքների հետ, այնինչ երբեմն տգեղ և անճաշակ բան է ստացվում, լինում է նաև հակառակը, երբ պրակտիկ կամ սպորտային ոճի մայկաները հագնում են դասական տաբատի հետ»,-ասում է 24-ամյա Սրբուհին: «Առավոտ երիտասարդականը»

Հայերն ու ֆրանսիացիները համատեղ կինո կարտադրեն

Կինոարտադրության եւ ֆիլմերի փոխանակման ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերը խթանելու համար, մեր երկրի եւ Ֆրանսիայի միջեւ համաձայնագիր կկնքվի: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում համաձայնագրի անհրաժեշտությունը պատճառաբանվում է կինոարտադրության ոլորտում երկու երկրների համատեղ ժառանգության ընդլայնմամբ: Համաձայնագրով ամրագրվում է, որ համատեղ արտադրության ֆիլմը պետք է նկարահանվի տեխնիկական եւ ֆինանսական լուրջ հնարավորություններ եւ մաս­նագիտական

«Սխալները երբեք չեն մոռացվում, բայց և օգնում են նորից չկրկնել դրանք». Խղճի խայթ առաջացնելու ու դրա հոգեբանական բացատրության մասին

Իրենց ուզածին հասնելու կամ ուշադրության պակասը լրացնելու համար մարդիկ պատրաստ են ամենատարբեր քայլերի՝ սպառնալիքից մինչև խաբկանք: Հաճախ այդ բացը փորձում են լրացնել դիմացինի մոտ խղճի խայթ առաջացնելով. ոմանց հաջողվում է, ոմանք էլ կրկնակի անգամ հիասթափեցնում են դիմացինին: 21-ամյա Լուսինեն ևս ուշադրություն գրավելու այդ տարբերակն էր ընտրել. «Նա իմ իդեալն էր, ես երազում էի նրան իմ

Աշխատանքից կրճատված 27-ամյա դաստիարակչուհի . «Սամվել Բալասանյանը որբիս սոված է թողել» (տեսանյութ )

Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրու «Հուսո առագաստ թիվ 27 մանկապարտեզ ՀՌԱԿ»-ից հեռացված երիտասարդ դաստիարակչուհի Ֆլորա Սարգսյանը `պնդելով, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր որբ երեխային սոված է թողել: Ըստ բողոքավորի, վերջինս քաղաքապետ դառնալուն պես իրեն ազատել է աշխատանքից: «Ասում էր բոլոր մասնագետ կադրերին չեմ ազատի աշխատանքից, նրանք պետք է մնան

Փաստեր «Հետնորդները» ֆիլմի մասին

«Հետնորդները» ֆիլմը հետաքրքիր եւ ոչ սովորական տրագիկոմեդիա է: Գլխավոր հերոսը Ջորջ Քլունին է: 1. Ֆիլմը հիմնված էր համանուն դեբյուտային գրքի վրա, որի հեղինակը Կաուի Հարտ Հեմինգսն է: Այն հրատարակվել է 2007թ.: 2. Գրքի հեղինակը հայտնվում է ֆիլմում որպես Ջորջ Կլունիի քարտուղարուհի: 3. Փոքր աղջկա դերում, մինչ Սկոթի հայտնվելը, քասթինգ են անցել ավելի քան երեքհարյուր աղջիկ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղայի կոտորածի 21-րդ տարեդարձի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է  խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով: Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն

Տիգրան Սարգսյանը՝ իր գործած մեղքերի մասին

Վարչապետը Զարուհի Փոստանջյանին շնորհակալություն է հայտնում՝ նրբազգաց լինելու համար Այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց.. «Հարգելի Տիգրան Սարգսյան, երեկ մի պահ ձեզ տեսա, շատ տխուր, մտահոգ էր ձեր արտահայտությունը: Այդ մտահոգությունը ձեզ տանջո՞ւմ է, երբ դուք հրաժեշտ եք տալիս մի կառավարության, որը թողել է 35 տոկոս աղքատություն, հազարավոր երեխաներ քաղցած

Patch. «ԱՄՆ-ում կբացվի հայազգի նկարչի ցուցահանդեսը»

Ջորջիա նահանգի Նորքրոս քաղաքի «Վարգաս և Հարբին» պատկերասրահում կցուցադրվի հայազգի նկարչի «Վենետիկի երանգները» ցուցահանդեսը: Գրում է «Փեթչ» լրատվականը: Ցուցահանդեսում կներկայացվեն 81-ամյա Արմանդ Մ-ի իմպրեսիոնիստական գործերը: Լրատվականը գրում է, որ աշխարհահռչակ նկարիչը, օգտագործելով յուղանկարչության տեխնիկան, անտիկ մեթոդները համակցում է ժամանակակից իմպրեսիոնիզմին՝ կերտելով անցյալի և ներկայի յուրահատուկ խառնուրդ, ինչը հազվագյուտ երևույթ է այսօրվա արվեստում: Արմեն Մումջյանը, որը

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողերի նշանակությունը կփոխեն

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կառավարությունից գումար է ուզում «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սահմանները հաստատելու համար

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել Մարգարեթ Թետչերի հիշատակը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է առաջիկա հանգստյան օրերին երկրի առաջնության հանդիպումներում երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու արարողություններ չկատարել: Այս մասին տեղեկացրել է BBC ռադիոկայանը` ընդգծելով, որ «Թեեւ ֆուտբոլային ասոցիացիայի բարձրագույն ղեկավարության բացարձակ մեծամասնությունը Թետչերի երկրպագուն են, սակայն նրանք չեն համարձակվել մարզադաշտերում լռության րոպե կազմակերպել, քանի որ վստահ չեն, թե հանդիսականները

ԵՄ-ի հետ DCFTA համաձայնագրով կվերանա՞ն մենաշնորհները

Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններ. խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ազդեցությունը երկկողմանի առևտրային կապերի վրա» թեմայով հետազոտության շնորհանդեսը: Երկլեզվանի հետազոտությունը բաղկացած է հինգ գլուխներից, որոնք վերաբերվում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին եւ գործարար միջավայրին, Հայաստանի եւ Եվրամիության երկրների առեւտրային կապերին եւ եւս երեք ոլորտներին: Aravot.am-ի հետ զրույցում գրքի համահեղինակ,

418 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 10-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,540,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418 դրամ:

Ի՞նչ կապ ունեն Ավետիք Իսահակյանը, սեքսապաթոլոգն ու «Կռունկ» ավիաընկերությունը (Տեսանյութ)

Եթե ոչնչանա «Արմավիան», ըստ Շահեն Պետրոսյանի, իր հետեւից «վարի են գնալու» մի շարք ընկերություններ

Շուշան Պետրոսյանը Կարեն Անդրեասյանին հրավիրում է 1-օրյա շրջագայության

Նա դժգոհում է այն խնդիրներից, որոնց առնչվում է երգչուհին Այսօր ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը մի քանի հարց ուղղեց իր մասնագիտական ոլորտներից: Նախ նա հետաքրքրվեց, թե ինչքանով է արդարացի, որ կերպարվեստի արհեստանոցները հարկվում են կազինոների չափով: Նա դժգոհեց, որ ստեղծագործական տարածքներ չկան, յուղաներկերը շատ թանկացել են, արհեստանոցները ստիպված վաճառում են: Շուշան Պետրոսյանը

«Իշխանությունների իրական դեմքը»

Րաֆֆի Հովհաննիսյանն ու հասարակությունը իրար հասկանալու խնդիր ունեն: Հետեւելով վերջին զարգացումներին՝ հատկապես երեկվա միջադեպերին, այս եզրակացությանն է հանգել քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ «Կա մի չհաղթահարված խոչընդոտ, որպեսզի հասկանան, ով ինչ է ուզում ի վերջո, պրոցեսն ուր է գնում եւ ինչ արդյունք կարելի է դրանից ակնկալել»,- «Ա1+»-ին ասաց նա։ Քաղաքագետի կարծիքով՝ քաղաքական գործընթացները զարգանում են իրականությունից կտրված

Հայ հոգեւորականները բախվել են պատարագի ժամանակ

Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայկական եկեղեցում կիրակի օրը տհաճ միջադեպ է եղել. պատարագի ժամանակ բախվել են երկու հայ հոգեւորական՝ Քրիստափոր սարկավագ Ֆրունջյանն (լուսանկարում) ու Կարո սարկավագը: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Քրիստափոր սարկավագը հայտնեց, որ Կարո սարկավագը նույնիսկ փորձել է ձեռք բարձրացնել իր վրա, ինչը կանխել է քահանաներից մեկը: Մեր զրուցակիցը նշեց, որ տեղի եկեղեցում հոգեւոր օջախին ոչ

Մշակութային միջոցառում Օտտավայում

Ապրիլի 9-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ մասնակցեց Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների եւ տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը: Տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցեցին շուրջ երկու տասնյակ դեսպանություններ եւ կազմակերպություններ: ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրվեցին հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեստներ:

Մարտիրոսյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն հարվածած ոստիկաններին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Ինչպես տեղեկացրեց Մարտիրոսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը, Մարտիրոսյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել իրեն մարմնական վնասվածք հասցնելու պատճառներն ու հանգամանքները: Ժամը 19-ի մոտակայքում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների բողոքի

Ստյոպա Սաֆարյանը պարզելու է «հաստավիզ» ոստիկանի ինքնությունը

«Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է պարզել այն ոստիկանի ինքնությունը, ով երեկ իրեն փորձել է բերման ենթարկել`պատճառաբանելով, թե հարբած է: Մեզ հետ զրույցում` անդրադառնալով երեկվա բախումներին, պատմեց, թե ինչպես են իրեն ոստիկանները` երկու թեւերից բռնած, գցել մայթ, այնտեղից էլ երկու ոստիկան տեղափոխել: Պարոն Սաֆարյանի պատմելով, ինքը եւ մի քանի այլ ժառանգականներ ընդամենը շրջափակել էին Րաֆֆի

Սնանկացած «Հայկական ավիաուղիները» 10 միլիոն դոլար շահույթ է ունեցել (Տեսանյութ)

Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը, ըստ հանրային խորհրդի ներկայացուցչի, իրավունք չունի դատողություններ անել «Արմավիայի» մասին

Բնապահպանական շարժման և ընդդիմության լիդերի «մահը»

«Որպես քաղաքական գործոն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ալեւս չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների` ժողովրդավարական և իրավական սահմաններում լինելու հարցը` այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ այսպիսով փակվեց նախագահական ընտրությունների էջը: Քաղաքագետը Ր. Հովհաննիսյանի խոսքերի ու գործերի միջև հակասություն է տեսնում ու մանրամասնում. «Րաֆֆին լավ հասկացել էր, որ իր հայտարարություններն իրատեսական

Մինասյան. «Մարաղայի կոտորածի ժամանակ ադրբեջանցիները կիրառել են միջնադարին հատուկ բարբարոս միջոցներ» (Տեսանյութ)

«1992թ.  ապրիլի  10-ին ադրբեջանական կանոնավոր զորամիավորումները ներխուժեցին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը, ենթարկեցին այն հրետանակոծության, թալանի, կողոպուտի: Գործողությունները պլանավորված էին: Սպանվեց 57 մարդ, 53 խաղաղ բնակիչ էլ գերեվարվեց: Բռնարարքները նաեւ մայիսի 10-ին շարունակվեցին, երբ 13 խաղաղ բնակիչ գերեվարվեց»,-այսօր «Արմատ» մամուլի ակումբում, ներկայացնելով Մարաղայի կոտորածը, ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նշեց, որ բռնարարքները որպես

Մրցակցությունը նվազել է, ավիատոմսերի գները բարձրացել են

«Արմավիան» սնանկացավ, ռուսական ավիաընկերությունները կհարստանան

«Թատրոն-X»-ն այս տարի ներգրավելու է սոցիալական խնդիրներ ունեցող հանդիսատեսին (Տեսանյութ)

Մեկնարկում է «Թատրոն–X» 6-րդ հանրապետական փառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը ապրիլի 10-ից մայիսի  2-ը անցկացնում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը, որին մասնակցում են հայաստանյան 17 թատրոններ եւ թատերախմբեր: Ինչպես այսօր Մշակույթի նախարարությունում լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, փառատոնի բյուջեն վերանայվել է, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել նաեւ մարզային փուլը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ է արել Գալուստ Սահակյանին

«Եվ ժողովուրդը հուսախաբվեց, և մենք հուսախաբվեցինք, և ժողովուրդն էր ցանկանում, և մենք էինք ցանկանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկվա իրադարձություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հարցին, թե ի՞նչ էր ցանկանում իշխանությունը, Գալուստ Սահակյանը նշեց, որ ցանկանում էին տեսնել կազմակերպված ընդդիմություն, ինչն առաջին փորձը կլիներ Հայաստանի Հանրապետությունում: Մյուս հարցին, թե երեկ ի՞նչ

Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակ

«Ես երեկ եղել եմ բոլոր այն իրադարձությունների վայրում, որոնք տեղի են ունեցել`Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում եւ կարող եմ ասել, որ որեւէ անկառավարելի ամբոխ ես չեմ տեսել, տեսել եմ ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Ցավոք, ՀՀ -ում ամբոխի են վերածվել գործող իշխանությունները եւ նրանք անկառավարելի են, որովհետեւ չեն կառավարվում ՀՀ օրենքներով եւ Սահմանադրութամբ»,-

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30