Օրվա լրահոսը
Հաղթանակ Շահումյան. «Նկարիչների միությունը գնում է ինքնաոչնչացման»
ՀՀ նկարիչների միության նախորդ՝ 2008թ կայացած համագումարում միության նախագահի թեկնածու առաջադրված, ճանաչված նկարիչ եւ ակտիվ քաղաքացի Հաղթանակ Շահումյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, չի՞ պատրաստվում կրկին առաջադրվել նկարիչների միության գալիք համագումարին: «Ես տեղյակ չեմ՝ համագումար լինելու է, թե՞ ոչ: Երեկ մամուլից իմացա, որ նման մտադրություն կա: Ի դեպ, մեր միության կանոնադրությամբ նախատեսվում էր, որ 2010 թվականի վերջին պետք
Դավիթ Հարությունյանը կիսել է ՀԱԿ դիրքորոշումը եւ հակադրվել է արդարադատության նախարարին
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են ՀԱԿ-ից՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, նույն խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ– ից՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու նրա վերադաս պաշտոնյաները՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Կարինե Խոդիկյան. «Ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա»
Հատված դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հարցազրույցից: – Այսօրվա դեպքերը, անցքերը դժվար թե հենց այսօր կամ վաղն արտացոլվեն գրականության մեջ. դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ընդհանրապես անկախության շրջանի գրականությունն ինչպե՞ս կբնորոշեք։ – Քանի որ փոքրիշատե ծանոթ եմ այսօր ստեղծվող մեր գրականությանը, ամեն անգամ ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա։ Բայց
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Զարուհի Փոստանջյանը «բարոյական իրավունք չունի արտահայտվելու Արցախի ժողովրդի անունից»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, նախ՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ապա՝ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը հարց ուղղեցին նրան այն մասին, թե արդյո՞ք նա ծանոթ է իր օրինագծի նկատմամբ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքին, կո՞ղմ են նրանք Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, թե՞ դեմ։ Զարուհի Փոստանջյանը երկու
Կալանքը՝ խափանման իրավաչափ միջո՞ց, թե՞ պատիժ
«Խափանման միջոցի կիրառումից, իհարկե, բավարար հիմքերի առկայության դեպքում, ձեռնպահ մնալու գերխնդիրը պաշտպանության արդյունավետ կազմակերպումն է, ինչն իր հերթին արդար դատաքննության լուրջ երաշխիք է: Ինքնին հասկանալի է, որ մինչդատական վարույթի ընթացքում ազատության մեջ մնալը տալիս է հավուր պատշաճի քննություն, ինչպես նաև մատչելի պաշտպանություն իրականացնելու հնարավորություն, ինչում պակաս շահագրգռված չեն նաև տուժողները: Վերջիններս ևս հետաքրքրված են գործի
Ռուբեն Մեհրաբյան. «Ռուսաստանն ինքն է հրահրել Ղարաբաղյան կոնֆլիկտը»
Նոյեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանելու: Վերլուծություններ կան, որ այս այցից շատ բան է կախված ու հատկապես կանխատեսումներ կան, որ ինչպես Շվեյցարիայի իշխանություններին է Թուրքիան խնդրել միջնորդել ԼՂ հարցում, այնպես էլ Ռուսաստանի իշխանություններին կհիշեցնի ԼՂ հարցի՝ իրենց համար նպաստավոր «պահանջների» մասին: Ու Թուրքիան Ռուսաստանից այս հարցում շատ սպասելիքներ ունի: Aravot.am-ը «Քաղաքական եւ
Հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող իր
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 դպրոցի մոտակայքում, խողովակաշարի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող իր: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: ԱԻՆ
ԱԺ պատգամավոր. «Ի՞նչ տարբերություն՝ գոմի անասուններին հետեւել, թե խորհրդարանի պատգամավորներին»
Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հարցազրույցից: – Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք վերաբերում ԱԺ–ում պատգամավորների խոսակցությունները գաղտնալսելուն։ – Երբ ես վերջին անգամ կատակ էի անում ԱԺ-ում, ու երբ այն բառացիորեն տպվեց մամուլում, այն էլ այն դեպքում, երբ այդ ժամանակ ԱԺ միջանցքում ոչ մեկը չկար… Կատակել էի, որ դուռը դժվար է բացվում, ու ասել էի,
Եկավ աշուն ու մարդիկ սկսեցին հաց չուտե՞լ
Ազգային ժողովում մի քանի հանրապետական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են իրենք գնահատում պաշտոնական տեղեկատվությանը, ըստ որի՝ Հայաստանում հացի սպառումը նվազել 11 տոկոսով, իսկ մսինը՝ 4: Մեր առաջին զրուցակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է: – Պարոն Սահակյան, ըստ ձեզ, ինչի՞ արդյունք է հացի ու մսի սպառման ծավալների նվազումը։ – Աշնան։ – Այսի՞նքն, եկավ աշուն ու
Յուրի Վարդանյանի որդին թմրանյութը ձեռք է բերել Ագարակից. Նոր մանրամասներ
Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, թմրանյութ օգտագործել է նախկինում, այժմ դադարեցրել է ու այլևս չի ցանկանում հիշել այդ մասին, հրաժարվել է դրանից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր
«Հայաստանը պետք է որոշի՝ որ ուղղությամբ է ցանկանում առաջ շարժվել». Ջոն Հեֆերն
– Պրն դեսպան, սկսենք ամենաթարմ իրադարձություններից՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ թե ՛ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների, թե՛ Ոստիկանության գործողությունների առումով։ – Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին խոսելով՝ կցանկանայի նշել, որ մենք՝ ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ոստիկանության հետ ունեցել ենք բավականին ուժեղ և ակտիվ ծրագիր։ Աշխատել ենք Ոստիկանության հետ՝ ինչպես
Փակվել են առեւտրի ավելի քան երկու հազար օբյեկտներ
Համաձայն պաշտոնական վիճակագրության, հանրապետությունում մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը սեպտեմբերին կազմել է 16 հազ. 778՝ նախորդ 1 տարվա այդ նույն ժամանակահատվածի 18 հազ. 898-ի դիմաց։ Առեւտրի օբյեկտների քանակը միայն մայրաքաղաքում նվազել է շուրջ 1600-ով։ Այսինքն՝ միայն Երեւանում երեք անգամ ավելի շատ մանրածախ առեւտրի օբյեկտներ են փակվել, քան հանրապետության բոլոր բնակավայրերում միասին վերցրած, չնայած հանգամանքին, որ մայրաքաղաքում
16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գևորգ Բ.-ին, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Մարիա Գեւորգյանին կհաջողվի՞ մտնել առաջատարների տասնյակ
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող 100 կանանց մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշարն այսօր ավարտվում է: Տասներորդ տուրից հետո հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը ( նկարում) 6,5 միավորով ընթանում է 14-րդ հորիզոնականում: Այսօր նա հանդիպում է Ուզբեկստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Նաֆիսա Մումինովայի հետ: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան վաստակել է 7,0 միավոր եւ մրցաշարային
«Ազդարար» հանդեսի կալանավորված խմբագիրն ասում է. «Անկյուն քշված առնետի օրն եմ ընկել»
«Համընդհանուր սուտ, շփոթ է: Ինձ դարձրել են հանցագործ: Ես ոչ մի ցուցմունք չեմ տալիս:Այդ մասին ասել եմ քննիչին: Ես խոսքադուլ եմ անում, չեմ ընդունել իմ մեղադրանքը: Ես օդի մեջ գնում եմ ութ տարվա ազատազրկման: Հենց այնպես:Անկյուն քշված առնետի օրն եմ ընկել»,-մեր հետ հեռակա զրույցի ժամանակ ասաց կալանավոր, «Ազդարար « հանդեսի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը: Օրեր
Հայաստանը «Ֆորբսի» վատագույն 10-յակի մեջ
Աշխարհի ամենահեղինակավոր գործարար պարբերականներից մեկը՝ ամերիկյան «Ֆորբսը» (Forbes) հրապարակել է «աշխարհի 10 վատագույն տնտեսությունները» հերթական ուսումնասիրությունը։ Հայաստանը կրկին հայտնվել է այդ վատագույնների մեջ։ ՀՀ-ին այդ «պատվավոր տասնյակում» ընկերակցում են Մադագասկարը, Գվինեան, Ուկրաինան, Ճամայկան, Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան եւ Իրանը։ Առաջին անգամ Հայաստանը «Ֆորբսի» վատագույն 10-յակի մեջ հայտնվել էր 2011– ին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի
Հայաստանի շախմատիստներից ամենաարդյունավետը Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանն են
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականներում ամենաարդյունավետ խաղը ցույց են տալիս Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Լիլիթը մասնակցել է բոլոր հինգ տուրերին եւ թիմին բերել 4.0 միավոր: Երկրորդ ցուցանիշն ունի Լիլիթ Գալոյանը՝ 3,5 միավորով: Լեւոնը, որ նույնպես հանդես է եկել բոլոր տուրերում, առաջին խաղատախտակի առջեւ իր անվան դիմաց գրանցել է
Վտանգավոր ժամանակը
Նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարներում, որտեղ ներկայացվում է Սերժ Սարգսյանի Ղարաբաղ կատարած այցը, երևում է, որ զորամասեր, դիրքեր կատարած այցելությունների ընթացքում լիովին համազգեստավոր կոնտինգենտին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուղեկցում է մի քաղաքացիական անձնավորություն՝ նույն ինքը Զորի Բալայանը, Պուտինին ուղղված սրտաճմլիկ նամակի հեղինակը, որը «ռուսաց ցարին» հորդորում էր հիշել Գյուլիստանի մասին և գալ տեր կանգնել
Դանակահարություն գերեզմանատան ճանապարհին
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արման Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, վնասվածքը պատճառելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին, ժամը 03.30-ին, բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Զավեն Ա.-ն: Պարզվել է, որ
Արագաչափերն ավելացրել են կոռուպցիան
ՀԱԿ պատգամավորներն օրերս 16 էջանոց փաստաթուղթ են ուղարկել կառավարություն։ «Սրանք կոնկրետ հարցադրումներ են կառավարությանը, որոնք ցույց են տալիս, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում արագաչափիչների եւ տեսախցիկների տեղադրումը, բերված են հաշվարկներ։ Մենք պատասխանը կստանանք եւ արդեն, կապված այդ պատասխանից, գուցեեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք Ազգային ժողովում»,- ասում է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Կոնգրեսի հարցադրումները վերաբերում
Կոնգրեսական Շիֆ. «Հայ որբերի գորգը հայ ժողովրդի առաձգականության խորհրդանիշ է»
«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեագրված նամակում հորդորել է թույլատրել «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգի» ցուցադրումը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեագրված նամակում հորդորել է թույլատրել «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգի» ցուցադրումը: «Վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի գորգը ցուցադրելուց հրաժարվելն անհասկանալի է,
Շաքարային դիաբետի համաշխարհային օրն է
Այսօր նշվում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը: Աշխարհում այս հիվանդությունն այլևս համարվում է ապրելակերպ: 1922 թվականի հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը պատմության մեջ առաջին անգամ կատարում է ինսուլինի ներարկում՝ փրկելով դիաբետի ծանր ձևով տառապող 14-ամյա տղայի կյանքը: Բանտինգը ինսուլինի հայտնագործման բոլոր իրավունքները հանձնում է Տորոնտոյի համալսարանին՝ հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցելով Բժշկական հետազոտությունների Կանադական
Որոնողափրկարարական աշխատանքներ Սևանա լճում
Նոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.: Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի
Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14–ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16–ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովին: Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության » թեմայով։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային
1news.az. Ադրբեջանցու հետ պարողը ԿԳԲ-ի գործակա՞լ է
«Ժամանակակից մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը կրկին մեղադրել է Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլիին հայ աղջկա հետ պարելու համար և հրավիրել է իր մոտ զրույցի: Հայտնում է «1 նյուզ.ազ»-ը՝ հղում անելով «Վիրտուալազ.օրգ»-ին: «Գաջիլիի հետ մենք մտերմորեն կզրուցենք: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է խոսել հայ աղջիկների հետ, ո՞րն էր այդ հանդիպման նպատակը: Գաջիլին դեռ երեխա է,
BBC-ն` Սիրիայի երկու հայ աշակերտների մահվան մասին
Նոյեմբերի 11-ին Դամասկոսում պայթյունից մահացած երկու հայ երեխաների՝ Վանեսա Միխո Պետրոսի և Հովհաննես Աթոքանյանի ողբերգությունը «Բի Բի Սի»-ի թղթակից Լիզ Դուսեն նկարագրում է․ Անթուն Միխոն գլուխն առել էր ձեռքերի մեջ, երբ բժիշկը կարում էր նրա 8-ամյա եղբոր աղջկա՝ Վանեսայի վերքերը: Աղջկա վարդագույն եզրագծերով սպիտակ մարզական կոշիկները շիտակ դրված էին կողքի մետաղական անկողնու վրա: «Իմ եղբոր
«Ձեր գնահատմամբ փոշիացում է, մեր համոզմամբ`դասական կոռուպցիա». Խաչատուր Քոքոբելյան
Խորհրդարանական հանձնաժողովներում 2014 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստներն անարդյունավետ են օգտագործվել, քանի որ 94 % դեպքերում դրանք ստացել են ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չեն էլ փնտրել: Այսօր, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Տիգրան Սարգսյանին հիշեցրեց իր հայտարարություններն այն մասին, որ
Աշոտ Վարդապետյանը չորրորդ անգամ գործի դրեց ժամացույցը
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին Չեննայում ընթացող շախմատի աշխարհի գահի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, հայաստանցի Աշոտ Վարդապետյանը չորրորդ անգամ գործի դրեց ժամացույցը: Չորրորդ տուրում սպիտակներով խաղում էր գործող չեմպիոնը: Ի տարբերություն նախորդ երեքի, այս անգամ պայքարը տեւական էր, սակայն կրկին կողմերին չհաջողվեց իր առավելությունը հաստատել: 64-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի:


















































