Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Շիֆ. «Հայ որբերի գորգը հայ ժողովրդի առաձգականության խորհրդանիշ է»

Նոյեմբեր 14,2013 10:36

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեագրված նամակում հորդորել է թույլատրել «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգի» ցուցադրումը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեագրված նամակում հորդորել է թույլատրել «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգի» ցուցադրումը:

«Վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի գորգը ցուցադրելուց հրաժարվելն անհասկանալի է, քանի որ նման որոշումը մեծ ցավ է պատճառում հայ համայնքին», – մատնանշում է կոնգրեսական Շիֆն իր պաշտոնական կայքում հրապարակված նամակում:

«Այս գործը ոչ միայն իր ամենամութ օրերը վերապրած հայ ժողովրդի առաձգականության խորհրդանիշ է, այլև շոշափելի արտահայտում է անհերքելի այն ճշմարտության, որ 20 դարի սկզբում սպանվել է 1,5 միլիոն մարդ, և որ Ամերիկայի կառավարությունն առանցքային դեր է ունեցել հայ ժողովրդի տառապանքներին ուշադրություն հրավիրելու և դրանք վերապրածներին օժանդակություն տրամադրելու գործում», – ասված է նամակում

Կոնգրեսական Շիֆը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը չի ցանկանում Հայոց ցեղասպանությունն անվանել այն բառով, որն արտահայտում է դրա էությունը, այն է՝ «ցեղասպանություն» բառը, ինչի վերջին դրսևորումը «Սմիթսոնիան» թանգարանում ցուցադրման համար տրամադրելուց հրաժարվելն է, որի համար որևէ բացատրություն չի ներկայացվում:

«Հայ որբերի գորգն արժանի է ցուցադրման, և ցեղասպանությունից տուժած միլիոնավոր մարդիկ արժանի են այն տեսնելու. հուսով եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմը կընդունի «Սմիթսոնիան» թանգարանում ցուցադրման արժանի գորգը տրամադրելու մասին որոշում», – ասված է կոնգրեսական Շիֆի կողմից ԱՄՆ-ի վարչակազմին հասցեավորված նամակում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ավելի քան 30 կոնգրեսական դրել են իրենց ստորագրությունները կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դեյվիդ Վալադաոյի հեղինակած՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930