Լրահոս
Օրվա լրահոսը

1news.az. Ադրբեջանցու հետ պարողը ԿԳԲ-ի գործակա՞լ է

Նոյեմբեր 13,2013 22:45

«Ժամանակակից մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը կրկին մեղադրել է Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլիին հայ աղջկա հետ պարելու համար և հրավիրել է իր մոտ զրույցի: Հայտնում է «1 նյուզ.ազ»-ը՝ հղում անելով «Վիրտուալազ.օրգ»-ին:

«Գաջիլիի հետ մենք մտերմորեն կզրուցենք: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է խոսել հայ աղջիկների հետ, ո՞րն էր այդ հանդիպման նպատակը: Գաջիլին դեռ երեխա է, նա չգիտի հայերին, իսկ ես Հայաստանում եմ ծնվել և լավ գիտեմ:

Իմ գաղտնի աղբյուրներից ես հավաստի տեղեկություն եմ ստացել, որ այդ աղջիկները, որոնց հետ պարել է Գաջիլին, ԿԳԲ-ի գործակալներ են», – ասել է ադրբեջանցի գործիչը, որը շատ ծանր է տանում հայերի նկատմամբ դրական վերաբերմունքը:

Գաջիևը, որը մեկ շաբաթ առաջ Գաջիլիին սպառնացել էր ծեծել հայուհու հետ պարելու համարձակության համար, հայտնել է, որ իրենց հանդիպումը կարող է տեղի ունենալ բացառապես իր կուսակցության գրասենյակում:

«Ես քաղաքական գործիչ եմ, որը երեք անգամ նախագահի թեկնածու է եղել: Ես խելագար չեմ, որ նստեմ թեյարանում, որտեղ թեյիս մեջ կարող են թույն լցնել: Գաջիլին թող չվախենա մեր գրասենյակ գալուց: Իր հետ կարող է վերցնել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին», – ասել է Գաջիևը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930