Օրվա լրահոսը
Արարատում ԲՀԿ թեկնածու. «Մենք խի՞ ենք ընդդիմություն»
«Արարատում ընդդիմությունը երբեք չի հաղթել,-ասում է հանրապետական թեկնածու Հայկ Հայկյանը,-ընդդիմության թեկնածուն չի հաղթել, որովհետեւ քաղաքը գնում է այն մարդու հետեւից, ում վստահում է։ «Ո՞վ է ընդդիմություն»,-զարմանում է Արարատի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն, որին աջակցում է Գագիկ Ծառուկյանը՝ 1300 աշխատատեղ ունեցող Արարատի ցեմենտի գործարանի սեփականատերը։ «Մենք խի՞ ենք ընդդիմություն, մենք մեր ժողովրդի համար միշտ էլ արել ենք
Շատերը Շանթի արածը համարում են հայ հանրության կենսունակության նշան
Շանթ Հարությունյանը եւ նրա խումբը ջարդեց հերթական մի տաբու եւ ցույց տվեց, որ կարելի է ուղղակի փայտերն առնել եւ գնալ նախագահական նստավայրի վրա։
Ռոստելեկոմի «Տրիո կոնստրուկտոր» ծառայությունների փաթեթներն այսուհետ հեռահաղորդակցության ծառայությունները հասանելի կդարձնեն հայաստանյան սպառողներին
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ներկայացնում է հեռահաղորդակցության շուկայում եզակի և աննախադեպ առաջարկը՝ «Տրիո կոնստրուկտոր» փաթեթները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր բաժանորդի ձևավորելու Լայնաշերտ ինտերնետի, ԱյՓի հեռուստատեսության և Ֆիքսված հեռախոսակապի իրեն համար ցանկալի փաթեթը: «Տրիո կոնստրուկտորը» ստեղծվել է այնպես, որ հասանելի լինի յուրաքանչյուր սպառողի և բավարարի հեռահաղորդակոցության ոլորտի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուրի պահանջմունքները: «Տրիո կոնստրուկտորը» հանդիսանում է շուկայի միակ առաջարկը, որի
Շանթ Հարությունյանի գործով ձերբակալվածների փաստաբանները դժվարանում են հանդիպել իրենց պաշտպանյալների հետ
Պարզվում է՝ ձերբակալվածների մեջ ոչ միայն հացադուլավոր, հոգեկան հիվանդ, այլեւ անչափահաս կա։ Անչափահաս Դավիթ Մկրտչյանի պաշտպան Հայկուհի Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի հանդիպել իր պաշտպանյալին։ Բայց նրա հետ կապված քննության ընթացքում կարող են խոչընդոտներ առաջանալ, քանի որ Դավիթը չունի ծննդյան վկայական եւ այլ փաստաթղթեր։ Մայրը տանն է ծննդաբերել եւ հետագայում նաեւ ծննդյան
Հրդեհ կաթսայատանը
Նոյեմբերի 8-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հին խճուղում գտնվող նորակառույց շինության վերելակի հորանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուկաշին փողոցի թիվ 153 հասցեում գտնվող կաթսայատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.29-ին, մարվել` 02.50-ին: Այրվել են կախովի առաստաղ (30 քմ), պատուհան`
Արտգործնախարարը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին
Նոյեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Փարիզում մեկնարկած 29-րդ նախարարական համաժողովին, որին ներկա էին կազմակերպության 77 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները: Նախարարական համաժողովի օրակարգում էին 2012թ. հոկտեմբերին կայացած Կինշասայի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ տարի Դակարում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը, որը կարևորեց
Ինչո՞ւ են հնարավոր էշերի կամ շշերի հեղափոխությունները
Որ մեր ոստիկանության աշխատանքը հեռու է ցանկալիից, սա զգում է ոստիկանության հետ առնչվող ամեն քաղաքացի, ու ոստիկանության աշխատանքը կուզեինք շատ ավելի բարձր մակարդակում, եւ որ կարեւորն է` վստահության հարթույթից դիտարկել, սա շատերիս կյանքի օրակարգում առկա ցանկությունների շարքում դեռ երկար է լինելու: Ու չարժե մատնացույց անել զանազան զեկույցների զանազան թվերը` թե այս ու այս բարեփոխումներն են
Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվածներից 10-ին մեղադրանք է առաջադրվել
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 20 ձերբակալվածներից 10-ին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին նրանց խափանման միջոցի հարցն է լուծվում: Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե ում նկատմամբ են մեղադրանք առաջադրվել: Այս մասին կհայտնենք ավելի ուշ: Ի դեպ, Շանթ Հարությունյանը
Լրատվամիջոցները սկսել են հաճախ լուսաբանել ընտանեկան բռնություն թեման (ֆոտոշարք)
Նոյեմբերի 7-ին «Մեդիա կենտրոնում» «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում «Ընտանեկան բռնության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես լրագրողներ և լրագրության ֆակուլտետի ուսանողներ, այնպես էլ ուսանողներ այլ ֆակուլտետներից: Հանդիպման խմբավարներն էին Լիդա Մինասյանը, Աննա Հակոբյանը և Սոնա Գևորգյանը: Աննա Հակոբյանը նկատեց, որ լրատվամիջոցները ընտանեկան բռնություն թեման սկսել են հաճախ լուսաբանել. «Սակայն հաճախ
Վթար` հեռուստաաշտարակին հարակից տարածքում
Նոյեմբերի 7-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ հեռուստաաշտարակին հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ
ՀՀԿ-ի կարծիքն անփոփոխ է
«ՀՀԿ-ի եւ առհասարակ ՀՀ իշխանությունների կարծիքն այս հարցում անփոփոխ է`Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին, անթույլատրելի է այս խնդիրը կապել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուի արած այն հայտարարությանը, որ չի բացառվում, որ 2015 թվականին
Երթ դեպի ոստիկանություն
Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ՝ պահանջելով ազատ արձակել նոյեմբերի 5-ի իրադարձությունների ընթացքում ձերբակալվածներին։ Այդ ձերբակալությունները նրանք համարում են անհիմն։ «Ա1+»-ը հաղորդում է, որ նրանք որոշեցին երթով շարժվել ոստիկանության քննչական վարչություն,որպեսզի լսեն իրենց բողոքը։ Երբ նրանք փորձցին բարձրախոսով հայտնել իրենց բողոքը, ոստիկանները թույլ չտվեցին։ Լուսանկարը` «Ա1+»-ի Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
Դեկտեմբերին պատրաստ կլինի ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը դրվեց գործնական ռելսերի վրա այն պահից, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց իր որոշման մասին: Այսօր այդ մասին նա ասաց ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ`պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, որ Հայաստանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը. եղել
Վարդան Մալխասյան. «Մեզ իշխում են լիսկաներն ու Վարդան Այվազյանները»
Նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները ժողովրդին իրենց ստրուկի պես են վերաբերվում: «Նրանք իրենց անհասկանալի հակահայ քայլերով ապացուցում են, որ դարձել են այս ժողովրդի կատարյալ թշնամիները: Չկա արդեն պետություն, ծաղրանկար է ժողովուրդն արդեն: Այս ծաղրանկարի պայմաններում ենք տասնհինգ տարի շարունակ, երկիրը կառավարում են խաբելով: Համատարած թշնամության, աղքատության, արտագաղթի մեջ, երբ կողոպտել են մեր ազգային
ՀՀԿ-ն գործադիրի նիստում հեղափոխությանը չի անդրադարձել
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցում էին ԳՄ բոլոր անդամները: Ներկա էր նաեւ ԳՄ անդամ Կարեն Կարապետյանն, ով շատ քիչ է լինում Հայաստանում, եւ բնականաբար, հազվագյուտ դեպքերում է մասնակցում նիստերին: Ի սկզբանէ ակնկալվում էր, որ այս նիստի «արդյունքները» հետաքրքիր էին լինելու` նկատի ունենալով երկու օր առաջ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը եւ դրա
Ազատամարտիկը՝ ՀՀ ոստիկանապետին. «Չփորձես այս երիտասարդության հայրենասիրական հոգին կոտրել» (տեսանյութ)
«Շանթը ինքնատիպ մարդ է եւ գնաց ինքնատիպ քայլի: Նմանատիպ քայլ սրանից տարիներ առաջ արեց Գեւորգ կաթողիկոսը՝ արտաքին աշխարհի թշնամիների դեմ. խաչը ձեռքին՝ ազգը տարավ իր հետեւից: Շանթի գործողությունները պետք է նայել հենց այսպես ներքին թշնամու դեմ կռիվ: Նրա գործողությունն այսօր ձոն էր, կանչ, կոչ մեր ազգին՝ ժողովուրդ ոտքի կանգնեք, հերիք է քնեք»,- այսօր Ազատության հրապարակում
1newz.az. Հայ աղջկա հետ պարելու համար Գաջիեւը խոստացել է ծեծել Գաջիլիին
«Ժամանակակից մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիեւը սպառնացել է Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլիին՝ Երեւանում հայ աղջկա հետ պարելու համար: Գաջիեւը հայտնել է, որ իրենց կուսակցության երիտասարդներին հրահանգելու է ծեծել Գաջիլիին: Հայտնում է «1նյուզ.ազ»-ը՝ հղում անելով «Մոդերատոր.ազ»-ին: «Ռամիլ Գաջիլիի Հայաստանում ունեցած զվարճանքը անպատժելի թողնելը սխալ է: Իրավապահ մարմինները այս հարցի հետ կապված պետք է հետաքննություն
Աշոտ Մանուչարյանը պատմում է, թե ինչ Շանթ Հարությունյանը հասկացրեց բոլորին (ֆոտոշարք)
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն իրեն արդեն նոր Հայաստանում է զգում:
«Գենդերային հարաբերությունը» չի դառնա «սեռային հարաբերություն» (տեսանյութեր)
Այն բանից հետո, երբ այս տարի մայիսին ի վերջո ընդունվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակը, ըստ օրենքի հեղինակների, միայն եւ միայն կանանց հանդեպ խտրականության վերացումն է, չեն դադարում այս օրենքի վրա հարձակումները, անգամ օրենքի հեղինակներին են մեղադրում հասարակությանն այլասերելու փորձերի մեջ, համարում են, որ սա առաջին քայլն է, եւ
Hurriyet. Թուրքիայի վարչապետի անունը «Ռեջեփ Թազյիկ Գազդողան» արտասանած գրողն արդարացվել է
Գրող Էմրահ Սերբեսը, որը մեղադրվում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ՝ նրա անունը «Ռեջեփ Թազյիկ Գազդողան» ատրտասանելու համար, արդարացվել է: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Սերբեսը հեռուստատեսային հաղորդման ժամանակ վարչպետի անվան վրա բառախաղեր էր արել՝ «Թայիփը» փոխելով «Թազյիկ», որը թուրքերեն նշանակում է սեղմված ջուր՝ նկատի ունենալով այս տարվա մայիսին Թաքսիմ հրապարակի դեպքերի ժամանակ ցուցարարների
Նոր դատախազը փոխում է մեղադրանքը, դադարեցվեց քրեական հետապնդումը (ֆոտոշարք)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը ժ.18.30 -ին դուրս գալով խորհրդակցական սենյակից` դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակեց Գագիկ Հայրապետյանին, նրա նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը: Մինչ այդ, Գագիկ Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ներգրավված նոր մեղադրողը` ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության ավագ դատախազ Արմեն Աֆանդյանը հանդես եկավ առաջադրված
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը (ֆոտոշարք)
Ողջունելով պատվիրակության անդամներին մեր երկրում՝ Նախագահը նշել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ իրենց հանդիպումն ու բովանդակալից զրույցը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այդ այցը շրջադարձային եղավ երկու երկրների հարաբերություններում. կարճ ժամանակահատվածում ձևավորվեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը, Երևանում վերաբացվեց Իրաքի դեսպանությունը, իսկ այսօր արդեն կայանում
Start.Crimea. Յալթայում հարգել են «Արմենիա»-ի զոհերի հիշատակը
Յալթայում այսօր նշել են 1941թ. նոյեմբերի 7-ին «Արմենիա»նավում մահացածների հիշատակի օրը: Հայտնում է «Ստարտ.Կռիմեա» լրատվականը: Սգո արարողությանը մասնակցել են քաղաքային իշխանությունները, հոգևորականներ, դպրոցականներ և սովորական քաղաքացիներ: Հոգևորականի աղոթքից հետո հավաքվածները զոհերի հիշատակ հարգել են մեկ րոպե լռությամբ, այնուհետև արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել ջրի վրա: «Արմենիա» ուղևորաբեռնափոխադրող շոգենավը 1941թ. Ղրիմի ափի մոտակայքում գնդակոծելով խորտակել են
Ռուբեն Մեհրաբյան. «Գործը թողած`«Что? Где? Когда?» են խաղում»
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով օրերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված ՀՀ կառավարության անդամների` խաղացած «Что? Где? Когда?» խաղին, որը նաեւ քննարկման առարկա դարձավ ֆեյսբուքում, ասաց. «Խնդիրը խաղի մեջ չէ: Թող իրենց գործն անեն, հետո ինչքան ուզում են, ինչ խաղ ուզում են թող խաղան: Խնդիրն այն է, որ իշխանության
Ոստիկանները պարզել են սպանություն կատարողի ինքնությունը (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին ահազանգ ստացվեց. զանգահարել էր Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ սպանություն է կատարվել: Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր` ահազանգողի դուստրը, որին հայրը տանը հայտնաբերել էր մահացած: Ահազանգից րոպեներ անց օպերատիվ-քննչական խմբերն արդեն դեպքի վայրում էին: Դիակի արտաքին
Կապանցի ընկերը՝ Շանթ Հարությունյանի մասին
Շանթ Հարությունյանն էր իր ջոկատով Կապանի տարածաշրջանի Ագարակ ու Եղվարդ գյուղերի տարածքային ինքնապաշտպանությունն իրականացնում, ընկերների հետ էր եկել եւ իրենց հետ բերած զենքով էլ պաշտպանում էին դիրքերը:
Ռուսաստանում ծեծում են ջարդում, Հայաստանում` թալանում
Ձեր համար ո՞նց է. Ռուսաստանում ՌԴ քաղաքացի մի հայ` Արամ Խաչատրյան անվամբ, ատրճանակի սպառնալիքով հարձակվում է ՀՀ քաղաքացի Իրինա Հայրապետյանի վրա, նրան ուժգին ծեծի է ենթարկում և վախեցնելով տանում է նոտարական գրասենյակ, վերջինիցս լիազորագիր է վերցնում, որով իրեն թույլ է տրվում օտարել նրա ամբողջ գույքը, այնուհետև այդտեղից տանում է ամայի մի վայր, կրկին ծեծի ենթարկում
2 հոդված՝ Արգիշտի Կիվիրյանի դեմ
Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ «Ա1+»-ը հաղորդում է, որ սրան այսօր ավելացել է նաեւ սուտ մատնության հոդվածը՝ իբր նա սուտ

















































