Օրվա լրահոսը
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության և Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքները
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազի 2013թ. նոյեմբերի 4-ի թիվ 75 հրամանի, ՀՀ գլխավոր դատախազությունը կազմված է հետևյալ վարչություններից և բաժիններից` 1. Վարչություններ 1) Հատկապես կարևոր գործերով քննության վարչություն, 2) Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչություն, 3) Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչություն, 4) ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչություն, 5) Պետական
Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին մեր երկրում և ընդգծել, որ նման բարձրաստիճան այցելությունները հնարավորություն են ընձեռնում համակողմանիորեն քննարկելու երկրների արդարադատության համակարգերի արդի խնդիրները, դրանց հաղթահարման հնարավորություններն ու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև փորձի փոխանակում կատարելու: Սերժ Սարգսյանը կարևորել է
ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», – ասել է վարչապետ Սարգսյանը: «Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի
Գագիկ Գինոսյան. «Նախագահը, կաթողիկոսը, ԱԺ նախագահը ծափահարում էին ՌԴ-ից եկած ինչ-որ անհասկանալի, կիսաբարո երգչուհիների»
«Ունենալով առատ բերք` մենք հոգևոր սով ենք ապրում»,- «Տեսակետ» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն այսպես արտահայտեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը. «Զարմանալի պարադոքս է` երբեք մեզանում այնքան ճոխ, առատ չի հնչել դասական, հոգևոր երաժշտություն, ինչքան այսօր է: Բայց տպավորություն է ստեղծվում, թե ինչքան շատ են հնչում դասականն ու հոգևորը, այնքան ավելի
38 միլիոնի գողության կազմակերպման մեջ մեղադրվողի արդարացման դատավճիռը բեկանվել է
2013թ. հունիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին: Դատարանը վճռել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի
Պետրոս Ղազարյան. «Այդ հարցը քաղաքապետի տիրույթում է, եթե նա մասնակցի, ես էլ մեծ հաճույքով կմասնակցեմ հանձնաժողովի նիստին»
Պետրոս Ղազարյանը քաղաքապետարանին կոչ է անում հրաժարվել «մուտանտ փիարշիկների ծառայությունից»
Հայաստանն արդեն պաշտոնապես կարող է միջամտել ՄՄ որոշումներին (Տեսանյութ)
Ի դեպ, Հայաստանի վարչապետը դարձյալ խոսում էր ռուսերեն՝ խախտելով «Լեզվի մասին» օրենքը:
Շանթ Հարությունյանի քայլի իմաստը, հասցեատերն ու Հայաստանի վարկի հնարավոր անկումը
Ողջ աշխարհում նշվում էր Anonymous-ի օրը, սակայն միայն Հայաստանում եղավ ընդհարում: Ամեն տեղ լինում են զանգվածային բողոքների ավելի լուրջ հետևանքներ, սակայն 5-10 տարվա հոդված ոչ ոքի վրա չեն դնում: Եթե դա այդպես մնա, ապա Հայաստանի քաղաքական վարկը էլ ավելի կիջնի
«Մաշտոցի պողոտայում, ռուսական սպեցնազից բացի, ԱՄՆ հետախույզներ են եղել»
«Միայն ռուսական սպեցնազը չէր, այնտեղ էին նաեւ Մոսադի, բրիտանական ծովայինների, ԱՄՆ հետախուզական կենտրոնական բյուրոյի ծառայողները, վերջում էլ ուշացումով ժամանեցին Ինդոնեզիայի մեր գործընկերները»,- հարցին, թե ինչո՞ւ էին երեկ Մաշտոցի պողոտայում ռուսական спецназ-ի ջոկատայիններ բերվել, հումորով պատասխանեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ավելի վաղ նույն վարչությունից Արմեն Մալխասյանն ասել էր, որ
Ջրացատկը Հայաստանում մեռած մարզաձեւ չէ
Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի «Վոդոլեյի գավաթ» 15-րդ միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցեց երեք մարզիկ: Նրանք հանդես եկան կրտսեր տարիքային խմբում: «D» խմբում, որտեղ հանդես էին գալիս 2002/2003 թթ. ծնվածները, այդ տարիքային խմբից էլ 1 տարով փոքր Անդրանիկ Պետրոսյանը հանդես եկավ երեք մրցաձեւում: 1 մետր ոստնակացատկում նա զբաղեցրեց 13-րդ, 3 մետրում` 11-րդ եւ 5
Մյասնիկյան պողոտային հարող տարածքում բացվել է 2,2 հեկտար մակերեսով նոր պուրակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի Մյասնիկյան պողոտային հարող տարածքում ձևավորված նորակառույց պուրակի հանդիսավոր բացմանը: Երկար տարիներ անխնամ տարածքի տեղում շուրջ 6 ամիս առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների շրջանակում 2,2 հեկտար մակերես ընդգրկող պուրակի ամբողջ երկայնքով կառուցվել են 1250 քմ սալապատ ճեմուղիներ՝ 1300 գծամետր եզրաքարերով: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ: Պուրակն առանձնանում է ձևավորման
406.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:
Արարատցիներն սպասում են ընտրությունների ավարտին՝ անկախ արդյունքներից
Արարատի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում պայքարը թեժանում է: Թեկնածուներից յուրաքանչյուրը գործի է դնում իր ձեռքի տակ եղած ռեսուրսները: Շատերն են վկայում՝ պայքարը ոչ թե թեկնածուների, այլ կուսակցությունների՝ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ է: Երկուսն էլ օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսները՝ ՀՀԿ-ի թեկնածուի շահերը պաշտպանում են Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները, նաեւ քաղաքի վարչակազմը, իսկ ԲԿՀ-ն
Արամ Մանուկյանը դիմել է գլխավոր դատախազին
iLur.am. Արամ Մանուկյանի դիմումը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին. Հարգելի պարոն գլխավոր դատախազ, 2013թ. նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության՝ Սարյան 38 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ մուտք է գործել Սպիտակ քաղաքի բնակիչ Ա. Օհանյանը և երկարաշեղբ երկու դաշույնների գործադրմամբ գրասենյակում գտնվող ՀԱԿ վարչության անդամներ Սամվել Աբրահամյանի, Վարդգես Հայոցյանի, Արշակ Բանուչյանի և Սամվել Մկրտումյանի նկատմամբ
Ալեն Սիմոնյան . «Ուզում են ինձնով, Հայկոյով ու Պետրոսով իրենց 150 դրամը լեգիտիմացնեն»
Երեւանի փոխքաղաքապետի հրավերը Ալեն Սիմոնյանը չի ընդունի
«Ծիծաղելի է նրա հեղափոխությունը»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով Նոյեմբերի 5-ի դեպքերից ու Շանթ Հարությունյանի դեռեւս մեկ շաբաթ առաջ սկսած բողոքի ակցիայից Ազատության հրապարակում, ասաց, թե ոստիկանությունը փորձում է հանդուրժողական մոտեցում ցույց տալ, և հենց առաջին օրվանից պետք է արգելվեր այդ բողոքը: Գալուստ Սահակյանը հիշեց, որ Շանթ Հարությունյանը 2008թ. մարտի մեկի դեպքերով ձերբակալվել էր, սակայն ազատ արձակվել` անմեղսունակ
Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը
Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից:
Իրավապաշտպան ակտիվիստները վերապատրաստվել են ԵՄ աջակցությամբ
Նոյեմբերի 6-ը, 2013թ., Երևան։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2013 թվականի նոյեմբերի 4 և 5–ին իրականացրեց երկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով: Դասընթացին մասնակցեցին քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 20 հոգի։ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար նմանատիպ սեմինարները շատ կարևոր են: «Իրավական
Մի դատապարտյալը քննություն հանձնեց, մյուսը գիտական թեզ է գրում
«Արսեն Արծրունին ավարտական քննությունն էլ է գերազանց հանձնել եւ «Ուրարտու» համալսարանը կարմիր դիպլոմով է ավարտել: Նա հրաշալի մարդ է, խելացի, կիրթ, համեստ անձնավորություն»,- կարծիք հայտնեց ռեկտորը:
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին դատապարտվել է «Դրո» ահաբեկչական խմբի գործով:
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նոյեմբերի 5-ի հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. փետրվարի 10, ք. Երևանում 2013 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: 2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը, նրանց ներգրավվածությունը ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին եւ այս համատեքստում բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանի
Ըստ ցուցմունքի, անձնագրայինի պետը 10 օր պահվել է 6-րդ վարչությունում
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ 20.02.2012թ. Սյունիքի դատախազի տեղակալի կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 41109410 քրեական գործով, նոր ի հայտ եկած հանգամանքներով, հարուցվել է նոր քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն: ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն ասում
Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ
Նոյեմբերի 6-ին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ կառավարության կողմից ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
«Երեւանյան հեռանկարների» հերթական անվանի երաժիշտները
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ 14-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է ճանաչված ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը եւ գերմանացի դիրիժոր Ստեֆան Վիլլիխը: Վերջինիս ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նոյեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում իբրեւ մենակատար հանդես կգա Լյուբիմովը, իսկ վաղը «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում կկայանա
Մաշտոցի պողոտայում պայթյունների գործով հ/կ 3 անդամներ են ձերբակալվել
Շանթ Հարությունյանն է պատասխանատու այս ամենի համար, այն բոլոր անդամների համար, որոնք հայտնվել են այդ վիճակում: Նա կարող է հեշտությամբ դուրս գալ, իսկ այս մարդիկ ինչի՞ կամ ո՞ւմ համար այնտեղ մնան:
Արթուր Բաղդասարյան. «Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում ստորագրել մի փաստաթուղթ»
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը: Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից և Ազգայն ժողովից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից, այդ թվում` ՄԱԶԾ-ից: Բացելով նիստը` Արթուր
ԱԱԾ-ն գաղտնալսել էր «Առավոտի» լրագրողին
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվեց քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Դատակոչվել էր մեր գործընկերը՝ «Առավոտի» իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը: Վկան ասաց, որ իրեն անցյալ տարի կանչել են Ազգային անվտանգության քննչական վարչություն: Կարծելով, թե դա կապված
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում չեն տրամադրում օրենքով նախատեսված Ձերբակալվածների տեսակցությունները
Սույն թվականի նոյեմբերի 06-ին մոտ ժամը 0830-ի սահմաններում Դիտորդական խումբը այցելություն էր կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր: Դիտորդական խումբը իր այցելության ընթացքում հանդիպել էր ՁՊՎ-ում պահող ձերբակալված ակտիվիստների հետ և ուսումնասիրել նրանց անձնական գործերը: Արդյունքում` ՁՊՎ-ում պահվող ոչ մի անձի անձնական գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ
«Դե դու էլ մի հատ դանակ վերցրու, գնա, սկսի մարդկանց խփել ՀՀԿ–ի գործունեության պատճառով»
Նոյեմբերի 5–ին Ազատության հրապարակից մեկնարկած «Դիմակներով երթն» ավատվեց Մաշտոցի պողոտայում։ Միմյանց բախվեցին երթի մասնակիցներն ու ոստիկանները։ 3 տասնյակից ավելի ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, եղան նաև վնասվածքներ ստացողներ։ Տեղի ունեցածի կապակցությամբ «7օր»–ը Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքներն է ճշտել։ Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես է արձագանքել։ –Մի կադր եմ տեսել, թե ոնց էին ինչ–որ ախմախներ՝
Հայաստանի ժուռնալիստների միությունը 2004 թվականից հետո համագումար չի արել
Հայաստանի ժուռնալիստների միության երկարամյա նախագահ Աստղիկ Գեւորգյանին հարցրեցինք, թե ե՞րբ է կայացել միության վերջին համագումարը: Նա ասաց, որ 2009 թվականին պետք է կայանար ժուռնալիստների միության համագումար, սակայն այն տեղի չի ունեցել: Ա. Գեւորգյանի վկայությամբ ՝միության վերջին համագումարը եղել է 2004 թվականին: Նրան հարցրեցինք, թե միությունն այժմ իրավական ի՞նչ կարգավիճակ ունի: «Ոչ ՀԿ ենք, ոչ էլ















































