Օրվա լրահոսը
Գոնե մի պատգամավորի առանձնատունը մի «բարի» ներդրող չի՞ կառուցել
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե իր շքեղ առանձնատունը (լուսանկարում) ներդրումներով է կառուցել, անգամ իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, քմծիծաղով ընդունեցին։ Առնվազն տարօրինակ էր խոշոր չարաշահումներ, թալան բացահայտող չինովնիկի այս հայտարարությունը։ Այս առնչությամբ տարբեր խմբակցությունների պատգամավորներից փորձեցինք ճշտել՝ նրանցից գոնե մեկի առանձնատունը մի «բարի» ներդրող չի՞ կառուցել: «ՈՐՈՇԵԼ ԵՔ ԷՍՕՐ ԻՆՁ ՁԵՌ ԱՌՆԵ՞Լ». ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իսուզու»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. վարորդը տեղում մահացել է
Հունիսի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1941 թ. ծնված Սերյոժա Ավագյանի վարած «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով Ս. Ավագյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
«Լրագրությունը պոռնկություն է» գրող ոստիկան Կարեն Մովսիսյանին նկատողություն է հայտարարվել
Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը կարգապահական տույժի է ենթարկվել՝ նրան նկատողություն է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության ծառայությունից: Հիշեցնենք, որ Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն Facebook սոցիալական ցանցում լրագրողներին վիրավորելու համար: Նկատենք, որ սույն ոստիկանը մշտապես հանդես էր գալիս նման վարքով: Հիշեցնենք,
Այլապես վաղը ոչ աշակերտ ենք ունենալու, ոչ զինվոր
Սյունիքի մարզի Արեւիս համայնքի ղեկավարը ժամանակին հայտնել էր, թե առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցում սովորում է երեք աշակերտ: Իսկ այս տարի դպրոց հաճախելու մեկ երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Պատկերացրի՞ք իրավիճակը: Փաստորեն, եթե այդ մի երեխայի ծնողները մեկնեն Ռուսաստան, դպրոցում աշակերտ չի լինի, իսկ եթե չմեկնեն,
Օձերն անհանգստացնում են
Հունիսի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 3բ տան բակում, Մեղրիի Ադելյան 7 հասցեում` թիվ 1 գրադարանում, Ագարակի Աբովյան 12ա տանը: Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ: Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել: Օձ Երևանում Հունիսի 20-ին, ժամը
Դատապարտյալի ինքնասպանությունը ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ կալանավայրերում առկա բազում խնդիրներին
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 22-ամյա ցմահ դատապարտյալի ինքնասպանությունը ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում անդրադառնալու և բարձրաձայնելու տվյալ համակարգի բացթողումների և գոյություն ունեցող համակարգային չլուծված խնդիրների մասին: Այսպես. 1. բացակայում է սոցիալ-հոգեբանական պատշաճ ծառայությունը (նախատեսված է մեկ հոգեբան 100-ից ավելի ցմահ դատապարտյալի համար), 2. բացակայում են նաև վերականգնողական ծրագրերը (չկան մշակութային, սպորտային միջոցառումներ, պատիժը կրելու ընթացքում
Ինչո՞ւ պետք է ռուսները զենք չվաճառեն ադրբեջանցիներին
Ռուսաստանը դարձյալ զենք է վաճառում Ադրբեջանին: Ընդհանուր առմամբ մեկ միլարդ ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքը շուտով, ինչպես տեղեկացնում է ռուսական «Վեդոմոստի»-ի` ՌԴ ՊՆ-ին մոտ աղբյուրը, կտեղափոխվի Մոսկվայից Բաքու: Վերջինս էլ, հավանաբար այդ նորագույն զինամթերքը եւս կամբարի Հայաստանի դեմ երբեւէ օգտագործվելիք զենքերի պահեստում, որոնք մի օր, ինչպես թատրոնի բեմում կախված հրացանը, կկրակեն: Կստացվի այնպես, որ հայ-ադրբեջանական կամ
FOLK
Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս. Մին Մալթան է մեզ խփում, Մին Դանիային ենք տըփում:
Գուրգեն Եղիազարյան. «Դա Աշոտ Սուքիասյանի գրած նամակը չէ»
Հատված ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի հարցազրույցից: – Նախօրեին «Հետք»-ը հրապարակեց Աշոտ Սուքիասյանի նամակը, որտեղ վերջինս նշել է, թե այդ ամենի հեղինակն ինքն է… – Դա Աշոտ Սուքիասյանի գրած նամակը չէ, ես ճանաչում եմ Աշոտ Սուքիասյանին ու ասեմ Ձեզ, որ այն մտքերն ու նախադասությունները, որ օգտագործված են, իրենը չեն։ Իմ կարծիքով՝ դա
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախի ԱԳ նախարարը անգլերեն իմացության խնդիր ունի
Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հունիսի 12-ին «France 24» TV-ին տված հարցազրույցում արտահայտել է մտքեր, ինչի պատճառով Հայաստանում նրա հրաժարականն են պահանջում։ Նախախորհրդարանն արդեն հանդես է եկել նման պահանջով։ ԼՂՀ արտգործնախարարը պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլեա Արցախի՝ Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի՞ տեսնում, ասել է՝ «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»։ Արցախի ճակատագրով մտահոգ շրջանակներին
Տան հիմքը փորելիս ականի նմանվող առարկաներ են հայտնաբերվել
Հունիսի 19-ին, ժամը 18.55-ին, Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տնակներից մեկի բակում ականներ են հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանտերը տնակի հետնամասի պարսպի հիմքը փորելու ժամանակ հայտնաբերել է կիսով չափ կոռոզիայի ենթարկված ականանման 3 առարկա: Նշանակվել է պայթյունաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ
«Մեզ ամեն օր մի նոր անակնկալ են մատուցում». Վահագն Խաչատրյան
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող ՀԱԿ-ի հաղորդումը, եւ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան՝ բողոքարկելու Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի «անգործությունը»: Aravot.am-ը ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, Տարոն Մարգարյանի ունեցվածքը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ ՀԱԿ փաստարկնե՞րը բավարար հիմքեր չեն ունեցել, թե՞ ՀՔԾ-ն հիմնավոր չի համարել.«Համոզված եղեք, որ
Ծառուկյանը՝ «Մարզական հանրագիտարանի» համահեղինակ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում. կուսակցական գործիչը գիրք է գրել։ Մեր ձեռքում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրապարակված «Մարզական Հանրագիտարան» անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է «Հանրագիտարանի» ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծաոուկյանը, մանկավարժական
Մանվել Հազրոյանի արյունալի պատմությունը մինչեւ վերջ չի պարզաբանվել
Չորեքշաբթի Նուբարաշենի բերդի պատժախցում կախվել է 21 տարեկան երիտասարդ Մանվել Հազրոյանը։ Պարանի փոխարեն նա օգտագործել է իր ծածկոցի կտորից կտրած բարակ շերտը։ Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել զինվորական գործով՝ երեք տարի առաջ ԼՂՀ դիրքերից մեկում 4 զինծառայողների սպանության եւ երեքի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ ՔԿՀ վարչությունից հայտնում են, որ Հազրոյանին 10 օրով պատժախուց էին
Գազի թանկացումը կազդի աղքատության ցուցանիշների վրա
Ժան Միշել Հապի. «Այս տարվա ընթացքում մենք կվերանայենք մեր կանխատեսումները, սակայն Կենտրոնական բանկի թվերից արդեն իսկ պարզ է, որ ՀՀ կառավարության առաջարկած աճի տեմպերը փոխվելու են՝ հաշվի առնելով գազի սակագնի փոփոխությունն ու կարկտահարության հասցրած վնասները»։ Հայաստանի կառավարությունը 2013թ. համար կանխատեսել է 6,2%, իսկ Կենտրոնական բանկը՝ 5.6% տնտեսական աճ: ՀՀ նախագահը հանձնարարել է ապահովել 7% աճ:
Մահացու պատահար Գեղադիր-Հացավան ճանապարհին. «ԳԱԶ-31105»-ը բախվել է էքսկավատորին
Հունիսի 20-ին, ժամը 19.00-ին, Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական աշխատանքներ կատարող «JCB ZCX SITE» էքսկավատորին, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի ուղևոր, 1981 թ. ծնված Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում
Հրդեհ Ծաղկաձորում
Հունիսի 21-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի 1-ին հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ.Մագիստրոսի փողոցի թիվ 2 շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.17-ին, մարվել՝ 04.15-ին: Այրվել է
Ադրբեջանում պնդում են, թե իբր 2 քաղաքացիներ մուտք են գործել Հայաստան, ՀՀ ՊՆ-ից հերքում են
Ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվականը պնդում է, թե իբր Ադրբեջանի երկու քաղաքացիներ հատել են Հայաստանի սահմանը ու գնացել Սիսիանի Մուրղուզ գյուղ: Լրատվականը նույնիսկ կոնկրետ ամսաթիվ է նշում՝ հունիսի 7, և տեսանյութ է հրապարկել, որն` իրենց պնդմամբ, այդ երկու քաղաքացիները նկարահանել են Սիսիանում: «Վեստի.ազ»-ը՝ հղում անելով «Խեբերլեր» ադրբեջանական կայքին՝ գրում է, թե իբր Ադրբեջանի քաղաքացիներ Ֆազիլն ու Մախիրը սահմանը
Ռուբեն Հայրապետյան. «Խնդիրը խաղադաշտերի սակավությունն է»
ՀՖՖ-ում կայացած այսօրվա հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ խաղադաշտերի սակավության խնդրին: «Չեք պատկերացնում, թե այսօր մանուկների ինչ հոսք կա: Ֆուտբոլի ակադեմիայում, «Փյունիկում», «Բանանցում» արդեն ստիպված ընդունելությունը կանգնեցվել է, որովհետեւ խաղադաշտերը չեն բավականացնում: Շատերը հարցնում են, թե ինչի՞ մեր հավաքականի համար աշխարհի ուժեղագույն հավաքականների կամ ակումբների հետ ընկերական հանդիպումներ չենք կազմակերպում: Իհարկե, հնարավոր է, դժվարություն
Արայիկ Հարությունյան․ «Ո՞ւմ է ավելի քան ութ միլիարդ դրամի արտոնություն տալիս Հայաստանը»
Մի կողմից կար լեզվի մասին օրենքի աղավաղում, մյուս կողմից 100 միլիոն դոլարի ներդրում, ու տարօրինակ է, որ ժամանակին ԱԺ-ից դուրս գտնվելով նրանց մի մասը բուռն էր արձագանքում ու դեմ արտահայտվում, իսկ այժմ ձեռնպահ է մնում։
Reuters. «Սարգիս Յակուբյանին՝ 9 տարվա ազատազրկում Կուբայում»
Կանադահայ գործարար Սարգիս Յակուբյանին Կուբայի դատարանը մեղավոր է ճանաչել կուբացի պաշտոնյաներին կաշառելու համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Նրա զարմիկ և գործընկեր, լիբանանի քաղաքացի Գրիգոր Բայասալյանը նույն մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Յակուբյանը «Tri-Star Caribbean» ներկրման ընկերության սեփականատերն էր, այն լուծարվել է երկու տարի առաջ: Ձերբակալությունից հետո Յակուբյանը խոստովանել
Լարիսա Ալավերդյանը՝ եկեղեցու եւ օֆշորային ընկերության հնարավոր կապի մասին (Տեսանյութ)
Ըստ մարդու իրավունքների նախկին պաշտպանի՝ եկեղեցին գրագիտության եւ բարոյականության մեծ պաշար ունի եւ կարող է ինքն իրեն պաշտպանել հարձակումներից: Երկու օր առաջ ԱԺԴ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ակնարկեց, որ օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը, որի հետ կապվում են ՀՀ վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի ղեկավարի անունները, ծառայում է եկեղեցուն: Նա, մասնավորապես, ասել
Ռուբեն Հայրապետյան. «Հրաժարական պահանջելու համար լուրջ հիմնավորումներ են պետք»
Հարցին, թե շուրջ 3000 ֆուտբոլասերների կարծիքով Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տա եւ ինքն այդ մասին ի՞նչ է մտածում, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Ես հո Լեոնիդ Իլյիչը չեմ, որ մտածեմ՝ հավերժ մնամ: Ձեր ասած երեք հազարի մասին: Կարծիքներով մարդ չեն փոխում: Ֆեդերացիայի նախագահ աշխատելու իմ տարիներին ես միայն ստեղծել եմ: Հրաժարական պահանջելիս պետք է հիմնավորումներ լինեն:
Ալասանիան Սաակաշվիլիին մեղադրում է «սադիզմ սերմանելու» մեջ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պահանջում է ցուցադրական դատ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր անցած տարիներին Վրաստանում բռնության տոտալ համակարգ են ստեղծել, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Սամեգրելոյում հայտնաբերված տեսանյութերը մեզ իրավունք են տալիս պնդել, որ բռնությունը եւ ծաղրուծանակը Վրաստանում համակարգված բնույթ են ունեցել, եւ այդպիսի համակարգի ստեղծման բոլոր մեղավորները պետք է պատժվեն», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ`
Ռուբեն Հայրապետյանն արդեն 18 տարի մարզիչների գործերին չի միջամտում
Հատկապես Մալթայից կրած պարտությունից հետո ֆուտբոլասերների շրջանում այն կարծիքն է գերիշխում, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը միջամտում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գործերին՝ խառնվում թիմի կազմը որոշելուն, խաղային տակտիկան ընտրելուն ու անհաջողությունների պատճառը դա է: Փարատելով թյուր կարծիքը՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Օֆիցիալ եմ հայտարարում, որ ես հավաքականի կազմը որոշելուն եւ խաղի տակտիկան ընտրելուն
Ադրբեջանը Ղարաբաղին թմրանյութերի առնչությամբ մեղադրանք է ներկայացրել
Ադրբեջանը հերթական անգամ մեղադրում է Ղարաբաղին` այս անգամ էլ իրավական հարթությունում. Ադրբեջանը հայտարարում է, թե 12 անձինք Իրանից Ադրբեջան են տեղափոխել Ղարաբաղի տարածքում աճեցված թմրամիջոցներ: Թե ովքեր են եղել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից հայտնաբերված այդ անձինք, ինչքան թմրամիջոց է առգրավել եւ ինչ տեսակի, կամ ի՞նչ կերպ է ԼՂ-ից թմրամիջոցն անցել Իրան, այնտեղից էլ` Ադրբեջան,
Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալեց բլոգերներին ու սոցցանցերի ներկայացուցիչներին
Այսօր Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ էր հրավիրել ֆուտբոլային թեմաներով գրող բլոգ ոլորտի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ ազատ ու անկաշկանդ զրուցելու եւ Հայաստանի ֆուտբոլային խոհանոցում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ բոլոր հարցերին պատասխանելու: Համառոտ պատմելով, թե ինչպես է հայտնվել ֆուտբոլի աշխարհում եւ ընտրվել ՀՖՖ նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց իրեն ուղղված առաջին հարցին, որը վերաբերում էր ազգային հավաքականում ստեղծված
Տիգրան Խզմալյան. «Կարեն Միրզոյանի շուրթերով ասվածը՝ Սերժ Սարգսյանի վաղուցվա դիրքորոշման արտահայտումն է»
«Ես ֆեյսբուքում տեղադրեցի այդ հարցազրույցը եւ գրեցի՝ ի՞նչ է սա: Մի քանի անգամ լսեցի այդ հարցազրույցը, վերջին մասում ավելի խայտառակ բան ասաց, եւ ուզում էի համոզվել, որ սա թյուրիմացություն չէ, անգլերենի վատ իմացության խնդիր չէ: Արտգործնախարար Միրզոյանը քաջ գիտակցում էր ինչ է ասում, որտեղ է ասում: Եթե նա դրանից հետո հրաժարական չի տվել, կամ՝ նրան
Լարիսա Ալավերդյան. «Սյունեցիները եւ «սուրենցիները» տարբեր բաներ են» (Տեսանյութ)
Տիկին Ալավերդյանը կարծում է, որ Սյունիքում դեռ երկար կշարունակվի վախի մթնոլորտը: Քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ ամուսնու կողմից սյունեցի է, կամ ինչպես ինքը հպարտորեն նշեց «ես Սյունյաց հարս եմ», որպես «միջի մարդու» «Առավոտը» խնդրեց մեկնաբանել սյունեցիների ստորագրահավաքը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին ետ բերելու վերաբերյալ: «Դրանք սյունեցիները չեն, դրանք Սուրեն Խաչատրյանի յուրայիններն են:
«Կոչ ենք անում բոլորին՝ չլինեն անտարբեր». «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» ակցիան` Հյուսիսային պողոտայում
Այսօր Հյուսիսային պողոտայում Արյունաբանական կենտրոնը և The Laboratory-ն ներկայացրեցին բացօթյա համերգ` նվիրված արյան դոնորների միջազգային օրվան: Համերգին ներկա էին շոուբիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր բացի ժամանցային ծրագրերից ներկայացրին ակցիայի նպատակը: Համերգը կրում էր տեղեկատվական բնույթ և ուղղված էր արյան դոնորության վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը: Ինչպես նշեց կազմակերպիչներից DJ Vakcina-ն (Արուսիկ Մկրտչյանը)` արդեն երկար տարիներ է, ինչ ինքը