Օրվա լրահոսը

«ՄԱՔՈՒՐ ԱՐԾԱԹ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ

Այսուհետ Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի, Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը, դիմելով սպիտակցիներին ասաց. «Իմ համաքաղաքացիներ, շարունակելու ենք մեր անմիջական մասնակցությունը բերել իմ քաղաքի գործերին»։ Սպիտակցիները երեւի լուրջ չընդունեցին, որովհետեւ առանձնապես չոգեւորվեցին։ Նրանք խոստումներ շատ են լսել։ Բայց դրա փոխարեն քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը սրտանց ուրախացավ։ Հետաքրքիր է, ինչո՞ւ։ Կամ նա իր աթոռին իրեն հաստատ է

Արամ Սարգսյանը

Հայոց դիվանագիտությունը ծանր կորուստ է կրել. երկարատեւ, ազգանվեր եւ քրտնաջան աշխատանքից հետո ՀՀ նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնից հեռացել է 95-ի եւ 99-ի ընտրություններում փայլուն բարոյական հաղթանակներ տարած Դեմոկրատական կուսակցության առաջնորդը: ԵԱՀԿ շտաբ-բնակարանում իջեցված են դրոշները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագրեր է ստացել Մինսկի խմբի համանախագահներից, որոնցում նշվում է, որ առանց Արամ Գասպարիչի ղարաբաղյան

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻ՞Ն ՊԱՐԸ

Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը երեկ այցելեց Սպիտակ։ Պարոն Վուլֆենսոնին ըստ նախնական պայմանավորվածության պետք է ուղեկցեր վարչապետ Արմեն Դարբինյանը, սակայն լուրեր էին պտտվում, թե վարչապետը ուղեկցողների մեջ չի լինի եւ պարոն Վուլֆենսոնը պաշտոնական հանդիպում կունենա ոչ թե Արմեն Դարբինյանի, այլ «Միասնություն» դաշինքի նախագահ Կ. Դեմիրճյանի եւ համանախագահ Վ. Սարգսյանի հետ։ Բայց, երբ ուղղաթիռները վայրէջք կատարեցին

Իսկ ժողովրդի համար միեւնույն է

Հանուն ժողովրդի բարեկեցիկ ապագայի, հանուն Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործման, հանուն նրա, որ աշխարհը ի վերջո հասկանա, որ մենք համաշխարհային ազգ ենք, փորձեցինք ընտրել նոր խորհրդարան։ Այլ բան է, որ մոտ 200000 հայ ժողովրդի զավակ ստիպված եղավ ոչ մեկին պետք չեկող իր ձայնը ռեալիզացնել այլ ոլորտում։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ մարդն ակնհայտորեն դժգոհ էր իր

ԹՈՒԼԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ

Սապոնը չօգնեց ոչ միայն ռամկավարներին Ապարատային խաղերում չափազանց հմուտ, կոմունիստական հին ոսկոր Վիգեն Խաչատրյանն ընտրություններից առաջ զգուշացնում էր մեր քաղաքական գործիչներին՝ դուք բռնաբարվելու եք, եւ խորհուրդ էր տալիս անհանգիստ շարժումներ չանել ու հնարավորին չափ հաճույք ստանալ: Քաղաքական գործիչները Վիգենին չէին լսում ու շարունակում էին համախմբվել Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ղեկավարության շուրջը՝ հույս ունենալով մի պատառ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՓԱԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Քաղաքապետարանն էլ է երբեմն-երբեմն (կամ՝ հաճախակի) բողոքում քաղաքի տեսքից, անօրինական՝ սնկի պես աճող շինություններից։ Բողոքում են ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ճարտարապետները, մանավանդ՝ քաղաքի Գլխավոր ճարտարապետը։ Չխորանանք բողոքների որակական հատկանիշների մեջ, բայց նկատենք, որ արդյունքում ստացվում է՝ իրենք իրենցից են բողոքում։ Թումանյան 11 շենքի բնակիչներից ահազանգեցին խմբագրություն հետեւյալ բողոքով. «Մայիսի 20-ին ինչ-որ մարդիկ, մեր կարծիքով՝ քաղաքապետարանից, եկան

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՎՐԱ

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Մելիք-Սարգսյան, դատավորներ՝ Ե. Դարբինյան, Վ. Սահակյան, մեղադրող՝ Զ. Թադեւոսյան) փորձ արեց շարունակել ընդհատված մի դատաքննություն։ Այդ քր. գործի դատաքննությանը մենք բազմիցս ենք անդրադարձել, այն կապված է ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ հետախույզներ Լեւոն Աբրահամյանի եւ Աշոտ Խաչատրյանի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Վարուժ Անդրեասյանի հայտնի պատմության հետ՝ առեւանգման,

ՆՈՐ ԿՐՔԵՐ, ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ՔՆՆԱԿԱՆ

Ընտրական կրքերով տարված մեր երկրում դպրոցական քննությունները մի տեսակ սուսիկ-փուսիկ սկսվեցին՝ չնայած այս տարի դրանցում կատարված նորամուծությունները պակաս կրքեր չէին բորբոքել։ Փոր՞ձ, թե՞ փորձանք Խոսքն, իհարկե, կրթության եւ գիտության նախարարության նոր քաղաքականության մասին է, ըստ որի դպրոցի ավարտական ու բուհի ընդունելության քննությունները պետք է միատեղվեն։ Այսինքն, երեխան մի ամսում նույն առարկայից երկու քննություն չի հանձնի,

«Սրի եւ խոփի միության» Արաբկիրի տարածքային մասնաճյուղ

Սոցիալական ճգնաժամի հետեւանքով ծանր վիճակում են գտնվում հատկապես բազմազավակ ընտանիքները։ Իսկ դրանց թիվը Հայաստանում 140 հազար է։ Բազմազավակ ընտանիքների մոտ երկու տասնյակ ներկայացուցիչների հեռախոսով կանչել-բերել էին Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոց։ Դեռ բակում ինձ հետ «ժողովի» շտապող մի տիկին սկսեց տրտնջալ, որ «էլի զանգել-կանչել են»։ Նրանից էլ իմացանք, որ բազմազավակ ծնողներին (գերազանցապես մայրերին) պարբերաբար

ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՄԻԱՑՆԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ

Եթե ուզում եք բուժվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Բժշկական ախտորոշման հայկական միությունը հունիսի 2-5-ը անցկացնում են միջազգային գիտաժողով, որի բացումն ու առաջին պլենար նիստը տեղի ունեցան ԳԱԱ մեծ դահլիճում։ Գիտաժողովը կոչվում է «Ախտորոշիչ բժշկություն»։ Սակայն, ինչպես պարզեցինք որոշ մասնագետներից, անհեթեթությունից խուսափելու համար պետք է օգտագործվեր «Բժշկական ախտորոշում» արտահայտությունը։ Կազմկոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Էմիլ

ՄԱՅԻՍՅԱՆ ԲԶԵԶՆԵՐ

Ընտրական թոհուբոհը տնտեսության վրա համարյա ազդեցություն չունեցավ։ Ճիշտ ու ճիշտ զարգացած լուրջ երկրների նման։ Ոչ ոք իհարկե չի կասկածում, որ քաղաքական ցնցումները պիտի ազդեն տնտեսական համակարգի վրա։ Այսինքն, կարող են նաեւ չազդել։ Բայց միայն երկու դեպքում. երբ տնտեսական համակարգը հզոր է եւ երբ այն ընդհանրապես չկա։ Իհարկե, պնդումը, թե մեր երկրում տնտեսական համակարգ չկա, մի

Մրցապայքարն ավարտվեց

Հավանաբար արժե վերլուծել եւ գնահատել մրցապայքարի ընթացքն ու արդյունքները։ Կարծում եմ նաեւ ճիշտ կլինի մրցավազքի արդյունքում չընտրվածները շնորհավորեն ընտրվածին՝ հաղթողին։ Ես մեծամասնական անհատական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու էի գրանցվել Երեւանի 4-րդ ընտրատարածքում, որտեղ, բացի ինձնից, առաջադրված էին եւս հինգ հոգի։ Ըստ էության, նրանք պաշտպանվում էին իրենց կուսակցությունների կողմից։ Ես նման պաշտպանություն չունեի որեւէ կուսակցության կամ դաշինքի

«Մեկնաբանությունները՝ պաշտոնական տվյալներից հետո»

«ՄեկԵրեկվա ժամը 14-ին վարված հարցազրույցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ։ – Պրն Թորոսյան, ընտրություններից անմիջապես հետո հրապարակվող նախնական տվյալներից քիչ անց «Միասնություն» դաշինքի ձայների տոկոսը կարծես սկսեց նվազել։ Մայիսի 31-ի առավոտյան նշվող 53 տոկոսի փոխարեն այժմ նշվում է 41 տոկոսը։ – Ցավոք, նախ տերմինների մեջ կա անճշտություն, նաեւ ԿԸՀ-ի կողմից արվող հայտարարությունների ժամանակ։ Նախնական

ՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒՆԵՄ ՇԱՏ ԲԱՆ ՄԻՏՔ ԵՄ ԱՆՈՒՄ ԷՍ ԹԵ ԷՆ

Երեւանի թիվ 07 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Համլետ Հովսեփյանը բողոք է գրել Կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելով ընտրատարածքում տեղի ունեցած խախտումները, որոնց արդյունքում պատգամավոր է ընտրվել Ռուբեն Գեւորգյանը։ Խախտումները ներկայացված են մանրամասն եւ որպես դրանց հեղինակ նշված է հենց Ռուբեն Գեւորգյանի անունը։ Այս դիմում-բողոքով պահանջվում է անվավեր ճանաչել թիվ 7-ում տեղի ունեցած ընտրությունները եւ նշանակել

Օրենքները՝ ձորից, ժողովրդից

Հարցազրույց թիվ 72 ընտրատարածքից ընտրված Վարդգես Մաթեւոսյանի հետ – Պարոն Մաթեւոսյան, դուք գործարար մարդ եք, բայց որոշեցիք դառնալ պատգամավոր, ինչո՞ւ։ – Ես չեմ ուզում սահմանափակվել իմ բիզնեսով, ուզում եմ բիզնեսն օգտագործել հօգուտ ժողովրդի։ Ես կարող էի այստեղ էլ, Երեւանի թիվ 18 ընտրատարածքում առաջադրվել եւ պատգամավոր ընտրվել, այստեղ էլ պրոբլեմ չունեմ, որովհետեւ ժողովուրդը գիտի իմ մասին։

ՇՈՒՐՋՊԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱԺ-Ի ՇՈՒՐՋ

Մինչ պարտված կուսակցությունները ԱԺ ընտրությունների լուրջ խախտումների եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին հայտարարություններ են անում՝ «Ազատ Հայք Առաքելությունը» այդ հայտարարություններից ազդված երեկ հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. «1. Անցած տարիներին երկրում գործող ընդդիմությունը եւ նրա առաջատար կարկառուն դեմքերը հրապարակումներով բազմիցս վկայել են, որ 90 թվականից ի վեր բարեփոխումներ իրականացնողների ջանքերով Հայաստանում տեղի է ունեցել ցեղասպանություն,

Տաշի՛, Արմեն

Երեկ նախագահի հատուկ հյուրի կարգավիճակով Հայաստան ժամանեց Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը։ Պրն Վուլֆենսոնը մինչ այդ Ադրբեջան կատարած այցից առաջ եղել էր Թուրքիայում, հանդիպել այնտեղ բուժվող Հեյդար Ալիեւի հետ։ Հետո նա Բաքվից մեկնել էր Թբիլիսի։ Թբիլիսիից ժամանող հյուրին օդանավակայանում դիմավորեցին վարչապետ Արմեն Դարբինյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ այդ նրանք մոտ մեկ ժամ օդանավակայանում սպասում

«ԱԺ-ՈՒՄ ՔԻՉ ԱՂՄՈՒԿ, ՇԱՏ ԳՈՐԾ»

Ասում է Լեոնիդ Հակոբյանը Վերստին հաղթանակած պատգամավորներից, ինչպես արդեն հայտնել ենք, առաջինը կոմունիստ Լեոնիդ Հակոբյանն էր, որ հունիսի 1-ին կոխեց Ազգային ժողովի շեմը։ Իհարկե, մի փոքր ավելի ուշ, նույն օրը խորհրդարանում հայտնվեցին էլի ընտրված պատգամավորներ, զորօրինակ՝ Վանո Սիրադեղյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ալբերտ Բազեյանը, եւ կարծես հենց այսքանով էլ ցանկը սպառվում է։ Սակայն, իբրեւ

ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային Առաջադիմություն կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանին կարելի է դասել խորհրդարանական ընտրությունների վետերանների շարքերում. նա երրորդ անգամ մասնակցեց ընտրություններին։ Նա իր թեկնածությունն էր առաջադրել Գեղարքունիքի թիվ 42 ընտրատարածքում, որտեղից այս անգամ պատգամավոր դարձավ Հարություն Մուրադյանը։ Ի հեճուկս մեր սպասելիքների, Բաղդասարյանի տրամադրությունը բավական բարձր էր, ԱԱ կուսակցության տղաների մոտ նույնպես ընկճվածություն չէր նկատվում։ – Պրն Բաղդասարյան, ինչպե՞ս

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱՃԱՌԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՐ՝ ՁԱՅՆԸ»

Ի տարբերություն 5% ձայն չհավաքած բազմազան այլ կուսակցությունների՝ Հայաստանի «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միություն» դաշինքը ընտրություններից հետո ամենեւին էլ վհատված չէ։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ այս դաշինքը հավաքել էր 2284 ձայն։ Սոցուժերի նախընտրական շտաբի քարոզարշավի պատասխանատու Հրայր Մարգարյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ դեր էր վերապահված Սոցուժերին այս ընտրություններում։ «Առաջին նպատակը մեր ուժերի ներկայացումն էր

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ՞ ԷՐ ԱՅՍ ԱԺ-Ն

Քաղաքական ուժերի պարտությունը թաղային հեղինակություններին այնպիսի լացուկոծային ու սգավոր տրամադրություններ է առաջացրել, որ անգամ խորհրդարանում տեղեր նվաճած որոշ կուսակցությունների թերթերը կարդալով տպավորություն ես ստանում, թե ինչ-որ (կարելի էր նաեւ որոշակիացնել՝ իրենց իսկ այլեւս նախկին կուռքերի) հոգեհանգստի արարողության ճառերն ես լսում։ Սակայն համարձակվում ենք պնդել, որ տեղի ունեցածը բոլորովին էլ անակնկալ չէր։ Եւ չարժե պարտության պատրվակ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՐԻՔԸ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ

 -Պրն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում մայիսի 30-ին կայացած ընտրությունները։ Դրանք համընկա՞ն ձեր պատկերացումներին։ -Մինչեւ մայիսի 30-ը առիթ ունեցել եմ զանգվածային լրատվամիջոցներով ներկայացնելու իմ պատկերացումներն ընտրությունների հետ կապված ընթացող քաղաքական պրոցեսների վերաբերյալ եւ դրանց հնարավոր զարգացումները։ Այժմ կարելի է արձանագրել, որ նախընտրական ընտրարշավը քաղաքական ավելի հանդուրժողականության մթնոլորտում անցավ։ Երկրորդ առանձնահատկությունն այն էր, որ քաղաքական կուսակցություններն ու

ԼԱՎ ԼՈՒՐ

«Արդյոք խորհրդարանական ընտրություններից հետո էլ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականները մնալո՞ւ են իրենց պաշտոններում»,- «Առավոտի» այս հարցին նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը վաղուց հայտարարել է, որ ընտրություններից հետո նախագահի խորհրդականների ողջ ինստիտուտը վերաձեւավորվելու է։ Խորհրդականներն այսուհետ կլինեն զուտ մասնագիտական հատկանիշներով ընտրված եւ քաղաքականության մեջ չներգրավված անձինք։ Ներկա խորհրդականների հետ այսպիսի պայմանավորվածություն եղել է նրանց

ՕՐԵՆՔ ԳՐՈՂ ԿԱ

Կոտայքի մարզից պատգամավոր ընտրված Վրեժ Շահգելդյանին նախընտրական վերջին հանդիպումներից մեկի ժամանակ հարցրել են, թե արդյոք նա կարո՞ղ է օրենքներ գրել։ Պատասխանը եղել է այսպիսին. «Ի՞նչ օրենք գրող, այնտեղ օրենք գրող կա»։ ՄԻ ՋՆՋԻՐ՝ ԱՆՎԱՎԵՐ ԿԴԱՌՆԱՍ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» հայտնեց, որ թիվ 3 ընտրատարածքում, որտեղ ինքը թեկնածու էր առաջադրված, 27, 28 եւ 29 տեղամասերում

ԲԱՅՑ Ի՜ՆՉ ԳԱՂԱՓԱՐ Է ԿՈՐՈՒՄ

«Առավոտի» այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում հրապարակված այն լուրերը, որ ընտրությունները չեղյալ համարելու գաղափարը Ռոբերտ Քոչարյանը ընդունելի է համարում եւ այդ նպատակով նախագահի աշխատակազմի ղեկավարը բանակցում է ԿԸՀ-ում ներկայացված իշխանամերձ կուսակցությունների ու ՍԴ-ի ղեկավարության հետ, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն այսպես պատասխանեց. «Անհեթեթություն է եւ լրացուցիչ գնահատականների կարիք չի զգում»։ ՍԵՌԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Աֆրիկյան

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԱԲՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հարկադրված աբորտը նպաստում է մայրերի մահացության միջազգային չափերին եւ շարունակում է մնալ կանխելի հիվանդությունների գլխավոր պատճառը այն կանանց մոտ, ովքեր գտնվում են ռեպրոդուկտիվ տարիքում։ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում աբորտի չափերը հասնում են աշխարհում ամենաբարձր տոկոսի։ Ըստ վերջին տվյալների, ամեն տարի այս երկրներում կատարվում են մոտ 6-ական մլն լեգալ եւ անլեգալ աբորտներ։

ԵՎՐՈՊԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԹԱԿԵՆՔ

«Անկախություն» գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո, զրուցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ, ուզում էինք իմանալ նրա կարծիքը «Ցեմենտի» ու «Շիրակի» ցուցադրած խաղամակարդակի եւ ընդհանրապես հանրապետությունում ֆուտբոլի դրվածքի մասին։ Բայց քանի որ մոտ օրերս մեր ազգային հավաքականին երկու լուրջ փորձություն է սպասվում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Իսլանդիայի եւ Ուկրաինայի հետ, հասկանալի է, անդրադարձանք նաեւ

Խդոյի «շնորհակալությունը» Հակոբից

Նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կնոջը՝ Էլզա Խոջաբեկյանին, որ հասցնելով տեսնել եւ ճանաչել Հակոբ Մարտիրոսյանին, հրաժարվեց ներքին գործերի բաժնում ցուցմունք տալուց, հույս ունենալով, որ Հակոբը եւ իր գործընկերը կվերադարձնեն արնաշաղախ ականջների օղերը։ Այդպես էլ չվերադարձրին։ Բազմիցս «իր աշխարհի» հեղինակավոր անձինք դիմել են իրեն, իր ընկերներին եւ եղբայրներին, որպեսզի վերադարձնեն ականջօղերը։ Շուրջ երեք տարի անտեսեց

Ծխելը շատ ավելի թանկ արժե, քան պարզապես ծխախոտը

Մինչ մենք ծխելը համարում ենք ընդամենը վատ սովորույթ, պարզվում է, այն համաճարակ է եւ դրա դեմ պայքարն էլ համապատասխան ուժգնությունը պիտի ունենա։ ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված հերթական կլոր սեղանը նվիրված էր Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան։ Ինչքան էլ անհատները աղմկեն, թե դրա դեմ պայքարել է անհրաժեշտ, առանց պետական հոգածության եւ

Միջազգային դիտորդների զարմանքը խորացավ։ Բա ոնց։

Հայաստանի նման քաղաքականապես էկզոտիկ երկիր երեւի թե ամբողջ հողագնդի վրա դժվար է գտնել։ Քաղաքականության մեջ այնպիսի յուրօրինակ աճպարարությունների ենք ընդունակ, որ ամենաքաղաքակիրթ եւ դաստիարակված ժողովուրդները որքան էլ գլուխ կոտրեն՝ չեն հասկանա։ Նոյի տապանից ով ասես դուրս չեկավ, հայերը՝ առաջին հերթին։ Դուրս եկան մի քիչ խառը-մառը ապրեցին, մի քիչ խորհրդային ապրեցին ու հիմա խելքներին փչել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031