Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով Լոռու մարզում է (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Վարչապետն այսօր այցելեց Սանահինի վանական համալիր, ծանոթացավ վանական համալիրի ամրակայման աշխատանքներին: 2012թ. հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեով հատկացվել է 18 մլն դրամ: Այս պահին վարչապետը ուղեւորվում է Լոռու Դսեղ գյուղ՝ Թումանյանի տուն-թանգարանի ջեռուցման համակարգի կառուցման  աշխատանքներին ծանոթանալու համար: Այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հունիսի 11-ին եւ ավարտվել  այս տարվա մայիսի 14-ին:

«Անմեղ հրեշտակների երգչախումբ»

Այսպես է բնութագրում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հինգերորդ գումարման խորհրդարանականներին – Թեեւ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունն արդեն մի քանի ամիս է՝ մամուլի հետաքրքրությունների եւ վերլուծությունների կենտրոնում է, ու դրա շուրջ կրքերը կարծես արդեն հանդարտվել էին, բայց վերջին օրերին այդ հաշվետվության առիթով նաեւ խորհրդարանում կրքերը բորբոքվեցին: Ուշագրավ էր, որ այն հատկապես ՀՀԿ-ականների նշանառության թիրախը դարձավ:

Ջայլամ բուծելու փոխարեն՝ գյուղացու ձեռքից թող խոզերը չխլեն

Գյուղացիների խորհուրդը՝ ջայլամաբույծ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին ու խոզապահ Սամվել Ալեքսանյանին  Դեռեւս անցած տարի՝ ԱԺ ընտրություններից առաջ, ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը խոստացել էր վերընտրվելուն պես իր ընտրատարածքում՝ Աշոցքում ու Ամասիայում ջայլամի գործ դնել: Չնայած իր ընտրատարածքում գրեթե 8 ամիս ձմեռ է, 40 աստիճան սառնամանիք, իսկ ջայլամը տաք բնակլիմայական պայմաններին սովոր թռչուն է, այդուհանդերձ՝ այս առիթով պատգամավորը

Արագածոտնի մարզպետի մնալ-չմնալը ՀՀԿ-ն կորոշի

Ավանդույթ է ձեւավորվել Արագածոտնում. մարզպետ Սարգիս Սահակյանը ամեն տարի մեկ-երկու անգամ հանդիպում է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հանդես գալիս ասուլիսով: Անցած շաբաթօրյա մամուլի ասուլիսը հետեւեց նրա պաշտոնավարման չորրորդ տարվան (Ս. Սահակյանը մարզպետ է նշանակվել 2009թ. մայիսի 29-ին): Ո՛չ, այդ առթիվ չէր ասուլիսը, անգամ լրագրողների հիշեցումից հետո դա բոլորովին էլ չկարեւորեց ՀՀԿ-ական մարզպետը: Այդուհանդերձ, հասցրեցինք հետաքրքրվել

Արամ Մանուկյան. «3 րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս մարդկանց, այս կոռուպցիոներների հետ կապված գործեր հարուցեր»

«Արդյոք ՎՊ-ի հայտարարած չարաշահումների մասին նո՞ր իմացաք, արդյոք այդ չարաշահումների տասնապատիկը դրված չէ՞ Սերժ Սարգսյանի սեղանին եւ արդյոք սա՞ է ձեր, մեր իմացածը: Բնականաբար ոչ, ավելի շատ չարաշահում, ավելի շատ փաստաթղթեր, եւ արդյո՞ք պետք էր այսպես ներկայացնել, էմոցիաներ բարձրացնել եւ այս հանցագործությունների դեմն առնելու մեխանիզմներ չմշակել: Երեք րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս

«Նրան ներկա նվիրեց Վլադիմիր Գասպարյանը՝ ազատելով համակարգից»

Օրեր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ նշանակվեց Նազարեթ Մնացականյանը: Սույն պարոնն աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում: «Առավոտը» նրա գործունեության մասին մի քանի սկանդալային պատմություններ է հրապարակել: Դրանք կապված էին քիմգործարանի նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանի մոտից 65 հազար դոլարը կորչելու, Ս. Խաչատրյանի մեկուսարանից բողոքների,

Կալանավորի նամակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Հարգարժան պարոն նախագահ, տարիներ շարունակ իմ եւ իմ ընտանիքի անդամների դեմ կատարվում են անօրինություններ, որոնցից մի քանիսին ինքներդ լավատեղյակ եք, ու Ձեզ դիմելու արդյունքում եղել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ: Սակայն մեզ համար ոչինչ չի փոխվել… Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան են ուղարկել իմ նկատմամբ հարուցված քրեական գործը: Ըստ մեղադրական եզրակացության, ես՝ Կամո Շահինյանս, իմ

Վեճ Արամ Մանուկյանի, Վարդան Այվազյանի եւ լրագրողի միջեւ (Տեսանյութ)

«Ես տենց էլ անում եմ, դու ես վնգստում»,- ասաց Այվազյանը:

Հայերենից «կտրվել» է 9%-ը, մաթեմատիկայից՝ 17

Իսկ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների արդյունքներն այս տարի բարձր են Հունիսի 1-ից մեկնարկել են միասնական քննությունները ՀՀ ողջ տարածքում եւ Արցախում: Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ գրականությունը, 7-ին կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունն էր, հունիսի 11-ին դիմորդները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից, հունիսի 14-ին

Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը 2012-ի համեմատ գրեթե կրկնապատկվել են

Այս տարվա հինգ ամիսների վիճակագրական տվյալներով ավելացել են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը: ՀՀ ոստիկանության անչափահասների գործով վարչության պետ Արթուր Վարդանյանի տվյալներով, այս տարվա հինգ ամիսներին,  անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տասներկու  սեռական ոտնձգության դեպքի փոխարեն կատարվել է քսաներեք դեպք: Այսօր «Վարկած» ակումբում պարոն Վարդանյանը դժվարացավ նշել նման դեպքերի աճը ինչով է պայմանավորված. «Սեռական հանցագործությունները

«Ոչխարային ուղեղներում էլ սիրո հանդեպ ակնածանք կա»

Գրող, թարգմանիչ Լիա Իվանյանը՝ իր թարգմանած «Ընկածների երկինքը» վիպակի ու սիրո մասին Մեզանում վաղուց կտրվել էր կապը ժամանակակից ռուս գրականության հետ, քանի որ թարգմանչական գրականությունը դուրս էր մնացել հայաստանյան հրատարակիչների տեսադաշտից: «Առավոտը» հանդիպեց գրող, թարգմանիչ Լիա Իվանյանի հետ, ում հերթական  թարգմանությունը Յուրի Պոլյակովի «Ընկածների երկինքը» վիպակն է, որն օրերս է ներկայացվել հայ ընթերցողին, արժանանալով մեծ

Հերոսները չեն մահանում

Վերջերս «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում կայացավ  երկնային կյանքով ապրող սակրավոր-հետախույզ, կապիտան Համլետ Մինասյանին նվիրված «Համլետ Մինասյան. սակրավոր Համո» գրքի շնորհանդեսն ու հերոսի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումը: 1991թ. սեպտեմբերի 13-ին Շահումյանում սկսվեց հայկական ուժերի հակահարձակումը: Եռօրյա մարտերի ընթացքում թշնամուց լիովին ազատագրվեց Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը: Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, մեծաքանակ օդուժի եւ զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի

Պաշտպանել «օտար ցեղին»

Երեկ դատախազության մոտ ցույց էին անում կանանց իրավունքների պաշտպանները: Ցուցարարների ուշադրության կենտրոնում 20-ամյա Մարո Գուլոյանի գործն էր, որը, ըստ պաշտոնական վարկածի, կախվել է սեփական լոգարանում: Այդ դեպքի առիթով հարուցված էր քրեական գործ, որը, սակայն, կարճվեց, եւ այսպիսով նախաքննության մարմինը, մոտ մեկ տարի գործը ձգելով, գտավ, որ Մարոյի ամուսինը` Գեւորգ Գուլոյանը, որեւէ ձեւով չի նպաստել այդ

Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի`ՎՊ-ն կառավարությանը մեղադրում է հանցագործությունների մեջ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ելույթ ունենալով Վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի հաշվետվության մասին, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՎՊ-ն Հայաստանի գործադիր իշխանությանն ուղիղ մեղադրում է հանցագործությունների մեջ: «Մեղադրանք է սա, իսկ ի՞նչ է ասում կառավարությունը՝ կառավարությունն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց հանցագործություն չկա: Չի կարելի, որ հրապարակային խոսվի հանրային փողերը խժռելու

Տաթեւում զբոսաշրջությունը խթանելու նպատակով Նիդեռլանդներից մասնագետ են հրավիրել

Հանս Սիջսը լրագրողների՝  Տաթեւում զբոսաշրջությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցերին տալիս է կարճ ու զգուշավոր պատասխաններ: Պատճառաբանում է, թե միայն երեկ է ժամանել Հայաստան, դեռ չի էլ այցելել Տաթեւ եւ բավարար ժամանակ չի ունեցել ծանոթանալու խնդրին: Փոխարենն ասում է, որ մարքեթինգի ոլորտում 40 տարվա փորձ ունի: «Տաթեւի արվեստավորաց թեւ» մշակութային-հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանն, ով

Հրայր Թովմասյանը խորհրդարան էր եկել փայտի կտորով

«Վերահսկիչ պալատի հաշվետվությունը քննարկվում է կառավարության կողմից առաջարկված արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը ոչինչ չի թաքցնում»,- այսօր խորհրդարանի արտահերթ նիստում պատգամավորների քննադատություններին ի պատասխան հարկ համարեց հիշեցնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ Թովմասյանի, Վերահսկիչ պալատը՝ որպես վերահսկիչ գործիք, մեր պետական կառավարման համակարգում խիստ անհրաժեշտություն է, բայց ՎՊ-ն ոչ մի

Վլադիմիր Մովսիսյանը` տարբեր իշխանությունների հետ աշխատել կարողանալու մասին (Տեսանյութ)

«Ես ուրախ եմ, որ ծնվել եմ հայ, քրիստոնյա, կներեք, տղամարդ, ոչ թե կին: Այդ երեքի համար ես հպարտ եմ»,-Aravot.am-ի հարցին`խորհրդային իշխանություններից հետո ինչպե՞ս եք կարողանում աշխատել այսքան տարբեր իշխանությունների հետ, այսպես պատասխանեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Այնուհետև պարոն Մովսիսյանը շեշտեց, որ իր համար գոյություն ունի Հայաստան երկիրը ու մանրամասնեց.

Նիկոլ Փաշինյանը`Իշխան Զաքարյանի առանձնատան, Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի եւ նախագահի դեսպան փեսայի մասին

«Եթե դու տասն անգամ ստուգում ես, ու տասն անգամ գալիս զեկուցում, որ գողանում են, ուրեմն նախևառաջ պետք է զբաղվել քեզանով»,- ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլեւի` ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի եթերով հնչեցրած այս արտահայտությամբ այսօր խորհրդարանում ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ իր ելույթը սկսեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը պետք է կիրառել

Հողերի աճուրդներն անցկացվել են սահմանված կարգով

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքների և դրանց խեղաթյուրված մեկնաբանությունների՝ մասնավորապես հողերի աճուրդների «չարաշահումների» վերաբերյալ տեղեկացնում ենք. Հաշվետվությունում նշվել է, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ դարձել է քննարկման առարկա նաև ԱԺ-ում: ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը

Ռոբերտ Նազարյանին դատի կտան (Տեսանյութ)

Մի խումբ սպառողներ, ունենալով գազի սակագնի վերաբերյալ հաշվարկներ, հնարավորություն չեն ունեցել այն ներկայացնելու ՀԾԿՀ-ին:

Հայ-իրանական հարաբերությունների սրում չի լինի

Օրեր առաջ Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ 50.71 տոկոս ձայներով նախագահ ընտրվեց ռեֆորմիստ հոգևորական Հասան Ռուհանին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ Իրանը անակնկալ մատուցեց քաղաքականությամբ զբաղվողներին. «Նախնական հարցումների համաձայն՝ Հասան Ռուհանին քիչ ձայներ էր հավաքել: Այսինքն՝ ընտրվեց այն թեկնածուն, որ չէր հավակնում նախագահ դառնալուն»: Նորընտիր նախագահի արտաքին քաղաքական ծրագիրը այն է, որ Իրանը պատրաստ է

«Գյուղնախարարության աշխատակիցը» տրակտորներ խոստանալով` գումարներ է հափշտակել

Խարդախության մեջ մեղադրվողը կալանավորված է

Հովիկ Աբրահամյանի եղբայրն օգտվել է անապահովներին աջակցելու պետական ծրագրից (Տեսանյութ)

Արարատի մարզում ամենաշատ խախտումներ է հայտնաբերել ֆինանսական վերահսկողության տեսչությունը

«Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահը չի բողոքել

Ոստիկանության Կենտրոնականի բաժնից հաջողվել է հեռախոսով կապվել «Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանի հետ, որն իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ լուրերը պարզաբանելուն ի պատասխան՝ հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք և ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի: ՀՀ ոստիկանություն

«Ռուսալ-Արմենալը»` աշխատողներին. Աշխատում եք աշխատեք, թե չէ Աֆրիկայից էժան աշխատուժ կբերենք

Այսօր «Ազդակ» ակումբում «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը խոսեց «Ռուս-Արմենալ» ալյումինի գործարանի բանվորների աշխատանքային իրավունքների խախտումների եւ գործարանատերերի կողմից վերջիններիս նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին: «Ռուսալ-Արմենալ» գործարանի թվով 105 բանվորների գործով հայաստանյան դատարաններն իրարամերժ դատական ակտեր են կայացրել: Ընդհանուր իրավասության դատարանը բազմակողմանիորեն քննելով գործը ՝ գտավ, որ գործարանը պարտավոր է օրենքի ուժով վճարել բանվորներին

Ինչպե՞ս են ծախսվում գյուղատնտեսությանը տրվող դրամաշնորհային եւ վարկային միջոցները

«Ես իրավունք չունեմ տեսնելու, թե ոնց են ծախսվում էդ փողերը, բայց ես հասարակ գյուղացիներին շատ եմ հարցրել, թե այդքան ծրագրերից որեւէ բան ստացե՞լ են, եւ ոչ մեկը ոչ մի ծրագրից տեղյակ չէր: Դա է փաստը: Եվ երբ նայում ես, թե ովքեր են ստացել այդ գումարները՝ միշտ նույն մարդիկ են: Առաջացել է կալվածատեր ֆեոդալների մի փոքր

Ղարաբաղյան հակամարտությունը «լուծում ունի»

Բրյուսելում ուշագրավ հայտարարություններով հանդես եկան Եվրամիության հատուկ ներկայացուցիչը եւ Մինսկի խմբի նախկին համանախագահը: Չկա հակամարտություն, որ լուծում չունենա, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառություն չէ: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարեցին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ֆասիեն, սակայն, կարծիք հայտնեց, որ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նուբարաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արթուր Կիրակոսյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝  համատեղ աշխատանքի համար: Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը

Համակարգիչների խանութները մոլորեցնելով սպառողներին՝ իրենց մոտ են հրավիրում (Տեսանյութ)

ՏՄՊՊՀ-ն տուգանեց սպառողներին մոլորեցնող խանութներին

Պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ըստ Սեդրակյանի, ավելի է մտահոգված տուժված գյուղացիների խնդիրներով, քան գյուղնախարարը

«Արմավիրում աղետն եղավ, գյուղնախարարը եկել էր Արմավիր, գյուղացիները ասում էին՝ հոպար, էս եղավ, հոպար, էն եղավ: Չէին ճանաչում դեմքով, որ դա նախարարն է: Այնինչ ինքը այդ օրերին պետք է առավոտից իրիկուն տեղում լիներ, գյուղացիների հետ լիներ»,- այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում գյուղացիների եւ գյուղատնտեսության խնդիրներին անդրադառնալով, ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը: Պատգամավոր

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930