Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը խաղատներ այցելում է. «Ա1+»

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը օրերս խաղատանը մեծ գումարներ տանուլ չի տվել։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը։ «Ես մեծ հաճույքով Ամանոր ու Սուրբ ծնունդ եմ նշել՝ իմ ընտանիքով, իմ ընկերների, իմ համագյուղացիների, երեխեքի հետ, տասը օր ընդամենը տանից դուրս չեմ եկել, տաս օր է՝ ուտում-խմում, քեֆ ենք անում, իմ գյուղում

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 8-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Մանկատան նախկին սանը կալանավորվել է

«Տվյալ իրավիճակում միակ ելքը համաներման ակտով պատժաչափի կրճատումն է: Մոտ օրերս համաներման ակտը նրա նկատմամբ կկիրառվի, պատժաչափը 1/3-րդով կկրճատվի, կմնա պատիժ կրել 2 տարի 8 ամիս ժամանակ»:

Ինչո՞ւ եթերում չէ մարզպետին պատկանող հեռուստաընկերությունը

Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսի ժամանակ մարզային հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը մոտեցել էր այդ հեռուստաընկերության փաստացի սեփականատեր Արմեն Ղուլարյանին եւ ֆինանսական աջակցություն էր հայցում հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերի շուրջ 8 ամսվա պարտքերը մարելու համար:

Ինչ են որոնել Google-ում Հայաստանից 2013-ին. media.am

«Որոնումների տասնյակում մեկ այլ հատկանշական երեւույթ էլ կա՝ բոլորը լատինատառ են: Հայերենով որոնելը դեռ ընդունված չէ » Ըստ media.am– ի,  2013թ.-ին Հայաստանից Google որոնողական համակարգով էականորեն աճ գրանցած (rising searches) տասը բառերն ու բառակապակցություններն են «harazat tshnami», «kino 2013», «a10», «vk», «qaxaqum», «shamshyan», «gmail», «masha», «masha medved», «perevodchik»: «Harazat tshnami» եւ «kino 2013» տերմինների համար Google Trends-ն

Ինչպես խուսափել հետտոնական սթրեսից

Տոներից հետո, հատկապես՝ Ամանորյա եւ Սուրբ ծննդյան, մարդկանց համար դժվար է վերադառնալ առօրյա կյանքին, աշխատանքին։ Ոմանք ունենում են հետտոնական սթրես։ Ինչպես մեկնաբանում է հոգեբան Խաչիկ Գասպարյանը, հետտոնական սթրես առաջացնում է ակնկալիքների ու հույսերի չիրականացումը։ «Մարդիկ միշտ պլանավորում են իրենց տոն օրերը, դրանից հետո ոչինչ չեն պլանավորում։ Ամանորին սպասում են հրաշքի, ակնկալում նոր ձեռքբերումներ ու հաջողություններ

Երեւանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարություններից հետո (ֆոտոշարք)

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր» գործակալության:

Վազգեն Մանուկյանը շարունակում է պնդել, որ պետք է վերանայվի «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը

«Դա գործնականորեն բավականին դժվար կլինի, բայց փորձելու ենք նախագահի հետ հանդիպել, իրեն նորից ներկայացնել մեր առաջարկությունները, քանի որ մենք գրավոր ենք ուղարկել մեր առաջարկությունները»:

Տաթեւ Աբրահամյանը հավակնում է մրցանակային տեղի

Սանտա-Կլարա քաղաքում այսօր ավարտվում է «Bay Area International» շախմատային փառատոնը: Մրցաշարի մասնակից հայ չորս շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս ԱՄՆ-ը ներկայացնող կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որը եզրափակիչ տուրից առաջ 5,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում եւ հավակնում է մրցանակային տեղի: Տաթեւն ընդամենը կես միավոր է զիջում առաջատարների եռյակը կազմած շախմատիստներին: Աշոտ

Hurriyet. Դինքի սպանության գործով երկու կասկածյալ է ձերբակալել

Թուրքիայի ոստիկանությունը դատարանի պահանջով Հրանտ Դինքի սպանության կասկածով երկու հոգու է ձերբակալել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը` հղում անելով «Սի Էն Էն Թուրք»-ին: Նրանցից մեկին` Զեյնել Աբդին Յավուզին, որը համարվում է Դինքի սպանության համար հավաքագրված առաջին անձը, ձերբակալել են հունվարի 7-ին Տրապիզոնում: Մյուսը Դինքի սպանության պատվիրատու, ցմահ ազատազրկված Յասին Հայալի եղբայրն է` Օսման Հայալը, որին նույնպես

Հայ շախմատիստները կմասնակցեն «Moscow Open»-ին

  Հունվարի 30-ին Մոսկվայի սոցիալական պետական համալսարանում մեկնարկելու է շախմատի «Moscow Open 2014» միջազգային փառատոնը, որի ուժեղագույն «A» (տղամարդիկ) եւ «B» (կանայք) խմբերը նաեւ Ռուսաստանի գավաթի խաղարկության փուլ են: Տղամարդկանց մրցաշարին, որտեղ հանդես է գալու 101 շախմատիստ, մասնակցելու հայտ ներկայացրել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գեւորգ Հարությունյանը, ինչպես նաեւ Տիգրան Սիմոնյանը,

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ

Դեկտեմբերի 30-ին ԼՂՀ դատախազությունը հաղորդեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրել վերջինիս անձնական օգտագործման <Նիսան Պատֆայնդեր> 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին

Ռոբերտ Քոչարյանին նախագահ դառնալու համար կաշկանդում է միայն մարտի 1-ը՞

Մեր զրուցակցի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ նախագահ Սերժ Սարգսյանին, նա դեմ է վարչապետին: Իսկ թե ինչո՞ւ հենց հիմա նորից հիշեց վարչապետին , ըստ նրա, դա պայմանավորված է Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցով:

«Ինֆինիտի»-ն բախվել է խաղահրապարակի ցանկապատին

Հունվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել խաղահրապարակի ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Տոնական օրերին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ

Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով: 2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված: 1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Կանչերի գերակշիռ մասը՝

Հարկայինի աշխատակիցները «պանիր գնելով» թակարդն են ընկել

Հարկայինի աշխատակիցները 400 գրամի «պանիր էին գնել», որն իբր պետք է կազմեր 470 դրամ գումար: Մինչ այդ սակայն նրանք 670 դրամի կեղծ փաստաթուղթ էին լրացրել, որն իբր չէր ստորագրվել վաճառողի եւ տնօրենի կողմից:

9-ամյա տղան խնդրում է Ձմեռ պապից բուժել իր մայրիկին, մայրն ապավինում է բարեգութ մարդկանց (Տեսանյութ)

Ակամա հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ Պապից ակնկալիք ունի. «Ձմեռ Պապիկին կխնդրեմ, որ մամայի հիվանդությունը բուժի»:

Բարոյական և ինտելեկտուալ դեգրադացիան ու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

«Դա կախված է նրանից, թե ինչքան խորը կգնա այս բարոյական և ինտելեկտուալ դեգրադացիայի պրոցեսը»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հրապարակային բանավեճը և պատասխանելով մեր հարցին` այս բանավեճը կարելի՞ է դիտարկել որպես ազդանշան Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:  Շարունակելով միտքը՝ փորձագետը նշեց նաև, որ հույս

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Հունվարի 7-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Ս.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Արամ Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն

Գրքագող ոստիկանների եւ Վրաստանի քաղաքացու բողոքի օրը նշանակված է

Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարիտիրոսյանի դատավճռով՝ Վաժա Ազարիաշվիլին դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Նրա հետ դատապարտվել են նաեւ Երվանդ Ղամբարյանը՝ 5 , Դավիթ Ղամբարյանը՝ 6 , Վարդան Եղիազարյանը՝ 4 , Կարեն Հովհաննիսյանը՝ 3 տարի 11 ամիս 26 օր, Հասմիկ Դուրգարյանը՝ փորձաշրջան 5, Աբգար

Վթարի է ենթարկվել հայտնի երգչուհի Լիլուն. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ըստ shamshyan.com– ի, հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ

Ռեկտորն ինքն իրեն պարգեւատրել է 650 000 դրամով

Եվ մի բան էլ, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե՞ ինչպե՞ս է հաշվապահական վարույթի հրամանը դուրս եկել ու տարածվել, հաշվապահական վարույթի հրամանները հրապարակելը. մեղմ ասած, լավ բան չէ

ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» դեռ չեն որոշել՝ ում կտան մանդատները. «Երկիրն այսօր» (Տեսանյութ)

Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր են դնելու պատգամավորական մանդատները։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, եւ այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող

Տոնական օրերին արտակարգ դեպքերի վիճակագրությունը

2013-2014 թթ. ամանորյա տոնական օրերին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված արտակարգ դեպքերի վիճակագրությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատականով:   հ/հ Արտակարգ իրավիճակի անվանումը 2013-2014 թթ. (31.12 – 07.01) 2012-2013 թթ. (31.12 – 07.01) Քանակ Զոհ Տուժած Քանակ Զոհ Տուժած 1 Հրդեհներ 96 0 0 84 3 1 2 ՃՏՊ 15 6 28 32

Ըստ հաղորդման` քաղաքացին ծեծել է ավագ օպերլիազորին

Քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Հ. Մ.-ն 2013թ. դեկտեմբերի 22-ի` ժամը 16:30-ի սահմաններում, տեղեկանալով հորեղբոր որդու Էջմիածին քաղաքից Գեղակերտ գյուղ տանող

Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտել է քննիչի ու դատավորի ունեցած կապը. «Փաստինֆո»

«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բղդասարյանը: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս

Հունվարին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը

Մոսկվայում մեկ օրում երկու այլազգի է սպանվել. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանի մայրաքաղաքում շաբաթասկզբին երկու սպանություն է տեղի ունեցել այլատյացության հողի վրա: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երկուշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի արևելյան մասում գտնվող ծաղկի փոքրիկ կրպակում 20-ամյա ղրղըզստանցի արտագնա աշխաատող է սպանվել։ Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանը հայտնել է, որ երիտասարդը Մոսկվա էր ժամանել ընդամենը երկու շաբաթ առաջ։ Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է մեկ այլ այլազգի արտագնա աշխատողի

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Ամանորին հայերս ընդամենը 3 կոկորդիլոս ենք կերել. pastinfo.am

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը  «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ամանորին ընդառաջ ՀՀ սահմանային անցակետերով կոկորդիլոսների ներկրման նոր դեպք չի գրանցվել: Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, և դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել: Թեև, հիշեցնենք` նախապես հայտարարվում էր աննախադեպ մեծ պահանջարկի,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930