Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եթերում չէ մարզպետին պատկանող հեռուստաընկերությունը

Հունվար 08,2014 16:04

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Տավուշի մարզային «Տավուշ»  հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս:  Դրա պատճառը իմանալու համար բազմաթիվ անգամ զանգահարեցինք հեռուստաընկերություն, սակայն  զանգերին պատասխանող չկար:

Նշենք, որ 2013 թ. դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսի ժամանակ մարզային հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը մոտեցել էր այդ հեռուստաընկերության փաստացի սեփականատեր  Արմեն Ղուլարյանին եւ ֆինանսական աջակցություն էր հայցում հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերի  շուրջ 8 ամսվա պարտքերը մարելու համար:

Այդ ասուլիսի ժամանակ «Տավուշ» հեռուստաընկերության լրագրողը մարզպետին հարց ուղղեց 2014 թվականին հեռուստաընկերության հնարավոր տեխնիկական վերազինման մասին: Մարզպետը  պատասխանեց, որ նոր տարում մարզային հեռուստաընկերությունը կհեռարձակի սահմանամերձ տարածքներում:

Հայտնենք, որ   Տավուշի մարզում ներկայումս հեռարձակվում է    4-5 հեռուստաալիք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Seda says:

    Մեր երկրում ամենահետաքրքիրն այն է, որ ինչքան շատ է ասվում տվյալ մարդու ,,բացասական հատկանիշների,, մասին, որքան վեր է հանվում նրա բնութագիրը այնքան նա ավելի է հիմնավորվում իր աթոռին:

  2. karp says:

    Համաձայն եմ Seda -ի դիտարկմանը,բայց այդ եկամտաբեր,միդասյան աթոռը
    դանդաղ,բայց հաստատուն քայլերով վեր է ածվում մեղադրյալի աթոռի:

  3. Garegin says:

    Հետաքրքիր է 2013թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ նախագահի այցելության ժամանակ մարզպետը մարզի համար ինչպիսի կարևոր հարցեր է բարձրացրել և դրանցից որևէ մեկը լուծում ստացել է թե ոչ: Ինչ է մտածել ՀՀ նախագահն իր մարզպետի մասին, երբ վերջինս հայտնվել է գնդապետի համազգեստով, սև ակնոցները դրած, այսպես կոչված հայ ՛՛ռեյնջերի՛՛ կերպարանք ընդունած, այն դեպքում, երբ ինքը՝ նախագահը նախկինում լինելով պաշտպանության, ՆԳ և ԱԱ նախարար, ապա գերագույն գլխավոր հրամանատար, այդպես էլ պահեստի սպայի իր կոչումը գեթ մեկ աստիճանով չի բարձրացրել: Չի մտածում արդյոք ՀՀ նախագահը, որ այս վայ-հայրենասերն իր այդ ցինիկ վարքագծով վարկաբեկում է հայ սպայի կոչումը…: Ինչ վերաբերվում է ՛՛Տավուշ՛՛ հեռուստաընկերությանը, ապա մարզպետը ոչ միայն 8 ամսվա աշխատավարձի պարտք ունի, այլև սահմանված հարկերն ու տուրքերը չի վճարել:

  4. Aram says:

    Շատ վատ է, որ ՛՛Տավուշ՛՛ հեռուստաընկերությունը չի աշխատում և աշխատավարձերի 8 ամսվա պարտք է գոյացել, սակայն մի թե հենց դա է մարզի ժողովրդին հուզող ամենակարևոր հարցը: Միգուցե լավ է, որ չի աշխատում, մարզպետը քիչ հնարավորություն կունենա թուրք երգչուհուն ու մարզպետարանի թրքահպատակ իր խորհրդականին գովազդելու: Հետաքրքրի է, ՀՀ նախագահի այցելության ժամանակ քննարկվել է արդյոք մարզպետի խորհրդական Լ.Չիբուխչյանի տված անհեթեթ հարցազրույցը…:

  5. karine says:

    Հեռուստաընկերության տնօրենը պետք օրինակ վերցնի իր արհեստավարժ ցեխակից
    Լյուբիկ Չիբուխչյանից,նրա ստեղծագործական մեթոդներից:Այդ ,,ֆենոմենալ,, այրը
    աշխատավարձի պարտքերի փոխարեն ունի լավ վարձատրվող խորհրդականի պոստ՝
    համալրված քարտուղարուհու հաստիքով,-ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է
    ,,Իսուզու,,մակնիշի մեքենայով ու ոսկե մեդալով:Հ/Ը պարոն տնօրենը գաղափարական
    հասունություն /այս դեպքում կոմպրոմատի բավարար,կրիտիկական քանակ/ ձեռք
    բերելու դեպքում կօգտվի ոչ միայն վերը նշված արտոնություններց,այլև պ.Ղուլարյանի
    կոնվեյերային մեթոդով կորզած ,,հոնորարներից,,:Չմոռանանք պարտվողականության,
    պանիկյորության ու թրքասիրության դոզան:

  6. kamo says:

    Հետաքրքիր է,ինչն է կապում իր կենսագրության մեջ ադրբեջանական հետքեր ու
    առնչություններ ունեցող Լյուբիկ Չիբուխչյանին և հայկական բանակի գնդապետի ուսադիրներ կրող մարզպետ Ա.Ղուլարյանին:Թուրքերին անպատիժ կերպով ձոներ
    ներբողած մարզպետի լավ վարձատրվող խորհրդականի,պալատական գրբացի ու
    ,,պոետի,, հանելուկային կերպարը բացատրության կարիք ունի:Այս երկուսի միջև
    գոյություն ունեցող անխախտ կապը հայկական մենթալիտետի սահմաններում
    բացատրություն չի ստանում:

  7. kamo says:

    Աստծուն աղոթենք, որ մարզպետի ,,կանալը,,չաշխատի:Նրա լավագույնս ռեկլամված Լյուբիկ Չիբուխչյան ,,կանալը,, պայթած կանալիզացիայի նման հեղեղել ու աղտոտել
    է ՀՀ մեդիա տարածքը:

  8. karine says:

    Հեռուստակայանի տնօրենը պետք է յուրացնի մարզպետի կողմից պարտադրված խաղի
    կանոնները:Նույնիսկ սեփական ընկերությունում առանց ,,օտկատների,, Ա.Ղուլարյանը
    չի աշխատում:

  9. hovhannes says:

    Մարզպետի հեռուստաընկերություն ունենալու իրողությունը ինձ հիշեցնում է օրագրում
    բոլոր առարկաներից անբավարար,իսկ երգեցողությունից գերազանց ստացած ,,ուշիմ,,
    աշակերտի պատմությունը:Ինչ սրտով,ինչ լավ արված գործերի մասին պետք է երգի
    Ա.Ղուլարյանի ձայնափողը:

  10. artashes says:

    2014 թվականն է:Հին հիմնախնդիրները մնում են առանց լուծման,նոր մարտահրավերները
    ահագնանում են:Մարզը թողնված է թույլ,անկամ,սպիտակ տենդի հասած մարդուկի վտիտ
    ուսերին:ՍԹԱՓՎԵՔ:

  11. Բղդո says:

    Հա որ Ղուլը փոշտի թաղցիա , ուրեմն պտի պագոնի տակ չլի , ինչա թե մեր Սերժը պագոն չունի: Տո էսա Ղուլը գեներալ էլ կստանա ու սաղ գեներալներին կստորացնի,կտենաք որ ինքը հզոր պիճա…
    Իրա կանալներն էլ Սերժն ու իրա ախպերնին են ու դրանք չեն կարա փակվեն:

  12. nver says:

    Այս հեռուստաընկերության գործնեությունն նման է Ոսկու կարասը հեքիաթին Երբ այն անկախ էր ` հարգված էր ժողովրդի կողմից,իսկ երբ Տավուշ դարձավ ու մարզպետի սեփականն դարձավ խեղկատակների օյիբազություններ հաղորդող ալիք, իր բացասական բոլոր հետևանքներով

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031