Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են որոնել Google-ում Հայաստանից 2013-ին. media.am

Հունվար 08,2014 15:58

«Որոնումների տասնյակում մեկ այլ հատկանշական երեւույթ էլ կա՝ բոլորը լատինատառ են: Հայերենով որոնելը դեռ ընդունված չէ »

Ըստ media.am– ի,  2013թ.-ին Հայաստանից Google որոնողական համակարգով էականորեն աճ գրանցած (rising searches) տասը բառերն ու բառակապակցություններն են «harazat tshnami», «kino 2013», «a10», «vk», «qaxaqum», «shamshyan», «gmail», «masha», «masha medved», «perevodchik»:

«Harazat tshnami» եւ «kino 2013» տերմինների համար Google Trends-ն արել է «breakout» նշումը, ինչը նշանակում է՝ 2013-ին դրանց որոնումը գրանցել է ավելի քան 5000%-ի աճ:

Այս բառերն ու բառակապակցություններ որոշակի պատկերացում են տալիս Հայաստանից Google-ի որոնումից օգտվողների ամենատարածված հետաքրքրությունների մասին:

Հայաստանցիներին հետաքրքրում են սերիալները: Տասնյակը գլխավորող «harazat tshnami»-ին «Արմենիա TV»-ով ցուցադրվող համանուն սերիալն է: «qaxaqum»-ն էլ «Շանթ» հեռուստաընկերության«Քաղաքում» հեռուստասերիալն է:

Որոնումների տասնյակում «kino 2013» տերմինից կարելի է ենթադրել, որ հայաստանցիները որոնել են 2013թ.-ին արտադրված ֆիլմեր: «vk»-ն էլ առնչվում է ֆիլմերին, երաժշտությանը: Այն ռուսական Вконтакте սոցիալական ցանցն է, որն հաճախ օգտագործում են առանց արտոնագրի ֆիլմեր, երաժշտություն, խաղեր դիտելու, ներբեռնելու համար:

Երկու գրեթե միանման որոնումները՝ «masha» եւ «masha medved», ցույց են տալիս, որ Հայաստանում 2013-ին ամենափնտրվող անիմացիոն ֆիլմը ռուսական «Маша и Медведь»-ն է եղել:

«A10»-ը համակարգչային օնլայն խաղերի կայք է: Մարդիկ սիրում են համակարգչային խաղեր ու Հայաստանում մեծամասնության համար ընտրությունը հենց այդ կայքն է եղել:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031