Օրվա լրահոսը
Համաներման արդյունքում, հոկտեմբերի 14-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ: «Վարդաշեն» ՔԿՀ – 3, «Էրեբունի» ՔԿՀ – 1, «Սևան» ՔԿՀ – 6, «Հրազդան» ՔԿՀ – 2 Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ
Նախախորհրդարան. Զ. Բալայանի՝ «նամակ ռուսաց թագավորին»
Երկրի և ժողովրդի ներքին դիմադրողականությունը ոչնչացնելու շարունակվող քայլերին և փորձերին զուգահեռաբար, Հայաստանում գործող վարչախումբը վերջին ժամանակներում պատռելով իր «անկախական» դիմակը՝ փորձ է անում Արցախում վերահաստատել կևորկովյան տիպի դասական գաղութային ռեժիմ՝ հետագայում այն Հայաստան տեղափոխելու հաստատ մտադրությամբ: Սա ի վերջո հանգեցնելու է անգամ պետության գերիշխանության ձևական ատրիբուտներից հրաժարվելուն և դրանք բացահայտորեն գաղութային ուժերին հանձնելուն: Մաքսային Միությանը
Զորին ընդդեմ Մինսկի խմբի
Ներքաղաքական գաղջ աշունը հերթական անգամ թեժացվեց արտաքին քաղաքական թեմայով, որի հետ հերթական անգամ Հայաստանի քաղաքական ուժերը կապ չունեն: Աշունը, որը գրեթե կիսվել է արդեն, թեժացրեց Զորի Բալայանը՝ «ռուսաց արքային» իր հայտնի նամակով, որտեղ Ղարաբաղը Բալայանը հանձնում է Ռուսաստանին: Հայտնի են նաև այս նամակի հանդեպ առաջին արձագանքները Հայաստանում՝ հասարակական շրջանակներում, ազատ մտավորականության և պալատական մտավորականության շրջանակներում:
Ալիկ Սարգսյան. «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում»
Հատված նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցից: – Հիմա, երբ հետ եք նայում Ձեր ոստիկանապետ եղած ժամանակներին, ամենաշատն ինչի՞ համար եք զղջում։ – Ես ոչ մի բանի համար չեմ զղջում կամ փոշմանել, ես շատ ճիշտ եմ աշխատել, իմ օրոք շատ բարեփոխումներ են տեղի ունեցել, ամենակարեւորը՝ մարդկային ֆակտորը միշտ բարձր է եղել, միշտ պահպանվել է։ Շատ մարդկային
Դադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 23.00-ն դադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1, 5, 7, 9, 15, 17, 19, 19/1, 19/2, 23, 27, 31, 35 շենքերի, Սարմի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպես հայտնեց ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը,
Եթե Բալոտելին եւ Բուֆոնը վաղը չխաղան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ Նեապոլում գտնվող մեր գործընկերներն իրենց ռեպորտաժներում գրում են, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ Իտալիա Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, թե իր թիմի առաջատար ֆուտբոլիստներից Մարիո Բալոտելին երեկ լիարժեք մարզում է անցկացրել, սակայն միայն այսօրվա մարզումը ցույց կտա, թե նա որքանով է
Բուլղարիան հրաժարվեց, հավակնորդները կխաղան Խանտի-Մանսիյսկում
ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաեւը Twitter-ի իր էջում գրել է, որ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիան ետ է կանչել հավակնորդների մրցաշարի անցկացման հայտը եւ մրցաշարը տեղափոխվել է Խանտի-Մանսիյսկ: Աշխարհի չեմպիոնի դեմ խաղալու իրավունքին հավակնում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Դմիտրի Անդրեյկինը, Վեսելին Տոպալովը, Շախրիյար Մամեդյարովը, Անանդ-Կարլսեն մրցամարտի պարտվողը ու եւս մի հոգի, որին որոշելու է
Ավետիք Գրիգորյանը Ջակարտայում դիրքերը զիջում է
Ջակարտայում ընթացող շախմատի Ինդոնեզիայի բաց առաջնությունում, որին մասնակցում է 108 շախմատիստ, Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը յոթերորդ տուրում սպիտակներով պարտվեց Գերմանիան ներկայացնող միջազգային վարպետ Էլիզաբեթ Պետցին եւ չորս միավորով նահանջեց 34-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Радиo Маяк. «Բիրյուլեվոյի» ապօրինի աշխատուժի ներհոսքը կազմակերպողներն են մեղավորները․ Միգրացիոն ծառայություն
Մոսկվայի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Օլգա Կիլիլովան կարծում է, որ Բիրյուլեվոյի ստեղծված իրավիճակում մեղավոր են ապօրինի աշխատուժի ներհոսքը կազմակերպողները, այդ մասին պաշտոնյան ասել է «Ռադիո Մայակ»-ի ուղիղ եթերում: «Ես կարծում եմ, որ եթե Բիրյուլեվոյում ինչ-որ հանրային կեցության կարգուկանոն լիներ՝ ներքին կարգապահություն, որը կապահովեր օտարերկրացիների աշխատուժն օգտագործող կազմակերպությունները [նման խնդիր չէր լինի]: Մենք այդպիսի հանրային կեցության կարգուկանոն
ՀՀ փոխվարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Փարիզում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ: Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին
Կայացավ ֆուտբոլի «Վարչապետի գավաթ» մրցաշարի վիճակահանությունը
Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական 5-րդ խաղարկության վիճակահանությունը: Մրցաշարի կազմակերպիչ եւ պատասխանատու, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը վիճակահանությանը մասնակցելու հրավիրված պետական կառավարման մարմինների թիմերի պետերին եւ ներկայացուցիչներին հանգամանալից բացատրեց մրցաշարի անցկացման սկզբունքներն ու կանոնները՝ նշելով, որ կազմկոմիտեն նախորդ չորս խաղարկությունների փորձը վերլուծելով մոտ երկու ամիս աշխատել
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է հրապարակային քննարկումների
Նկատի ունենալով զանգվածային լրատվամիջոցների հետաքրքվածությունը ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հնչեցրած հայտարարության, այն է` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելու և այդ մասին կրկին բարձրաձայնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին, հայտնում ենք հետևյալը. Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ, պարոն Կոստանյանը, պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի
«Ընտրությունները տեղի են ունեցել տոտալ կեղծիքներով»․ Արիֆ Յունուսով
Շաբաթ օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքի գլխավոր կարգախոսը՝ Իլհամ Ալիեւի անհապաղ հրաժարականի պահանջն էր: Այդ հանրահավաքը Ադրբեջանի ընդդիմության նախաձեռնած ամենաբազմամարդ բողոքի ակցիան էր: Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովին «Առավոտ»-ը հարց ուղղեց, թե ինչպես ընթացան անցյալ շաբաթ նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Ադրբեջանցի հայտնի քաղաքագետը ուշագրավ միջադեպի մասին պատմեց․
НТВ. Մոսկվայում լարվածությունն աճում է. ոստիկանությունը հանգստացնում է բնակիչներին
Մոսկվայի Բիրյուլեվո թաղամասում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Բնակիչները պահանջում են հայտնաբերել հինգշաբթի օրը 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին, որն, ըստ նրանց, ներգաղթյալ է: «Էն Տե Վե»-ն հաղորդում է, որ թաղամասում ուժեղացվել է ոստիկանության և ՕՄՕՆ-ի հսկողությունը: Իրավապահ մարմինները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի չկրկնվի երեկ տեղի ունեցածը, երբ բողոքի զանգվածային ցույցը վերածվեց անկարգությունների և ոստիկանության հետ
Սամվել Ալեքսանյանի կողմնակից. «Եթե ակտիվիստները համարձակվեն խոսել՝ կատաղած առնետների նման մենք նրանց կուտենք». (Տեսանյութեր)
Հոկտեմբերի 14-ին նախկին Փակ շուկայի շրջակայքում տեղի ունեցավ «Փրկենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության կողմից ևս մեկ ակցիա: Ակցիայի դեմ հանդես եկան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ: «Փրկենք հուշարձանը օլիգարխից քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է հետ վերցնել հուշարձանը: Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ խախտվել են նոր օրենքներ. «Շուկայի բացվելուց
Արման Մելիքյանը Զորի Բալայանի` ՌԴ նախագահին ուղղված նամակում դրական երանգներ է տեսնում
«Թեև, ընդհանուր առմամբ պարոն Բալայանի բաց նամակը ՌԴ Նախագահ Պուտինին աչքի չի ընկնում ռուս-հայկական բարեկամության ու փոխգործակցության անխուսափելի և անհրաժեշտ բնույթը հավաստող նոր փաստարկներով, այնուամենայնիվ, ուշադրության արժանի եմ համարում դրանում ներառված որոշ դիտարկումներ: Դրանցից առնվազն մեկը միանգամայն իրատեսական և իրագործելի է` խոսքս Արցախ այցելելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչ-առաջարկն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին
Independent. Հայոց ցեղասպանության ևս մեկ ապացույց
Թուրքերը պատրաստվում են խեղդել 1915թ. Օսմանյան կայսրության ժամանակ հայերի դեմ իրենց իրականացրած Հոլոքոստի 100-րդ տարելիցը՝ նշելով նույն տարում Գալիպոլիի ճակատամարտում իրենց տարած հաղթանակը: Բրիտանական «Ինդեփենդենթ» թերթում գրում է լրագրող Ռոբերտ Ֆիսկը: Սակայն ամեն ամիս արևմտյան վկայություններում ավելի շատ ապացույցներ են հայտնվում այն բանի մասին, ինչը Թուրքիան շարունակում է պաշտոնապես հերքել, որ հայերի ցեղասպանությունը պատմական փաստ
Տեղի ունեցավ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված գրական հուշ-երեկո
Այսօր Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցավ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված գրական հուշ-երեկո: Հատվածներ ընթերցվեցին Լ. Անանյանի ստեղծագործություններից, գրչակից ընկերները մեծ սիրով ու ցավով հիշեցին նրան: Հիշատակի խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը. «Երեկ Լևոն Անանյանի ծննդյան օրն էր և, զարմանալի զուգադիպությամբ, երեկ լրացավ նաև մահվան քառասուներորդ օրը: Սա մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ
Հռչակավոր «Շանհայ» քառյակը հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում
«Շանհայ» քառյակը համարվում է աշխարհի առաջնային կամերային համույթներից մեկը: Այն աշխարհի ամենալիդեր քառյակն է: Սա էտալոնային մակարդակ է եւ երջանիկ եմ, որ այսօր իրենք Հայաստանում են»,-այսօր այս մասին Երեւան հյուրանոցի «Պուչչինի» սրահում ասաց «Երեւանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Երաժիշտներն այսօր են ժամանել Հայաստան: Քսաներկու ժամ լինելով ճանապարհին հասցրել էին մի
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռևս չի կարող դիրքորոշում հայտնել Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ով 22.06.2012- 22.10.2012 թթ. եղել է Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցելու վերաբերյալ գրում է. «Հարգելի պարոն Սաքունց, առայժմ հրապարակի վրա է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը, իսկ լրատվական աղբյուրները, հղում անելով ռուս պաշտոնյաներին, տեղեկացնում
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան. «Դատարանի որոշումը օրենքի դեմ է». (Տեսանյութ)
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր ազատամարտիկ, քաղբանտարկյալ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը: Դատարանի շենքի մոտ հավաքված բազմությունը, որոնց մեծամասնությունը ազատամարտիկներ էին, եւ եկել էին Հայաստանի տարբեր մարզերից, հույս ունեին, որ այսօր, վերջապես, արդարություն կհաստատվի եւ իրենց մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանն ազատ կարձակվի: Դատական նիստը դռնփակ էր, որից դուրս գալուց հետո Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան
Տ. Նավասարդ Սրբազանը շնորհավորեց ուսուցչական երգչախմբին
Հոկտեմբերի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Առիթը կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգն էր, որը նվիրված էր ուսուցիչների տոնին: Երգացանկում Կոմիտասի երգերն էին: Սրբազան հայրը նախ շնորհավորեց երգչախմբի հիմնադիր և խմբավար Հարություն Թոփիկյանին`արվեստի վաստակավոր գործչի կոչում ստանալու առիթով, ապա դիմելով ներկաներին` ասաց. -Առաջին անգամ չի, որ
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ ին՝ նշանակման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարար Նալբանդյանը նաեւ բարձր գնահատեց 1992թ.-ից ի վեր
Սերժ Սարգսյանն ընդունել է հայտնի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին: Նախագահը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին և մեծ տպավորություն
Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ
Հոկտեմբերի 7-10-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ամենամյա ուսումնական այցով Արցախում էին: Հոկտեմբերի 7-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի եւ նախարարությանղեկավար անձնակազմի հետ: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դպրոցի ունկնդիրներին ծանոթացրեց ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքինքաղաքականության հիմնական ուղղություններին: Հանդիպման ավարտին նախարար
Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվել է Մտադրությունների հուշագիր
Պետական եկամուտների կոմիտեն համագործակցություն է սկսել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ: Հոկտեմբերի 14-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որը թույլ կտա համակարգի աշխատակիցներին և բիզնեսի ներկայացուցիչներին ձեռք բերել միջազգային որակի կրթություն: Հուշագրով նախատեսվում է համատեղ իրականացնել ուսումնական ծրագրեր, գիտահետազոտական աշխատանքներ, անցկացնել գիտաժողովներ և կոնֆերանսներ: Առանձին ուսումնական ծրագրեր կկազմակերպվեն
«Պետությունը ցանկանում է իր բեռը փաստաբանների ուսերին բարձել»
Լոռու մարզի փաստաբանները եւս դժգոհ են ՀՀ կառավարության նախաձեռնությունից:


















































