Լրահոս
Օրվա լրահոսը

Արաս Օզբիլիսով հետաքրքրված է թուրքական «Ֆեներբախչեն»

Դեկտեմբեր 31,2013 15:32

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է Ստամբուլի «Ֆեներբախչեի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Eurosport-ի թուրքական վարկածը եւ նշում, որ նրա տրանսֆերը ձմեռային այս պատուհանում հաստատ չի կայանա, քանի որ ակումբը մինչեւ ամառ հետեւելու է հայ ֆուտբոլիստի մրցելույթներին:

Transfermarkt մասնագիտացված ինտերնետային պորտալը 23-ամյա Արասին գնահատում է 6,5 միլիոն եվրո: Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակում» մասնակցել է 18 հանդիպման, խփել 5 գոլ եւ կատարել 2 գոլային փոխանցում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031