Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի հայկական համայնքը շնորհավորում է Ամանորն ու Սուրբ ծնունդը

Դեկտեմբեր 31,2013 13:25

Սիրելի՛ ընկերներ

Մի քանի ժամից մենք բոլորս կքայլենք դեպի նոր` 2014 թվական: 2013 թվականը կմնա ետևում: Ետևում, պատմության մեջ, բայց 2013թ.-ի դասերն էլ մենք պետք է հիշենք այնպես, ինչպես անցյալ տարիների դասերը: Անցնող տարին` չնայած բազում դժվարությունների և բարդությունների, համենայն դեպս որոշակի աստիճանում հաջողակ էր Համայնքի համար: Այո՛: Բնականաբար, մենք այս տարում չավարտեցինք մեր բոլոր խնդիրների լուծումները: Մեզ անհանգստացնող և երկրի լիարժեք մաս կազմելուն ու  մեզ` հաջողակ Համայնք լինելուն խանգարող հարցերը դեռևս լուծված չեն: Մինչդեռ մենք համոզված ենք, որ որոշակի աստիճանով մենք ավելի ու ավելի ենք մոտեցել իրավիճակի բարելավմանը: Մենք շարունակում ենք համոզված լինել, որ առանց մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների ակտիվ մասնակցության անհնար է բոլոր խնդիրների և դժվարությունների լուծումը: Միայն մեզնից յուրաքանչյուրի մասնակցության դեպքում կարելի է սպասել մեր կյանքի բարելավման, ինչպես հավաքական,  այնպես էլ անհատական: Մաղթում ենք ձեզնից յուրաքանչյուրին նորանոր հաջողություններ 2014 թ.-ին:
Թո՛ղ գալիք տարին ձեզ բերի միայն լավն ու բարին, թո՛ղ մեր սրտերը լցվեն ջերմությամբ ու սիրով միմյանց հանդեպ: Յուրաքանչյուր ընտանիքում լինի խինդ ու ծիծաղ: Եթե նույնիսկ փակ դռներ են մնացել 2013-ում, թող դրանք անպայման բացվեն գալիք տարում: Թող 2014թ.-ը իսկապես Նորը դառնա մեզ համար: Ցանկանում ենք, որպեսզի 2014թ.-ին մեզնից յուրաքանչյուրը գիտակցի համախմբվելու անհրաժեշտությունը: Մեր ամբողջ պատմությունը, բոլոր անցած տարիները, հարյուրամյակներն ու հազարամյակները մեզ մի բան են սովորեցնում. Երբ մենք միասին ենք, մենք անհաղթ ենք: Մեզ բոլորիս մաղթում ենք անհաղթ դառնալ 2014թ.-ին: Շնորհավո՛ր, Գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ

Վրաստանի Հայ Համայնք

 

Երնէկ, թէ այս նոր տարին Վերջ տար հայի ցաւերին, Չարը կորչէր ու բարին Բուն դնէր մեր սրտերին: Երնէկ, թէ այս նոր տարին Ազատ շնչէր Հայաստան, Եւ շուրջ Մասիս մեր սարին Փայլէին վարդ-անդաստան: Երնէկ, թէ այս նոր տարին Հայ ազգ ի մի գումարուէր, Ի գլուխ Կարնոյ հայ ամրին Հայի դրօշակ ծածանէր: Երնէկ, թէ այս նոր տարին Ոտքի կանգնէր Հայաստան, Եւ կիսաքանդ մեր Կարին Լինէր քաղաք մեր ոստան: Հայեր, երբեք չերկմտիք, Կը կատարուի այդ ամէն, Եթէ իսպառ մենք հանենք Փոքրոգութիւն մեր սրտէն:

 (Հեղինակ`Ռաֆայել Պատկանյան. Բանաստեղծությունը գրված է հեռավոր 1878թ.-ին: Անցել է 136 Նոր տարի… «Կը կատարուի այդ ամէն, Եթէ իսպառ մենք հանենք Փոքրոգութիւն մեր սրտէն »… Թող 2014թ.-ը իսկապես Նորը դառնա մեզ համար): Վրաստանի հայկական համայնք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031