Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերի հետ կապված ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն ձեռնարկում են անվտանգության միջոցներ․ «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 31,2013 17:30

Միացյալ Նահանգների իշխանությունները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են հարձակումներ նախապատրաստել՝ ուղղված Սոչիում գալիք տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի խարխլմանը, և անվտանգության ոլորտում առավել սերտ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի իշխանություններն ակտիվ հարաբերություններ են պահպանում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում:

Միացյալ Նահանգները նախատեսում է Ռուսաստանի հետ կիսել իր կողմից հավաքված՝ օլիմպիական խաղերի անցկացման համար վտանգ ներկայացնելու մասին վկայող տեղեկությունները:

ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկի համաձայն, ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված երկու պետությունները ձեռնարկում են անվտանգության խիստ միջոցներ:

Միացյալ Նահանգների անվտանգության ոլորտի պաշտոնյաների համաձայն, Վոլգոգրադում տեղի ունեցած հարձակումներն անակնկալ չէին, քանի որ նման հարձակումները սպասվում էին՝ օլիմպիական խաղերի բացմանը մոտենալուն պես:

ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը Ռուսաստանին լիարժեք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել՝ Սոչիի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու գործում:

 

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031