Օրվա լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հանդիպմանը Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է ատելության խոսքին, որն ազդեցություն են ունենում հայ համայնքի վրա

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին: Ըստ Օզդաղի գրառման՝ հանդիպմանը ներկա են եղել նաև կուսակցության բարձրագույն կառավարման խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուն, Նազիֆ Օքումուշը, Թայգա Աքը, կուսակցության ղեկավարի գլխավոր խորհրդականներ Սելչուք Գեչերը, Դիլեք Քարաֆազլըն,

Ռուսաստանն առաջատարն է 2025 թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով

Ռուսաստանն առաջատարն է 2025 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած տարի երկիր է այցելել 921 704 ռուս զբոսաշրջիկ, որը կազմել է տարեկան զբոսաշրջային ընդհանուր հոսքի 41%-ը (2,26 մլն մարդ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 288 578 մարդ ցուցանիշով (13%), երրորդում՝ Իրանը՝ 182 364 զբոսաշրջիկով (8%): ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

«ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ սպառազինության միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»․ Նիկոլ Փաշինյան

Սպառազինության միջազգային շուկան ՀՀ-ի առջեւ բացվել է, քանի որ ՀԱՊԿ-ին անդամությունը սառեցվել է․ Փաշինյան

Տեղական ավիաընկերությունները չեն կարողացել օգտվել օդի տուրքի ազատումից. քննարկվել են պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունները

2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառմամբ ներկայում ընդարձակվել է չվերթներ իրականցնող ուղղությունների աշխարհագրությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով օրենքի կիրառման ընթացքում առաջացել են որոշակի խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով չվերթներ իրականացնել նոր ուղղություններով եւ

Մենք պատերազմ չենք ուզում, բայց Իրանի դեմ ագրեսիայի դեպքում պատասխան կտանք. Հայաստանում Իրանի դեսպան

Հուսով եմ , որ պարոն Թրամփը չի դառնա ռադիկալ խմբերի եւ նրանց գաղափարների զոհը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հունվարի 14-19-ը ‼️Ուշադրություն ‼️ Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը և 15-ին, 19-ի ցերեկն առանձին

ՀՀ-ն աներկբա եւ միանշանակ գնում է ԵՄ, բայց առայժմ կմնանք ԵԱՏՄ անդամ․ Նիկոլ Փաշինյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ռազմավարությունը Հայաստանը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելն է։ Երբ սա դառնա իրողություն՝ կգա նաեւ քաղաքական որոշում կայացնելու ժամանակը

Սիսիանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ննջասենյակում քաղաքացու դի է հայտնաբերվել:

Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների հարցը, բայց չի քննարկել 25% մաքսատուրքի հարցը

«Քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղություն ձեւավորող դրական տենդենցներին։ Իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է, իմ եւ պետքարտուղարի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում պահվող անձանց հարցը»։

Միգուցե սա «Իրական Հայաստանի» նմա՞ն է, միգուցե ե՞ս եմ սխալ տեսնում կամ միգուցե իմ բոլոր տեսած բանտախցերը հենց այդպիսի՞ն են եղել. Նարեկ Սամսոնյան

Հացադուլ, օր 6-րդ. 6-րդ պատժախուցն իր «կենդանական աշխարհով» Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից: Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, դատախազ Հայկ Ավետյանի և, ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործի սպառնալիքի տակ հայտնված դատավոր Մանվել Շահվերդյանի ուղիղ պատասխանատվությամբ ես ու ընկերս՝ Վազգեն Սաղաթելյանը, ակնհայտ ապօրինի կալանքի տակ ենք գտնվում և ես ամսի 9-ից գտնվում եմ անժամկետ հացադուլի մեջ։ Այսօր

Դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ զինվորականներ համարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել տիրադավների շարքերում. Մանուկ քահանա Զեյնալյան

Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։ Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորություններն ու իշխանությունը, համարձակվում

Ձեւավորվում է պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար. Հայաստանում Իրանի դեսպան

Իրանի դեսպանատան առաջ հանդես են գալիս վիրավորական հայտարարություններով, հակառակ նրան, որ մեր բողոքը փոխանցել ենք ՀՀ համապատասխան մարմիններին

Փաստորեն Նիկոլը ՀՀ «հպարտ» քաղաքացիներից թաքուն, «հույժ գաղտնի» որոշումով պետբյուջեից 3 միլիարդ դրամ է հատկացրել իր թիմակիցներին պարգևատրելու համար. Արմեն Եղիազարյան

Բայց երբ խոսքը թոշակառուի 12.000 դրամի մասին էր, Փաշինյանն ասաց, թե թոշակառուն չի կարող խելամիտ ծախսել այդ գումարը։

Արայիկ Հարությունյան. Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան: ՀՀ-ն հստակորեն պահպանում է. օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,

Կաշառքի գործով ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի

«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»․ Նիկոլ Փաշինյան

«Հարգանք ներշնչելն ուրիշների օձիքները հավաքելով չի լինում»

Ինչու են Պատարագի ժամանակ ասում «խաղաղություն ամենեցուն»

Եվ ինչու պատարագի չի կարելի գնալ՝ որեւէ մեկի դեմ պատերազմ վարելու նպատակով «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր», – ասված է Լեռան քարոզում (Մատթ. 5:23,24):

Ամերիկյան կողմի հետ չի քննարկվել ԹՐԻՓՓ ծրագրին Թուրքիայի կամ Ռուսաստանի ներգրավման հարցը. Արարատ Միրզոյան

Անդրադառնալով ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման ժամկետներին՝ Միրզոյանն ասաց․ «Հուսով եմ, որ աշնան սկիզբ կամ ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն էլ ունենալ»։

Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման եզրին

ԱՄՆ-ն եւ Իսրայելը երկար տարիներ իրականացնում են Իրանի ներքին կայունության թուլացմանն ուղղված բազմաշերտ քաղաքականություն՝ քաղաքական մեկուսացումից մինչեւ տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմ։

«Մեր տարածաշրջան մեծ փողեր են ներհոսելու»․ Նիկոլ Փաշինյան

«ԱՄՆ-ի մասնակցությունն անկհայտ է, ԵՄ-ի հետ պետք է քննարկենք իրենց ներգրավվածության հարցը։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն իրենց արտահայտությունը գետնի վրա կունենան»

Կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 13-ին, ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։ Պարեկները, փրկարարներն ու ոստիկանները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերել են 20-25 տարեկան տղայի դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է. պարզվում է

2025թ. ընթացքում սպասարկել ենք շուրջ 307 000 կանչ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն

Սակայն 2026թ. հունվարի առաջին տասնօրյակում կանչերի քանակի շուրջ 35 տոկոս նվազում է եղել

«Առանց դիտավորության, առանց դրդապատճառի սպանություն չի լինում». Նարեկ Վարդանյան

Դեպքի վայրի զննության ժամանակ մատնահետք չի վերցվել Հունվարի 7-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեցին Նարեկ Սարգսյանի պաշտպանների ճառերը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, որը համապատասխանում է գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին; Ըստ քրգործով 

Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել

News.am. Հայաստանում հունիսին սպասվող համապետական ընտրություններից առաջ պետական մարմիններում շարունակվում են շռայլ պարգևավճարներ բաշխվել: Պարզվում է Ամանորին աննախադեպ չափերի՝ շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ դեկտեմբեր ամսվա 13-րդ աշխատավարձ՝ 253,999,565 դրամ ստացել են 768 աշխատակից, իսկ դեկտեմբեր ամսվա պարգևատրում՝

«Որոշ կանայք սիրում են ամուսիններից բողոքել առանց պատճառի, պետտուրքից ազատմամբ՝ հայցադիմումներն են ավելանալու, ի՞նչ ենք մենք ուզում, որ անդադար բողոքե՞ն իրենց ամուսիններից»․ Գեղամ Նազարյան

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է դատարաններում պետտուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով։

Իշխանությունների կողմից նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը. Մայր Աթոռ

«Լուրեր են տարածվում, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին»՝ «Առավոտ»-ի այս հարցին ի պատասխան, Մայր Աթոռը նշել է. – Նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։ Երևույթը միանշանակ դատապարտելի է

«ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է»․ ինչո՞ւ է «ԹՐԻՓՓ»-ի բաժնեմասերի միայն 26%-ը պատկանում ՀՀ-ին

Միրզոյանի խոսքով՝ դավադրության տեսություններ կան, թե ինչ-որ փուլում հայկական կողմից թաքուն եւ կամքին հակառակ բաժնեմասերի մի մասը կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Ըստ նրա՝ դա չի կարող տեղի ունենալ առանց ՀՀ համաձայնության։

Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ ո՛չ երկաթուղու հանձնման, ոչ օդանավակայանի, ո՛չ «Վեոլիա»-ի, ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ի, ո՛չ էլ ՀԷՑ-ի դեպքում. Սիսակ Գաբրիելյան

«Ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հարյուր տոկոսով վճարելու է օրենքով սահմանված բոլոր հարկերը, տուրքերը, շահութահարկը և այլն։ Ու նաև, իմ կարծիքով ամենակարևորը, Հայաստանն առաջիկա 49 տարիներին, կունենա նաև 26 տոկոս բաժնեմաս այդ ընկերության շահույթից»:

ՊԵԿ նախկին նախագահի գործով դատական նիստը անցկացվեց դռնփակ ռեժիմով

Պետք է հետազոտվեին բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031