Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերել էր զենք-զինամթերք, որը կամովին հանձնել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք-զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք-զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։ ՊՆ ՌՈ

«Հասկանում ենք բավականին հստակ քաղաքական ճնշումների ենթատեքստը, բայց ակնկալիքն այն է, որ մեր հայցը բավարարվի»․ Արամ Օրբելյան

«Տաշիր Կապիտալ»-ը դատարանում վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ին կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։

«Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտալը, որ մասնակցի Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը, անսիրտ և ամոթալի քայլ է Փաշինյանի վարչակազմի կողմից։ «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը։

«Եթե ընդդիմադիր դաշտը իրար դեմ չաշխատի, այլ թիրախավորի նրան, ով արհավիրք է բերել ՀՀ գլխին, վստահ եմ` հաջողություն ունենալու ենք». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Աշտարակի բնակիչների հետ հանդիման ժամանակ կարճ ելույթ ունեցավ` նախապատվությունը տալով ակտիվ շփմանը` հարց-պատասխան ձեւաչափին, որը, ըստ նրա, հնարավորություն կտա իրական տրամադրությունները շոշափելու։ Անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության դիրքավորմանը` տեղեկացրեց, որ ընդդիմադիր դաշտի` խոշոր ընտրական միավորներով հանդես գալու գործընթացը գլուխ է գալիս։ Ըստ նրա, անչափ կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունները, ասենք 20

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան

Օման այցի մշակութային բաղադրիչի շրջանակներում նախարար Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան։ Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից

Դատարանը մերժեց ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը

Դատավոր Լիլիթ Սադոյանը հայտարարեց, որ գործի քննության այս փուլում դատարանը ՍԴ դիմելու հիմքեր դեռեւս չի տեսնում։

«Ինչքան չպիտի սիրես սեփական ժողովրդիդ, որ դրսից տղա` Ալիև բերես նրա գլխին». Աննա Գրիգորյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր Աշտարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ միասին կարողանալու են թոթափել անցած ծանր տարիները։ Նա անդրադարձ կատարեց գործող իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին, որ եթե իրենց չընտրեն, պատերազմ կլինի։ «2018-ին ընտրեցին, պատերազմ եղավ, 2021-ին ընտրեցին, պատերազմ եղավ։ Ինչքան խաղաղություն բառն ասել են, միայն պատերազմներ ու պատերազմներ են բերել։ Այն

«Հայաստանում ամենաշատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք». Լիլիթ Գալստյան

Այսօր Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ չի կարող լինել անվանգության` առանց հոգևոր-մշակութային անվտանգության։ Ըստ նրա, ներկայումս մեր երկրում տեղի է ունենում գիտության և մշակույթի գլխատում, իսկ դա ազգային պետության կազմաքանդումն է։ Նա ասաց, որ այսօրվա իշխանությունները որքան էլ հայտարարեն «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառուցելու մասին, որոնցից կառուցվել

Հայկ Մարությանի ուժի կարմիր գծերը Ռոբերտ Քոչարյանի դաշինքն ու կառավարող ուժն է

Մարությանը ձեւակերպեց «Նոր ուժ»-ի տեսլականը՝ «մաքսիմում իշխանափոխություն, մինիմում՝ ընդդիմափոխությունը

«Այս ընտրություններից է կախված մեր երկրի լինել-չլինելու հարցը». Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այսօր հանդիպում ունեցան Աշտարակի բնակիչների հետ։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հայ ժողովուրդը կանգնած է պատմության բարդ, վճռորոշ փուլում, և որ առաջիկա ընտրությունները ճակատագրական նշանակություն կարող են ունենալ. մեր երկրի լինել-չլինելն է կախված ընտրությունների արդյունքից։ «Սա ընթացիկ ընտրություն չէ, այլ գոյաբանական հարց է, ընտրություններից է կախված մեր

Առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան: Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու..․ հունվարից, փետրվարից, մարտից։

«Ինչո՞ւ եք դեմ, թող փորձաքննություն լինի, բալքի կպարզվի՝ մենք էլ մի բան արել ենք, հետո ջնջել ենք դիտավորյալ»․ ՀԷՑ-ի գործով փորձաքննության միջնորդություն ներկայացվեց

ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ՀԷՑ-ի 2018-2024 թթ. ամբողջ տվյալների բազան ջնջված է, խոսքը 700 000 մեր սպառողների անձնական տվյալների մասին է։

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին, 24-ի երեկոյան, 25-26-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին և 25-26-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի

Հայկ Մարությանը` վարչապետի թեկնածու

Ըստ թեկնածուի` քաղաքական դաշտը բազմազան է, ու պետք է տարբերել ստորգետնյա ջրերը

«Իրավաբանի մասնագիտական ուղին գիտելիքը կիրառելու և փոխանցելու ու դրա դիմաց փորձառություն և իմաստնություն, ինչպես նաև ապրումակցման կարողություն ձեռք բերելու մասին է»․ Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մարտի 21-ին, Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկան ավարտած՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Հիշեցնենք, որ պրակտիկայի մեկնարկին՝ 2026 թվականի փետրվարի 6-ին ևս, Աննա Վարդապետյանն ընդունել էր ուսանողներին և նրանց հետ զրույցում, ի թիվս այլնի, անդրադարձել դատախազի պաշտոնին

«Ուժեղ Հայաստան»-ը գալիս է վերականգնելու հավասարակշռությունը պետության և պետականության պաշտպանի միջև․ Ռուբեն Վելիցյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Վելիցյանի ֆեյսբուքյան գրառումը Այլևս թույլ չենք լինելու: Մեր երկրում զինվորական ծառայության նկատմամբ տարիներով ձևավորված մոտեցումը սպառել է իրեն։ Պետությունը զինվորից պահանջել է առավելագույնը՝ անձնական զոհողություն, առողջություն, երբեմն՝ կյանք, սակայն փոխարենը չի ապահովել համարժեք համակարգային վերաբերմունք և ապագայի հստակ երաշխիքներ։ Սա Ուժեղ Հայաստանի համար այլևս անընդունելի է։ 2020 թվականի պատերազմը բացահայտեց

7 կետ․ Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ի  տեսլականը

Մարությանի ուժը կփոխի նաեւ քաղաքական մշակույթը

Քրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 20-ին Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանում հաշվառված 33-ամյա մի տղամարդու։ Նա հունվարի 7-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել

Արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը․ Անահիտ Մանասյան

Անահիտ Մանասյանի ուղերձը Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ «Մարտի 21-ը՝ «արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության  հիմքն են։ Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով։ Այս համատեքստում պետության պարտավորությունն է` ապահովելու նրանցից յուրաքանչյուրի

«Ադրբեջանը խոչընդոտում է շինծու դատավարություններով միջազգային գանգատ ներկայացնելու իրավունքի իրացմանը՝ չտրամադրելով դատավճիռները»

«Առավոտի» զրուցակիցն է «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ -Ադրբեջանում շինծու դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն հայ ռազմագերիներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որեւէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է․ ՍիվիլՆեթ

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1,2 տարեկան երեխան մահացել է։ ՍիվիլՆեթին լուրը հաստատեցին «Արաբկիր» Բժշկական համալիրից։ Երեխան մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։ Բժիշկներին այդ պահին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մի քանի օրով Վրաստան մեկնելու միջնորդությունը մերժվել է․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է: Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին: Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

«Մտածել, որ Նիկոլի ռեժիմից հնարավոր է ազատվել ընտրությունների ճանապարհով, առնվազն միամտություն է, եթե չասենք՝ դավադրություն»

«Կամ եկեք հեղափոխություն անենք, որի մարտահրավերը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բոլորիս՝ հասարակությանը, հայ ժողովրդին նետել, կամ եկեք գնանք Նիկոլի հետ ընտրությունների մասնակցենք ու դակենք հերթական անգամ, որ Նիկոլն է Հայաստանի վարչապետը։ Երրորդ տարբերակ գոյություն չունի»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Հակոբյանը։ -Արդեն հստակ է՝ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն մեր երկրում կտեղակայի

«Եթե Սամվել Կարապետյանը մեկ սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին»․ Դավիթ Ղազինյան

«ՀԷՑ-ի գործը, որպես այդպիսին, դասագրքային գործ է դառնում, այսինքն՝ ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, ինչպիսին չպետք է լինի դատարանը»։

Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը՝ պատմական իրադարձություն

Պատմական էր անվանել Գուգարաց թեմի այդ ժամանակվա առաջնորդ, երջանկահիշատակ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի էր ունեցել 2016 թվականին նրա ձեռամբ ու Կարապետյան ընտանիքի աջակցությամբ։ Չգործող եկեղեցին վերակառուցվել է ընտանիքի հոր` Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ, թոռան՝ Վահե Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարասկզբին, Վանքի

Թվային հետք ու մարդկային ցավ

Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Դետեկտիվի աշխատանքային օրվա

Եթե նույնիսկ Իրանի հեռահար բոլոր հրթիռները վերանան, միևնույն է, միշտ կարելի է գտնել մի փոքր նավակ, որը Հորմուզի նեղուցում կստեղծի համաշխարհային մակարդակի խնդիրներ․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումները Իրանական դասեր Հայաստանի համար Ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու։ Իսկ իրանական դեպքերից խիստ օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե իրադարձություններին հետևենք ոչ թե որպես պարզ մի լրահոսի, այլ ուշադրություն դարձնենք տեղի ունեցողի ռազմավարական ընթացքին։ Այդ տեսանկյունից այս պահին արդեն իսկ հստակ նշմարելի

Չգրանցված դեղ իրացնելը հանցագործությո՞ւն է, թե՞ զանցանք

Վահե Վարսանյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը երկայացնելով թիվ ԵԴ2/1879/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը եւ անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ Վարչական իրավախախտւմների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասին՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշել էր, որ որոշակի չէ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղ իրացնելը հանցագործությո՞ւն է, թե՞ զանցանք: Դիմող կողմը գտնում

Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին․ ո՞վ է նա․ «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցազրույցը կհրապարակվի եկող շաբաթվա սկզբներին: Իսկ ո՞վ է Մարիո Նաուֆալը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա, այսպես կոչված, «նոր մեդիայի» առաջատար դեմքերից է։ Ունի բավական մեծ ներկայություն X-ում (նախկին Twitter): Նրա հիմնական գործիքը X հարթակի աուդիո

Մինչև ուրիշներից գումար պահանջելը, նախ պատասխանատվություն կրեք ձեր արածների համար․ Ռուբեն Մխիթարյան

Փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել։ Ո՞վ արեց, որ արցախցին այսօր անտուն ու փախստական է։ Ո՞վ էր այն իշխանությունը, որի ձախողումների, անգործության ու սխալ որոշումների հետևանքով մարդիկ կորցրեցին իրենց տունը, հողը, անվտանգ կյանքը։ Այսօր փորձում եք բարոյականության դաս տալ, խոսել հայրենասիրությունից ու նվիրատվությունից՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031