Օրվա լրահոսը
Գոհաբանական մաղթանք Ամանորյա գիշերը
Ամանորյա գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի գոհաբանական մաղթանք: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ
Ավելի հասկացված լինել աշխարհում
Դեկտեմբերի 16-21-ը Ֆրանսիայի կառավարության «Նորիա» ծրագրի շրջանակներում Փարիզում էին Աժ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և աշխատակազմի երկու աշխատակից: «Նորիա» ծրագիրը գործում է մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում և ներառում է ֆրանսերենի ուսուցում գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների և աշխատակազմի համար: Դեկտեմբերի 1-ին ավարտված ծրագրի արդյունքների ամփոփումն էլ այցի նպատակն էր: Քննարկումների արդյունքում ֆրանսիական կողմը համաձայնել
Թումանյանի, Դիլիջանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Թումանյանի, Դիլիջանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ
Գյումրու քաղաքապետարանի ամանորյա անակնկալը` լրագրողներին (ֆոտոշարք)
Այսօր Գյումրու ավագանու տարեվերջյան նիստն էր, քննարկվելու էր քաղաքի գլխավոր փաստաթուղթը` 2014 թվականի բյուջեն: Լրագրողները բնականաբար ճիշտ ժամին ներկայացել էին քաղաքապետարանի նիստերի դահլիճ` լուսաբանելու: Նրանք անակնկալի եկան` տեսնելով մի մեծ տորթ, որտեղ պատկերված էին Գյումրու տեղական ու հանրապետական լրատվամիջոցների անվանումները: Հրուշակագործը կարողացել էր պահպանել անգամ թերթերի տառատեսակները: Հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնության հեղինակը Գյումրու քաղաքապետ Սամվել
«Բա չամաչեցի՞ք դուք, ո՞ւր է իմ 20 հազարը».Գագիկ Ծառուկյանի ամանորյա նվերից չօգտված կին
Այսօր Գյումրու ավագանու նիստի ավարտից հետո նիստերի դահլիճ ներս մտավ մի տարեց կին` բավական կոպիտ տոնով Սամվել Բալասանյանից ու ավագանու անդամներից հաշիվ պահանջելով, թե ինչո՞ւ իրեն ԲՀԿ առաջնորդի բաժանած 20 հազար դրամը չի հասել: Սամվել Բալասանյանը, ամենայն հավանականությամբ, զայրանալով այս կնոջ հարցադրումից կամ միգուցե դիմելու կոպիտ տոնից, նեղվեց ու բացարձակապես չարձագանքելով դուրս եկավ: Իսկ ավագանու
12-ամյա Արամ Հակոբյանին կես միավոր է բաժանում աշխարհի չեմպիոնությունից
Ալ-Էյնում ավարտվում է շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը: Մինչեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Արամ Հակոբյանը նախավերջին՝ 10-րդ տուրում, հերթական հաղթանակը տարավ եւ 9,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Շնորհալի պատանուց աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար պահանջվում է վաղը կայանալիք եզրափակիչ տուրում ընդամենը չպարտվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
2013 թվականին Գյումրիից արտագաղթել է 23 հազար մարդ. բյուջեն կրճատվել է (Տեսանյութ)
Այսօր Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի` 2014 թվականի բյուջեն, որը կկազմի 3 միլիարդ 173 միլիոն 233 հազար դրամ: Ու թեև քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը նշեց, որ 2014 թվականի բյուջեն մոտ 30 միլիոն դրամով աճել է, սակայն տիկինը ստիպված եղավ մեկ անգամ ևս հայտարարելու, որ 2013 թվականին Գյումրիին պետության կողմից հատկացվող դոտացիան պակասել էր 170 միլիոն
Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի սղագրության երկրորդ մասը
Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի սղագրությունը (մաս 2) Հարց -Բարև ձեզ, ուզում եմ հարցնել պայմանագրի վավերացման հետ կապված: Վավերացումն իրավական առումով խիստ կասկածելի էր, այսինքն՝ ձայները տատանվում են 77-ից 72-ի միջև, ինչպես նաև հաշվիչ հանձնաժողովը ոչ լիարժեք էր: Ի՞նչ եք կարծում, դա չի՞ անհանգստացնի ձեր ռուս գործընկերներին: Դա առաջին հարցը:
Footsport.am․ Ծանրորդուհի Մելինե Դալուզյանը փոխե՞լ է սեռը․ (Տեսանյութ)
Ծանրորդուհի Մելինե Դալուզյանը երկար ժամանակ է, ինչ վիրահատություններ է կրում և ջանքեր գործադրում վնասվածքներից ապաքինվելու համար: Փարավոն ռեստորանային համալիրում հանդիպեցինք Մելինեին, ով խոսեց ներկա վիճակի և գալիք պլանների մասին: Լուսանկարը եւ տեսանյութը՝ Footsport.am-ի
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը տնտեսագիտական համալսարանի միջադեպի առնչությամբ
Դեկտեմբերի 26-ին, երբ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի էր ունենում բարձրագույն որակավորման հանձնաժողովի խորհրդի բաց նիստը, որի ընթացքում կայանալու էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական գիտական թեզի պաշտպանությունը, խոչընդոտվեց այն լուսաբանելու նպատակով եկած լրագրողների աշխատանքը։ Խիստ դատապարտելի է այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելափակելու նողկալի գործողություններում ներգրավված էին նույն համալսարանի ուսանողները, ովքեր քաշքշել եւ վիրավորական
Զավեն Անդրիասյանը շարունակում է հավակնել
Գրոնինգենում շարունակվող շախմատի տարեվերջյան փառատոնում հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը շարունակում է պայքարել հաղթողի կոչման համար: Հինգերորդ տուրից հետո Զավենը 4,0 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը: Նա կես միավոր է զիջում առաջատար, ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը վաստակել են 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 17-րդ եւ 21-րդ
Regnum. 6,2 միլիարդ դոլարի ապօրինի ֆինանսական հոսք Հայաստանից՝ 10 տարվա ընթացքում
2002-2011թթ. ընթացքում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6,2 միլիարդ դոլար, ասվում է ամերիկյան հետաքննական կազմակերպության «2002-2011թթ. Ապօրինի ֆինանսական հոսքը զարգացող երկրներում» զեկույցում: Հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ֆինանսական հոսքի աղբյուրները հետազոտության մեջ նշված չեն: Տարածաշրջանի մյուս պետությունների տվյալները հետևյալն են՝ Ադրբեջան՝ 17 միլիարդ դոլար, Վրաստան՝ 4,5 միլիարդ դոլար, Թուրքիա՝ 987 միլիոն դոլար, իսկ Իրանի վերաբերյալ
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով հրավիրված վկան բացառում է սպանության փաստը (Տեսանյութ)
«Ես մտքումս ասեցի` էնտեղ եմ եղել իրիկունը, ոնց ա, ես տենց դեպք չեմ տեսել»
«Հայաստանի մուտքը Մաքսային միություն սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար». Գագիկ Հարությունյան
«Հաճախ Մաքսային միություն հասկացողությունն ընկալում են զուտ տնտեսական մի գործընթաց, բայց մենք պետք է դա համատեքստում դիտարկենք: Պետք է դիտարկենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ էր, Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ եւ որքան հետեւում է մեր Մաքսային Միության ղեկավարների հայտարարություններից՝ անխուսափելի էր Եվրասիական միության անդամակցելը»,- դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարեց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ
Պարգեւներ՝ «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2013»-ի հաղթողներին
«Անի պլազա» հյուրանոցում այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը խրախուսական պարգեւներ հանձնեց երիտասարդական ուղղվածություն ունեցող մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք հաղթող են ճանաչվել «Երիտասարդական մրցույթ 2013»-ում: Նախարար Յուրի Վարդանյանի հրամանով երիտասարդական կազմակերպությունները տարվա կտրվածքով լավ աշխատանքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար պարգեւատրվեցին շնորհակալագրով, հուշանվերով եւ 200 հազարական դրամ
Ամենահամարձակ հոգևորականի ծնունդը՝ առանց գովեստների ու ավելորդ ճառերի
Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց հանրապետության ամենահամարձակ հոգևորականի` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ծննդյան 50 ու ձեռնադրման 25-ամյակը: Այն բավականին համեստ էր կազմակերպված. ի տարբերություն շատ և շատ ծննդյան արարողությունների, այն չուղեկցեց ճոռոմ, տվյալ անձին երկինք հանող ճառերով ու ուղերձներով, այլ հատվածաբար ցուցադրվեց ֆիլմ նրա մասին, որտեղ և հնչեցին հետաքրքիր
Trend. Բաքուն դեմ է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն
Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնել կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ: Հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: «Ադրբեջանն իր պաշտոնական բողոքն է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, քանի դեռ այդ երկիրը իր զորքերը դուրս չի բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից և չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – «Թրենդ»-ին ուրբաթ օրն ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ներողություն է խնդրել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ: Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և
Հարցվածների 60 տոկոսը դրական է գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Գելլափ ինթերնեյշընըլ» կազմակերպության 2013 թվականի հանրային կարծիքի հետազոտության արդյունքների շնորհանդեսը: Հոկտեմբեր ամսին արված հարցումների հիման վրա կատարված հետազոտությունն ընդգրկում է ՀՀ ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի գործունեության մի շարք ոլորտներ: Հարցվածների 60 տոկոսը դրական էր գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները, 62 տոկոսը՝ պարեկապահակային ծառայության աշխատանքը տոնական
Հայաստանի Հանրապետությունը սպանեց Հայկ Մովսիսյանին
2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում, ըստ քննչական մարմինների, կախվելու միջոցով ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների պարզման ուղղությամբ բոլոր իրավական ճանապարհները փակվեցին: Այդպես էլ քննչական մարմինները չճանաչեցին Հայկ Մովսիսյանի մորը` Հեղինե Պետրոսյանին, որպես տուժողի իրավահաջորդ և զրկեցին որդու մահվան հանգամանքների պարզման նպատակով քննչական գործողություններում մասնակցելու հնարավորությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի
«Ամերիկայի ձայն»․ «Փուսի Ռայըթ» խմբի մասնակիցները դեռևս ցանկանում են «վտարել» Պուտինին
«Պուտինյան Ռուսաստանում ամենասարսափելին խոսելու և լսված լինելու անհնարինությունն է: Դա մի ամբողջ սերնդի ողբերգություն է, քանի որ նույնիսկ, եթե երիտասարդներն արտահայտվել են ցանկանում, նրանք դա չեն անում» «Փուսի Ռայըթ» փանք-խմբի մասնակիցներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան Մոսկվայում մամուլի հետ անցկացված հանդիպման ժամանակ ասել են, թե դեռևս ցանկանում են «վտարել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ
Լրագրողներն Առաքել Մովսիսյանի հարցով դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով
Մի խումբ լրագրողներ դիմում են ներկայացրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին, որում վերջինիսն ուշադրությունն են հրավիրում դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել նրան: Դիմումում, մասնավորապես, ասված է. «2013թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ
Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի սղագրությունը
Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որը տևել է շուրջ երեքուկես ժամ: Ասուլիսին մասնակցել են ավելի քան 50 զանգվածային լրատվության միջոցի գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 5 տասնյակ հարց: Ստորև ներկայացվում է ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ասուլիսի սղագրությունը. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան –
Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանն ու նրա պաշտոնյա կինը` բանտում
Այս ընթացքում փաստաբանը նորից է ամուսնացել
Վարդան Օսկանյան․ «Հանրությունը Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով»
Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեկտեմբերի 27-ի ասուլիսին հնչեցրած մտքին: «Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսին իր օֆշորային սկանդալի մեջ փորձել է ներքաշել ինձ: Ասեմ, որ որքան Հայաստանի տնտեսությանը վերաբերող նրա ասածներն են համընկնում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում: Հանրությունը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանի բացատրությանն
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն
Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի. «Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր
Կյանքից հեռացել է Հենրիկ Ազատյանը
Հայկական տեղեկատվական կենտրոնը խորը վշտով հայտնում է, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, կյանքից հեռացել է պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրիկ Գևորգի Ազատյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 13:00-ին: Հայկական տեղեկատվական կենտրոնի ողջ անձնակազմը ցավակցում է Հենրիկ Ազատյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը:
Տիգրան Սարգսյան. «Ես նույնպես մարդ եմ, կարող եմ սխալվել իմ գնահատականներում» (Տեսանյութ)
Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման վերջում «Առավոտը» Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց հետեւյալ դիտարկումը, որ նույն համոզչությամբ՝ ինչպես այս ասուլիսում պնդում էր, թե Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր պետության շահերից՝ ոչ վաղ անցյալում շատ հիմնավոր (թերեւս ամենահիմնավորը՝ հնչած ընդդիմախոսություններից), պատճառաբանում էր, թե ինչու Մաքսային միությանը մեր անդամակցությունը չի կարող լինել արդյունավետ՝ մասնավորապես փաստարկելով ընդհանուր սահմանի
Կենսաթոշակային նոր համակարգին դեմ քաղաքացի. «Կառավարությունն ասում է՝ եկեք հասարակության համար դագաղ կառուցենք»
«Պետությունը չի ապահովել տնտեսական աճ, ունի թոշակառուների թվի աճ և ծախսեր, որոնք ինչ-որ ձևով պիտի փակել: Երկիրն այսօր ունի ահռելի պարտքեր, ուստի պետք է ներգրավել այս շուկա նոր ֆինանսական միջոցներ, ինչը փորձում են անել ֆոնդերի միջոցով, իսկ ֆոնդերը ներդրումներ են պահանջում»,- այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամ, ծրագրավորող

















































