Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով հրավիրված վկան բացառում է սպանության փաստը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2013 20:55

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Դատաքննությունն արդեն վկաների հարցաքննության փուլում է:

Վկա Կարեն Խեչոյանը դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքներից: Նա ասաց, որ դեպքի օրը ամբաստանյալների կողմից  Սամվել Շարբաթյանին հարվածներ ուղղելիս չի տեսել, մինչդեռ նախաքննության ընթացքում տվել էր բոլորովին այլ ցուցմունքներ:

Karen-Xechoyan

«Քննիչն է ուղղորդել, թելադրել, ասաց, որ ընդունեմ, որ տեսել եմ ընկած վախտը քացով խփելիս, տեսել եմ զենքը ձեռներին: Թեեւ գրեցի, բայց  ասեցի քննիչին, որ նման բան չեմ կարող ասել, որովհետեւ նման բան չեմ տեսել: Քննիչն ասաց, որ այդ դեպքում քրեական պատասխանատվության տակ ես մտնում, այնպես ստացվեց, որ եթե ես փոխեմ իմ ցուցմունքը,որ այդ  ամենը տեսել եմ,  կնշանակի, որ ես չեղած բանը իրանց վրա սարքում եմ ու դրա համար ես պատասխանատվություն եմ կրելու: Դրանից հետո ես արդեն որոշեցի, որ կգամ, դատարանում ճիշտը կպատմեմ»,-դատարանում ասաց վկա Կարեն Խեչոյանը` նկատելով, որ քննիչի «թելադրած» ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում:

Վկա Աղասի Վիրաբյանն էլ դատարանում հայտարարեց, որ դեպքի օրը երկու ընկերների հետ գնացել է «Մուշ» ռեստորան եւ հասել է այն պահին, երբ տղաները  իրար հաջողություն են մաղթել եւ մեքենաներով հեռացել: Նա հավելեց, որ սպանության մասին խոսք լինել չի կարող:

Axasi-Virabyan

«Սպանության մասին տեղեկացել եմ բազարից, թե «Մուշ» ռեստորանում սենց-սենց դեպք է պատահել: Ես մտքումս ասեցի` էնտեղ եմ եղել իրիկունը, ոնց ա, ես  տենց դեպք չեմ տեսել»,-ասաց Աղասի Վիրաբյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031