Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա չամաչեցի՞ք դուք, ո՞ւր է իմ 20 հազարը».Գագիկ Ծառուկյանի ամանորյա նվերից չօգտված կին

Դեկտեմբեր 27,2013 23:27

Այսօր Գյումրու ավագանու նիստի ավարտից հետո նիստերի դահլիճ ներս մտավ մի տարեց կին` բավական կոպիտ տոնով Սամվել Բալասանյանից ու ավագանու անդամներից հաշիվ պահանջելով, թե ինչո՞ւ իրեն ԲՀԿ առաջնորդի բաժանած 20 հազար դրամը չի հասել: Սամվել Բալասանյանը, ամենայն հավանականությամբ, զայրանալով այս կնոջ հարցադրումից կամ միգուցե դիմելու կոպիտ տոնից, նեղվեց ու բացարձակապես չարձագանքելով դուրս եկավ:

Իսկ ավագանու անդամներն ու քաղաքապետարանի մյուս պաշտոնյաները փորձեցին մեղմել կնոջ զայրույթը` ասելով`միգուցե ձեզ չի՞ հասնում, տնակում չեք ապրում: «Եկեք նայեք, ես մարզպետարանի հետևի տնակում եմ ապրում, բա չամաչեցի՞ք  դուք, ո՞ւր է իմ 20 հազարը», -ասաց կինը` թուքումուր տալուց հետո մի կերպ հեռանալով դահլիճից:

Հիշեցնենք, որ վերջերս ԲՀԿ առաջնորդը 60 միլիոն դրամ էր փոխանցել Գյումրիի տնակում բնակվող 3000 անօթևան ընտանիքի, որոնցից յուրաքանչյուրին բաժին էր հասել 20 հազար դրամ: Իսկ բաշխումը կատարվել էր ոչ թե քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ կամ հսկողությամբ, այլ այս կառույցը պարզապես  օգնել էր ԲՀԿ-ականներին հասցեատերերին գտնելու հարցում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Մի նեղվիր, քո բաժինը ադամանդյա վագր, ձի կամ իշուկ է լինելու:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031