Օրվա լրահոսը
Մաթս Անդերսոն. «Իմ ընկերները ինձ հարցնում են՝ իսկ ո՞ւր է հին Երեւանը»
Իսկ երբ նրան հայտնում եմ, որ այդ թաղամասը՝ Կոնդը, իրացման գոտի է, եւ այդ հին տները պետք է քանդեն, տեղը նորը կառուցեն, Մաթսի աչքերը զարմանքից կլորանում են: Նրան թվում է, թե ինձ ճիշտ չի հասկացել, մի քանի անգամ կրկնում եմ ասածս, որից հետո ապշած Մաթսը կարողանում է հարցնել՝ ինչո՞ւ, երբ բացատրում եմ, որ մեր կառավարությունը չի սիրում ոչ մի հին բան, եւ քանդման ենթակա է համարում տաս-քսան տարուց հին ցանկացած շինություն:
406.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Ոստիկանները կանխեցին փախուստը
Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող Երևանի գեղարվեստի ժամացույցների գործարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին: Պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս և ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել
Դերասանը չի պատրաստվում որեւէ դատական գործընթաց սկսել Միացյալ Երիտասարդական Լիգայի դեմ` որակելով PR- արշավ
«Տիգրան Ներսիսյանի անունը մեծ պատիվ է բերում ցանկացած կառույցի, որը չի պատկանում Առաքելական եկեղեցուն, սակայն ինձ զարմացնում է այդ կառույցների առաջնորդների լռությունը, ովքեր չեն հայտարարում, որ Տիգրան Ներսիսյանն իրենցից մեկը չէ»,-այսօր այս մասին «Ազդակ» մամուլի ակումբում` անդրադառնալով աղանդավորական շարժման մեջ ներգրավվածությանը, ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը: Օրեր առաջ Միացյալ Երիտասարդական
«Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակներում Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում. Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝
«Հարսնաքարի գործով» ամբաստանյալ Հայրապետյանը ասում է, որ ինքն է խփել Վահե Ավետյանին
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը լրացուցիչ ցուցմունք տալու համար խնդրեց իրեն հնարավորություն տալ: Երեմ Սարգսյանը խնդրել է խորհրդակցելու համար ժամանակ: Նորայր Հայրապետյանն ասաց, որ ինքն է խփել, տեղյակ է Վահե Ավետյանի վնասվածքներից: Մանրամասները՝ քիչ հետո:
Ինգա Զառաֆյան. «Այն, բանկերը, որոնք ֆինանսավորում են փոքր ՀԷԿ-երը, պետք է պատասխանատվություն կրեն» (Տեսանյութ)
«Այսպես ասած` անցումային շրջանը Հայաստանում բերեց նրան, որ մենք անցանք հումքային տնտեսության եւ մեր տնտեսության հիմքը դարձավ հանքարդյունաբերությունը: Ընդ որում, արտաքին եւ ներքին ուժերի համատեղ ցանկությամբ ստեղծվեցին այնպիսի օրենքներ, որ տնտեսական 2 ուղղություն գերշահութաբեր է. դա հանքարդյունաբերությունն է եւ շինարարությունը: Եթե այլ երկրներում այս ոլորտից մինչեւ 80% հարկեր են վճարում, Հայաստանում` մոտ 21% է, եւ
Վարդան Այվազյան. «Համզաչիմանը գիտե՞ք, մոտավորապես նայեք էդ ուղղություններով»
Հարցին, թե փաստորեն ոլորտում «փայ» մտելու նախադեպ կա՞, Վարդան Այվազյանը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ է, դուք չէիք իմանում, որ «փայ» մտնելու նախադեպեր կային»:
«Քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը». ՀՀ քաղաքաշինության նախարար
«Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաեւ նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը»,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում:
Պետբյուջեն շարունակում է կատարվել հավելուրդով
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի
Ահա թե ինչու էին կառավարության անդամները զինվորական հագուստ հագել (Ֆոտոշարք)
Կառավարության անդամներն այսօր մասնակցել են «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժություններին: Նրանցից ոմանք անգամ կրակել են:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վիկտոր Չերկեսովի առաջարկությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին
Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր
Ի՞նչ եկամուտներ ունի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ընտանիքը
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի, նախարարների եւ պատգամավորների աշխատավարձերը չեն բարձրանա քառասուն տոկոսով, ինչպես որ գալիք տարվա բյուջեն է նախատեսել, այլ կբարձրանան հարյուր տոկոսով: Բյուջեն հաստատվել է կառավարության նիստում, որին ներկա են եղել բոլոր նախարարները, բայց զարմանալի է, որ նրանցից ոմանք տեղյակ
Երիտասարդ կոմպոզիտորներ. «Ի՞նչ ասենք մեր Միության մասին, որը լրիվ անտեսում է մեզ»
Ռոբերտ Ամիրխանյանը երեկվա պատասխան նամակում նշել էր, որ մենք Միության անդամ չենք և չենք կարող որևէ բան փոխել այդ կառույցի ներսում: Ես կցանկանայի հռետորական հարցում անել, թե ինչո՞ւ երիտասարդ կոմպոզիտորներից որևէ մեկը Միության անդամ չէ:
Վարդան Այվազյանը`ամբարից ցորեն գողացող մկան մասին
Նշենք, որ ըստ տարբեր հրապարակումների, Վարդան Այվազյանի հարազատների ու մտերիմների անունով գրանցված է 14 հանքավայր: Իսկ Ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին մեղադրել է հանքարդյունաբերողներից կաշառք պահանջելու մեջ:
«Սիթի» դարձած «Ծածկած շուկայում» չտեսա արևելյան շուկայի բացասական կողմերը
Երեկ, ինչպես և որևէ այլ մարդ, մտա «Երևան Սիթի» դարձած «Ծածկած շուկա»: Ուղղակի կարող եմ ասել մի բան. ինչու ենք այսքան իրար խառնվել …. ես գրեթե չզգացի որևէ փոփոխություն` չհաշված, որ ավելի մաքուր է, բարեկարգ ու առևտրի կազմակերպումն էլ անհամեմատ ավելի քաղաքակիրթ: Չկար կեղտ, չկար աղմուկ, չկային վերջապես թափառական շներ ու կատուներ արկղերի շրջակայքում.. Մի
Երիտասարդ ռեժիսոր. «Տարվա մեջ մի օր ես «բաբոչկայով»
Խաղարկային կինո նկարելն էլ հեշտ գործ չէ, ինչպես իմ դասախոս Էդգար Բաղդասարյան է ասում, դա սեւագործ բանվորի գործ է, եւ դու ընդամենը տարվա մեջ մեկ օր կարող ես «բաբոչկայով» գնալ ինչ-որ փառատոնի:
Ամանորին հնարավոր է՝ ութ միլիոն ձվի դեֆիցիտ լինի (Տեսանյութ)
Ձու արտադրող ընկերությունները վարկերի տակ են
Ամեն երթուղում մեկ տրանսպորտային միջոց՝ հաշմանդամների համար
«Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանի համոզմամբ, այսօր Հայաստանում ոչ թե տրանսպորտի սակագնի, այլ որակի բարձրացման հարցը պետք է քննարկել: «Երեւանում հանրային տրանսպորտ կարելի է այսօր ապահովել բավականին բարձր որակով եւ ամենաբարձրը՝ 100 դրամով»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց Գրիգորյանը: Նա նաեւ ներկայացրեց տրանսպորտի սակագնի իր հաշվարկները. «Երթուղային տաքսիի համար 80-85 դրամ է կազմում, իսկ ավտոբուսինը՝
Պառլամենտի անդամը ինչպե՞ս կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները
Վերլուծաբան Հրաչ Գալստյանը, խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի արձագանքների մասին, անդրադարձավ այն հարցին, որն այդպես էլ չհնչեց: Խոսքը ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցի մասին է: «Լեւոն Զուրաբյանի չտրված հարցը կարելի էր Եվրոպական որեւէ կառույցում տալ 1995թ. կամ հետագա բոլոր տարիներին: Բայց եթե հարցը տրվում է 2013թ., ապա պետք է տեղի եւ ժամանակի մեջ ռեֆլեքսացված լինի,
Պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը երթեւեկում է առանց ԱՊՊԱ-ի
Վերջերս Արդարադատության խորհրդի անդամ ընտրված Գրիգոր Բադիրյանը, որը նաեւ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետը, ՀՀ-ում Բելգիայի պատվավոր հյուպատոսը եւ վերջապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը, իր դիվանագիտական՝ 40 T 048 պետհամարանիշով շքեղ ավտոմեքենան վարում է առանց ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնների: Վ. Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ
Վարչապե՞տն է ստում, թե՞ Արմեն Մովսիսյանը
Գազի գինը չի թանկանա, բայց չի էլ էժանանա «Պայմանագիրը գոյություն ունի, որով գազի գինը Հայաստանի համար սահմանի վրա սահմանված է 270 դոլար: Չի կարող որևէ ապրանք մատակարարվել և պայմանագիր չլինել, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկն ապրանք վաճառողն է, մյուսն՝ ապրանք գնողը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Քաղաքաշինության ոլորտը` որպես Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության հիմնական ուղղություն
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երևանի ժառանգության և պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների հետ: Շնորհանդեսին ներկա են եղել ԵՃՇՊՀ
Հայաստանը ներկայացավ որպես միջազգային պատասխանատու սուբյեկտ
Հարցազրույց վերլուծաբան Հրաչ Գալստյանի հետ – Սերժ Սարգսյանի ելույթն, ըստ էության, առաջինն էր Մաքսային միությանը միանալու որոշումից հետո: Բոլորն այս ելույթում պատասխաններ էին որոնում: Ըստ Ձեզ՝ առկա՞ էին այդ պատասխանները, հատկապես այն մտավախության առիթով, որ Հայաստանն այսպիսով կարող է հետքայլ անել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: – Ես ուզում եմ նախ մեկ այլ հարթությունում դիտարկել
«Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարն ընդլայնում է ընդգրկումը
Հոկտեմբերի 16-ին Երեւանի, Աշտարակի եւ Աբովյանի մարզադաշտերում մեկնարկելու է «Հայաստանի վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որն անցկացվում է բացառապես պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում: Մրցաշարի կազմակերպման նպատակը հստակ է. ֆուտբոլ խաղի մասսայականացման միջոցով պետական կառավարման մարմիններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական աշխատանքների աշխուժացումը, նրանց ֆիզպատրաստվածության բարելավումը, ինչպես նաեւ արդար խաղի գաղափարախոսության սերմանումը: ՀՀ
Ինչո՞ւ է գերեզմանատանը կախվել դիլիջանցի կինը
Մեղադրվում է խարդախությամբ գումարներ յուրացնելու մեջ Դիլիջան քաղաքի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Արարատի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից մինչեւ 2013 թվականը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել, սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին:
Գուրգեն Եղիազարյան. «Երբ Սերժ Սարգսյանը եկավ Հայաստան, սեփական կատու չուներ, հիմա խոսում ենք 70 միլիոն եվրոյի մասին» (Տեսանյութ)
«Մարդու ծիծաղ է գալիս, լաց չի գալիս, այս ամենը, մեծագույն երգիծաբանները նման ստեղծագործություն չէին կարող գրել: Ոսկի հորթը այս ամենի ինչի մոտ ղալլաթ է արել»,-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը «Հայելի» ակումբում այսպես գնահատեց ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կազինոյում գումար տանուլ տալու մասին հարցը: Պարոն Եղիազարյանը Զարուհի Փոստանջյանին չի մեղադրում ու նշում է.
Վճարում ենք «ՀայՌուսգազարդ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ բանավոր պայմանավորվածության հիման վրա՞
Այսպե՞ս է ՌԴ-ն «ապահովելու» Հայաստանի անվտանգությունը Հոկտեմբերի 2-ին խորհրդարանում, երբ կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, «ՀայՌուսգազարդ»-ի հետ ՀՀ կառավարության կնքած պայմանագրի տեքստին վերաբերող ՀԱԿ պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անակնկալ էր մատուցել՝ նշելով, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ Հայաստանն ամենեւին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: «Բնականաբար, ցանկացած պայմանագիր, որ կստորագրենք գործընկերների հետ, հասանելի կլինի
Վազգեն Մարգարյանին նաեւ բացակայելու համար են ազատել
«Առավոտն» իր 04.10.13-ի «Իջեւանի ԲԿ-ի ղեկավարը որակավորում չունի, բայց հաղթել է» հրապարակման մեջ անդրադարձել էր, թե ինչպես է կառավարության որոշման կոպիտ խախտումներով Իջեւանում կայացել մրցույթ, որի արդյունքում Իջեւանի բուժկենտրոնի տնօրեն է դարձել առողջապահության կազմակերպչի որակավորում չունեցող Վազգեն Մարգարյանը: Խախտվել էր կառավարության համապատասխան որոշման ոչ միայն այն կետը, համաձայն որի՝ պարտադիր է առողջապահության կազմակերպչի որակավորում ունենալը,


















































