Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Ղարաբաղի հարցը կլուծվի, երբ Ղարաբաղի տերերը լինեն հասարակ մարդիկ»

Ալիզադեն կողմ է սուր թեմաներ քննարկելուն  Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն անդրադարձավ քննարկման մասնակիցներից մեկի այն խոսքերին, որ պետք չէ քննարկել սուր թեմաներ, թե ինչն ում է պատկանում: Այս առթիվ Ալիզադեն ասաց. «Եթե մենք չենք առնչվելու սուր թեմաներին, մենք ասելիք չենք ունենա: Ամեն ինչի կարելի է

Ռուսները Հայաստանի նկատմամբ օգտագործում են միայն մտրակը

Երբ մայիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազը, ՀՀԿ-ականները շտապեցին հավաստիացնել, թե դա որեւէ կերպ պայմանավորված չէ Սերժ Սարգսյանի վարած եվրոպամետ քաղաքականությամբ, եւ որ դա պետք չէ դիտարկել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշում։ Իսկ երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, ՀՀԿ-ականները շտապեցին «աչքալուսանքներ» շռայլել, թե

Դավիթ Սարգսյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի աշխատանքներին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:  Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք

Արմեն Սարգսյանի համա՞ր է իջեցվում նախագահ ընտրվելու 10 տարվա շեմը

ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող

Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցման պատասխանների ամփոփում. 2013 թ. հոկտեմբերի 1-5

2013 թ. հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ի պատասխան Մաքսային Միության վերաբերյալ հարցման` ՀՀ Ազգային Ժողովից ստացել է 7 պատասխան: Այս շաբաթ հարցմանը պատասխանել էին «Հանրապետական» խմբակցությունից` 2, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 3 և «Օրինաց Երկիր» խմբակցությունից 2 պատգամավոր: Պատգամավորներից 6-ը հստակ կողմ են արտահայտվել Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, և միայն Սամվել

Ոչ մի լավ բան չսպասեք մաքսային դաշինքից

Մաքսային դաշինքին ՀՀ անդամակցությամբ զգալիորեն կնվազեն պետական եկամուտները մաքսային տուրքերից։ Նման իրավիճակում ՀՀ կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել հարկերի դրույքաչափերը եւ այլ տուրքերը։ Իսկ դա կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների աճին:

Կամուֆլյաժ` երկու գործողությամբ

Կառավարության զորավարժությունները հոկտեմբերի 8-ին բավական զվարճացրին հասարակությանը: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես են կամուֆլյաժներով «կռիվ-կռիվ» խաղում մարդիկ, որոնք իրականում այդ ամենից հեռու են ավելի, քան ասենք` արևը երկրից: Սակայն այս զվարճանքի տակ իրականում առկա են բավական լուրջ երևույթներ, որոնք արժե դիտարկել: Նայելով կառավարության անդամների, այսպես ասած, հերոսական լուսանկարներին` բավական պարզ երևում է, որ այդ մարդիկ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն պնդում էր, որ Մաքսային միությանն անդամագրվելը շատ ճիշտ որոշում է: Կինը չէր համաձայնվում:

Հնարավո՞ր չէր այդ առաջարկները ներկայացնել առանց զինվորական համազգեստ հագնելու

ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստի լուսանկարները պատերազմի ահազանգի բոթ էին հիշեցնում, երբ գործադիր մարմնի անդամները, կամուֆլյաժները հագին, կառավարության նիստերի դահլիճում մտահոգ դեմքով ինչ-որ հարց էին անհանգիստ քննարկում: Կառավարության քառատող հաղորդագրությունից ընդամենը հասկացվեց, որ արտահերթ կարգով եւ լրագրողների համար անհասանելի նիստը կառավարության ղեկավարը հրավիրել է ինչ-որ «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, որտեղ «ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ

Լիլիթ Մկրտչյանը մնաց 6-րդ հորիզոնականում

Լեհաստանում ավարտվեց Քրիստինա Հոլուի-Ռաձիկովսկայի 3-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին տասը շախմատիստուհիներ: Հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պահպանեց վեցերորդ հորիզոնականը: Իսկ հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Բացիաշվիլին՝ 6,5 միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի դատական գործի քննությունը

Հոկտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի դատական գործի քննությունը: Դատարանում ելույթ ունեցան վկաներ Ռուդոլֆ Գաբրիելյանը, Սամվել Քոչինյանը և Էդուարդ Ասատրյանը և տուժող Ռոբերտ Ավետյանը: Քաղաքագետ Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը ձերբակալվել են 2013 թվականի մայիսի 18-ին և կասկածվում են Արսեն Ավետյանի

Արոնյան-Մամեդյարով՝ ոչ ոքի

Բիլբաոյում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի «Վարպետների մրցաշարի» երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ, իսկ Մայքլ Ադամսը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Մրցաշարային աղյուսակում չորս մասնակիցները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: 1. Մայքլ Ադամս՝ 4 միավոր 2. Շախրիյար Մամեդյարով՝ 2 3. Լեւոն Արոնյան՝ 2 4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0,5:  

ԱՄՆ-ը թողարկում է 100-դոլարանոց նոր թղթադրամ

Аmerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը կներկայացնի 100-դոլարանոց նոր թղթադրամ, որը պահպանել է ավանդական տեսքը՝ միաժամանակ ստանալով կեղծիքներից պաշտպանության մի շարք նոր միջոցներ: 100-դոլարանոց թղթադրամն ամենամեծ շրջանառությունն ունի աշխարհում, ընդ որում մոտ 8 միլիարդ դոլար ծավալով այդ թղթադրամներից շրջանառության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների տարածքից դուրս: Ներկայիս կանաչավուն թղթադրամի նման, նոր թղթադրամի երեսներից մեկի վրա պատկերված

Հովհաննես Գաբուզյանը՝ Եվրոպայի 18 տարեկանների փոխչեմպիոն

Բուդվայում այսօր ավարտվեց 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական 23-րդ անհատական առաջնությունը: Գերազանց հանդես եկավ ավագ տարիքային խմբի մրցաշարի հայաստանցի մասնակից, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ չկրելով ոչ մի պարտություն՝ նվաճեց Հին աշխարհամասի 18 տարեկանների փոխչեմպիոնի կոչումը: Մեդալի հավակնում էր նաեւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, սակայն նախավերջին տուրում մեկ ցավալի սայթաքումը նրան

Նախապատրաստվում են Մոսկվայի թիմերի հետ հանդիպմանը

«Փլեյ Սիթիում» կայացավ բոուլինգի Հայաստանի աշնանային անհատական բլից մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեցին «Արարատ» եւ լրագրողական «Մեդիա» թիմերը: Հայ բոուլերները նախապատրաստվում են հոկտեմբերի 10-ին կայանալիք ինտերնետային բոուլինգի միջազգային թիմային-անհատական մրցաշարին, որում հանդիպելու են «Արարատն» ու Մոսկվայի «Սպարտակը» եւ «Մեդիան» ու «Օրիոնը»: Երեւանյան անհատական մրցաշարի եզրափակչում հանդիպեցին «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանն ու Հովհաննես Շարամբեյանը, որոնց

«Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը»

«Քաջարանում մարդիկ վախ ունեին իրենց մեջ, և այդ վախը անսահմանափակ էր: Մենք ուղղակի զրուցում էինք, իրենք կարող էին բացվել ասել՝ գիտե՞ս՝ ես աշխատում եմ քիմիական ցեխում (այդ քիմիական ցեխում աշխատում են բոլոր կանայք): Եվ այդ կանանց 90 տոկոսը քառասունից հետո համարյա կանացի օրգաններ չունի, որովհետև այդ աշխատանքը իրենց օրգանիզմի վրա շատ մեծ ներգործություն ունի»,-   հոկտեմբերի

Զարուհի Փոստանջյան. «Պետք է բացատրություն տան, թե ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչներն ինչ իրավունք ունեին գտնվել այնտեղ»

«Հաղորդումը տրված է հանցագործության մասին, արդեն 10 օրը լրացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան գործողություններ կատարելու: Տեսախցիկը նաեւ գտնվում է իրենց մոտ, պետք է փորձաքննություն նշանակվեր՝ պատճառված վնասի վերաբերյալ: Այս պահի դրությամբ դեռ որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է արել վարույթն իրականացնող մարմինը»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին,

Contact. Ադրբեջանի ընտրություններն անցնում են ճնշումների ֆոնի ներքո. Amnesty International

Սպառնալիքները, վատ վերաբերմունքը, անօրինական ձերբակալությունները, սարքովի մեղադրանքները և անարդար դատավարությունները հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների մի մասն են կազմում, ասված է «Ամնեսթի ինթերնեյշնըլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: Գրում է «Կոնտակտ» լրատվականը: «Գրեթե ամեն օր քաղաքացիական հասարակության ակտիվիստները ձերբակալվում են և նրանց նկատմամբ մեղադրանքներ են ներկայացնում: Այդ այնքան հաճախ է լինում, որ

Նոբելյան մրցանակ՝ «Աստծո մասնիկի» գոյությունը հայտնագործած ֆիզիկոսներին

Amerikayidzayn.com․ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը  որպես ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ է հայտարարել Ֆրանսուա Էնգլերտի և Փոիթեր Հիգսի անունները։ Մեծ Բրիտանիայից ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի իր գործընկեր Ֆրանսուա Էնգլերը 2013 թվականի Նոբելյան մրցանակակիր են դարձել «ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսական հայտնագործության համար»: Երկու գիտնականները հայտնի են «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի»

Հանրապետական գյուղապետը մտադիր է նորից առաջադրել իր թեկնածությունը

Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղական համայնքում դեկտեմբերի 8-ին կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու հերթական ընտրություններ: Ճակատենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանը, ով համայնքը ղեկավարում է 2010թ-ից, մեզ  փոխանցեց, որ մտադիր է  հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար, քանի որ դեռ կիսատ թողնված նպատակներ ու անելիքներ ունի: Նրա խոսքով՝ մինչեւ օրս խոստացած կարեւոր գործերի մի

Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում. Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝

Orange-ը Հայաստանում ներկայացրեց Altacel Pixi ամենամատչելի սմարթֆոնը

Orange-ն այսօր Հայաստանում մեկնարկեց Alcatel Pixi սմարթֆոնի վաճառքը: Alcatel Pixi երկու SIM քարտի հնարավորությամբ սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով և օգտագործողին է առաջարկում սմարթֆոնի ամենակարևոր ֆունկցիաները, կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներից ընդամենը 40,000 դրամով, իսկ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որևէ մեկին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում՝ սկսած 1 դրամից: Alcatel

Արարատ Զուրաբյան. «ՀԱԿ-ի պասիվությունը կախված է ռուսամետ քաղաքական մոտեցումից». (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց ինչպե՞ս կմեկնաբանեք ընդդիմադիր դաշտի արձագանքը Մաքսային միություն մտնելու հայտարարության հետ կապված, մասնավորապես ՀԱԿ-ի մոտեցումները: Նա պատասխանեց. «Եկեք մի բան արձանագրենք, մեր ընդդիմության մի զգալի հատվածը միշտ շատ ռուսամետ դիրքերում է գտնվել եւ կարծում եմ, որ նույն ՀԱԿ-ի արձագանքի պասիվությունը, այս կամ այն հարցի չպատասխանելը հստակ կախված է

Ազատ է արձակվել 278 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 278 դատապարտյալ: «Նուբարաշեն» ՔԿՀ – 42, «Արթիկ» ՔԿՀ – 31, «Վանաձոր» ՔԿՀ – 11,   «Գորիս» ՔԿՀ – 12, «Էրեբունի» ՔԿՀ – 23,

Դեզի գործով կդիմեն Եվրոդատարան, եթե… (Տեսանյութեր)

Նորապատ գյուղում խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու գործով 3 ձերբակալված երիտասարդներին ազատ արձակելու պահանջով, այսօր ձերբակալվածներից Արամ Մուղալյանի մայրը եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահը հանդիպել են դատախազ Դավիթ Սարգսյանի հետ: Նրանք պահանջում են վերանայել գործը, որը իրենց պնդմամբ, բազմաթիվ խախտումներով է կատարվել: Պահանջում են նաեւ տղաներին ազատ արձակել ոչ թե համաներման, այլ անմեղությունը ճանաչելու արդյունքում:

«Արձագանք 2013»-ը բարձրացրեց ուժային կառույցների փոխգործակցության մակարդակը. Սեյրան Օհանյան

«Արմենպրես»․  «Արձագանք 2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների մարտավարական բաղկացուցիչն ու մասնակից ստորաբաժանումների գործողությունները գոհացուցիչ են: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այս զորավարժության մարտավարական մասից, ստորաբաժանումների գործողություններից ես գոհ եմ, կրակային խոցման արդյունքները տեսանելի էին բոլորիս համար: Այստեղից (դիտակետ` խմբ.) դիտարկմամբ՝ ես գտնում եմ, որ դրանք բարձր են: Վերջնական

«Հարսնաքարի գործով» նոր անակնկալներ. երրորդ ամբաստանյալն է լրացուցիչ ցուցմունք տալիս

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ վերսկսվեց «Հարսնաքարի գործով» դատաքննությունը: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր տասներեք տարվա ազատազրկում, եւ հաստատել էր մեղադրանքը, այն, որ  նրանք «միասնական դիտավորությամբ», խմբով բռնարարքների են ենթարկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա չորս ընկերներին անցյալ տարվա հուլիսին «Հարսնաքար» ռեստորանային

ՀԱԿ-ը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները

Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները: Անցկացված ժողովների արդյունքում ձևավորվել են տարածքային կազմակերպություններ և խորհուրդներ Բերդում, Ճամբարակում և Կենտրոն համայնքում` հետևյալ կազմերով. Բերդ Տիգրան Գաբրիելյան – նախագահ Սպարտակ Հակոբյան Գագիկ Ադամյան Վաչիկ Դարբինյան Կամո Խաչատրյան Աշոտ Օհանյան Կարո Հարությունյան Մամիկոն Քալանթարյան Վարդան Դավթյան

Hurriyet. Թուրքիայում մարդկանց 74%-ը «կորցրել է ԵՄ-ի հույսը»

Թուրքերը չեն հավատում, որ իրենց երկիրը երբևէ կմտնի Եվրոմիության կազմի մեջ, ցույց է տվել վերջերս կատարված հարցումը: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Ըստ Կրթական և գիտական հետազոտությունների թուրք-գերմանական հիմնադրամի, Թուրքիայի բնակչության 74%-ը չի հավատում, որ իրենք կդառնան ԵՄ անդամ: Մարդկանց քանակը, որոնք ասում էին «Թուրքիան կդառնա ԵՄ անդամ» 2012թ. մեկ տարվա ընթացքում մեծ անկում էր ապրել՝

Մայիս Գյուլալիեւ. «Վրաստանը Ադրբեջանից նավթը ձրի է ստանում»

Ադրբեջանական ընկերությունները Վրաստանում արտոնյա՞լ են

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031