Օրվա լրահոսը
Էլ ի՞նչ բակ առանց զրուցարան
Դժվար թե գտնվի մի բակ որտեղ չկա զրուցարան` «բիսեդկա» ասվածը: Երևի թե բոլորն էլ գիտեն, թե ինչի համար է այն նախատեսված, բայց ամենից շատ դրա «լայն կիրառությամբ» զբաղվում են մեծահասակները: Այստեղ իրենց հանգիստն են անցկացնում կամ այսպես ասած՝ զվարճանում համեմատաբար տարիքով տղամարդիկ՝ թղթախաղ, նարդի, շախմատ, ինչ որ ձեռքի տակ լինի: Սակայն ձմռանն այդ ամենի պակասը
Մեզ պակասում է բալանսը
Սեպտեմբերի 3-ից հետո Հանրապետական կուսակցությունը «մաքսայնացվեց»: Դա, իհարկե, լավ չէ. երեքուկես տարի մարդիկ մի բան էին ասում, իսկ հիմա՝ ճիշտ հակառակը: Բայց ավելի վատ է, որ դրան զուգահեռ «մաքսայնացվեցին» մի շարք կուսակցություններ, «եվրոպամետ» հ/կ-ներ, քաղաքագետներ, հրապարակախոսներ եւ այլն: Այսինքն՝ վերնախավում գրեթե չկան ուժեր կամ խմբեր, որոնց ուղղվածությունը, ոչ, հակառուսական չէ՝ եթե լինեին հակառուսական գործիչներ, ապա
Արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք, ինչի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել. -ԱԿ-74 ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 3760 փամփուշտ, -ԱԿՄ ինքնաձիգի 7.62
Վարդգես Գասպարի. «Ոստիկանությունը կատարում է կրիմինալ օլիգարխիայի հանձնարարությունը»
«Սա ոստիկանության, ավելի ճիշտը՝ իշխանության , նոր ռազմավարությունն է ակտիվ քաղաքացիների դեմ: Ի վերջո` մենք ենք վճարում մեզ դատարաններ քարշ տվողների աշխատավարձը. իրենց ի՞նչ եղել որ»,-Aravot.am-ի հարցին` ինչպիսի՞ գնահատական կտա այն փաստին, որ, ինչպես ինքն է նշել, ստիպված է օրը երկու դատական գործի մասնակցել, այսպես արձագանքեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Շարունակելով՝ մեր զրուցակիցը նկատեց. «Մենք
Թթու ջուր-Նավուր ավտոճանապարհը բաց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16 – ին` ժամը 11:00 – ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է: Հանրապետության ավտոճանապարհների զգալի մասում տեղ – տեղ առկա է մերկասառույց` Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքում: Կատարված
ՊՆ. Ադրբեջանական կողմը շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը
Սույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց: Սույն թվականի դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը, հերթական անգամ
Ակունք գյուղում կատարված սպանության մեջ կասկածվողին հայտնաբերեցին սահմանային անցակետը հատելիս
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար
Արամ Կարապետյանը վերընտրվեց
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության 7-րդ հաշվետու-վերընտրական համագումարը: Համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսները: Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին վերընտրեց կուսակցության նախագահ և ընտրեց 5 հոգուց բաղկացած Վարչություն: Առաջնորդվելով ելույթներում և հաշվետու զեկուցման մեջ հնչեցված գնահատականներով ու տեսակետներով` ՆԺԿ 7-րդ Համագումարը քննարկեց նաև Հայաստանի ներքին և
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի պատմության թանգարան
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի « Քարվասլա» պատմության թանգարան: Թբիլիսիի իր գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է Վրաստանի մայրաքաղաքի անցած ճանապարհը ներկայացնող թանգարանի հարուստ հավաքածուի մշտական ցուցադրության ցուցանմուշներին: Հյուրերին ներկայացնելով արժեքավոր ցուցանմուշներից որոշները՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են: Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն
Մահացել է դերասան Փիթեր Օ՛Թուլը. «Ամերիկայի Ձայն»
Փիթեր Օ՛Թուլը, որը հանրահայտ է դարձել «Լոուրենս Արաբիացի» ֆիլմում իր դերի շնորհիվ, մահացել է 81 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո: Թատրոնի և կինոյի դերասան Փիթեր Օ՛Թուլը, որը հանրահայտ է դարձել «Լոուրենս Արաբիացի» ֆիլմում իր դերի շնորհիվ, մահացել է 81 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Դերասանի գործակալ Ստիվեն Քենիսի համաձայն, Օ՛Թուլւ մահը վրա է
ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգող բոլոր մարդկանց
Հայաստանի իշխանությունները , գիտակցելով իր անխուսափելի պարտությունը օրեցօր հզորացող և կազմակերպվող քաղաքացիական ուժերից,սկսում է կորցնել ինքնատիրապետումը: Ուստի, քաղաքացիական ակտիվության ճնշման տակ հարկադրական զիջումներ կատարելուն զուգահեռաբար, սաստկացնում է ոստիկանական բռնությունը՝ փորձելով հետ նվաճել կորցրած դիրքերը: Նման պայմաններում առաջիկայում սպասվող քաղաքացիական ակտիվության աճը բերելու է բռնության և մարդու իրավունքների ոտնահարման նորանոր դեպքերի: Այդ պատճառով ժողովրդական ընդվզումների ներկայիս
Մահացել է Սերժ Սարգսյանի հայրը
ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը:
ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ ԱՄԿ-ականների հայտարարությունը
2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Հայաստանի քաղաքացիների համար անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային Միությանը: Մինչ այդ բոլոր մակարդակներում խոսվում ու քննարկվում էր Եվրոմիության հետ նոյեմբերի վերջին Ասոցացման համաձայնագրի ստորագրման վճռականության մասին: Այդ ուղղությամբ արվել էր հսկայական աշխատանք եւ հաջող ավարտը կասկածներ չէր հարուցում: Ըստ էութեան Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ի իր հայտարարությամբ փոխեց
Կարեն Աղամյան. «Ես կհեռանամ, եթե չուզենան»
Քիչ առաջ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բացվեց Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը: Մինչ այդ գործող նախագահ Կարեն Աղամյանը, որ միության ղեկավարն է արդեն 15 տարի, լրագրողների հետ զրույցում ասաց, թե կներկայացնի իր ծրագրերը, որոնցում ներառված են նկարիչների միության առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ եթե այդ ամենն արժանանա համագումարի հավանությանը, ինքը կշարունակի աշխատել, եթե ոչ,
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը երկրում տիրող վիճակի վերաբերյալ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, վերլուծելով 1991 թ-ից մինչև այսօր մեր Հայրենիքում վարվող ներքին քաղաքականությունը, արձանագրում է. Մեկը մյուսին հաջորդող իշխանությունները փոխում են անձանց, բայց ոչ երբեք համակարգը: 1. Այս համակարգը կոչված է հարուստին հարստացնելու և աղքատին ավելի աղքատացնելու: 2. Վերջին 24 տարիների ընթացքում իրար հաջորդող իշխանությունների թեթև ձեռքով ոչնչացվել և օտարին է հանձնվել
Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Վարշավայում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր, նույնքան, որքան չեմպիոնի կոչումը նվաճած հունգարացի Ռիչարդ Ռապպորտը եւ երկրորդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան), եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց բրոնզե մեդալակիր: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը 8,5-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 12-րդ եւ
Ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտից
Դեկտեմբերի 16-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «ՈՒԱԶ», «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2121» մակնիշների ավտոմեքենաները: ԱԻՆ
Եվրոմայդանն ու Անտիմայդանը ֆուտբոլ կխաղան
Եվրոմայդանի եւ Անտիմայդանի՝ իշխանամետ «Ռեգիոնների կուսակցության» ( նրանց Ուկրաինայում կոչում են Անտիմայդան) միտինգների կազմակերպիչները պայմանավորվել են այսօր միմյանց միջեւ ֆուտբոլային հանդիպում կազմակերպել, տեղեկացնում է ТСН-ը: Երկու մայդանների ներկայացուցիչները որոշել են նաեւ հանդիպման անցկացման վայրը: Ամենայն հավանականությամբ, որպես ֆուտբոլային խաղադաշտ կծառայի Կիեւի քաղաքային ադմինիստրացիայի հարատեւությամբ գտնվող ազատ տարածքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը УНИАН-ի
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի «Glass Work Georgia» ապակու գործարան
Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գեորգի Ուգուլավայի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի «Glass Work Georgia» ապակու գործարան: Երկու քաղաքապետերին ներկայացնելով գործարանի աշխատանքային բնույթն ու ծավալը, գործարանի տնօրենն ընդգծել է, որ գործարանն այսօր հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են ընձեռում շուկայում ներկայանալ բարձրորակ արտադրանքով ու առաջարկել արտադրանքի
Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի Top 100-ում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «World Soccer» հանդեսի հարցման արդյունքներով մտել է 2013 թվականի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակ եւ 69-80-րդ հորիզոնականներն է բաժանում այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջանլուիջի Բուֆֆոնը, Ռայան Գիգզը, Մարիո Բալոտելին, Կառլոս Տեվեսը եւ ուրիշներ: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի առաջին ֆուտբոլիստն է, որ տեղ է զբաղեցնում աշխարհի
Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը մասնակցել են «Դիմանկար 21» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործընկերոջ՝ Գեորգի Ուգուլավայի հետ միասին մասնակցել է Թբիլիսիի հայ և վրացի ժամանակակից նկարիչների «Դիմանկար 21» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ քաղաքապետերը շրջել են <<Հայարտուն>> կենտրոնի ցուցասրահում և ծանոթացել երիտասարդ նկարիչների կողմից արվեստասեր հասարակության դատին հանձնված աշխատանքներին: Երևանի քաղաքապետին
Սաստիկ բուքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Թթու ջուր – Նավուր ավտոճանապարհը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Սաստիկ բուքի և
«Ազատություն». Բաքվում ցուցարարները պահանջել են Ալիևի հրաժարականը
Azatutyun.am. Հարյուրավոր մարդիկ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում ելել էին բողոքի ցույցի` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման: Ցուցարարները վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ` պահանջելով նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Նրանք Ալիևին մեղադրում էին կոռուպցիան հովանավորելու և հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: Արտոնված հանրահավաքը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը ղեկավարում է նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին: Դիմելով
Փրկարարներն օգնել են 6 տարեկան երեխային
Meteo.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից 6 տարեկան երեխան օգնություն է խնդրում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երեխան արթնանալով և տեսնելով, որ տանը մենակ է մնացել, դուրս է եկել պատշգամբ և օգնություն խնդրել՝ կանչելով մորը: Հրշեջ-փրկարարները մոտեցել են
Զոհվել է պայմանագրային զինծառայող
Նա Բերդ քաղաքի բնակիչ է Դեկտեմբերի 15-ին, ժամը 19-անց 30-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհվել է Հրանտ Պողոսյանը: Նա պայմանագրային զինծառայող է, Բերդ քաղաքի բնակիչ: Մեր տեղեկություններով՝ նա 26 տարեկան է,ամուսնացած է,ունի մի երեխա:
Հայտնի են Գերմանիայի կառավարության նոր անդամները
Գերմանիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի բունդեստագում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա այդ պաշտոնին արդեն եղել էր 2005-2009թթ.-ին: Որոշումը կայացվել է կուսակցության ղեկավարության կողմից՝ դեկտեմբերի 15-ին: Հայտնում է Ria.ru-ն: Անգելա Մերկելի նոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը: Նա կգլխավորի նաեւ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը:
Ձնակույտից դուրս են բերել 7 ավտոմեքենա
meteo.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ-Կաթնաջուր ավտոճանապարհին մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 7 ավտոմեքենա: Լուսանկարը՝ արխիվային
Մուսսա Սիսսոկոն նոկաուտի է ենթարկել մրցավարին եւ չի պատժվել
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Սաութհեմփթոնի» հետ խաղում «Նյուքասլի» կիսապաշտպան Մուսսա Սիսսոկոն կոտրել է մրցավար քիթը: Խաղավարտից մեկ րոպե առաջ նա միամտորեն հարվածել է մրցավարին, որից հետո արնահոսող 45-ամյա Մայք Ջոնսը տապալվել է խոտածածկին: Վերջինին բուժօգնություն է ցույց տրվել եւ հանդիպումը հասել է տրամաբանական ավարտին: Քանի որ հարվածը դիտավորյալ չի արվել, այլ ստացվել է միամտաբար,
Գործակալ Վլադիմիր Աբրամով. «Յուրա Մովսիսյանն Էդուարդ Ստրելցովի նման բարձրակարգ խաղացող է»
Ֆուտբոլային հայտնի գործակալը համոզված է, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղաոճով նման է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Ստրելցովին: «Մովսիսյանն ավելի լավն է, երբ «Սպարտակը» հակագրոհում է, երբ մրցակիցն ուժեղ է: Գնդակը տուր Մովսիսյանին, նա առաջ կգնա եւ հուժկու կհարվածի: Այդպիսին էր Սերգեյ Յուրանը: Բայց Յուրան ավելի հզոր է, ուժեղ: Նա ինչ-որ տեղ հիշեցնում է
ԵՄ-ն դժգոհ է Ուկրաինայի իշխանություններից
Եվրոպական միությունը հետաձգում է Ուկրաինայի իշխանությունների հետ Ասոցացման պայմանագրի շուրջ տարվող աշխատանքները: Հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Գրում է Interfax.ru-ն: Նա այդ մասին գրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում: «Ուկրաինայի նախագահի եւ իշխանության խոսքերն ու գործողությունները՝ կապված Ասոցացման պայմանագրի հետ, գնալով հեռանում են իրարից: Նրանց պնդումները ոչ մի

















































