Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը մասնակցել են «Դիմանկար 21» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Դեկտեմբեր 16,2013 10:44

Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործընկերոջ՝ Գեորգի Ուգուլավայի հետ միասին մասնակցել է Թբիլիսիի հայ և վրացի ժամանակակից նկարիչների «Դիմանկար 21» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ քաղաքապետերը շրջել են <<Հայարտուն>> կենտրոնի ցուցասրահում և ծանոթացել երիտասարդ նկարիչների կողմից արվեստասեր հասարակության դատին հանձնված աշխատանքներին:

Երևանի քաղաքապետին ու հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված ողջույնի իր խոսքում Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան ընդգծել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ձևավորման գործում իր ուրույն դերն ու նշանակությունն ունեցել ու շարունակում է ունենալ նաև երկու երկրների մշակութային փոխգործակցությունը.
<<Ու հատկանշական է, որ հենց այս մշակութային կենտրոնում է այսօր բացվել ցուցահանդեսը, քանզի այստեղ կրթվում և դաստիարակվում է մի սերունդ, որը հպարտ է թե՛ հայ և թե ՛Վրաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի լինելով: Այստեղ սովորում են հարգել ինչպես հայ, այնպես էլ վրաց ժողովրդի մշակույթը: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այսպիսի արժանավոր սերունդ են կրթում և դաստիարակում: Նաև շնորհակալ եմ գործընկերոջս՝ Տարոն Մարգարյանին, ով երկու մայրաքաղաքների փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու իր պատրաստակամությամբ մեկ անգամ ևս փաստում է, որ մեր բարեկամությունն իրոք անկեղծ ու անշահախնդիր է>>,- ընդգծել է Գեորգի Ուգուլավան:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս վստահեցրել է, որ Երևանի և Թբիլիսիի փոխգործակցության ընդլայնումն իսկապես մեծ ներուժ ունի. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն, անշուշտ, պարտավորեցնող է, և մենք անելու ենք հնարավորը, որպեսզի էլ ավելի ընդլայնենք Երևանի և Թբիլիսիի միջև ձևավորված համագործակցության շրջանակը: Պարոն Ուգուլավան դիպուկ նկատեց, որ իսկապես արժանավոր է այն սերունդը, որը գիտի հարգել թե՛ իր և թե՛ բարեկամ ժողովրդի մշակույթն ու ավանդույթները: Մեծ հաշվով, հենց այդ հարգանքն է, որ էլ ավելի է ամրապնդում փոխադարձ կապերն ու նորանոր ձեռքբերումների սկիզբ դնում: Իսկ որ մեր համագործակցությանը նոր թափ հաղորդելու և ընդլայնելու իսկապես մեծ ներուժ կա, դրանում կարող եք համոզված լինել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ արդեն առաջիկայում տեսանելի կլինեն երկուստեք փոխշահավետ համագործակցության արդյունքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031