Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն». Բաքվում ցուցարարները պահանջել են Ալիևի հրաժարականը

Դեկտեմբեր 15,2013 22:35

Azatutyun.am. Հարյուրավոր մարդիկ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում ելել էին բողոքի ցույցի` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման:

Ցուցարարները վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ` պահանջելով նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Նրանք Ալիևին մեղադրում էին կոռուպցիան հովանավորելու և հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

Արտոնված հանրահավաքը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը ղեկավարում է նախագահի նախկին թեկնածու Ջամիլ  Հասանլին:
Դիմելով ցուցարարներին` Հասանլին հորդորել է «շարունակել Ադրբեջանում բռնապետության դեմ պայքարը մինչև երկրում ժողովրդավարության հաղթանակը»:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031