Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի Top 100-ում

Դեկտեմբեր 16,2013 10:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «World Soccer» հանդեսի հարցման արդյունքներով մտել է 2013 թվականի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակ եւ 69-80-րդ հորիզոնականներն է բաժանում այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջանլուիջի Բուֆֆոնը, Ռայան Գիգզը, Մարիո Բալոտելին, Կառլոս Տեվեսը եւ ուրիշներ:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի առաջին ֆուտբոլիստն է, որ տեղ է զբաղեցնում աշխարհի 100 լավագույնների ցուցակում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Analitikaua.net-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: