Օրվա լրահոսը
Քաղաքապետը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Կառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին: Քաղաքապետ Տարոն
Արգիշտի Կիվիրյան. Իշխանությունները նախապատրաստվում են կանխելու ընդվզումը
Տրանսպորտի սակագնի բարձրացման անխուսափելիության մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի` նախօրեի պնդումը, «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին չի զարմացրել: «Նրանց ձեռքում հնարավորություն լինի, տրանսպորտի սակագինը ոչ թե 150 դրամ , այլ 500.000 դրամ էլ կսարքեն: Ունենք պաշտոնյաներ, որոնք, գերշահույթի մոլուցքով տարված, ամեն ինչ կանեն, որ Հայաստանի քաղաքացիներին դնեն անելանելի վիճակում: Ամռանն արեցին առաջին քայլը, թանկացրին սակագինը
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին
Նոյեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի
«Նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին». ՀԱԿ
Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան: Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և
Հնարավոր են ցանցային գաղտնալսումնե՞ր (Տեսանյութ)
«Գաղտնալսումները Հայաստանում նորություն չեն, բոլորս էլ հասցրել ենք լսել 2008-ի մարտի 1-ի գաղտնալսումները, որոնք հրապարակվեցին անհայտ անձի կողմից: ՀՀ-ն միշտ էլ այդ հնարավորությունն ունեցել է, երբ դատարանի որոշում է լինում, բջջային օպերատորները տրամադրում են այդ ձայնագրությունները»,-Aravot.am-ի հարցին` տեղեկություններ ունի՞ այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան գաղտնալսող սարքեր են ուղարկվել, այսպես պատասխանեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Կջրազրկվեն Երեւանի որոշ թաղամասեր
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից բարձր կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից
Գյումրեցի բժիշկները խմբով ներկայացել էին դատարան
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, շարունակվելու էր երիտասարդ վարորդ Կարեն Վխկրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, ով այս տարվա փետրվարի 17-ին Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի էր ենթարկել իր հարևաններին` Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին ու դիմել փախուստի: Վերջիններիս տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և 4 օր անց 4-ամյա երեխայի մայր
ՀԱԿ-ի անդամը գոհ չէ ՀԱԿ խմբակցության աշխատանքից. «Արդյունքներն ավելի վատ են, քան սպասում էինք»
ՀԱԿ խմբակցությունը ներկայացնում է ՀԱԿ դաշինքը: Թեեւ այն այսօր փաստացի չի գործում, բայց ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունները գտնում են, որ խմբակցությունն ընտրվել է նաեւ իրենց ջանքերի շնորհիվ: Aravot.am-ը ՀԱԿ դաշինքի անդամ Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանից հետաքրքրվեց՝ խմբակցության աշխատանքն ինչքանո՞վ է այսօր գոհացնում Ձեզ: Նա պատասխանեց, որ այնքան էլ չի գոհացնում. «Աշխատանք կա, բայց
Հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ արժանացան պատվոգրերի եւ հուշամեդալների
«Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր արժանացան պատվոգրերի եւ հուշամեդալների: Հանդիսավոր միջոցառմանը ներկաներին ողջունեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Վերջինս իր խոսքում կարեւորեց մանկապատանեկան սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության
Արմեն Ալավերդյան. ՀԴՄ-ները դարձել են քաղաքական գործիք
«Մաքսային միություն մուտք գործելիս ի՞նչ մաքսատուրքեր են բարձրանալու»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արձագանքելով պատգամավորի հարցին, ասաց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ նեղսրտեց`ասելով,
Տրանսպորտի սակագնի հարցը քննարկող հանձնաժողովում միայն երկուսն են դեմ թանկացմանը
Ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագնի հարցը քննարկող հանձնաժողովի անդամ Արմեն Պողոսյանը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքից: Տրանսպորտի սակագնի թանկացումը կասեցնելու քաղաքապետի որոշումից 4 ամիս է անցել, բայց ըստ Արմեն Պողոսյանի, հանձնաժողովը դեռ երկու նիստ է ունեցել, քննարկել տրանսպորտային միջոցի շարժիչի արժեքը, ընթացիկ խնամքի արժեքը եւ նման ոչ առաջնային հարցեր: «Հանձնաժողովի կազմն այնպիսին է, որ մեր շահերը պաշտպանող երկու
«Տոտենհեմի» դարպասապահը խաղի ժամանակ կորցրել է հիշողությունը
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրում՝ «Էվերթոնի» հետ հանդիպման վերջնամասում, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը չի լսել բժիշկներին եւ հրաժարվել է փոխարինել գլխի վնասվածք ստացած դարպասապահ Ուգո Լլորիսին: Դա հանդիպումից հետո խոստովանել է անձամբ մարզիչը: Հանդիպման ավարտից 14 րոպե առաջ Լլորիսը բախվել է «Էվերթոնի» խաղացողին եւ վնասվածք ստացել: Իսկ մրցավարը դրանից հետո հիմնական ժամանակին ավելացրել է
Խորհրդարանական լսումներ՝ եվրոպական թեմաներով
Այսօր «Անի» հյուրանոցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները անցկացրեցին «ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի եւ «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ ՀՀ ` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ԵՄ եւ ՀՀ-ի միջեւ շրջանակային
Արմեն Ադամյանը և Շողակաթ Վարդանյանը պատմում են հետապնդումների մասին (Տեսանյութ)
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներից մի քանիսին հետապնդում և ահաբեկում են: Նրանցից երկուսը` Արմեն Ադամյանը և Շողակաթ Վարդանյանը պատմում են հետապնդումների մասին: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնություն
Արտեմ Հարությունյան. «Թող Հայաստանին չնայեն որպես լաբորատորիայում փռված ճագարի, որի վրա կարելի է էքսպերիմենտներ անել»
«Ատոմ Էգոյանը թող մտածի լավ ֆիլմեր նկարելու մասին, ոչ թե իր նման էգոիստների հետ, տաքուկ ապարանքում նստած, մեզ հեռվից հեռու խրատ տա, թե` ժողովո՛ւրդ, եկեք չճնշենք միասեռականներին, նրանք էլ են մարդ, այսպես ասած` իսան»,- անդրադառնալով աշխարհահռչակ հայ մտավորականների նամակին` ուղղված Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների և աղանդավորների պաշտպանությանը, իր խիստ բացասական վերաբերմունքն այսօր լրագրողների
Ո՞ւր էր շտապում Վարդան Այվազյանը
Գալ տարվա բյուջետային քննարկումները սկսվել էին առավոտյան ժամը 10-ին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առավոտից համբերատար սպասում էր իր հերթին, որպեսզի ներկայացնի իր ղեկավարած գերատեսչության հաջորդ տարվա ծախսային մասը: Սակայն վերջինիս այդպես էլ բախտ չվիճակվեց ինչ-որ բան ասել: Երբ նա պատրաստվում էր սկսել ելույթը, նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան
Վարչապետը, որ ուշադիր կարդա, կտեսնի հարկային խստացումները (Տեսանյութ)
2014 թվականի պետական բյուջեի նախագծով հաշվարկած մոտ 95 միլիարդ դրամ եկամուտներ հավաքելը, որը ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, առանց հարկային խստացված ճնշումների է լինելու, իրականում լավ էլ խստացումների շնորհիվ է հավաքագրվելու: Այսօր «Բլից» ակումբում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե 95 միլիարդն արդյոք ստվերի կրճատման հաշվին կհավաքվի, տնտեսագետ Սամվել Ավագյանն ասաց, որ եթե ՀՀ վարչապետն ուշադիր
Վարդան Այվազյանը՝ Արամ Մանուկյանին`«Ճիշտ չէ, դա անցանք»
«Ճի՞շտ է, որ 2013թ․ պետբյուջեն թերակատարվել է 70 մլրդ դրամով»,- այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Հարցին պատասխանեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Ճիշտ չէ, դա անցանք»: Շարունակելով հարցադրումը՝ Արամ Մանուկյանը նախ հետաքրքրվեց, թե ուր է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ապա
Սահմանագոտում կրկին փակվել է միջպետական ճանապարհը
Այն փակվել է 2 օր առաջ Ներկայումս Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը փակ է երթեւեկության համար: Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ եւ Բաղանիս գյուղի տարածքում կանգնած են ոստիկանության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հսկողություն են իրականացնում, որպեսզի սահմանամերձ այդ հատվածով երթեւեկություն չկատարվի: Բաղանիս գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ Ոսկեպար-Բաղանիս հատվածում երթեւեկությունը փակվել է նոյեմբերի
Արևելահայերենի և ռուսերենի դասընթացներ սիրիահայերի համար
Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մասնակցեց «Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Մարկ Անդրեի Կալինինին, արևելահայերենի և ռուսերենի ուսուցիչներ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող
Գյումրիում 25-ամյա կույս աղջկան բռնաբարած տղան չի ընդունում իր մեղքը
Ինչպես հայտնի է` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստերով քննվում է բռնաբարության փաստով հարուցված քրեական մի գործ, համաձայն որի, 2011թ սեպտեմբերի 11-ին Գյումրու թիվ 18 երթուղու 27-ամյա վարորդը գիշերը ժամը 12.00-ի սահմաններում բռնաբարել է իր ընկերուհուն` հետագայում հրաժարվելով նրա հետ ամուսնանալ: 25-ամյա աղջկա շահերը ներկայացնող հանրային պաշտպան Ռազմիկ Շիրոյանը
«Բանդայի գործով» «կենդանի ճանաչում» չի եղել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի եւ Քյարամ Ամոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես նախորդ դատական նիստերը, այս նիստին էլ ներկա չէին տուժողները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը, որոնց բնակարաններում, առանձնատներում
Սեռափոխությունից մինչև ցանցային լրատվամիջոցների դեմ ճնշումներ. «կարելի-չի կարելիի» սահմանը
Բայց ինչքան էլ իշխանությունները փորձեն վերահսկել ցանցային մամուլը, գոյություն ունի քաղաքացիական լրագրությունը, որը անվերահսկելի է
Հայկական ձկներին «մաքրության» համար են ուզում (Տեսանյութ)
Ձկների կերի ներկանյութը ոչ թե շինարարական, այլ բնական ներկ է
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ
Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները:
Գրիպի նոր վիրուսը չղջիկներն ու ուղտերն են տարածում. ուղտ չունենք, բայց չղջիկ շատ ունենք (Տեսանյութ)
Ուղտերի ու չղջիկների գրիպի հայրենիքը Սաուդյան Արաբիան է
Ինչո՞ւ Արմենակ Դովլաթյանը չընդդիմացավ Տեր-Պետրոսյանին, եթե դեմ էր ՀԱԿ-ԲՀԿ գծին
ԲՀԿ-ի հետ «սիրավեպից» հետո, երբ ՀԱԿ դաշինքից իրար հետեւից սկսեցին հեռանալ դաշինքի մաս կազմով կուսակցություններն ու քաղաքական գործիչները, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը որեւէ քայլ չձեռնարկեց այդ ուղղությամբ: Այսօր, երբ դաշինքն այլեւս չկա եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունն էլ հայտնի է, թե ինչով ավարտվեց, Արմենակ Դովլաթյանը խոստովանում է, թե ինչու ինքը մնաց: Մեր հարցին՝ Դուք կիսո՞ւմ
Վահրամ Ավանեսյանը չկարողացավ պատասխանել Խաչատուր Քոքոբելյանի հարցին
«Թեև կառավարությունը բարձր տեխնոլոգիաները գերակա ուղղություն է հայտարարել, սակայն այս ուղղության զարգացման համար քայլեր չի առաջարկում»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկում արեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Պատգամավորը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին խնդրեց ասել, թե ոլորտի զարգացման համար կոնկրետ ինչ արտոնություններ են սահմանված։ Իր խոսքում նա քանիցս նախարարին հորդորեց հստակ նշել գոնե
Ստյոպա Սաֆարյան. «Սայաթ-Նովա 10 հասցեում լարված իրավիճակ է»
«Տրանսպորտի սակագնի հետ կապված խնդիրը բարձրացվեց Երեւանի ավագանու նիստում: Մենք նշել ենք, որ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու համար օրենքով նախատեսված չորս օբյեկտիվ պատճառները չկան»,- այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ նամակ է պատրաստում ուղղված տնտեսական մրցակցության հանձնաժողովին, որով պատրաստվում է պահանջել՝
Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել ավտոկայանումների համար ապօրինի գանձումների իրականացումը
Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում ու կրթական մյուս հաստատություններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել նաև բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող փողոցների բարեկարգման, ճաքալցման ու փոսանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ զուգահեռաբար


















































