Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
«Հայաստանի վրա իրանական պատերազմի ազդեցության մասին խոսելիս հաճախ եմ նշում, որ հնարավոր ազդեցություններից մեկը առևտրին է վերաբերում, և Իրանում կարող են, իրավիճակից ելնելով, որոշում կայացնել ինչ-որ ապրանքներ չարտահանել և ուղղել ներքին սպառմանը։
❗️Ու հիմա՝ պատերազմի չորրորդ օրը, Իրանի կառավարությունն արգելել է սննդամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումը՝ մինչև հետագա ծանուցումը։
📍Իրանը մեր առևտրային չորրորդ գործընկերն է։ Մենք ավելի շատ ներկրում ենք տարբեր մետաղներ, շինանյութ (գազը չհաշված)։ Բայց մեր ներկրումների թվում կան նաև սննդամթերք ու գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ բանջարեղեն, մրգեր, կարագ և այլն։
Կարդացեք նաև
📍Սրանցից բացի, կան ապրանքներ, որոնց ստացումը էներգատար է, և Իրանում դրանք էժան են սուբսիդավորվող էներգակիրների շնորհիվ։
📍Արդյունքում այդ ապրանքները նաև ներկրվում են Հայաստան։ Դրանց թվում կարող են լինել պարարտանյութեր ու քիմիկատներ։ Եվ վերջիններիս արտահանման արգելքը մեծ ազդեցություն կարող է ունենալ հատկապես այս սեզոնին։
Լուսանկարում՝ հայ-իրանական առևտրաշրջանառության վերաբերյալ հունվարին պատրաստածս գրաֆիկը»։


















































