Օրվա լրահոսը

Ազգադավ հայրենասիրություն կամ կայքեր, որ ոչ ոք այլևս չի ուզում այցելել…

Կարծես ավանդույթ է դառնում իմ կողմից արդեն իսկ որերորդ անգամ անդրադառնալ արատավոր մի երևույթի, որ այսօր առկա է մեզանում: Գտնվելով դե ֆակտո «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակում, անխոս, երկրի գլխավոր ուղղություններից է արտաքին քաղաքականությունը, և սա մեծ գաղտնիք չէ: Այսօր որոշ լրատվամիջոցների համար հայրենասիրությունը դարձել է բավականին յուրատեսակ ընկալմամբ մի հասկացություն, և տառացիորեն հայրենիքի համար

Վարդան Պետրոսյանն այս պահին համակարգչային տոմոգրաֆիա է անցնում

Չի բացառվում, որ դերասանին նորից հիվանդանոց պառկեցնեն

Կքննվեն Վարդան Սեդրակյանի գործով ամբաստանյալների ու տուժողի վերաքննիչ բողոքները

«Փաստինֆո». ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, նոյեմբերի 21-ին կսկսվի ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրանքի ու պաշտպանության կողմերի վերաքննիչ բողոքների քննությունը: Մեղադրանքի կողմն՝ ի դեմս տուժող Պարույր Հայրիկյանի, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, միջնորդում է բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 23.09.2013թ.

Ես իրեն փաթաթվեցի, որ իրեն չկպնի. Շանթ Հարությունյանի որդին՝ NEWS.am-ի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Մաշտոցի պողոտայում երեկ՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած բախումների ժամանակ Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, փորձել է պաշտպանել վնասվածքներ ստացած NEWS.am-ի լրագրող Գայանե Ապրունցին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը: «Ես իմացա, թե իրեն են ուզում խփել, ես իրեն գրկեցի, փաթաթվեցի, որ հանկարծ իրեն չկպնի ու իմ գլխին խփեցին էդ փեդով»,- պատմեց Շահենը:

Հրապարակախոս. «ԿԳ նախարարությունը պետք է շատ խիստ լինի, ամեն մեկին դպրոց չթողնի»

«Խորհրդային միության Կենտկոմը որոշեց թույլ տալ աղանդների գրանցումը եւ Հայաստանը դարձնել փորձադաշտ: Այսօր, ցավոք, մենք մեր հույսը դրել ենք 150-200 քահանաների վրա, որ նրանք պայքարեն աղանդների դեմ»,- այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում խոսելով աղանդավորական շարժումների մասին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ եւ այս հարցով մտահոգ Խաչիկ Ստամբոլցյանը, նշելով, որ աղանդավորների դեմ հնարավոր չէ պայքարել նրանց ծեծել-ջարդելով, հարկավոր

Առաջին իսկ օրերից մեզ հայտնի է եղել, որ նա աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար

Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը Նախախորհրդարանի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել: Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում: Քաղաքացի Արման Արշակյանը

ՀԱԿ պատգամավորները հանդիպել են Վլադիմիր Գասպարյանին (Տեսանյութ)

Այսօր «Մեդիա-կենտրոնում» լրագրողները ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, որը նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ երեկ երեկոյան եղել էր Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, հետաքրքրվեցին`ոստիկանությունը խախտե՞լ էր օրենքով սահմանված երեք ժամը բերման ենթարկվածների համար, օրինակա՞ն էին այն գործողությունները, որոնք արդեն ոստիկանության բաժնի ներսում են եղել` քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ինքն ու Արամ

«Մշակութային լիգա» աղանդը Պռոշյան գյուղի դպրոցում հոգևորությո՞ւն է արել

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը խոսեց դպրոցներ ներթափանցած աղանդների մասին՝ ներկայացնելով փաստեր:  Սեւակ Հովհաննիսյանն անդրադարձավ Պռոշյան գյուղի դպրոցին, որտեղ «Մշակութային լիգա» գրանցված ՀԿ-ն, որն, ըստ նրա՝ իրականում աղանդ է, դպրոցում միջոցառում է իրականացրել, ինչի առիթով իրենք կապվել են տնօրենի հետ. «Տնօրենը հայտարարեց, թե իրենց մոտ ոչ մի միջոցառում չի

ՀՀ նախագահի հրամանագիրը Ա. Հարությունյանին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Արտավազդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Պարույր Հայրիկյանի քրոջ որդուն Ազատության հրապարակում կատարվածի առիթով բերման են ենթարկել ու բաց թողել

Aravot.am-ը ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց` ո՞րն է երեկ  Ազատության հրապարակում կատարվածի գնահատականը: Պարոն Հայրիկյանը գերադասեց զերծ մնալ մեկնաբանություններ տալուց` նշելով, որ չի տիրապետում մանրամասներին, քանի որ նոր է վերադարձել արտերկրից: Միայն նշեց, որ իրեն տեղեկացրել են, թե իր քրոջ որդուն` Վրեժ Զատիկյանին են տարել ոստիկանական բաժանմունք ու բաց թողել: Հիշեցնենք, որ Վրեժ Զատիկյանին սեպտեմբերին

ՀՀ նախագահի հրամանագիրը 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. 2013 թվականի դեկտեմբեր – 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն

Վարդան Ղուկասյան. «Գյումրեցիներն իմ անունով են երդում ուտում»

Իսկ այսօր ես ապրում եմ իմ աշխատանքով ու իմ հոգեվիճակով եւ մի խնդրանք ունեմ բոլորից ու լրատվամիջոցներից՝ հեռու մնացեք ինձանից, ինչքան ձեզնից հեռու, էնքան Աստծուն մոտիկ:

«Ասել եմ՝ կոկորդդ փրթելու եմ, արունդ խմեմ»

Հոկտեմբերի 9-ին Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանը, որին ամուսինը դանակով մի քանի հարված էր հասցրել ականջի եւ ուսի շրջանում: Բժիշկն ասում է` Սիրանույշի բախտը բերել է: Հարվածի միլիմետրի շեղումը կարող էր կնոջը հաշմանդամ դարձնել: «Վնասված հատվածով արտաքին քնային զարկերակն է բարձրանում, ուղղակի բախտը բերել է, որ զարկերակը չի վնասվել, թքագեղձի ամբողջ հաստությամբ վնասվածքը

Ըստ Լեւոն Զուրաբյանի, մարդիկ անգամ ծայրահեղ եւ ապօրինի միջոցներով են պատրաստ ռեժիմից ազատվել

«Ակնհայտ է, որ երկիրն այս ռեժիմը հասցրել է մի անելանելի վիճակի, որ շատերն այլևս այլ ելք չեն տեսնում, քան ծայրահեղական, ապօրինի միջոցներով փորձել այս երկիրն ազատել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն`անդրադառնալով երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցածին: Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի երեկ`դեպի նախագահի նստավայր կազմակերպած երթն ավարտվեց ծեծկռտուքներով: Կան

Մաքսային Ղարաբաղ

Գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնահարցը կարեւորագույն լծակ է Մոսկվայի ձեռքերում` ճնշելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Եթե Երեւանը, հայտնելով Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, այլեւս «ճնշման ենթակա չէ», ապա Բաքուն շարունակում է մնալ Մոսկվայի թիրախում: Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանը, որպես առանձին միավոր, սուբյեկտ, երբեք հետաքրքրական չի եղել Մոսկվայի (կենտրոնի) համար. Մոսկվային մշտապես հետաքրքրել

«Քաղաքացական ակտիվիստ» աշխատողները կարող են վտանգավոր լինել նաեւ առողջության համար

Ինչ խոսք, հեղափոխությունն անհրաժեշտ եւ սպասված գործընթաց է հարյուր հազարավոր քաղաքացիների համար։ Միանշանակ է նաեւ, որ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը բոլոր իրավունքներն ունի հեղափոխական շարժում սկսելու եւ իրեն շարժման ղեկավար հռչակելու համար։ Նաեւ միանգամայն նորմալ է՝ ոմանք կարող են նախաձեռնությունը լուրջ համարել եւ միանալ դրան, իսկ ոմանք էլ՝ անհեթեթ ու զավեշտալի համարեն սկսված

Սադրիչնե՞ր… Մի՞թե Շանթին դեռ «սադրիչներ» էլ էին պետք

Նկատենք, ի դեպ, որ Շանթ Հարությունյանի անունն ակտիվորեն շրջանառվեց նաեւ 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ նա հայտնվել էր Մյասնիկյանի արձանի մոտ ու այնտեղ հավաքված, անվերահսկելի դարձած բազմության առջեւ կրակոտ-հեղափոխական ելույթ էր ունեցել: Երեկ, կարելի է ասել, «երկրորդ մոտեցումն» էր:

4 ոստիկան այս պահին բուժում են անցնում հիվանդանոցում

Երեկ Մաշտոցի պողոտայում ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով 16-ամյա մի երիտասարդ է վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որը սակայն բուժզննում անցնելով դուրս է գրվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից: Միջադեպից տուժած ոստիկանների բուժումը շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Մալաթիա» բժշկական կենտրոններում: Այս պահի հիվանդանոցային բուժում են ստանում 4 ոստիկան, որից

Շանթի 14-ամյա որդին հորը տեսել է, բայց գրկել-համբուրել չեն թողել

Շանթ Հարությունյանի 14-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին ազատ են արձակել քիչ առաջ: Այս մասին ԳԱԼԱ-ին ասաց Շահեն Հարությունյանը: «Ես քիչ առաջ եմ տուն եկել՝ առավոտյան, եկա, որ մեր տանը խուզարկություն էին անում. ես էի, մաման եւ մեր հարեւաններից կանչեցին, որ խուզարկություն անեն: Ամբողջ գիշեր ոստիկանությունում էի, մենք բոլորս առանձին սենյակներում էինք, մոտ 4 հոգու տարել էին

Ազդեցությունների մրցավազք նաեւ Ղարաբաղյա՞ն «ճակատում»

Մոսկվան բանակցային ռաունդի վերջին շրջանի ակտիվացման փորձերը ձգտում է պահել իր ազդեցության «ծիրում» Երկուշաբթի օրվանից Բաքվից մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Երեկ համանախագահները Երեւանում էին։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը համանախագահները ԱԳ նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող

Մարտի 1-ի ոճ ու Ազատության հրապարակում կատարվածի իրական մեղավորները

Ոստիկանությունը հենց սկզբից պիտի կանխեր: Ուստի այս իմաստով ոստիկանության գործողությունները սադրիչ եմ համարում և վիրավորների համար առաջին պատասխանատուն ոստիկանությունն է

Ամերիկյան իրավապաշտպան ՀԿ. Շանթ Հարությունյանի ու իր հետ բերման ենթարկվածների նկատմամբ իրականացվող հետապնդումները գտնվում են մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է արտահայտում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության ակնհայտ խախտման կապակցությամբ: Ըստ հայկական լրատվամիջոցների ս/թ նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Շահեն Հարությունյանն ու նրա կողմնակիցները, որոնց առանց մեղադրանքի առաջադրման պահում են ոստիկանատանը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ: ՀՀ քաղաքացուն ազատությունից ապօրինաբար զրկելը`

Արարատում ընտրացուցակներն ուռճացվու՞մ են

 Ուսումնասիրելով Արարատ քաղաքում ՏԻՄ վերջին երեք ընտրություններում ընտրացուցակներում գրանցված եւ ընտրություններին մասնակցած բնակիչների թիվը՝ կարելի է եզրակացնել, որ վերջին տարիներին Հայաստանից մարդիկ ավտոբուսներով կամ ինքնաթիռներով արտագաղթում են ոչ թե Ռուսաստան կամ այլ երկիր, այլ ընդամենը Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից գալիս են բնակվելու հենց Արարատ քաղաքում: Այստեղ բնակիչների, ասել է թե` ընտրողների թիվը գնալով աճում

Ինտրիգը հանգուցալուծվեց. ՎՊ նախագահը կվերանշանակվի

Երեկ լրանում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը։ Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրապարակային քննադատեց Իշխան Զաքարյանին այն բանի համար, որ վերջինս ՎՊ հաշվետվությունը ներկայացնելիս թույլ է տվել քաղաքական գնահատականներ հնչեցնել արատավոր երեւույթների կապակցությամբ։ Հենց այդ օրից ի վեր էլ շրջանառության մեջ դրվեցին խոսակցություններ, համաձայն որոնց՝ Սերժ Սարգսյանը որոշել է ՎՊ ղեկավար նշանակել մեկ

Նպատակը՝ հեղափոխության գաղափարի անլրջացո՞ւմն էր

Մի կողմ թողնելով այն, թե որքանով են արդարացի Շանթի առաջադրած պահանջները (իսկ դրանք միանգամայն արդարացի են), երեկ բոլորին հուզում էր այն հարցը, թե ովքեր են կանգնած այս ամենի հետեւում, եւ որն է նրանց նպատակը։ Շրջանառվող տարբերակները հիմնականում երեքն էին։ Տարբերակ 1. ԱՄՆ եւ Արեւմուտքը։ Նպատակը՝ Մաքսային միությանն անդամակցող Հայաստանում ներքին իրավիճակի առավելագույն ապակայունացումը՝ նվազագույնը Սերժ

Նոր ծրագրեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն` ծանոթանալու իրականացվող ծրագրերին և ընթացող վերանորոգման աշխատանքներին։  Մասնագիտացված կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվանդության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ: Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90

Ստամբուլում կայացավ Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդեսը

Նոյեմբերի 5ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ հայ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը։ Այն կազմակերպել էր »Անատոլու Քյուլթուր« կենտրոնի ղեկավար Օսման Քավալան՝ համագործակցությամբ »Ժամանակ« թերթի խմբագիր Արա Քոչունյանի։ Ներկաներին Թաթուլ Հակոբյանի եւ նրա գրքերի մասին տեղեկություններ փոխանցեց Քոչունյանը։ Ապա հեղինակը անգլերենով հակիրճ ներկայացրեց իր գրքերի բովանդակությունը,

Ազատության հրապարակում քաղաքացիական հագուստով ոստիկանների պակաս չէր զգացվում

Այս անձնավորություններից ոմանք, ինչպես պարզ երեւում է տեսաձայնագրություններից, ակնհայտ սադրանքներ էին հրահրում, իսկ դրանցից մի քանիսը հարձակվում են լրագրողների վրա։

Վարդան Պետրոսյանին ձերբակալում են

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալում են: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից: Ոստիկաններն այս պահին Պետրոսյանի տանն են՝ նրան ձերբակալելու նպատակով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել

Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են

Նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:  Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031