Օրվա լրահոսը

Ավանակներով ակցիայի մասին Երեւանի քաղաքապետին չեն իրազեկել

«Հրապարակային միջոցառումների (տվյալ դեպքում նաեւ ձեր հարցադրման մեջ նշված միջոցառումն ավանակների մասնակցությամբ) թույլտվություն քաղաքապետը չի տալիս:

Ճարտարապետները ստացել են միայն խրախուսական մրցանակներ (ֆոտոշարք)

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Այն անցկացվել է  երկու փուլով։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մրցութային հանձնաժողովն առաջին օրը մանրամասն ուսումնասիրել է  ներկայացված նախագծային առաջարկները եւ սահմանել գնահատման  չափորոշիչները, որոնց մշակման աշխատանքներին  հրավիրվել  է  նաեւ

Հայաստանի վարչապետը խախտեց «Լեզվի մասին» օրենքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ համատեղ ասուլիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ ռուսերեն: Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»: Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում չէ՞ր: Պարոն Ապատյանը

Արթուր Բաղդասարյան. Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է ստեղծել ռազմարդյունաբերության հարցերով պետական կոմիտե

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը:  Նիստի բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին: Ըստ նրա, միջազգային փորձի

«Ծնողները մտածում են` իրենց երեխային դպրոցում այլասերում են»

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունը սկսվում է հենց բուժհիմնարկներից: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Եվրոպական հարեւանության  եւ գործընկերության գործիքի Արեւելյան տարածաշրջանի  երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամասշտաբ ներդնում» ծրագրի ղեկավար Աշոտ Գեւորգյանը: Նրա խոսքերով` «Մտեք մոտակա պոլիկլինիկա եւ ասեք` ուզում եմ ՄԻԱՎ-ի հետազոտություն անեք. Տեսեք,  թե ինչպես ձեզ կնայեն

Ալեքսանդր Արզումանյան. «Մարդու իրավունքների պաշտպանը շանտաժ էր անում» (Տեսանյութ)

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը այսօր քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումը՝ 2014թ. պետական բյուջեում ՄԻՊ արագ արձագանքման խմբին 10 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ոճի հետ կապված խնդիր կա, եւ դժգոհություն հայտնեց Պաշտպանից՝ Կարեն Անդրեասյանից, որը չի մասնակցել բյուջեի քննարկմանը,

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Տիգրան Մեծի այգու հանդիսավոր բացմանը

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տարեսկզբից մեկնարկած  այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների հետ միասին բնակիչների տնօրինմանն է հանձնել բարեկարգված հերթական այգին: Նոր Նորք վարչական շրջանի շուրջ 5.8 հա տարածք զբաղեցնող Տիգրան Մեծի այգին ամբողջությամբ վերակառուցվել է: Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն

Սուրեն Սուրենյանց. «Իրենց ներքին խնդիրներն այնքան շատ են, որ վարկաբեկվում են» (տեսանյութ)

Երեկ, Կոմիտաս փողոցի վրա, «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ միջադեպ է եղել: Ոստիկանները մի երիտասարդի ստիպելով նստեցնում են մեքենան եւ տանում: Միջադեպի տեսանյութը ի պաշտպանություն Փակ շուկայի վերակառուցման ակցիաների համակարգող Սուրեն Սուրենյանցը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Aravot.am-ի հետ զրույցում Սուրենյանցը պարզաբանեց, որ երիտասարդը «Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Անդրանիկ Ադամյանն է, որի

Ազգային ավանդույթների և մերօրյա մշակույթի յուրօրինակ կամուրջ. Առաջին «Նավասարդյան խաղերի» աշնանային մրցաշրջանը մեկնարկել է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Նավասարդյան խաղերի կոմիտեն»՝ ս. թ. նոյեմբերի 4-ից անցկացնում է Առաջին «Նավասարդյան խաղերի» աշնանային մրցաշրջանը:  «Նավասարդյան խաղերը» ներառված են նաև «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: «Նավասարդյան խաղերը» Հայաստանի ազգային հարուստ ավանդույթների և մերօրյա մշակույթի միջև յուրօրինակ մի կամուրջ է. նախաձեռնություն, որը միտված է բացահայտելու և աջակցելու շնորհալի պատանիներին և

Ինչո՞ւ է սպանության գործը քննող քննիչը զանգահարել զոհին

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ կողմերի միջև վիճաբանության մի նոր թեմա էլ դարձավ Կարեն Եսայանի հեռախոսը: Դեռևս անցած դատական նիստին ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին`սպանված երիտասարդի հեռախոսը դատարան ներկայացնելու , քանի որ այն կարող է արժեքավոր իրեղեն ապացույց դառնալ:

Ըստ քաղաքացու դիմումի` ոստիկանությունում իրեն ենթարկել են հոգեբանական ճնշումների, զրկել պաշտպանական իրավունքից

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ՀՀ Շիրակի մարզում հարուցված քրեական գործը:  Կաշառք վերցնելու փոստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Կ. Ժ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն երկար ժամանակ ոստիկանության բաժնի աշխատակիցները ենթարկել են հոգեբանական ճնշումների, սպառնալիքների, զրկվել է պաշտպանական իրավունքից, ինչի հետևանքով ոստիկանությունում

Դավութօղլուն՝ հայ – թուրքական սահմանի բացման հնարավորության մասին

«Ազատություն» ռադիոկայան. «Եթե մենք կարողանանք ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, դա կարող է անակնկալ դառնալ», – խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ անդրադարձել է նաև հայ – թուրքական սահմանը բացելու հնարավորությանը: Լսումները հիմնականում վերաբերել են Սիրիայի հարցին, բայց «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օգանը ասել է, որ հայ –

Մեկնարկային տուրում սպիտակներով կխաղա հավակնորդը

Այսօր Չեննայի Ջավահարլալ Ներուի անվան ստադիոնում կայացած շախմատի աշխարհի գահի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի հանդիսավոր բացման արարողությունից անմիջապես հետո, մրցամարտի գլխավոր մրցավար, հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն անցկացրեց առաջին տուրի վիճակահանությունը: Նոյեմբերի 9-ին մեկնարկային պարտիայում սպիտակներով խաղալու է հավակնորդ Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ոստիկանները «ոչ օրինաչափ չեն գործել»

«Ազատություն» ռադիոկայան. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ: «Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ [ոստիկանության Կենտրոնականի] բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու

Դոլարի գինը՝ 406 դրամ

Նոյեմբերի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: NASDAQ OMX Armenia

Հայ շախմատիստուհիները` Չեննայում

Երեկ Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկել է 100 շախմատիստուհիների մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշար, որտեղ 15-ը գրոսմայստերի կոչում է կրում: Նրանց մեջ են հայ երկու շախմատիստուհիներ` հայաստանցի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը եւ Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան: Երկու շախմատիստուհիներն էլ հաջող են մեկնարկել` երկու տուրում տանելով երկուական հաղթանակ: Կարինան երրորդ տուրից առաջ անձնական վարկանիշով մրցաշարային

Ռոբերտ Ամիրխանյան. «Ես շնորհակալ եմ բոլոր վատ բաներին, քանի որ նրանք ինձ տանում են դեպի լավ բաները»

Դա կազմակերպված էր, և ես դիտավորություն եմ տեսնում նրա մեջ, որ ասում են, թե ես 22 տարի ոչինչ չեմ արել: Դա ինձ հիշեցնում է Թուրքիայի եղանակի տեսությունը:

ՊԵԿ. «Եթե սուպերմարկետը 3 րոպե ՀԴՄ կտրոն չի խփում, ուրեմն պարզ է» (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե այդ նոր հսկիչ դրամարկղային մեքենաները ներդնելուց  առաջ, ինչու ՊԵԿ-ը հաշվի չէր առել, որ միջին գործարարի գրպանի համար շատ բարձր գին է: ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ երբ կառավարությունը որոշում ընդունեց, հիմքում հստակ դրված էր, որ ՀԴՄ-ները 500 միլիոն շրջանառություն ունեցող սուբյեկտներին իրացնելու է

Ա. Աշոտյանն ու Վ. Սադովնիչին քննարկել են ՄՊՀ Երևանի մասնաճյուղի բացման եզրափակիչ հարցերը

Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև միասնական կրթական տարածքի ձևավորմանը:

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ակնկալելով քննության առնել իր հայտարարությունն այն մասին, որ Շանթ Հարությունյանն իրեն անձամբ տեղեկացրել է, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Սովետական մտավորականին պատասխանեց հակասովետական մտավորականը»

Aravot.am-ի հետ զրույցում այսօր նախկին քաղբանտարկյալ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակին: Համեմատելով երկու օր առաջ Հայաստանում հեղափոխություն անող Շանթ Հարությունյանի հոր՝ Շահեն Հարությունյանի՝ ԱՄՆ նախագահին ուղղվելիք նամակի հետ , Ազատ Արշակյանն ասաց. «Սովետական մտավորականին պատասխանեց հակասովետական մտավորականը»: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ դիմելով Ազատ

Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանորդների հետ

Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը: Եվրոպացի

Մագնուս Կարլսենը նաեւ թոփ- մոդել է աշխատում

Պարզվում է, որ շախմատի աշխարհի գահի հավակնորդ Մագնուս Կարլսենը շախմատից բացի, այլ նախասիրություն էլ ունի: Այս հետաքրքիր բացահայտումն արել է նորվեգացի գրոսմայստերի մենեջեր Էսպեն Ագդեստեյնը: Նա Հնդկաստանում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կարլսենը սիրով նաեւ նորաձեւ հագուստների ցուցադրությամբ է զբաղվում, քանի որ դա իրեն դուր է գալիս: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կասպարովը կանխատեսում է Կարլսենի հաղթանակը

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «Business Insider» հանդեսում խոսելով շախմատի աշխարհի գահի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի մասին` վստահություն է հայտնել, որ հավակնորդը կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Ես Կարլսենի հաղթանակի կողմնակիցն եմ, որովհետեւ նոր սերունդն արժանի է նոր չեմպիոն ունենալ», – նշել է Կասպարովը, որը մտադիր է Չեննայում լինել 3-րդ եւ 4-րդ պարտիաների ժամանակ,

Գագիկ Բեգլարյանին շնորհվեց «ԱՊՀ պատվավոր տրանսպորտայինի» կոչում և հուշամեդալ

Նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՌԴ դաշնային ժողովի սենատոր Նիկոլայ Ռիժկովը: Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը նվիրված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային ոլորտի խնդիրներին։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման

Նախագահն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը,

Մագնուս Կարլսենի մենեջեր Էսպեն Ագդեստեյն. «Իմ խնդիրը Կարլսենին թոհուբոհից հեռու պահելն է»

Նոյեմբերի 9-ին Չեննայում մեկնարկում է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ, նորվեգացի Մագնուս Կարլսենի միջեւ մրցամարտը: Մեկնարկից երկու օր առաջ Կարլսենի մենեջեր Էսպեն Ագդեստեյնը «Thehindu.com»-ին տված հարցազրույցում խոսել է իր պարտականությունների եւ հավակնորդի նախասիրությունների ու բնավորության մասին: «Իմ խնդիրը Մագնուսին ընդհանուր թոհուբոհից հեռու պահելն է, որպեսզի նա կարողանա ամբողջովին

Գառնիկ Իսագուլյան. «Շանթը խախտել է օրենքը, բայց Շանթը մեղավոր չի»

«Ես ընդհանրապես հակված չեմ որեւէ ուժի կամ որեւէ կողմնորոշման վերագրել Շանթի գործողությունները»,- այսօր «Հայելի» ակումբում Շանթ Հարությունյանի կատարած հեղափոխության մասին իր տպավորությունները բարձրաձայնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ հիշելով «Զգուշացիր ավտոմեքենայից» հանրահայտ սովետական ֆիլմից մի դրվագ, երբ Դետոչկինի վերջին դատավարության ժամանակ Պոդբերյոզնիկովն ասում է. «Ճիշտ է, Դետոչկինը խախտել է օրենքը, բայց ինքը մեղավոր չի»:

Միքայել Մելքոնյան. «Ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ներդրումները կրճատվել են» (Տեսանյութ)

Օտարերկրյա ներդրողները գալուց առաջ հաշվի են առնում քաղաքական իրավիճակն ու դատաիրավական համակարգի չկոռումպացված լինելը Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքոնյանից հետաքրքրվեց, թե մեր երկրի ներքաղաքական խառը իրավիճակը որքանո՞վ է ազդել օտարերկրյա ներդրումների վրա: Պարոն Մելքոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, վերլուծելով իրավիճակը, նկատել է, որ ներդրումների անկման պատճառներից մեկն էլ եղել

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Դավիթ Սանասարյան եւ Տիգրան Քոչարյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի եւ Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխության ճակատագրի շուրջ:  

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031