Օրվա լրահոսը
Բալասանյանը մեկնաբանում է Ծառուկյանին. «Լավին՝ լավ, վատին՝ վատ»․ (Տեսանյութ)
Aravot.am-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին խնդրեց մեկնաբանել այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող լինել: Մենք հետաքրքրվեցինք՝ դա Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ ոչ, թե՞ Դուք էլ եք կարծում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել: Պարոն Բալասանյանը հայտարարությանը ծանոթ չէր. «Հայտարարվել է, որ այլընտրանք են, դրանից հետո չգիտեմ՝
Ռոզա Ծառուկյանն աղոթում է ողջ ժողովրդի համար (Տեսանյութ)
Այսօր, մինչ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության առիթով կժամանեին հյուրերը, եկեղեցի եկան Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, դուստրերն՝ իրենց ամուսինների հետ ու որդիները: Aravot.am, Panorama.am eu HayHews.am կայքերի լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանն ասաց, որ ինքը շատ ուրախ է եւ գոհ: Լրագրողներից մեկի հարցին՝ եկեղեցի մտնելիս, երբ առաջին մոմը վառում է,
Ո՞ր կուսակցության կազմում կլինի Վանո Սիրադեղյանը
Այսօր լրագրողները ՀՀՇ նոր կուսակցության վերաբացման հետ կապված հրավիրած ասուլիսում նախաձեռնող անդամներից հետաքրքրվեցին, թե Վանո Սիրադեղյանը տեղյա՞կ է, գիտի՞ այդ մասին: Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ ինտերնետի այս դարում, եթե ցանկություն ունենա կապ հաստատել՝ կկապվի իրենց հետ: Իսկ Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ Վանո Սիդաեղյանն ընդգրկվել է ՀԱԿ կուսակցության կազմում եւ որեւէ հայտարարություն չի արել, որ չի համաձայնում
Սամվել Բալասանյանը հորդորում է. «Lեքսիկոնից հանեք՝ «Գյումրին կրիմինալ քաղաք է» արտահայտությունը»
«Գյումրիում ոչ մի կրիմինալ չկա: Ասենք, ինչ-որ տարբեր տեսակի լարվածություններ կան…պետք չի: Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է: Չի կարելի հիմա վերագրել, որ Գյումրին կրիմինալ քաղաք է: Խնդրում եմ, ձեր լեքսիկոնից հանեք այդ բառը»,- այսօր Աբովյան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս մասնակցում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝
Հիմա ո՞վ է լինելու իսկական ՀՀՇ. Արարատ Զուրաբյանը վստահեցնում է, որ իրավահաջորդն իրենք են
Այսօր ՀՀՇ նոր կուսակցության բացման հայտարարությունից հետո հրավիրած ասուլիսում լրագրողները Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչը ձեզ չգոհացրեց «Ազատ դեմոկրատներում», ինչի՞ գնացիք, ինչի՞ հետ եկաք: Նա պատասխանեց, որ ՀՀՇ-ն տարբեր ժամանակաշրջանում տարբեր մարդիկ լքել են՝ հաշվի առնելով այն անառողջ եսակենտրոն մթնոլորտը, որ ստեղծվել էր. «ՀՀՇ-ն չի փոխվել, ՀՀՇ-ն լքվել է, ՀՀՇ-ին փակել են ինչ-որ մարդիկ: Մենք
Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա են գտնվել Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը (Ֆոտոշարք)
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա են գտնվել Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Մինչ այդ, Բելառուսի Նախագահը, այցի շրջանակներում, առավոտյան այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
ՀՀՇ կուսակցություն ստեղծելու մասին ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Բուշի կարծիքը չեն հարցրել
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի գնալուց հետո վերածվել է գեղի կլուբի: Այսօր հրավիրած ասուլիսում, այս առնչությամբ, Ալեքսանդր Արզումանյանն այդ քննադատությունը չընդունեց: Նրա խոսքերով՝ «Ես մեծ փորձ չունեմ գեղի կլուբի: Հարցրեք նրանց, ովքեր ունեն մեծ փորձ: Ամեն ինչ գրված է հայտարարությունում: Մենք մեր անցյալից չենք ամաչում: Մասնավոր շրջանի տեր չենք կարող լինել, մենք
Երևանի ավագանու ընտրություններ. Որպես մեղադրյալ են ներգրավվել թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու
ՀՀՇ նոր կուսակցությունը նախագահ չի ունենալու. «Միանձնյա լիդերների դարն անցել է»
Այսօր հրավիրած ասուլիսում, ՀՀՇ նոր կուսակցություն ստեղծելու առնչությամբ, լրագրողները հետաքրքրվեցին նախաձեռնող անդամներից, թե ո՞վ է ֆինանսավորելու այդ կուսակցությունը՝ Արարատ Զուրաբյա՞նը: Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Կուսակցությունը ֆինանսավորվելու է բաց եւ թափանցիկ՝ անդամավճարի ձեւով: Կուսակցությունների մի մասին ֆինանսավորում է իշխանությունը, մի մասին ֆինանսավորում է մեկ այլ կառույց, անուններ չտամ, բոլորն ամեն ինչ գիտեն: Մենք փառք Աստծո, գտել ենք
Մոսկվան հայտարարում է ամերիկյան լրտեսի ձերբակալելու մասին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) այսօր հայտարարել է, թե հակահետախուզության մարմինները ձերբակելել են ամերիկացի լրտեսի, ով քողարկվել է իբրեւ Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական բաժնի երրորդ քարտուղար: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱԴԾ-ն հայտնել է, որ ձերբակալությունը կատարվել է անցած գիշեր` ռուսական հատուկ ծառայություններից մեկի աշխատակցի հավաքագրման փորձի ժամանակ, եւ որ ձերբակալվածը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության
Սնդիկի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին
ՀԱԿ ներկայացուցիչները են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Մայիսի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ` վերջինիս` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Երևանի ավագանու անցած ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Ալեքսանդր Արզումանյանը լքել է «Ազատ դեմոկրատները»
Այսօր Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Կարապետ Ռուբինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ասուլիս էին հրավիրել: Հիշեցնենք, որ նրանք հայտարարություն էին տարածել ՀՀՇ նոր կուսակցություն ձեւավորելու մասին: Հարցին՝ ովքե՞ր են լինելու կուսակցության մեջ, Նիկոլ Փաշինյանը լինելո՞ւ է՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Մի բան պետք է նշենք, այս հայտարարությունը նախաձեռնել ենք չորսով անենք, բայց բազմաթիվ մեր ընկերներ անմիջապես այս ասուլիսից
«Ես լիազոր ներկայացուցիչ եմ, բերել եմ չորս ստորագրություն, եւ չորս կնիք». Լուսինե Պետրոսյան (Տեսանյութ)
Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուզան Հակոբյանի, լսվեց «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցը՝ ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին: Հիշեցնենք, որ մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք հայցվորի մեկնաբանմամբ կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրել էին
Դրամաշնորհի հայտարարության հեռախոսը չի պատասխանում
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը դրանով ինտերնետ է «մտնում»
Հայտարարություն. Վերագրանցում են ՀՀՇ-ն ու պահպանում այդ պատմական անունը
2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց Համազգային Շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց Ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործունեությունը: Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին իսկ օրերից, լինելով ՀՀՇ
Իրավապաշտպան. «Ատկատային կառավարությունը, որի ականջները երբ ուզեն՝ ոլորեն, շատ ձեռնտու է Սերժ Սարգսյանին»
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով նորընտիր կառավարության կազմում գրեթե փոփոխություններ չկատարելու մասին, ասաց. «Խնդիրը դրված էր իշխանության վերարտադրմանը` ամեն գնով, բոլոր 3 ընտրությունների ժամանակ, եւ այդ ընտրությունների սեփական գնահատականը, որը հասարակության, ժողովրդի գնահատականից 180 աստիճանով տարբեր է, դա Սերժ Սարգսյանը տվեց, հիմա բացարձակապես ոչինչ չպիտի
416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մայիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:
Սերժ Սարգսյանը չի մասնակցի Ծառուկյանի կազինոյի բացմանը
Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունից հետո տեղի է ունենալու նաեւ արդեն քանի տարի կառուցվող «Փարավոն» կազինոյի բացման արարողությունը: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Սարգսյանը մասնակցելու է այդ արարողությանը: Նախագահի մամուլի ծառայությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ նախագահ Սարգսյանը այդ արարողությանը չի մասնակցելու:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի եղբայրը հայտնի է գողական աշխարհում
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մարատ Գրիգորյանի մայրը մեղադրվում է «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ
Այս ընտրություններում կրակոցներ չեղան, հանձնաժողովի անդամներին չառեւանգեցին
Ըստ ավագանու նախկին թեկնածուի, ընտրական գործընթացում առաջընթաց ենք ունեցել
Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը ԲՀԿ ցուցակով ավագանու անդամ ընտրվեց
ԲՀԿ ցուցակից ավագանու անդամներ են ընտրվել Թամարա Պողոսյանը, Ջիվան Պողոսյանը, Արմեն Սահակյանը, Գրիգոր Գրիգորյանը, Գուրգեն Եսայանը, Վահան Միրզոյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Ռուբեն Կճոյանը, Իրինա Քոչարյանը, Հայկ Վարդանյանը, Դավիթ Իոսիֆյանը, Տիգրան Բեգոյանը, Մարտիկ Իսախանյանը, Րաֆֆի Գյոզալյանը, Արմինե Գյուլազյանը, Էվելինա Խաչատրյանը, Սամվել Շառոյանը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանկապարտեզը, ձեռառնոցին, պետությունն ու «Բարեւ Երեւան»-ի, ՀԱԿ-ի դիմումները
ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին: Մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու
Հայտնի են «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամների անունները
«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամներ են ընտրվել Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ դաշինքի ավագանու ցուցակից այսօր ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց միայն մեկ թեկնածուի՝ Մեսրոպ Մովսեսյանի գրանցումը, իր ներկայացրած ինքնաբացարկի դիմումի համաձայն: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Յուրի Վարդանյանը նորոգում է աշխատասենյակը
Նշանակման օրվանից` մայիսի 8-ից, հետո սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը դեռ աշխատավայր չի եկել: Հանգստյան օրերից սկսած, նրա աշխատասենյակում նորոգման աշխատանքներ են ընթանում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտնի են ՀՀԿ ավագանու անդամների անունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր հաշվի առնելով ավագանու թեկնածուների ներկայացրած ինքնաբացարկի դիմումները, ուժը կորցրած է ճանաչել ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված 21 անդամի, ԲՀԿ ցուցակի՝ 113 եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակում ընդգրկված 1 թեկնածուի գրանցումը: ՀՀԿ ցուցակից ավագանու անդամներ են ընտրվել՝ Տարոն Մարգարյանը, Սմբատ Լպուտյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Աստղիկ Գեւորգյանը, Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը, Ենոք Ազարյանը,
Տեր-Պետրոսյանի եւ Դեմիրճյանի կանայք՝ Ծառուկյանին հյուր
Աբովյան քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը մասնակցում է նաեւ լուսահոգի Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը: Այստեղ են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Նրան ուղեկցում են ՀԱԿ խմբակցության անդամներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը: Լրագրողները Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի եկել, նա պատասխանեց, թե հարմար տեղ
ՏՄՊՊՀ-ում ավիաընկերությունները չհիմնավորեցին, թե ինչու են թանկացրել տոմսերը
ՏՄՊՊՀ-ն «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել:
Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը ինքնաբացարկ են ներկայացրել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք ընդունելով ավագանու թեկնածուների ներկայացրած ինքնաբացարկի դիմումները ուժը կորցրած են համարել ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված թեկնածուներ Սոնա Բեգլարյանի, Արա Սադոյանի, Հրայր Անտոնյանի, Արմեն Հարությունյանի, Ռուսլան Բաղդասարյանի, Գեւորգ Ղազարյանի, Վահե Նիկոյան, Արտավազդ Սարգսյանի, Դավիթ Օհանյանի, Հրաչ Պողոսյանի, Մանվել Ջավադյանի, Արմեն Սարգսյանի, Մարիամ Ղազարյանի, Արթուր Կիրակոսյանի, Արմեն Ուլիխանյանի, Վարազդատ Մկրտչյանի, Նարգիզ Զոյնալյանի, Անուշ Նավասարդյանի,