Օրվա լրահոսը
«Ոստիկանն իրավունք ունի՞ քացով խփի տղայի էն մասերին, որ տղան չոքի». ակտիվիստը՝ Օսիպյանին (Տեսանյութ)
Այսօր Մաշտոցի պուրակում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անկեղծ զրույցի էր բռնվել ակտիվիստների հետ եւ պարզաբանում էր ոստիկան-քաղաքացի հարաբերությունները: Նա դժգոհում էր, որ ոստիկանների հանդեպ ակտիվիստները անհարգալից են, իսկ իրենք այստեղ են ընդամենը հասարակական կարգ պահպանելու համար: Aravot.am-ը պարոն Օսիպյանից հետաքրքրվեց, եթե իսկապես ոստիկանները իրենց գործն իդեալական են անում, ինչո՞ւ այսօր ոստիկանների վարկանիշը հասարակության մոտ այդքան ցածր
Օսիպյանի անկեղծ զրույցը. «Ընենց չի, որ մենք մաքրվել ենք»․ (Տեսանյութեր)
«Գիտեք ինչ, մեր շարքում ընենց չի, որ մենք մաքրվել ենք, այսօր առավոտյան արթնացել ենք ու մեր մոտ իդեալական է: Մեր ոստիկանության պետի հրամանն է, որ մենք հայտնաբերենք մեր շարքերում վատ ոստիկանին»,- այս խոսքերի հեղինակը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է: Այսօր Մաշտոցի պուրակում նա այսպես անկեղծ զրույցի բռնվեց 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստների հետ եւ սկսեց
Առաջարկում են քաղաքացիներին սեփական երթուղայինի գծերը բացել ու սպասարկել. Ակցիա՝ Մաշտոցի պուրակում (Տեսանյութ, ֆոտոշարք)
Քիչ առաջ Մաշտոցի պուրակում 150 դրամ ուղեվարձին դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները կազմեցին իրենց առաջիկա պայքարի պլանը: Նրանց վերահսկում էր ոստիկանությունը՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Ակտիվիստները ոգեւորված էին իրենց հաջողությամբ՝ «Ժողովուրդ, էսօր կրկնակի շատ ենք, վաղն ավելի ենք շատանալու, սրանք արդեն հանձնվում են: Տարածքը քիչ-քիչ փոքր է դառնում, ավելի լավ է այն, ինչ անում ենք Մաշտոցի պուրակում,
Новые Известия. «Փարաջանովը» «Բրոնզ» է ստացել Օդեսայում
Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը Օդեսայի կինոփառատոնում արժանացել է «Բրոնզե» մրցանակին: Հայտնում է «Նովիյե իզվեստիա» լրատվականը: Փառատոնի գլխավոր եւ հանդիսատեսի համակրանք մրցանակներին է արժանացել Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու է տվել գլոբուսը» ֆիլմը, որը նաեւ «Կինոավատար» փառատոնի հաղթողն էր: Համեմատելով այս երկու ֆիլմերը՝ լրատվականը գրում է, որ նվազ կատարյալ է «Փարաջանով»-ը, բայց ավելի նշանակալի: Փարաջանովի դերը խաղացել
Life News. Սոչիում տեղի ունեցած ավտովթարից հայ է տուժել
Կիրակի երեկոյան Սոչիում կրկնակի ավտովթարից մեկ հայ է տուժել, մեկ հոգի մահացել է: Հայտնում է «Լայֆ նյուզ» լրատվականը: Վթարին, որին ներգրավված է եղել յոթ ավտոմեքենա, վնասվածքներ է ստացել 1975թ. ծնված ՀՀ քաղաքացի Արարատ Դեմերճյանը, որը երեկ ժամը 21:37 դրությամբ ամբուլատոր բուժում էր ստանում: Երբ տեղի էր ունեցել առաջին վթարը, վիրավորներին օգնություն ցույց տալու ժամանակ մի
Արամ Կարապետյան. «Իմաստը ո՞րն է ամբողջ ուղղվածությունը տանել՝ Տարոն ջան, սիրուն չի»
Այսօր մի շարք հայտնի մարդիկ միացան «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի նախաձեռնողներին: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, շոումեն Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, քաղաքագետ Կարեն Քոչարյանը եւ այլոք սեփական մեքենաներով օգնում էին մարդկանց անվճար տեղափոխվել քաղաքի մի հատվածից մյուսը: Նրանց օրինակին հետեւում էին նաեւ ոչ հայտնի մարդիկ` ովքեր մեքենա ունեն: Ընդդեմ 150 դրամ ուղեվարձի
Ռուսաստանցիների 33 տոկոսը երկրին սպառնացող թիվ մեկ վտանգ է համարում օտարերկրացիների ներհոսքը
Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը նոր հարցում է անցկացրել։
The Armenian Weekly․ Սիրիահայ ընտանիքներին օգնելու ՀՕՄ-ի նոր ծրագիրը
Հայ օգնության միության Արևելյան թևի 93-րդ համագումարը նվիրված էր պատերազմից տուժած սիրիահայերի օգնությանը: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը: Միջոցառման ժամանակ բարձրացվել է Սիրիայում առանց սննդի մնացած բազմաթիվ հայկական ընտանիքների հարցը. ճգնաժամի պատճառով սննդի գինն աննախադեպ աճ է գրանցել: ՀՕՄ-ի հաշվարկներով 400 հայկական ընտանիք կա՝ հիմնականում Հալեպում, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն: Համագումարի ժամանակ որոշում է
Հանրային լսում՝ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի հոսքուղու աշխատանքային նախագծի վերաբերյալ
Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի կողմից «Ջինջ» ՍՊԸ-ին պատվիրված Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի հոսքուղու աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումը: Ներկայացված նախագիծը նպատակ ունի բացառել վթարների ժամանակ Գեղանուշի պոչամբար տանող պոչատարից պոչանքների արտահոսքը դեպի շրջակա միջավայր եւ նվազեցնել շրջակա միջավայրին հասցվելիք վնասի ռիսկերը: Նշենք, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան»
Նախկին զինդատախազի արտահայտությունները կռվախնձոր դարձան, բայց լրատվամիջոցներին դատարան չկանչեցին
Հուլիսի 16-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հրապարակեց Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների վերաբերյալ գործով դատական ակտի եզրափակիչ մասը: Ըստ հրապարակվածի, դատարանը
Ազատամարտիկ. «Իսկական հացադուլավորի մահը ձեր աչքերով կտեսնեք»
Սահակ Հակոբյանը պատրաստվում է նաեւ ազգությունից հրաժարվել
Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը
ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 22-ի թիվ 2047-Ա հրամանով իրականացվել է ինսուլինային սրվակների հերթական հատկացումը Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին և մարզերին` մեկ ամսվա կտրվածքով: Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։ ՀՀ առողջապահության նախարարություն
Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ
Azatutyun.am. Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Այդ մասին հաղորդում է ռուսական «Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայի ոստիկանության լրատվական ծառայությանը: Հարությունյանը կալանավորված է հուլիսի 13-ից՝ երկամսյա ժամկետով: Հարցաքննությունն անցկացվել է «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Հարությունյանն այս պահին գտնվում է կալանավայրի մեկուսարանում, ուր տեղափոխվել է առողջական գանգատների պատճառով:
«Բարև Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը
Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե Քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ և ո՞ր երթուղիները կոնկրետ, որ ընկերությունների կողմից են շահագործվում: Ո՞ր տնտեսվարողների կողմից և ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել:
Հայ վարորդներ. «Տրանսպորտը պետք է 200 դրամ դառնար» (Ֆոտոշարք)
Երկու օր առաջ տեղի ունեցած տրանսպորտի թանկացումը մեծ աղմուկ է բարձրացրել եւ դարձել է զանգվածային քննարկման նոր թեմա: Տարբեր տարիքի քաղաքացիներ հավաքվում են կանգառներում կամ շրջում քաղաքի կենտրոնական փողոցներում՝ կոչ անելով վճարել տրանսպորտի նախկին գինը: «Դե որ հարյուր դրամ են տալիս, ի՞նչ անեմ, ես էլ ընտանիքի անդամներ ունեմ, որոնք օգտվում են տրանսպորտից: Եթե ակցիան այս
«Եվրասիական Միության» նախագիծը թույլ կտա ձերբազատվել մեզ պարտադրված արևմտյան կեղծ, հանդուրժողական արժեհամակարգից»
Ռուսաստանի դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկությունը Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծի վերաբերյալ հնչեց համընդհանուր ճգնաժամի պահին, որը ԽՍՀՄ և սոցիալիստական ընկերության փլուզումից հետո դարձավ միլիոնավոր մարդկանց կյանքի ցանկությունը: Ավելի ու ավելի խորացող ճգնաժամը, մեծ կամ փոքր չափով, համընկել է ողջ հետխորհրդային տարածքի: «Եվրասիական Միության» նախագիծը մենք դիտում ենք որպես հնարավորություն, որը թույլ կտա ձերբազատվել մեզ պարտադրված
Հրանուշ Խառատյանը կողմ է «Չեմ վճարի 150 դրամ» ակցիային
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը դատապարտում է տրանսպորտի թանկացումն ու անտեղի համարում այն: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Խառատյանը ասաց. «Դատապարտում եմ թանկացումը, միանում եմ դրա դեմ պայքարողներին, ակցիային: Վստահ եմ դա բնավ տնտեսական հաշվարկով չի արված: Խորապես համոզված եմ, ինքս էլ ինձ համոզելու համար փորձել եմ հաշվարկել այդ ծախսերը, միեւնույն է՝ անիմաստ է այդ թանկացումը»: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
«Երեւան» TV-ի գլխավոր պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը եւս միացել է տրանսպորտի թանկացման դեմ ակցիային
«Մի հատ նայեք հայելու մեջ, հետո մի հատ էլ կարդացեք այդ անուններն ու ասացեք, թե մեզանից ով PR-ի կարիք ունի»:
Դաշնակցական ուսանողները թուղթ էին փակցնում Հենրիկ Նավասարդյանի մեջքին (Տեսանյութ)
Հենրիկ Նավասարդյանն էլ, որը նույնպես ուսանողներին լսելու էր իջել, չհասցրեց անգամ որեւէ բառ ասել. Ալբերտ Գեւորգյանը, տեսնելով, որ ուսանողները թուղթ են փակցնում պարոն Նավասարդյանի մեջքին, հարցազրույցն ընդմիջեց ու նրան վերցնելով բարձրացավ քաղաքապետարան:
Երեւանի ավագանու ընտրության եւս մի մասնակից է քննադատում քաղաքապետարանին. «Առաքելության» հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով թանկացումը քաղաքապետարանի հերթական անտրամաբանական և անարդյունավետ քայլն է: Երթուղային տաքսիների ծախսերի հաշվարկում մեկ ուղևորի հաշվով ծախսերը կազմում են 70 դրամ, որից վառելիքի ծախսը կազմում է 30 դրամ: Այսինքն` գազի 20 տոկոսով թանկացման պարագայում ուղեվարձը պետք է ավելանա առավելագույնը 6 դրամով: Առաքելություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ երթուղային տաքսիներով
ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ գծատերերը վնասո՞վ են աշխատել
«Եթե իսկապես այդքան շահութաբեր է այդ բիզնեսը, ապա ինչո՞ւ նոր սուբյեկտներ չեն ներգրավվում այդ բիզնեսում, այն պարագայում, երբ գոնե հիմա կան տրանսպորտային երթուղիներ, որտեղ տնտեսվարողները դժվարությամբ են համաձայնվում իրականացնել այդ ծառայությունները»:
Սյունիքում մորթման արտադրամաս է բացվել, որտեղից ոչխարի միսը կարտահանվի Իրան
Ոչխարներ կբերվեն ոչ միայն Սյունիքի մարզի տարածաշրջաններից, այլեւ՝ հանրապետության բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, հետագայում նաեւ այլ վայրերից:
ՀՀ ոստիկանապետի ընդունարանի աթոռի արյան հետքը հաստատվել է
Փաստաբանը դատի էր տվել Հատուկ քննչական ծառայությանը, եւ վիճարկում է նրա անգործությունը:
ՀՅԴ- ն դատապարտում է տրանսպորտի սակագները բարձրացնելու` իշխանությունների որոշումը
Հայտարարություն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է հանրային տրանսպորտի սակագները չհիմնավորված, 50 տոկոսով բարձրացնելու` իշխանությունների որոշումը: Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական տեսանկյունից անընդունելի է: Իշխանությունները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թե գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն հետընտրական փուլում գազի, էլեկտրաէներգիայի, այլ հիմնական ապրանքատեսակների ու ծառայությունների գների աճին
Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն: «Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ և հետևողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթևեկը: Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող
Մայրաքաղաքում շարունակվում են նոր նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են «ԵՐԵՎԱՆ» նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ: Երևանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: 2013թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ: Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում,
Իշխանությունը վարձահատույց է լինում նաեւ գծատերերին` ընտրություններին միլիարդներ ծախսելու համար (Տեսանյութ)
«Եթե Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտով անգամ զինվորներ են տեղափոխել ապրիլի 9-ին, (ՀՀ նախագահի երդմնակալության օրը) Երեւան քաղաքի երթեւեկությունը ապահովող տրանսպորտային միջոցները Տարոն Մարգարյանի կողմից տրամադրվել են պաշտպանության նախարարությանը, որպեսզի զորք տեղափոխեն, կադրեր կան, բա ի՞նչ էիք ուզում»
Լեւոն Արոնյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 25 խաղատախտակի առջեւ
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը «Հույսի կամուրջ» ՀԿ եւ դանիական «Առաքելություն Արեւելք» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի լավագույն գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց հաշմանդամություն ունեցող մարդկանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Գրոսմայստերը 24 խաղատախտակների առջեւ հաղթանակ տարավ եւ միայն մեկ պարտիա ավարտեց
Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Տարոնցու փողոցի 22 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Պ.-ին, որը ս/թ հուլիսի 20-ից հետախուզվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: ՀՀ ոստիկանություն


















































