Օրվա լրահոսը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր կողմնակիցներին կոչ է անում բոլոր ոլորտներում ստեղծել մրցակցություն

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Արցախի Ճարտար գյուղի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել փետրվարին, Արցախի Խաչեն գյուղում: Գյուղերում համագումարներ անցկացնելը պայմանավորված է կուսակցության ծրագրում գյուղին և գյուղական աղքատության կրճատմանը տրված մեծ դերով: Մինչև այսօր կուսակցությունը ղեկավարվում էր ժամանակավոր մարմինների կողմից: Տարածքային բոլոր կառույցների

Փախուստի դիմած 4-րդ զինծառայողը գտնվել է

«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից երեկ՝ նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում, փախուստի դիմած 4-րդ զինծառայողը եւս հայտնաբերվել է: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայտնաբերված զինծառայողներին ներկայումս առանձնացրել են: Ըստ նրա՝ փախուստի դիմած զինծառայողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ նրանք հոգեբուժական բաժանմունքից են եղել:

Տան տանիքից ծուխ էր նկատվում

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 3-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մշակույթի տան մոտակայքում գտնվող տան տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպանդարյան փողոցում այրվում են Ա. Հ.-ին պատկանող թիվ 36 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 90 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.07-ին,

Յուրա Մովսիսյանը կրճատեց հաշիվը «Լոկոմոտիվի» հետ խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» այս պահին հյուրընկալել է «Լոկոմոտիվին»: «Սպարտակն» առայժմ պարտվում է 1:2 հաշվով: Դաշտի տերերի կազմում միակ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է: Հանդիպումը շարունակվում է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Սամվել Ալեքսանյանին սատարողները պարեցին ռաբիս երաժշտության տակ (Տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն այսօր ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Սամվել Ալեքսանյանին բարերար համարող կարմիր գլխարկավորների համար անակնկալ էին պատրաստել։ Գրում է Tert.am-ը: Նախաձեռնության անդամները իրենց բողոքն արտահայտել են ազգագրական պարով։ Մինչ ակտիվիստները պարում էին, դիմացի մայթից Սամվել Ալեքսանյանի մի քանի տասնյակ սատարողներ վանկարկում էին՝ հե-ռա-ցեք։ Դեղին գլխարկավորները արձագանքում էին՝ մի-ա-ցեք։ Այնուհետև նրանք ևս համապատասխան

Ամուսնացավ «Վիտամին» ակումբի Վաչեն

Քիչ առաջ Աբովյանի նորակառույց՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ավարտվեց«Վիտամինցի» Վաչեի և լրագրող Գայանեի պսակադրությունը: Հայտնում է Esem.am-ը:  Լրատվամիջոցը լուսանկարել է հարսանյաց արարողությունը:   Իրադարձությունների հետագա ընթացքին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:  

Ադրբեջանը հրաժարվում է Բերտի Ֆոգտսի ծառայություններից

Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը, որ այդ թիմը գլխավորում է 2008 թվականից, դատելով ամեն բանից, չի մնա իր պաշտոնում: «Azerisport»-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, տեղեկացնում է, որ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան գերմանացի մասնագետին նոր առաջարկ չի արել: Ֆոգտսի հետ պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին: Ներկայումս ԱՖՖԱ-ն զբաղված է Ֆոգտսին փոխարինող որոնելով: Ըստ

Սպորտի պետական կառույցին ջրագնդակի առաջնությունը չէ՞ր հետաքրքրում

«Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում ավարտվեց ջրագնդակի Հայաստանի պատանիների առաջնությունը: Պայքարի մեջ մնացած յոթ թիմերի մրցակցությունում հաղթեց Երեւանի «Վիկտորիան»: Մրցանակային հաջորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին նույնպես մայրաքաղաքը ներկայացնող «Սպիտակը» եւ «Արմադան»: Aravot.am-ի հարցին, թե ինչն էր պատճառը, որ առաջնության բացման եւ պարգեւատրման արարողություններին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ոչ ոք չմասնակցեց, առաջնության կազմակերպիչ, Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն

Արեգակնային խավարումն արդեն սկսվել է

Այս տարվա  արեգակնային վերջին խավարումն արդեն սկսվել է. Հայտնում է Ria.ru-ն: Ներկայիս խավարումը վերաբերում է առանձնահատուկ հիբրիդային տեսակի, որի ժամանակ մոլորակի մի հատվածում խավարումը ամբողջությամբ է նկատելի, մյուս հատվածում՝ օղակաձեւ: Երկրի վրա Երեւանի ժամանակով ժամը 14:04-ին լուսնային կիսախավարը հանդիպել է Երկրին արեւմտյան կիսագնդում, որտեղ սկսվել է խավարման մասնավոր փուլ:

Հրդեհն ամբողջովին այրել էր տունը

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի 69Ա տանը խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի վայրից Shamshyan.com-ին  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը

Արսեն Ջուլֆալակյանն այսօր գոտեմարտելու է լեհ ըմբիշի հետ

Այսօր հունահռոմեական ըմբիշ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը գերմանական «KSV Alen 05» ակումբի կազմում հերթական գոտեմարտն է անցկացնելու Բունդեսլիգայի առաջնությունում: Հայ ըմբիշը հանդես է գալու իր սովորական՝ 74 կգ քաշային կարգում եւ մրցելու է Լեհաստանի հավաքականի անդամ Արկադիուշ Կուլինիչի հետ: Aravot.am-ի հարցին, թե իր վերջին ասուլիսում ըմբիշը հայտարարեց, որ ակումբում ինքն այս տարի հանդես

Մարգարիտա Խաչատրյանը հավատացնում է՝ զինվորները ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել

Մինչ ՀՀ ՊՆ հավատացնում է ՝ այժմ քննության միջոցով փորձում են պարզել երեկ կայազորային կլինիկական հոսպիտալում հինգ զինվորների միջեւ եղած միջադեպի հանգամանքները, եւ արդյոք զինվորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ,  «Զինվորի մայր» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հերքել է, որ զինվորները օգտագործել են ալկոհոլ: Նա գիշերը եղել է ԵԿԶՀ-ում: «Դուք գիտեք, թե այնտեղ ինչ

Հայ կինը սպորտով զբաղվի՞, թե՞ ոչ

  Մեզանում ժամանակ առ ժամանակ խոսվում է, թե սպորտը կնոջ համար չէ, որ սպորտով, մասնավորապես, ֆուտբոլով զբաղվելը հայկական մենթալիտետին չի համապատասխանում: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոնի փոխտնօրեն Ռաֆայել Թորոյանը միանգամայն հակառակ համոզման է: Նա Aravot.am-ին ներկայացրեց իր տեսակետները եւ հիմնավորումները:   Ըստ նրա, ժամանակակից սպորտում կանայք շատ

Տարոն Մարգարյանը՝ Իշխան Զաքարյանի որդու՝ վարչական շրջանի հնարավոր ղեկավար լինելու մասին

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդու տարիքը չի ներում վարչական  շրջանի ղեկավար լինելու համար: Այս մասին NEWS.am-ին է ասել Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Իշխան Զաքարյանի որդին: «Իսկ ես, որպես քաղաքապետ, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատանքներից գոհ եմ եւ մենք վերջին մեկ տարվա ընթացքում

Հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներից երեքին հաջողվել է ետ վերադարձնել

Երեկ երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներից երեքին հաջողվել է ետ վերադարձնել:  Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ զինծառայողների վերադարձման գործընթացում աջակցել են նրանց իսկ ծնողները, ինչի համար, ՊՆ մամլո խոսնակը շնորհակալություն է հայտնել զինծառայողների ծնողներին: «Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը

Թեհրան-Արևմուտք մերձեցման մասին

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Թեհրան-Արևմուտք նախամերձեցման փուլը և Անկարայի անհանգստությունը» վերնագրով: Այն հրապարակել է «ՍիվիլՆեթը». Ժնև 2-ը գումարել-խափանելու պարանաձգությունը շարունակվում է: Առնչակից կողմերի  քաղաքական հայտարարությունները կարող են ամփոփել այն մթնոլորտը, ուր փորձ է կատարվում ճշտելու երկրների մասնակցության հարցը: Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա

ՃՏՊ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ս. Աթոյանի վարած «Մերսեդես E280» մակնիշի 01UO932

Զինվորական հոսպիտալում միջադեպ է եղել

«Երեկ  երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի,- հայտնում է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,- ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ:

Տեղի ունեցավ կոնֆերանս «Կինոն՝ հանդուրժողականության լեզու» խորագրով

Նոյեմբերի 2-ին Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կոնֆերանս «Կինոն՝ հանդուրժողականության լեզու» խորագրով, որին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ այլազգի ռեժիսորներ և թատերագետներ: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեց հանդուրժողականությունը, գրաքննությունը և մի շարք այլ թեմաները: Ռուս թատերագետ Կիրիլ Ռազլոգովը կոնֆերանսի ընթացքում անդրադարձավ գրաքննություն և հանդուրժողականություն հասկացությունների: Նրա կարծիքով` պետք է պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում

Ռոման Աբրամովիչը՝ էրոտիկ օրացույցում

  Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դարձել է 2014 թվականի ֆուտբոլային էրոտիկ օրացույցի հերոսներից մեկը: Օրացույցում նա պատկերված է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի եւ թիմի ֆուտբոլիստների հետ: «Գործող անձանցից» են ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ալքեքս Ֆերգյուսոնը, «Բարսելոնայի» պաշտպան Պույոլը, Դիեգո Մարադոնան, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ այլոք:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մի թեւանի բռնցքամարտիկը ծեծել է երեք ոստիկանի

  Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայքլ Կոնստանտինոն, որն ի ծնե զրկված է աջ դաստակից, տոմսերի հաշվառման բաժնում իրեն շատ ագրեսիվ է պահել: 35-ամյա մարզիկին մոտեցել են ոստիկանները եւ ուղեկցել շտապ օգնության մեքենայի մոտ: Սակայն վերջին պահին մարզիկը սկսել է կռիվ սարքել, որի արդյունքում կոտրվել է ոստիկաններից մեկի ծնոտը, վնասվել երկրորդի մեջքը,

Զանգվածային ծեծկռտուք Գանձասար – Արարատ խաղից հետո (Տեսանյութ)

Կապանում կայացած Հայաստանի առաջնության 11-րդ տուրի Գանձասար – Արարատ խաղի ավարտից հետո զանգվածային ծեծկռտուք սկսվեց ֆուտբոլիստների միջև: Հայտնում է totalfootball.am-ը: Ամեն ինչ սկսվեց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, երբ Հրայր Մկոյանը ձեռքով հարվածեց Արարատի կիսապաշտպան Դարկո Բոնդիչի դեմքին: Դրան հաջորդեց զանգվածային ծեծկռտուքը խաղադաշտում, որին մասնակցում էին ինչպես դաշտում գտնվող ֆուտբոլիստները, այնպես էլ պահեստայինները: Նյութն ամբողջությամբ կարող եք

«Հայարդ». «Տեսահոլովակը այնպես է նկարահանված, որ մարդիկ, տեսնելով այն, հրաժարվեն ատոմային զենքի օգտագործումից»

Նոյեմբերի 1-ին «Ուլիխանյան» ակումբում տեղի ունեցավ «Հայարդ» խմբի առաջին «Sword of Damocles» (Դամոկլյան սուր) տեսահոլովակի շնորհանդեսը: «Sword of Damocles»-ը ատոմային ռումբի մասին է: Խումբը ցանկանում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ: Միջոցառմանը ելույթ ունեցան «ArTa» և «Second Moon» ռոք խմբերը: Համերգի ընթացքում խմբի մենակատար Սերգեյ Միրզախանյանին փոխարինել էր Այդին Դավուդին, քանի որ

Չեխիայում ձերբակալվել է երեք հայ՝ հանցախմբում մասնակցելու մեղադրանքներով

Եվրոպոլը դադարեցրել է կեղծ փաստաթղթեր արտադրող միջազգային հանցախմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կազմակերպությանը հաջողվել է դադարեցնել Եվրոպական Միության պետություններում գտնվող անօրինական ներգաղթականներին կեղծ փաստաթղթեր տրամադրող հանցախմբի գործունեությունը: Կազմակերպության համաձայն, հանցախմբի գործունեության հետ կապված Ավստրիայում, Չեխիայի Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում ձերբակալվել է 29 մարդ: Ոստիկանների համաձայն, հանցախմբի գործունեության ղեկավարումն իրականացվում էր

Մայք Թայսոն-Էվանդեր Հոլիֆիլդ երրորդ հանդիպում Մոսկվայո՞ւմ

Գերծանր քաշային երկու լեգենդար բռնցքամարտիկներ Էվանդեր Հոլիֆիլդն ու Մայք Թայսոնը, հնարավոր է, ռինգում կրկին հանդիպեն: Նրանք վերջերս հյուր են եղել ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգին եւ այդ մասին լրջորեն խոսել: Ընդորում, ամենայն հավանականությամբ, նրանց երրորդ դիմակայությունը կարող է կազմակերպել Մոսկվան: Ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, դրանից հետո Հոլիֆիլդի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆալովիչը հանդիպել է Ռուսաստանի ամենահեղինակավոր մենեջերներից մեկի՝

Max Boxing. Կերակրի՞ց, թե՞ ջրից է, որ հայերն ուժեղ են բռնցքամարտից

«Հայաստանը աղքատ, համեմատաբար անհայտ երկիր է, այդուհանդերձ վերջին տարիներին այնտեղից դուրս են եկել երեք հիանալի չեմպիոններ՝ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը  Վանես Մարտիրոսյանը: Ջերի, քո կարծիքով, ինչո՞ւ են հայ մարզիկներն այդքան ուժեղ»: Նման հարց է բարձրացվել իռլանդաամերիկացի նախկին բռնցքամարտիկ Ջերի Կունիի հետ կազմակերպած «Մաքս Բոքսինգ»-ի առցանց հարցազրույցում: Ինչպես գրում է պարբերականը, Ջերին վստահ չէր, թե ինչն

«Ապտակ» հայկական ջրագնդակին

«Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնի լողավազանում շարունակվում է ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որը կազմակերպել են Ջրագնդակի հայկական դաշնությունը եւ ՀԱՕԿ-ը, եւ որին առաջին անգամ մասնակցում են նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների թիմերը: Առաջնությունը մեկնարկել է ութ թիմերի մասնակցությամբ, սակայն առաջին օրվանից հետո պայքարը շարունակում է յոթ թիմ: Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ` «Տիտան» թիմը մարզչի եւ ներկայացուցչի անվայել

Ի՞նչ է Ռեադմիսիան. Պարզաբանում է Գագիկ Եգանյանը

Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Ռեադմիսիայի՝ հետընդունման համաձայնագիրը «ՍիվիլՆեթին» պարզաբանում է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Եվրախորհրդի ներկայացուցիչը բարեփոխումների կոչ է անում Ադրբեջանին

Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուզնիեքսը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին հարգել խոսքի և հավաքների ազատությունը: Այս մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին: Նիլս Մյուզնիեքսը կոչ է արել պաշտոնական Բաքվին մի շարք բարեփոխումներ իրականացնել Եվրոպայի Խորհրդում նախագահությունը ստանձնելուն ընդառաջ: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Hurriyet. Թուրքերը հայերի ոսկիներն են որոնում Բուրսայում

Բուրսա նահանգի փոքրիկ գյուղերից մեկը դարձել է գանձերի որոնման ժամանակակից հեքիաթի վայր, այն բանից հետո, երբ տեղական մարմինները սկսել են հայերին պատկանող ոսկիներն ու այլ իրերը փնտրել: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Պաշտոնյաները հնագետներից կազմված խումբ են ստեղծել, որը Կերամեթ գյուղի տներից մեկի տակ պեղումներ է սկսել, որտեղ, ըստ նրանց, պետք է թաղված լինեն հայ ընտանիքիներին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031