Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի պետական կառույցին ջրագնդակի առաջնությունը չէ՞ր հետաքրքրում

Նոյեմբեր 03,2013 16:07

«Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում ավարտվեց ջրագնդակի Հայաստանի պատանիների առաջնությունը:

Պայքարի մեջ մնացած յոթ թիմերի մրցակցությունում հաղթեց Երեւանի «Վիկտորիան»: Մրցանակային հաջորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին նույնպես մայրաքաղաքը ներկայացնող «Սպիտակը» եւ «Արմադան»: Aravot.am-ի հարցին, թե ինչն էր պատճառը, որ առաջնության բացման եւ պարգեւատրման արարողություններին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ոչ ոք չմասնակցեց, առաջնության կազմակերպիչ, Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը պատասխանեց. «Կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Առաջնության մեկնարկից առաջ անձամբ ես պաշտոնական գրություն եմ տարել նախարարություն, որով անձամբ նախարարին ու աշխատակազմին հրավիրել եմ ներկա լինել մրցմանը: Սակայն առաջնության ամբողջ ընթացքում անձամբ ես  պետական կառույցից ոչ մեկին չտեսա»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930