Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ

Նոյեմբեր 03,2013 10:19

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ս. Աթոյանի վարած «Մերսեդես E280» մակնիշի 01UO932 պետհամարանիշի, Ա. Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 35DS830 պետհամարանիշի և Վ.Ալավերդյանի վարած «Դեյվու» մակնիշի L0832 պետհամարանիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1968թ. ծնված Վ. Ա.-ը և «Մերսեդես» մակնիշի 35DS830 պ/հ ավտոմեքենայի ուղևոր` 2001թ. ծնված Մ. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատ­ել են բավարար:
Դեպքի վայրում է գտնվել ՃԿԿ պետ – ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930