Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կսկսի գործել հունվարի 1-ից

Եվ այսպես, 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, այսինքն՝ բոլոր նրանք, ում 40-ամյակը կլրանա միայն 2014թ.-ին եւ դրանից հետո, ովքեր աշխատում են, եւ աշխատում են ոչ ստվերային ոլորտում, այսինքն՝ գրանցված են որեւէ տեղ՝ որպես աշխատող, պետք է ամեն ամիս իրենց աշխատավարձի առնվազն 5%-ը խնայեն:

Լոռիում սպանությունների դեպքերն ավելացել են

Հոգեբանի դիտարկմամբ, անհանդուրժողականությունը հանգեցնում է նաեւ ֆիզիկական ագրեսիայի, այդ թվում` սպանության ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` այս տարվա 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 15,0%-ով կամ 1761 դեպքով: Եթե նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է 11 713 դեպք, ապա այս տարի արդեն  այդ թիվը հասել է 13 474-ի: Լոռիում եւս գրանցված հանցագործությունների

Մեր սոպրանոն՝ իտալական «հովանու ներքո»

Բոլոր ժամանակներում իշխանավորներն ունեցել են իրենց մշակութային ֆավորիտները: Նույնիսկ պաշտոնական հանդիպումներին նրանք գնացել են իրենց նախընտրած արտիստների ուղեկցությամբ: Նման աշխատաոճ ուներ Մակեդոնացին, հռոմեական կեսարներից ոմանք, Ֆրանսիայի թագավորներ… Այդ ավանդույթը գրեթե նույնությամբ փոխանցվել է մինչեւ մեր օրերը: Հայաստանյան ներկայիս իշխանություններն էլ ետ չեն մնում նրանցից՝ օգտագործելով «բարձր հովանու ներքո» արտահայտությունը: Վերջին շրջանում հենց նման հովանու ներքո

Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում: «Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի

Երիտասարդները ընտրել են ազգային երգը ու չեն զղջում

«Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի՝ կոնսերվատորիական կրթությամբ երեք երգիչներ Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ համագործակցում են եւ համատեղ համերգներով հանդես գալիս մարզերում: «Առավոտի» հետ զրույցում երգիչներից Վարդուհի Գրիգորյանը հայտնեց, որ արդեն համերգներ են ունեցել Մեղրիում՝ «Ժողովրդական երգի տոն» խորագրով, Գանձայում, նոյեմբերի 2-ին էլ կկայանա իրենց մյուս համերգը Գյումրիում՝ «Գյումրին արվեստի բնօրրան» խորագրով: Մասիս Հունանյանը հավելում է, որ բացի «Ժողովրդական

Ալեքսանդր Իսկանդարյան. «Նոր հեռանկարներ են բացվում հայ-վրացական հարաբերությունների սերտացման ուղղությամբ»

Այսօր  «Տեսակետ» ակումբում, խոսելով տարածաշրջանային զարգացումների` Վրաստանի նախագահական ընտրությունների մասին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, թե այդ նախագահական ընտրություններից հետո քրեական գործեր կհարուցվեն. «Վրաց ժողովուրդը նախկին իշխանություններին պատժված տեսնելու մեծ ցանկություն ունի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով «Վրացական երազանք» կուսակցության  հաղթած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ վերջինի հաղթանակը պայմանավորված էր Իվանիշվիլիի ու նրա ղեկավարած

Քաղաքագետը վստահ է` Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը

Վրաստանը կշարունակի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները. այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, թե Վրաստանը փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` այդ քայլը Վրաստանին հեշտությամբ հաղթահարել չի հաջողվի, քանի որ`«Դժվար թե Ռուսաստանը բարեհամբույր վերաբերվի Վրաստանին»: Ինչ վերաբերվում է Մաքսային միությունը, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը վերջնականապես

Հրանուշ Հակոբյանը՝ համայն հայության նախարար

«Օրը հազար հոգի կամ տարեկան 100 հազար հոգի Հայաստանի բալանսից տեղափոխվում է Սփյուռքի նախարարության բալանս։ Հիմա, եթե դուք մի հինգ տարի էլ այսպես ձգեք նախարար, դառնում եք համայն հայության նախագահ կամ նախարար։ Այս տարվա թվերը կառավարությունը չի հրապարակում, որովհետև այս տարվա թվերն ամենաահավորն են՝ ինն ամսվա ընթացքում 160 հազար հայաստանցի միայն Լարսով է անցել։ Սա

Մարդկային կորստի ցավը. հրադադար

«Մա՜մ, դու որ պատուհանից նայես, ես ավելի լավ կխաղամ» Ամեն անգամ բակում ֆուտբոլ խաղալիս՝ Անդրանիկը մորը խնդրում էր պատուհանից հետեւել իր խաղին: «Դու որ վերեւից նայես, ես ավելի լավ կխաղամ»,- ասում էր տղան: Մայրը՝ Անահիտը, պատմում է, որ Անդրանիկը միշտ մտածում էր աշխարհահռչակ ֆուտբոլիստ դառնալու մասին: Իրենց բակում ֆուտբոլի թիմ էր կազմել ու մրցույթներ էր

Սփյուռքահայ արվեստագետները՝ ընդդեմ խտրականության

Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհարժեշտ համարեցին հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ

Ֆրանսիայի դեսպանն առաջարկեց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել

Հոկտեմբերի 26-ից բացվել է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, ինչի առիթով Հայաստան են այցելել նաեւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ արտերկրից: Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն,  «Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի (Festival d’Annecy) տնօրեն Տիցիանա Լոշին, «Ռեանիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, ռեժիսորներ Մարկ Բորեալը եւ Բաստիան Դյուբուան խոսեցին

Խոզաճարպի տեխնոլոգիան

Եթե ռուսաստանյան Առաջին ալիքը կիրակնօրյա վերլուծական հաղորդման մեջ ինչ-որ բան է ասում, դա չի կարող պատահական լինել: Առավել եւս՝ չի կարող լինել որեւէ հաղորդավարի նախաձեռնությունը կամ անձնական կարծիքը: Այնպես որ՝ Իրադա Զեյնալովայի ազգային պատկանելությունը որեւէ կապ չունի: Մյուս կողմից՝ այդ հաղորդման մեջ հնչած գնահատականից պետք չէ ազգային ողբերգություն սարքել: Այո, այն պաշտոնյան Կրեմլում, որը պատասխանատու

Տարոն Մարգարյանին առաջարկում են տրանսպորտի բոլոր երթուղիները գնել, ուղեվարձը թողնել 100 դրամ

Այսօր Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը «Ելակետ» ակումբում դիմեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Հիմա տրանսպորտի թանկացման հարցն են դնում: Ես պաշտոնապես դիմում եմ քաղաքապետարանին եւ առաջարկում, որ ինձ վաճառեն բոլոր երթուղային գծերը: Ես պատրաստ եմ գնելու եւ այդ գծատերերին ազատելու իրենց այդ բեռից, պարտքերից, վարկերի նկատմամբ պարտականություններից եւ իմ վրա վերցնել բոլոր պարտականությունները: Ես 1

Շուվալովի հայտարարությունը, ռուսական կողմի շտապողականությունն ու ՀՀ-ի` «առանց վերապահումների» գործելաոճը

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ներկայացնելով Մինսկում հոկտեմբերի 24-ին ավարտված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովի արդյունքները, հայտարարել էր, թե «Հայաստանի մասով հստակ որոշվել է, որ աշխատանքային խումբը սկսում է աշխատանքը, եւ «Ճանապարհային քարտեզն» ու առաջին արդյունքները կներկայացվեն արդեն Խորհրդի հաջորդ՝ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք նիստի ընթացքում»:  Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նշել էր, որ ի տարբերություն

Հրանուշ Հակոբյանը խոսել է «մտածող մարդկանց» հետ

«Շատ ու շատ առողջ մտածող մարդկանց հետ հանդիպել եմ, խոսել եմ և նրանք համարում են, որ Հայաստանի անվտանգությունն ամեն ինչից վեր է»,- սա ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտեցումն է ՀՀ արտաքին քաղաքականությանը: Այս մասին այսօր բարձրաձայնեց տիկին Հակոբյանը`խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա դիտարկումն ուղղված է բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ Հայաստանը, Մաքսային միություն

Բերբերյանը ցավակցում է գյուղատնտեսության հաջորդ նախարարին (Տեսանյութ)

Թռչնամիս եւ ձու արտադրող երկրից դարձել ենք ներկրող երկիր Մատնացույց անելով թղթի վրա նշված գյուղատնտեսական ապրանքների ցուցանիշները՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց. «Ես կցավակցեմ հաջորդ գյուղնախարարին, որն այս թվերով կդառնա նախարար»: Aravot.am-ի հարցին, թե՝ կարծում եք թվերը նկարա՞ծ են, պարոն Բերբերյանը պատասխանեց. «Լծակներ կան, որոնք կարող են փորձել ճնշում գործադրել գյուղապետարանների վրա` լավ

Իրավապաշտպանը պնդում է՝ Սեյրան Օհանյանը խախտում է մարդու իրավունքները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին այս տարվա գարնանային զորակոչի ընթացքում քսան զորակոչիկի հարազատներ են դիմել՝ առողջական խնդիրների գանգատներով: Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Սաքունցն ասաց, որ 18 զորակոչիկներից հինգը ճանաչվել են պիտանի շարային ծառայության համար, յոթը՝ պիտանի սահմանափակումով ծառայության համար, չնայած բոլորն էլ առողջական խնդիրներ ունեին: Նրա խոսքով, երկու զորակոչիկի էլ տրամադրվել

«Միլանոյի» բողոքի քննության ժամանակ գտնվեց պատասխանողի «բարաթը»

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում (դատավորներ Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան եւ Դ.Խաչատրյան կազմով) այսօր շարունակվեց «Միլանոյի»՝ «Օլիմպ» ընկերության բողոքի քննությունը: «Միլանո-Օլիմպը» բողոք էր բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 14-ի վճռի դեմ, պահանջում էր մի դեպքում բեկանել դատական ակտը, մի դեպքում էլ՝ գործն ուղարկել հետ՝ նոր քննության: «Օլիմպի» ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների

SAMSUNG ընկերությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին նվիրաբերում է SAMSUNG XGEO GC80 առաջինը Հայաստանում լիովին նորարար թվային ռենտգենի սարքավորումը

Երևան, 29 Հոկտեմբերի, 2013 թ. – Թվային տեխնոլոգիաների և սարքավորումների առաջատար արտադրող Samsung Electronics ընկերությունը հայտարարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին SAMSUNG ապրանքանիշի նորագույն թվային ռենտգեն հետազոտության ապարատի նվիրաբերման մասին: Նվիրատվությունը կատարվում է SAMSUNG ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում։ Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում առաջինն է, որտեղ իրականացվել է նման մասշտաբի ծրագիր 2013 թվականի ընթացքում:

Արմեն Աշոտյան. «Համարձակ ենք, բայց հասկացված չենք»

– Ի՞նչ ա, թիմդ ուժեղ չի՞:  – Համ թիմս ա ուժեղ, համ էլ ես էլ պակաս ուժեղ չեմ: Մինչեւ այժմ չեմ հիշում, որ ինձ անհամարձակության մեջ մեղադրեն: Ուրիշ բանից ենք վախենում: Վախենում եմ կորստից: Թիմ կարող ա փոխվի ու պետական միջոցների փոշիացում լինի: Իմ աչքի առաջ են այդ ամբողջ բաները: Այս երկխոսությունն այսօր 2014 թվականի

Արմենակ Դովլաթյան. «Ռոբերտ Քոչարյանը զրկել է ընդդիմությանը ռեսուրսերից»

Այսօր «Ելակետ» ակումբում Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ներքաղաքական կյանքի մասին խոսելիս, ասաց, որ քաղաքական դաշտում այսօր սպասողական վիճակ է. «Իշխանությունները կարծես թե հասել են մի ցինիկության աստիճանի, բոլոր առաջարկները ընդդիմությունից, քաղհասարակությունից չեն ընդունում, չեն ընկալում: Օրինակ, տրանսպորտի գնի բարձրացման հարցը, բնապահպանական հարցերը: Տեսնում ենք շատ խայտառակ վիճակ, իսկ իշխանություններն ասում են՝ ամեն ինչ հոյակապ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա

Միշան եկավ գեղեցիկ, հեռացավ գեղեցիկ

  Կիրակի օրվանից ավարտվեց «Վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տասնամյակը Վրաստանում։ Սաակաշվիլին ընդունեց իր գլխավորած՝ Միացյալ ազգային շարժման թեկնածու Դավիթ Բաքրաձեի պարտությունը, վերջինս շնորհավորեց իր մրցակցին՝ «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրված եւ ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Գիորգի Մարգվելաշվիլիին։ ԵԱՀԿ-ն, Պետդեպը, ՆԱՏՕ-ն շնորհավորել են վրաց հասարակությանը՝ «թափանցիկ եւ խաղաղ նախագահական ընտրությունների» անցկացման առթիվ։ Ընտրություններին դրական արձագանքեց

Ալեքսանդր Ստեփանյան. «Տպարանները տպագրական թուղթն են վաճառում սննդի արտադրամասերին»

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում սննդային եւ ոչ սննդային թղթի փորձագետ Ալեքսանդր Ստեփանյանը խոսեց կենցաղում սննդային թղթի չկիրառման եւ պարտադիր անհրաժեշտության օգտագործման բացակայության հետեւանքով առաջացող վտանգների մասին: Ալեքսանդր Ստեփանյանը նշեց, որ մեր երկրում սննդի համար նախատեսված թուղթը որակի ստանդարտներին չի համապատասխանում, հիմնականում փաթեթավորման համար օգտագործվում է ոչ թե սննդային թուղթը, այլ օրգանիզմի համար վտանգավոր, եւ վնասակար

ԵԽ Կոնգրեսը խնդրահարույց է համարում, որ ընտրատեղամասերում նկարահանումներ են արվում եւ շատ են տեղական դիտորդները

Առաջարկվում է նաեւ սահմանափակել ձայների հաշվարկի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործման հնարավորությունը՝ ընտրական գործընթացի խոչընդոտման պրակտիկան բացառելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իսպանական ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Riegos Levante Hellin» և «INGESAgua» ընկերությունների ներկայացուցիչներ Անտոնիո Մոնտոյա Վիլլենային և Խավիեր Թունոն Վալլադարեսին: Այդ ընկերությունները զբաղվում են ոռոգման կաթիլային համակարգերի, պոմպակայանների, հիդրավլիկ մեքենաների և ֆիլտրման համակարգերի, ջրամբարների կառուցման, ինչպես նաև հակակարկտային պաշտպանիչ ցանցերի հետ կապված ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ: Ընկերությունները ցանկանում են գործունեություն ծավալել նաև

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է արտադրական ձեռնարկության ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է պլաստմասե տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ձեռնարկության ղեկավարների ուղեկցությամբ շրջել է արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության առաջիկա ծրագրերին: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկանային կազմակերպությունն ընկերությանն արդեն իսկ տրամադրել է 140 մլն դրամի վարկ, ևս 60 մլն դրամ նախատեսում

Յուրի Վարդանյանը հրաժարական չի տա. «Է՜, լավ էլի, այդպիսի բան չկա»

«Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, իմ որդու հետ կապված առավել եւս ամեն ինչ նորմալ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, օրեր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան

«Սուրիկ Խաչատրյանի զինանոցի ինքնաշեն զենքն ուզում են վերագրել Ավետիք Բուդաղյանին»․ (Տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Գորիսի միջադեպի գործով մոտ 2500 թերթից իրեն նախաքննական մարմինը տրամադրել է ընդամենը 210 էջը: Այստեղից փաստաբանը եզրակացում է, որ նախաքննական մարմինը փորձում է թաքցնել ինչ-որ փաստեր: Հայ Ալումյանն ասաց, որ «Իրենք այսօր արհեստականորեն ձգձգում են նախաքննությունը: Այսօր նախաքննությունն ընդամենը գնում է Արտակ Բուդաղյանի վերաբերյալ, իբր ինքը

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը չորս տարի ժպտում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ պարբերաբար ժպիտ են առաջացնում մեր մեդիա դաշտի արձագանքները՝ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին: Այսօր խորհրդարանում իր պարբերաբար ժպիտների մասին բարձրաձայնեց ՀՀԿ փոխնախագահը`անդրադառնալով լրագրողների հարցին, որը վերաբերվում էր ռուսական առաջին ալիքով` ՕРТ-ով, հնչած այն տեղեկատվությանը, թե Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը, այդպես էլ ցանկություն կմնա և չի իրականանա, քանի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031