Օրվա լրահոսը

Ինչպե՞ս «Լսել վիզուալը»

«3 տարի առաջ ես Փարիզում էի, ու ինչպես բոլորը, քայլում էի փողոցներով ու հիանում ֆրանսիական ճարտարապետությամբ: Երբ հասա Փարիզի Աստվածամոր տաճարին, երկար նայում էի այդ շինությանը ու լսում տաճարից հնչող երաժշտությունը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Լսել վիզուալը» ֆիլմի գլխավոր դերակատար, կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը: Ալեքսանդր Իրադյանը, որը համարվում է իր սերնդի ամենախոստումնալից հայ երաժիշտներից մեկը, սկսում

Սամվել Մարտիրոսյան. «Տեսնենք գիշերն ինչ կլինի…» (Տեսանյութ)

«Հաքերային ոլորտում «սեզոնային սրացումներ» կան»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Որքան էլ տարօրինակ է, թուրքերը մինչ այս պահն ակտիվ չեն: Տեսնենք գիշերն ինչ կլինի, որովհետեւ պահը հարմար է»,-հավելեց նա: «Թուրքերը մի քանի տարի է, ինչ հայկական կայքերի վրա հարձակումներ գործելուց բացի, կոտրում են այլ երկրների կայքեր եւ քարոզչական պաստառ տեղադրում: Դա տարօրինակ

Գրքերի շնորհանդես՝ Հայոց ցեղասպանության թանգարանում

Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց  շուրջ քսանհինգ հատոր` թողարկված տարբեր մատենաշարերով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով: Շնորհանդեսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց բացառիկ նշանակության հուշագրություն: Սարգիս Թորոսյան.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պապական նվիրակին

 Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս  Սոլչինսկուն: Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաև գահակալության արարողությանն անձնապես ներկա

413.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,510,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Հնարավոր է Խաչատուր Քոքոբելյանի կարծիքը չհամընկնի իր կուսակցության վարչության որոշման հետ

Նա վստահեցնում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում սատարելու է ընդդիմությանը Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում ինքն ո՞ւմ է սատարում: Նա պատասխանեց. «Պաշտոնապես որեւիցե թեկնածուին պաշտպանելու մասին առայժմ խոսք չի գնում, այդ հարցը դեռ պետք է քննարկենք կուսակցության վարչությունում: Բայց ակնհայտ է, որ մենք մեր աջակցությունը պետք է ցուցաբերենք

Haveeru. «Մալդիվների ոստիկանները փնտրում են «Արթուր եղբայրների» գործընկերոջը»

Մալդիվների ոստիկանությունը հանրությանը խնդրել է որևէ տեղեկություն տալ Գոդազին Սարգսյանի գտնվելու վայրի մասին: Ֆրանսիայի քաղաքացի Սարգսյանը «Արթուր եղբայրների» Մալդիվներում գրանցված կազմակերպության գործընկերներից է: Հայտնում է «Հավիրու» պարբերականը: Մարգարյան և Սարգսյան Արթուրները, մեղադրվելով Քենիայում մի շարք հանցագործությունների մեջ, տեղափոխվել էին Մալդիվներ, որտեղ հոկտեմբերին հիմնել էին «Artur Brothers World Connections» ընկերությունը: Ընկերության բաժնետերերից են երկու ֆրանսիայի քաղաքացի

Գարեգին Նուշիկյանը կարծում է, որ Տարոն Մարգարյանը «ներկայիս ամենալավ քաղաքապետն է»

«Վստահում եմ, որ իր կողքին եմ»,- երեկ Aravot.am-ի հարցին՝ վստահո՞ւմ եք Տարոն Մարգարյանին, որպես քաղաքապետ, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, որը Կենտրոն համայնքում ներկա էր Երեւանի ավագանու՝ ՀՀԿ-ի քարոզարշավին: Պարոն Նուշիկյանը դիվանագիտորեն շրջանցեց մեր հարցը՝ կիսո՞ւմ է ՀՀԿ-ականների կարծիքը, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է: Ասաց. «Ես համամիտ եմ, որ Տարոն

Արաբ գրողը հիշատակում է հայ ժողովրդի ցավն ու տառապանքը

«Ապրիլի 16-20-ը Հայաստանում կազմակերպվեց պոեզիայի միջազգային փառատոնը, որի զարդն ու պարծանքն էր Ադոնիսը»,-այսօր Երեւանի պետական համալսարանում արաբ գրող Ադոնիսի հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: ԵՊՀ-ում «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների ջանքերով հնչեց գրողի բանաստեղծություններից կազմված կոմպոզիցիա: Պրն Անանյանի խոսքով՝ արաբ գրողը ունի 20 գիրք, որոնք թարգմանվել են 30 եւ ավելի լեզուներով. «Ադոնիսն

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից

Հարձակում է եղել «Քավոր Հարութի»՝ Հարություն Խաչատրյանի տան վրա, տանը եղել են մայրը, կինը եւ դուստրը: Այն պահին, երբ «Քավոր Հարութը» «Շեկոյի»՝ Արտյոմ Կարապետյանի հետ փորձել է մտնել տուն, հենց շեմի վրա հնչել են կրակոցները: Ըստ շրջակայքի բնակիչների՝ հարձակումը եղել է երկու փուլով. նախ կրակել են ատրճանակներով, հետո հեռացել են: Վերադարձել են ու կրակել արդեն

Քոչարյան. «Ֆեյսբուքում» վխտացող վիրուսները ադրբեջանցիների հետ կապ չունեն» (Տեսանյութ)

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեց ապրիլի  24-ին ընդառաջ հնարավոր հարձակումների մասին` նշելով, որ հայկական կողմի անվտանգությունն ավելի է ուժեղանում, եւ պատասխան հարձակումներ են լինում: Կայքերի խոցելիության պատճառներից մեկը  մասնագետը համարում է  դրանց թվի ավելացումը. «Նախընտրական շրջանի հետ կապված բազմաթիվ կայքեր են բացվել, որոնք մեծ ուշադրություն չեն դարձնում անվտանգության վրա»: Տիգրան

Բացվել է ևս երեք համակարգչային դասարան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից  մեկի

Անահիտ Բախշյան. Ի՞նչ է արել ԲՀԿ-ն ավագանիում անցած 4 տարին, որ հետո ի՞նչ անի

«Մենք հասարակությանն ընդամենը հիշեցնում ենք, որ ՀԱԿ-ը նախորդ անգամ, երբ ավագանիում ունեցավ 12 տեղ, եւ դա լուրջ թիվ էր, 12 հոգով լինել ավագանիում ` որոշումներին հակադարձել, խնդիրները բարձրացնել, պահանջել եւ անցած 4 տարում կարող էր ցույց տալ` ինչպես են աշխատել: Բայց ՀԱԿ-ը բոյկոտեց, ձեռքերը լվաց այսօրվա պատասխանատվությունը ստանձնելուց, իսկ այսօր մոլեռանդ աշխատում է, բայց դա

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Վալերի Բուայեի հետ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, շնորհակալություն հայտնեց պատգամավորին՝ նշելով, որ ուրախությամբ հյուրընկալում են մի անձնավորության,

Հայոց ցեղասպանության թանգարանը կներկայացվի նորովի. Հայկ Դեմոյան

«Ծիծեռնակաբերդում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ: Թանգարանի մասնաշենքն ընդարձակվում է երկու անգամ, ապագա թանգարանի բուն ցուցադրական մակերեսը կմեծացվի երկուսուկես անգամ, սակայն այս ամենը չեն խանգարելու թանգարանում ցուցադրության աշխատանքներին»,-այսօր այս մասին Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը : Նախատեսվում է այս տարի ավարտել շինարարական աշխատանքը: Նախատեսված է նոր ցուցադրությունը պատրաստել բացառապես նոր

«Տուբերկուլոզի դեմ պատվաստման 30 նորածինների վատթարացումը, սպասելի ռեակցիա էր». Գայանե Սահակյան

Առողջապահության նախարարության մասնագետի ներկայացմամբ` երեխաների մոտ հիվանդությունն ինչպես առաջացավ, այնպես էլ հետ է ներծծվելու

Orange-ի բաժանորդները կարող են ամսական վճարումները կատարել իրենց բանկի միջոցով՝ ավտոմատ կերպով

Երևան, 23 ապրիլի, 2013թ. Այսուհետ Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդներն այլևս կարիք չեն ունենա ամեն ամիս մտածել իրենց ամսական վճարները կատարելու մասին: Պարզապես մեկ անգամ այցելելով Orange-ի խանութ՝ բաժանորդները կարող են գրանցվել պարբերական վճարումների համակարգում, որից հետո ամեն ամիս համակարգն իրենց բանկային հաշվից ավտոմատ կերպով կկատարի

Ուսանողները պարզեցին Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները

Այդ կապակցությամբ երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որը բարձր գնահատականի արժանացավ բոլոր ներկաների կողմից: Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով. հատկանշական էր «Ադանա» երգի կատարումը: 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել: Միջոցառման ընթացքում ուսանողների կողմից բարձրացվեցին այդ երկրների դրոշները: Հերթական միջոցառումը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Մենք քաղաքական մեծամասնություն ենք եւ իրավունք ունենք վարչապետ նշանակելու»

«Հանրապետական» կուսակցության բոլոր քաղաքապետերն էլ վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետերն են»,- երեկ այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը հարցին՝ կիսո՞ւմ է իր կուսակիցների այն գնահատականը, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է: Պարոն Սադոյանը երեկ մասնակցում էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ՀՀԿ-ի քարոզարշավին: Aravot.am-ի դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ են ձեր կուսակիցների մի

Լեհերի հետ քննարկել են նաեւ տրանսպորտի եւ ռազմական ոլորտներին վերաբերող հարցեր

Այսօր կայացավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը: Նիստի ընթացքում ընդունված որոշումների արձանագրության ստորագրումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց. «Պետք է արձանագրենք, որ բավականին արդյունավետ աշխատանք ստացվեց, եւ արձանագրությունն, որ մենք այսօր ստորագրեցինք, պարունակում է բավականին ընդգրկուն ոլորտներ՝ սկսած առեւտրատնտեսական հարաբերություններից մինչեւ գիտության ոլորտ, կրթության ոլորտից

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները աճել են

2012թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս տարվա առաջին երեք ամիսներին կտրուկ աճել են լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումները: Սրանք արձանագրվել են նաև ԽԱՊԿ եռամսյակային զեկույցում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այն պայմանավորում է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններով: «Առաջին եռամսյակում գրանցել ենք երկու ֆիզիկական բռնության դեպք, և երկուսն էլ նախագահական ընտրությունների օրն են եղել,

ՀՅԴ նախընտրական շտաբ. Րաֆֆի Հովհաննիսյան, կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր

Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա’: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

«Հայաստանի ձայնի» նոր տեսահոլովակը

Օրեր առաջ ավարտվեցին Ալինա Կիրակոսյանի «Չգրված նոտաներ» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Ընթերցողը նրան կհիշի «Հայաստանի ձայնը» նախագծից: Ալինան, ով որոշել է այսուհետ հանդիսատեսին ներկայանալ ԱԼԻՆԱ ՋԻՆ բեմական անվամբ, աչքի է ընկնում իր նուրբ, կանացի ու գրավիչ հատկանիշներով, բնավորությամբ, իրական արտիստուհուն վայել կերպարով, տեսահոլովակում նույնպես չի դավաճանում մարդկային ճշմարիտ սկզբունքները և հանդես կգա իր իրական տեսակով՝

Դ. Հարությունյանը ԵԽԽՎ-ում՝ Հայոց ցեղասպանության և երկու իրարամերժ Թուրքիաների մասին

Առաջինը նաեւ այն Թուրքիան է, որի քաղաքացիները ցնցվեցին 2007 թ. հունվարի 19-ին և դուրս եկան փողոց՝ գոռալու «Բոլորս Հրանտ Դինք ենք», «Բոլորս հայ ենք»: Իսկ մյուսն այն Թուրքիան է, որն իր ժողովրդի անցյալում ոչ մի սեւ բիծ չի տեսնում, իսկ ներկայում էլ սև բիծ է համարում, որ Թուրքիայում այժմ ապրող մի քանի տասնյակ հազար հայերին չեն արտաքսում էթնիկ պատկանելության պատճառով

«Չափում» ենք երիտասարդների երևակայության սահմանը

«Ի՞նչ անել, որ…». նախադասությունը  շարունակում են երիտասարդները: Ամենահետաքրքրասեր «Առավոտ երիտասարդականը» կրկին ծանոթացել է նրանց մտքերին ու «չափել» երևակայության սահմանը: «Ի՞նչ անել, որ բոլոր գրադարանավարուհիներն ու վաճառողները բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերեն», – ասում է 20-ամյա Գոհարը: 25-ամյա Դիանան էլ դժգոհ է. «Ի՞նչ անել, որ անելու բան չկա», – ասում է նա: «Ի՞նչ անել կամ ինչպե՞ս անել, որ

Գիտնականը՝ նախագահին. Չի՛ կարելի այսպես, պարոն նախագահ

ԳԱԱ ընդհանուր ժողովի ընդմիջմանը որոշ գիտնականներ կատակում էին տիկնոջ բուռն ելույթի առիթով: «Ես էդ կնոջ ճակատագրի մասին եմ մտածում այսքանից հետո»,-ասում էր մեկը: Մի ուրիշն էլ ժպտալով հիշեց հայտնի անեկդոտը, որտեղ դպրոցում հյուրընկալված Սերժ Սարգսյանին «վատ» հարց տված Գեւորիկն անհետանում է:

Հրանտ Մարգարյան. Նախագահը չստացաւ ճիշտ ուղերձները եւ կատարեց կարեւոր մէկ սխալ` վարչապետին վերանշանակելով

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, տպագրված Թեհրանի Ալիք օրաթերթում – Պրն. Մարգարեան, ի՞նչ տւեց յետընտրական հոլովոյթը Հայաստանին ու հայ հասարակայնութեանը: Մի խօսքով ո՞րտեղ ենք կանգնած այսօր: – Կարծում եմ`  ընտրութեան արդիւնքում ամենամեծ ուսուցողական դասը տւեց ժողովուրդը, դա այն դէպքում, երբ համընդհանուր յուսահատական մթնոլորտ կար: Մասնաւորաբար, Ազգային ժողովի ընտրութիւններից յետոյ ստեղծւած յուսահատական մթնոլորտ կար եւ

Նյութական վնասիս հասցնում են բարոյական վնաս

«Բաց նամակ» ՀՀ նախագահին Մեծարգո նախագահ, Դուք ասում եք, որ սա օրենքի գերակայության Հայաստան է եւ վերջ: Կներեք, բայց միայն ասելով չի, քանի որ եթե (անգամ Ձեր ասելուց հետո) դատախազությունը ստեղծում է կեղծիքներ ու այդ կեղծիքների հիմքով Վճռաբեկ դատարանի դատավորները կայացնում են հիմնազուրկ (որոշում, վճիռ) դատական ակտեր եւ դրանից հետո, համաձայն զոռբայության՝ իրենց հոգեհարազատ «օրենքի»,

«Ժառանգությունը» պահանջում է պատասխանատվության կանչել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին

«Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից թույլատրված մի շարք ընտրախախտումներ: Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը այսօր «Փաստարկ» ակումբում ընտրախախտումներից նախ առանձնացրեց մինչեւ քարոզարշավի սկսվելը պետական մարմինների՝ այդ թվում մարզպետարանների կողմից հրահանգված անձնագրային տվյալների հավաքագրումը, հետո թվարկեց խախտումներ քարոզչական պաստառների վերաբերյալ: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պաստառներ են փակցնում չթույլատրված վայրերում, ՕԵԿ-ը

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930