Օրվա լրահոսը
Դավիթ Շահնազարյան. «Իշխող ՀՀԿ-ն պետք է քննարկի գործող կառավարության մնալ-չմնալու հարցը»
«Անհնար է կոծկել այս պատմությունը: Չեմ խոսում տեղի ունեցածի շուրջ հասարակության վերաբերմունքի մասին, ակնհայտ է, որ միջազգային կառույցների կողմից թեեւ ուղղակի չասվեց, բայց դրան հաջորդեցին խիստ գնահատականներ ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ: Տեղի ունեցածին պետք է տրվի ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական գնահատական, պետք է համարժեք լուծումներ իրականացվեն: Իշխող ՀՀԿ-ն պետք է քննարկի գործող կառավարության մնալ-չմնալու հարցը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի պարզաբանումները՝ Նարեկ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ
Ի պատասխան Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և նրա հանրային կապերի գծով պատասխանատուի հերքումների՝ կապված Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների քանդման և ոչնչացման փաստերի վերաբերյալ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդումների և դրա առնչությամբ ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունների հետ՝ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները. Երևանի գլխավոր ճարտարապետի հավաստմամբ 2000թ. օգոստոսի 30-ի թիվ 1137 որոշումն ընդունվել է
«Գնալու ենք Իշխան Զաքարյանի ասաբնյակում մնանք». Ցուցարարները նախագահին են պահանջում․ (Տեսանյութ)
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց Բյուզանդ, Հանրապետության եւ Արամի փողոցի նախկին բնակիչները ՀՀԿ ԳՄ նիստին եկած ՀՀԿ-ականներին կրկին սպառնում էին՝ կոտրել նրանց մեքենաները, եթե նիստից հետո չգան իրենց հանդիպելու: «Պարոն նախագահ, խնդրում եմ, նիստից հետո մեզ մոտենաք, պահանջում ենք մոտենալ: Արդեն վեց տարին շատ եղավ: Նենց չանեք, նիստը հարամենք»,- այս հայտարարություններով դիմավորեցին ՀՀ նախագահին, որը
Լեւոն Զուրաբյանը պատասխանում է «666»-ին. «Ստամբոլցյանին խորհուրդ կտայի հաճախակի աղոթել»
Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին բացատրեց ՀԱԿ-ի սիմվոլը: Նա պատմեց, որ իրենք նախ փնտրել են լոգոն, որեւէ գաղափար. «Դա Տեր-Պետրոսյանի առաջարկն էր: Նա ասաց, որ պետք է ինչքան հնարավոր է պարզ լինի եւ շատ խորիմաստ խորհուրդներ չդնենք սիմվոլի մեջ, բայց ինչ-որ մի տրադիցիոն հայկական սիմվոլիկայի հետ կապված լինի: Օրինակի համար նշվեց
Հաշվարկ. Հայաստանը՝ միջինից ցածր եկամուտ ունեցողների խմբում
Համաշխարհային բանկի հաշվարկներով Հայաստանը միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է: Ինչպես ասվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ, նրանք երկրները բաժանել են չորս կատեգորիայի՝ ամենաաղքատների խմբի մեջ մտել են նրանք, որոնց բնակչության մեկ շնչին ազգային համախառն եկամուտից ընկնում է 1035 դոլար: Երկրորդ խմբին ընկնում է՝ 1036-4085 դոլար, երրորդին՝ 4086-12615 դոլար, իսկ վերջին ամենահարուստ խմբին՝ 12616
ԵԽԽՎ-ն ընդունել է, որ ՀԱԿ ակտիվիստները քաղբանտարկյալներ են
Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ միջազգային կառույցներում մի քանի անգամ բարձրացրել եք ՀԱԿ ակտիվիստների հարցը, ի՞նչ արդյունք է դա տվել, ինչպիսի՞ արձագանքներ կան: Նա պատասխանեց. «Նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ այդ մարդիկ ազատվեն: Ինչքան շատ դրա մասին խոսվի, ինչքան շատ լինի միջազգային ճնշումներ այս բռնապետերի վրա, այնքան բարձրանում է նրանց ազատվելու
Կարեն Խաչատրյան․ «Տարեցտարի գիտական որակը բարձրանում է»
«Պատմությունը շատ դինամիկ եւ զարգացող գիտություն է, որից պետք է դասեր քաղել, իսկ քաղելու համար պետք է պատմությունը լավ իմանալ»,- այսօր այս մասին Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 34-րդ գիտական նստաշրջանի ընթացքում ասաց ակադեմիկոս Յուրի Սողոյանը: Վերջինս նշեց, որ ոչ ոք չի կարող ժխտել, որ հայ ժողովրդի պատմությունը շարադրվել է Պատմության ինստիտուտի կողմից, հավելելով, որ վաղվանից
Սպանված զինվորների մայրեր․ «Գևորգ Կոստանյանի օրոք կոծկվել են սպանության գործեր․․․»
Այն փաստը, որ Զինդատախազությունը ուսումնասիրելու է միայն 2011թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հարուցված քրեական գործերը, ցույց է տալիս, որ այս կառույցը ոչ թե պետական, այլ մասնավոր մարմին է, որում ցանկացած անձ իբր պատասխան է տալիս միայն իր գործողության համար: Զինդատախազության որոշումը նշանակում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի համաձայն որի անհրաժեշտ
Բացվել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները
Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն: Համալսարանի դիմանկարների նախասենյակում, որտեղ զետեղված են բուհի շուրջ 300-ամյա պատմության ընթացքում խոշոր դերակատարում ունեցած անձանց դիմանկարները, Տարոն Մարգարյանը և Նիկոլայ Կրոպաչյովը հանդիսավորությամբ բացել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները:
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և
6-րդ վարչությունը թակում է գյուղացիների դռները
Չորս մարզերի` Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի գյուղերում մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու թեմայով գյուղացիներին սկսել է հարցուփորձ անել նաեւ ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը: Ըստ մեր աղբյուրների, ոստիկանները հերթով թակում են գյուղացիների դռները` հարցնելով` դուք ստացե՞լ եք պետության կողմից հատկացրած վառելանյութը: Այս պահին ոստիկանների ուշադրության կենտրոնում Շիրակի մարզի մոտ 20,
Իշխան Զաքարյանը հրաժարական չի տվել
Վերահսկիչ պալատը՝ Իշխան Զաքարյանի գլխավությամբ, շարունակում է իր բնականոն աշխատանքը, այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՎՊ մամուլի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հերքելով ՎՊ նախագահի հրաժարականի մասին տարածված լուրերը։ Նշենք, որ ավելի վաղ` Yerkir.am-ի տեղեկություններով` իշխանական շրջանակներում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է գրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Ըստ մեր աղբյուրների` Իշխան Զաքարյանի
Մազերի խնամքն ու նորաձևությունն ամռանը
«Արևն ավելի շատ վնասում է բաց գույնի վարսերը, քանի որ ներկելու դեպքում մազերն ադեն իսկ ինչ-որ չափ վառվում են, իսկ արևի ճառագայթներն ավելի են կլանում բաց գույնն ու վառում»,-ասում է վարսահարդար Մարիամ Ֆոդոլյանը: Գաղտնիք չէ, որ եղանակային փոփոխություններն ազդում են ինչպես օրգանիզմի, այնպես էլ վարսերի վրա, օրինակ ՝ ձմռանը մազերը խոնավանում են: Ձերմաստիճանի փոփոխությանը զուգահեռ՝
Էքսպերիմենտալ երաժշտության փառատոն, որը միավորել է 5 երկրների
Հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-20:00, Սիրահարների այգում կկազմակերպվի էքսպերիմենտալ երաժշտության փառատոոն, որին մասնակցում են հինգ երկրներ` Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ: Փառատոնի նպատակն է երաժշտության միջոցով տարածել խաղաղության մշակույթը Եվրոպայում և նպաստել հակամարտությունների կարգավորմանը: Փառատոնի խորագիրը` «Խաղաղության ձայներ»: «Քաղաքական ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուչարյանն ասում է, որ փառատոնի գաղափարը առաջացավ անցյալ տարի: Հիմնական նպատակը
Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին թմրանյութի ազդեցության տա՞կ է կրակել
Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը:
«Այսօր առաջնային զարգացող բիզնեսը հյուրանոցայինն է, որը պետք է լիներ վերջինը». Գագիկ Գինոսյան
«Թե´ մշակույթի, թե´ զբոսաշրջության ոլորտում մենք շատ մեծ բացթողումներ ունենք: Եվ, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ այն, ինչը մենք ներկայացնում ենք, համատեքստում ներկայացնենք: Ցանկացած մշակութային արժեք ներկայացնող նմուշ, երբ համատեքստից պոկված է ներկայացվում, դա կարող է շատ աղոտ պատկերացում տալ զբոսաշրջիկին մեր երկրի մասին, իսկ այդ կցկտուր պատկերացումը կարող է հանգեցնել նրան, որ երկրորդ անգամ այդ
Reeana. «Հայերը սկսում են ուխտագնացությունը դեպի Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցի»
Հուլիսի 4-ից սկսվում է աշխարհի տարբեր ծայրերից հայերի ուխտագնացությունը դեպի Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցի: Հայտնում է «Ռիանա» լրատվականը: Այս միջոցառումը ոչ միայն կրոնական է, այլև զբոսաշրջային, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հայերը: Երեքօրյա ուխտագնացության շրջանակներում տեղի կունենա հայկական արվեստի փառատոն, ինչպես նաև մշակութային և ուսոցողական ծրագրեր, լրատվականին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Նոր տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի սեփականաշնորհած տարածքների մասին
Մաս 2 (առաջին մասը՝ կարդացեք այստեղ). Գորիսի ` 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին շարունակում է տրամադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ: Պարոն Հարությունյանի պատմելով. «Սուրիկ Խաչատրյանը ամիսներ առաջ գրեթե անվճար Տաթեւի համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) սեփականացրել է Տաթեւի վանքի «Տաթեւեր» ճոպանողու կայանատեղիի մերձակայքի 2000 քմ հողատարածքը,
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Կրեմլի վերջին քայլերի կապակցությամբ
Անցյալ շաբաթ` հետեւելով Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում տեղի ունեցած երկու իրադարձություններին, որոնց միջեւ, թերեւս, կար փոխկապակցություն` Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարումը եւ Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին տրամադրելու որոշումը, հարկ ենք համարում արձանագրել, որ երկու իրադարձություններն էլ անդրադառնում են Հայաստանի Հանրապետության շահերին եւ Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին:
Կայացավ Գրեմմիի մրցանակակիր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը
Հուլիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կայացավ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը: Համերգին իր ներկայությամբ պատվել էր կոմպոզիտորը: Համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի ստեղծագործություններ` «Կանտիկլ N2» թավջութակի և դաշնամուրի համար (պրեմիերա), նվիրված «Արս լունգա» դուետին, կատարեց «Արս լունգա» դուետը
«Կողքիդ կլինեմ» ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրում
Հուլիսի 7-14-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի արտամրցութային «Ռուսական կինո» ծրագրի շրջանակներում կցուցադրվի ռուս ռեժիսոր Պավել Ռումինովի 2012-ին մեծ էկրան բարձրացած, «Кинотавр» կինոփառատոնի գլխավոր մրցանակ ստացած «Կողքիդ կլինեմ» ֆիլմը: Այն պատմում է Իննայի (Մարիա Շալաեւա) ու իր 6-ամյա որդու՝ Միտյայի մասին: Իննան միայնակ ու հաջողակ կին է, ռեստորանում մենեջեր է աշխատում ու դաստիարակում
Կիպրոսում սեփականատերերի վերագրանցումներ են եղել առանց համաձայնության. ֆինանսական սկանդալ երկրի ներսում
ՓԱՍՏԻՆՖՈ. Մի շարք կիպրոսյան գրանցում ունեցող ընկերությունների սեփականությունը կասկածելի հանգամանքներում փոխանցվել է երրորդ անձանց, ինչը խարդախության և հնարավոր փողերի լվացման ռիսկ է է պարունակում, փոխանցում է կիպրոսյան առաջատար կայքերից մեկը` CyprusMail-ը: Երեկ` հուլիսի 3-ին, Կիպրոսի խորհրդարանի` Ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների հանձնաժողովը քննարկել է բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ առանց վերջիններիս
Broadway World. «Ջոն Հալաջյանն իր գրքում կիսվում է լուսնի հետազոտությունների մասին»
Կազդուրող, ապշեցուցիչ և նորարարական է Ջոն Հալաջյանի «Լուսնի պատմություններ» գիրքը, որում նա նկարագրում է լուսնային հետազոտությունները: Գրում է «Բրոդվեյ վորլդ»-ը՝ ավելացնելով, որ այս նմանը չունեցող գրքում շեշտված է հեղինակի գիտության նկատմամբ սերը, որտեղ նա բացատրում է, թե ինչ է նշանակում մարդկային մտքի ուժը: ՆԱՍԱ-ի հետ Հալաջյանի համագործակցության շնորհիվ նշանակալի արդյունքների հասավ լուսնային գիտություն և տեխնոլոգիական
Բաց նամակ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին
«2012-թ հոկտեմբերից մոսկվայաբնակ Արթուր Ոսկանյանի կողմից ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, որը գրանցված է ՀՀ պետռեգիստրում 2012թ դեկտեմբերի 10ից: 2013թ հունվարի 17-ին, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային` ընդունելով ՖԻՖԱ-ի,ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ Կանոնակարգերի հիմնական սկզբունքները, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը գրանցել որպես ՀՖՖ ֆուտբոլային ակումբ և թույլ տալ մասնակցել Հայաստանի 2013-2014թթ գավաթի խաղարկությանը և
Բնակիչների կողմից բարձրացված հարցերի զգալի մասին դրական լուծումներ են տրվում
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու: 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում:
ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի “գ” կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է “ՀՀ բարձրագույն որակավորման
Սկանդալ Հայաստանի Ազգային ժողովում
Lragir.am. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,- այսօր Հայաստանի Ազգային ժողովում նման հայտարարություն արեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն: Հիշեցնենք, որ արդեն երկու օր է խորհրդարանում ընթանում է համաեվրոպական խորհրդաժողով, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից: Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ
Ինչպե՞ս են այլ երկրներում պատժում կառավարություն-դատական համակարգ «կարմիր գիծը» անցնողներին (Տեսանյութ)
«Եթե դատական համակարգի ներկայացուցիչն անցնում է այդ կարմիր գիծը, ապա ՍԴ-ն ունի իրավունք միանգամից համապատասխան պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ»,-Aravot.am-ի հարցին`իրենց երկրում որտե՞ղ է գտնվում կարմիր գիծը իշխանության և դատական համակարգի միջև, այսպես պատասխանեց Անդորայի ՍԴ փոխնախագահ Լաուրենս Բուրգորգ Լարսենը: Նա տեղեկացրեց, որ Անդորայում դատական համակարգն անկախ է ու մանրամասնեց. «Դա նշանակում է, որ կառավարությունն ու
«Արազա» ԲՀԿ-ն սպասում է ներառական կրթության մասին օրենքի երկրորդ ընթերցմանը Ազգային ժողովի կողմից
«Հանրային ցանցի» կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի փորձագետները առաջ են քաշել նոր օրենք՝ «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Օրենքը սահմանում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կամ երեխայի` թեթև, միջին և բարդ կատեգորիաների դասակարգումով պայմանավորված, պետք է որոշվի նրա հանրակրթական դպրոցում ուսուցումը կազմակերպելու հարցը, հակառակ
Սուպերմարկե՞տ, թե՞ աղբանոց
Երևանյան բակերից մեկում նկատեցի, որ կա սուպերմարկետ, որն իրականում ոչ ոք չի տեսել 🙂 Բնակելի շենքի երկայնքով «գրված» է սուպերմարկետ, սակայն իրականում աղբանոց է: Թեև գուցե ճիշտ էլ գրված է, որոշ սուպերմարկետներ հաճախ են աղբանոցի վերածվում, այնուամենայնիվ դատողությունները թողնում եմ ձեզ: Տիգրանուհի Թասլակյան

















































