Օրվա լրահոսը

Կառավարությունը ձկնաբուծությունն էլ է մոնոպոլացնում

700 հազարից-1.5 միլիոն եվրոանոց տեխնոլոգիաներ են պարտադրում ներդնել ձկնաբուծարաններում, ինչը կարող է անել 1-2 տնտեսվարող

Մեքենան բախվել է ջրատար բեռնատարին

Հունիսի 24-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 27 LU 435 պ/հ ավտոմե­քե­նան բախվել է ջրատար մեքենային: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1988 թ. ծնված Ավետ Դավթյանը արգելափակվել է

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան. « Կարծում եմ՝ Հայաստանը կայացած պետություն է»

Այսօր Երևանում բրիտանական դեսպանատանը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը և «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը այլ ձեւաչափի ասուլիս անցկացրին՝ թեյի սեղանի շուրջ: Անդրե Սիմոնյանն ու իր ընկերները «Հայսուպերսթար», «The Voice of Armenia» և «X Factor» նախագծի մասնակիցների հետ համատեղ հունիսի 28-ին տիկնիկային թատրոնում հանդես կգան բարեգործական ակուստիկ համերգով՝ այդպիսով աջակցելով

«Մաման մեզ համար անթերի ծնող է եղել». 16 երեխաների որդեգրած Լարիսայի մահվանից հետո երեխաները փորձում են շարունակել կյանքը

Առավոտյան լույսը բացվելուն պես Հովսեփյանների տանը իսկական իրարանցում է սկսվում: Այս ու այն կողմ են վազվզում տան 13 երեխաները: Ոմանք դասի են շտապում, ոմանք` աշխատանքի, ոմանք էլ նախաճաշ են պատրաստում: Ամենատարբեր խառնվածքի ու արտաքինի այս երեխաները իրենց միակ մայրիկին՝ Լարիսա Հովսեփյանին կորցնելուց հետո շարունակում են միասին ապրել: Տարբվեր ազգությունների եւ խառնվածքների 16 երեխաների որդեգրած Լարիսա

Կառավարությունը ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտո՞ւմ է (Տեսանյութ)

Բելառուսում ՏՏ ոլորտի հարկային բեռը զգալի թեթեւացրել են

Սամվել Հարությունյանը ցուցմունք տվեց եւ հրաժարվեց պատասխանել հարցերին

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով իր ցուցմունքը տվեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանը: Նա հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին: Նա ասաց, որ Վարդան Սեդրակյանն իր աշխատանքի դիմաց պարտք է եղել իրեն, մինչեւ հինգ հազար դոլարի չափով, եւ որոշել է գումարը այդ եղանակով վաստակել: Նա պնդեց գրեթե այն ցուցմունքը,

Թոսունյանների դեմ որևէ ապացույց չկա՞ (Տեսանյութ)

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում 2010թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած սպանության գործը դեռ ընթացքի մեջ է։ Դեպքը տեղի է ունեցել Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում։ Վիճաբանել են Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը ու Գրիգոր Պապյանը: Այսօր Գրիգոր Պապայանի սպանության գործի բացահայտման ընթացքի վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ գործով մեղադրյալներ ճանաչված ու ձերբակալված՝ Գևորգ, Ջորջ և

ՀՀ բարձրագույն կրթության համակարգը քննարկվել է ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ

Այսօր Երևանում ԵԱՀԿ-ի աջակցությամբ մեկնարկած սեմինար-քննարկման թեմաներից են՝ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները և վերջին զարգացումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ուսանողների մասնակցությունը և կրթության որակի ապահովումը: Երկօրյա սեմինարին, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, մասնակցում են ներկայացուցիչներ՝ համալսարանների կառավարման մարմիններից, ուսանողական կառույցներից, պետական և հասարակական կազմակերպություններից:

Անհայտ պետհարարանիշի ավտոմեքենայի վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի

Հունիսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի, անհայտ պետհարարանիշի ավտոմեքենան Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի` միաժամանակ վրաերթի ենթարկելով նշված ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: «ԲՄՎ»-ի վարորդը թողնելով դեպքի վայրը՝ դիմել է

Ստորագրվել է համաձայնագրիր ` Հայաստանի և Հորդանանի միջև

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության և գիտության ոլորտում համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը վարչապետին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումները և

ՀՍԻԿ հայցը կլսվի ՀՀ Վերաքննիչ դատարանում

2013թ. մարտի 26-ին, ՀՀ Վարչական դատարանն անհիմն և անօրինական կերպով մերժել էր Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և նրա Մաքսատան դեմ ուղղված հայցը: ՀՍԻԿ-ը բնականաբար բողոքարկել էր վճիռը: ՀՀ Վերաքննիչ դատարանը ուսումնասիրելով գործը, 2013թ. հունիսի 14-ի որոշմամբ որոշել է բողոքն ընդունել է վարույթ և քննությունը նշանակել է 2013թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 11.30-ին,

Ոստիկանները Խորենացու փողոցում հայտնաբերեցին 4 նռնակ և 183 փամփուշտ

Հունիսի 22-ին, ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որոնցից 24-ը՝ ժապավենով, և 5.45 մմ տրամաչափի 139

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաև քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանությանը: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը

«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը ընկել է ձորակը. մեքենայում գտնվող 1-ամյա աղջնակը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորակը: Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նույն օրը, ժամը 20.18-ին, նշված բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ ստացված մարմնական վնասվածքներից ուղևորուհիներից մեկը՝ 2012 թ.

Ստյոպա Սաֆարյան. «Տիգրան Սարգսյանն ավելի վերահսկելի է դարձել, բայց նրա օպոնենտներին էլ զսպում են՝ շատ չառիթավորվելու համար»

Ըստ «Ժառանգության» գլխավոր քարտուղարի՝ օֆշորային սկանդալը երկարատեւ սեւ բիծ է Տիգրան Սարգսյանի կենսագրության վրա

Զենք-զինամթերք՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, կամրջի տակ

Հունիսի 22-ին, ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՌՊԳ-22» տիպի հակատանկային ականանետ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, լուսարձակող 3 փամփուշտ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն

Շախմատի տան պատի տակ անհայտ քաղաքացին թողել էր զենք-զինամթերք

Հունիսի 22-ին, ժամը 11.48-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Շախմատի տան պատի տակ, հանձնելու նպատակով, զենք-զինամթերք է թողնում Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ-5» նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի

Ամփոփվեց «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթը

Հունիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց «Տարվա բժիշկ» հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը: Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ անվանակարգերում առաջադրված և հաղթած բուժաշխատողները պարգևատրվեցին մրցանակներով: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթի 14 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին. 1. «Տարվա բժշկական հաստատության ղեկավար»` ՀՀ Շիրակի

Հայաստանցիներն ուզում են ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ

Այսօր «Զարկերակ» ակումբում GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը եւ տնտեսագետ Սամվել Ավագյանն անդրադարձան «Մեր երկրին քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից ո՞րն է առավել շահեկան Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն» թեմայով անցկացրած հետազոտությանը: Նավասարդյանի ներկայացմամբ` 2012թ․ապրիլ-մայիսին «Գելլափ Ինթերնեյշնլի» կողմից Եվրասիական զարգացման բանկի պատվերով անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրներից

Խնամակալ ընտանիքներում մեծացած հանրահռչակ մարդիկ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցեղ այն անձանց, ովքեր իրենց մանկությունն ու պատանեկությունը անց են կացրել խնամակալ ընտանիքներում, մանկատներում: Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի մայրը ուներ հոգեկան խնդիրներ, ինչի հետևանքով Մոնրոն իր մանկությունը ապրեց հարազատների տներում և տարբեր մանկատներում:   Ջեյմս Բրաունի ծնողները ամուսնալուծվեցին, երբ նա ընդամենը 10-11 տարեկան էր: Երեխայի դաստիարակությունը իր

Նորից լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է Արմավիրի մարզում. գյուղացիները սպառնում են փայտե արկղերով երթ կատարել դեպի Երևան

shamshyan.com. Այս պահին արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյանի տարածաշրջան ընկած հատվածում 400-ից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում են, որ Գյուղնախարարության պաշտոնյաները իրենց խաբել են: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ահարոն Ադիբեկյան. «Ցանկացած գործիչ պիտի կույսի նման իր պատիվը պահի»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ իր կողմից շատ հարգված, «բարոյական բարձր ստանդարտներով» օժտված Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ արք. Կճոյանի չուզողներն են նրանց անունը կապել օֆշորային սկանդալին, իսկ Ստյոպա Սաֆարյանը զարմանում է, որ մինչեւ հիմա Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տվել

Հետևողական վերահսկողություն ինքնակամ շինությունների կառուցումն ու հողազավթումներն արգելելու ուղղությամբ

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտներում իրականացվող հսկողության շրջանակում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերի էական նվազում: Սրան նպաստել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ըստ վարչական շրջանների իրականացվող ամենօրյա շրջայցերն ու դրանց արդյունքում հարուցվող վարչական վարույթների հիման վրա կիրառվող վարչական պատասխանատվության միջոցները: Ըստ այդմ, առաջին

Ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել

«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին: Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետ համատեղ իրականացնում է նմուշառում, և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատոր փորձաքննության: Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ

Մոսկվայում բերման են ենթարկվել ընդդիմադիր ակտիվիստներ

«Ազատություն» ռադիոկայան. Մոսկվայում ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել ընդդիմադիր 5 ակտիվիստներ, որոնք փորձել են բողոքի ցույց անցկացնել «Հանուն մարդու իրավունքների» անունը կրող իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի մոտ: Բողոքի ակցիան ուղղված էր Ռուսաստանի իշխանությունների գործողությունների դեմ: Անցած շաբաթավերջից կազմակերպության գրասենյակում խուզարկություններ են սկսվել, տեղական իշխանությունները իրավապաշտպաններից պահանջում են լքել 1990 թվականից վարձակալած այս տարածքը՝ վարձակալության ժամկետը լրացած լինելու

Մանկավարժականի պատասխանը՝ Անահիտ Բախշյանին. Վարձերը չեն բարձրացել եւ նույնիսկ իջնելու են

«Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը facebook-ի իր էջում  ի թիվս այլ մտահոգությունների նշել է. «Տարբեր բուհեր ուսման վարձերը թանկացրին՝ հակառակ այն բանի, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները 2013թ. հունվարին լսել են ռեկտորների ֆինանսական հաշվետվություններն ու հաստատել 2013 թվականի բյուջեն, որտեղ, իհարկե, չեն նախատեսվել այդ թանկացումները: Անձամբ հունվարին ներկա եմ եղել Հայաստանի պետական մանկավարժական

Ապահովության գինը. «Ռուսները պաբերաբար հիշեցնում են, որ ամեն ինչ ունի իր գինը»

«Սա շատ նման է այն պատմություններին, երբ աղքատ մարդը պարտք է մնում հարուստներին և այդ պարտքի պատճառով ստիպված սկսում է իր տան կահույքը վաճառել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում այս գործարքն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա նշում է, որ Հայաստանն այսօր աղքատ վիճակում է, և մաս-մաս վաճառում են այն, ինչ կա: Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող

ՀՀԿ-ում չեն պատրաստվում որեւէ մեկին «սպանել» կամ «գլխատել»

Չե՞ք կարծում, որ օֆշորային սկանդալը կարեւոր հանգամանք էր՝ վարչապետի լիազորությունները գոնե առժամանակ դադարեցնելու համար, մինչեւ գործի քննությունը կավարտվի: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում նման հարց ուղղեց լրագրողներից մեկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: «Նորանկախ Հայաստանի առաջին օրվանից, ցանկացած վարչապետի դեպքում, մենք տեսնում ենք, շարունակ լսում ենք՝ պաշտոնանկություն, հետո, նորից լռում է հանգստանում է, նորից…դա հայկական

Էրեբունի վարչական շրջանի մի հատվածում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ-Բեկի 1, 2 թաղամասերի, Չեռնիշևսկու, Կռիլովի, Ազատամարտիկների, Նոր Արեշի 3, 5 փողոցների, Ռոստովյան փող. 15, 17, 19, 21, 23, 25, 27 համարների, Աթոյան փողոցի անցուղու 1-80 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930