Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանն ու Վանես Մարտիրոսյանը կմենամարտեն նույն օրը, նույն վայրում

Նոյեմբեր 05,2013 10:22

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս-Քրիստի քաղաքի «American Bank Center»-ում տեղադրված ռինգում կմենամարտեն երկու հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ:

Կիսաթեթեւ քաշային կարգում վերջապես կկայանա Վախթանգ Դարչինյան-Նոնիտո Դոներ ռեվանշ մրցամարտը: 2007 թվականին Վիկի նկատմամբ անակնկալ հաղթանակ տոնելով՝ ֆիլիպինցին միանգամից հայտնվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերնախավում, որից հետո վեց տարի անընդհատ տարբեր պատճառաբանություններով խուսափում էր «Կատաղած Ցուլի» հետ ռեվանշ մրցամարտից: Միայն վերջերս կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյից կրած պարտությունը Դոներին հարկադրեց բարձրանալ կիսաթեթեւ քաշային կարգ եւ հանդիպել Վախթանգ Դարչինյանի հետ:
Նույն օրը նույն վայրում 1-ին միջին քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոնի գոտու համար, որը վերցվել է ռուսաստանցի Զաուրբեկ Բայսանգուրովից, կհանդիպեն ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վանես Մարտիրոսյանն ու ԱՄՆ-ը ներկայացնող Դեմիտրիուս Անդրադեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930