Օրվա լրահոսը
Ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել
«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին: Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետ համատեղ իրականացնում է նմուշառում, և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատոր փորձաքննության: Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ
Մոսկվայում բերման են ենթարկվել ընդդիմադիր ակտիվիստներ
«Ազատություն» ռադիոկայան. Մոսկվայում ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել ընդդիմադիր 5 ակտիվիստներ, որոնք փորձել են բողոքի ցույց անցկացնել «Հանուն մարդու իրավունքների» անունը կրող իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի մոտ: Բողոքի ակցիան ուղղված էր Ռուսաստանի իշխանությունների գործողությունների դեմ: Անցած շաբաթավերջից կազմակերպության գրասենյակում խուզարկություններ են սկսվել, տեղական իշխանությունները իրավապաշտպաններից պահանջում են լքել 1990 թվականից վարձակալած այս տարածքը՝ վարձակալության ժամկետը լրացած լինելու
Մանկավարժականի պատասխանը՝ Անահիտ Բախշյանին. Վարձերը չեն բարձրացել եւ նույնիսկ իջնելու են
«Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը facebook-ի իր էջում ի թիվս այլ մտահոգությունների նշել է. «Տարբեր բուհեր ուսման վարձերը թանկացրին՝ հակառակ այն բանի, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները 2013թ. հունվարին լսել են ռեկտորների ֆինանսական հաշվետվություններն ու հաստատել 2013 թվականի բյուջեն, որտեղ, իհարկե, չեն նախատեսվել այդ թանկացումները: Անձամբ հունվարին ներկա եմ եղել Հայաստանի պետական մանկավարժական
Ապահովության գինը. «Ռուսները պաբերաբար հիշեցնում են, որ ամեն ինչ ունի իր գինը»
«Սա շատ նման է այն պատմություններին, երբ աղքատ մարդը պարտք է մնում հարուստներին և այդ պարտքի պատճառով ստիպված սկսում է իր տան կահույքը վաճառել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում այս գործարքն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա նշում է, որ Հայաստանն այսօր աղքատ վիճակում է, և մաս-մաս վաճառում են այն, ինչ կա: Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող
ՀՀԿ-ում չեն պատրաստվում որեւէ մեկին «սպանել» կամ «գլխատել»
Չե՞ք կարծում, որ օֆշորային սկանդալը կարեւոր հանգամանք էր՝ վարչապետի լիազորությունները գոնե առժամանակ դադարեցնելու համար, մինչեւ գործի քննությունը կավարտվի: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում նման հարց ուղղեց լրագրողներից մեկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: «Նորանկախ Հայաստանի առաջին օրվանից, ցանկացած վարչապետի դեպքում, մենք տեսնում ենք, շարունակ լսում ենք՝ պաշտոնանկություն, հետո, նորից լռում է հանգստանում է, նորից…դա հայկական
Էրեբունի վարչական շրջանի մի հատվածում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ-Բեկի 1, 2 թաղամասերի, Չեռնիշևսկու, Կռիլովի, Ազատամարտիկների, Նոր Արեշի 3, 5 փողոցների, Ռոստովյան փող. 15, 17, 19, 21, 23, 25, 27 համարների, Աթոյան փողոցի անցուղու 1-80 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Պաշտպանի աշխատակազմը վերջին անգամ է հերքում Խաչիկ Ստամբոլցյանի հերթական սուտը
Բավարարելով Հովսեփ Խուրշուդյանի հետաքրքրությունը հայտնում ենք հետևյալը. Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Իրականությանը համապատասխանում է, թերևս, միայն այն, որ Պաշտպանն իրոք ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանին,
Պռոշյան ավանում առաջադրվել են հինգ, Հովիտում՝ երկու թեկնածուներ
ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանն առաջադրվածներից միակն է, ով մասնակցել է գյուղապետի 2012թ.-ի սեպտեմբերի 23-ի ընտրություններին և եղել է նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը:
Կոռուպցիոն սկանդալների պատմությունից
Հայաստանյան օֆշորային սկանդալի վերաբերյալ «Հետքը» տանում է իր հետաքննությունը: Դա հրաշալի է: Բայց ինչո՞ւ միայն լրատվամիջոցը պետք է դրանով զբաղվի, իսկ մնացածը «դամ քաշեն»՝ զգացմունքային գնահատականներ տալով:
Մահվան ելքով վրաերթ Կոմիտասի պողոտայում
Հունիսի 21-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 14 շենքի մոտ ետընթած կատարելիս վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Մաքսիմ Գասպարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Սուրեն Խաչատրյանի անունը ջնջել են
Գորիսի աղմկահարույց դեպքից հետո, ահա թե ինչ տեսք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի մոտ տեղադրված Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակի հուշակոթողում գտնվող խաչքարը»,- «Ա1+»-ի «Քո աչքերով» հավելվածին տեղեկացնում է ընթերցողներից Ջանիկը։ Նա երկու լուսանկար է ուղարկել «Ա1+»-ին՝ «Գիրս չմնա հիշատակող» խորագրով։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Բրազիլահայ գրոսմայստերը բաժանում է 1-2-րդ տեղերը
Բուլղարիայում մեկնարկել է շախմատի «7th Varna Open» միջազգային միցաշարը: «E3e5»ը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցում են 11 երկրների 89 շախմատիստներ: Նրանց շարքում են բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Վալենտին Փանբուկչյանը: Հինգ տուրից հետո Գրիգորը եւ հնդիկ Սանդուր Շյամը 4,5- ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, իսկ Վալենտինը 3,5 միավորով ընթանում է 17-րդ հորիզոնականում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ: ՀՀ ԱԺ
Սուրիկ Խաչատրյանը չի՞ ցանկանում վերադառնալ մարզպետի պաշտոնին
Ըստ Գալուստ Սահակյանի պաշտոնանկություններ չեն սպասվում
ԵԽԽՎ «ծախված» պատվիրակները վիճարկում են Հայաստանի`ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության փաստը
Այսօր մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: ԵԽ Նախարարների կոմիտեն նախագահում է Հայաստանը: ԵԽԽՎ կայքէջում տեղադրված է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ մեր երկրի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» և այլն: Այն ստորագրված է Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի 31 պատվիրակների կողմից: Փաստաթուղթը առաջարկություն է, որպեսզի
Նոր ինտելեկտուալ օլիմպիադա` «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից
«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է զարգացնել Հայաստանի կրթական ոլորտն ու նպաստել գիտելիքահեն պետության կայացմանը, 2012/2013 ուսումնական տարեսկզբին գործարկել է աշակերտների առաջադիմության խրախուսման նոր համակարգ, որի նպատակն է խթանել աշակերտների սերն ուսման հանդեպ և տարեվերջին հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային` մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:
Ռոմարիո. «ՖԻՖԱ-ն պետություն է Բրազիլիա պետության մեջ»
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ՝ կոնգրեսական Ռոմարիոն, հայտարարել է, թե իր երկրի իսկական նախագահը ՖԻՖԱ-ն է: Այս օրերին Բրազիլիայում ընթանում է ֆուտբոլի «Կոնֆեդերացիաներ գավաթ» մրցաշարը, որի, ինչպես նաեւ 2014 թվականի աշխարհի առաջնության անցկացման դեմ ազգաբնակչությունը բողոքի զանգվածային ցույցեր է անում: Աշխարհի 1994 թվականի չեմպիոնը համաձայն է ժողովրդի հետ: ИТАР-ТАСС-ը մեջբերում է նրա խոսքերը:
Վարդան Սեդրակյանի պաշտպանը մեկ առ մեկ հերքում է Հայրիկյանի ասածները
Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից ուղարկել են 100 հազար դոլար: Նոյեմբեր ամսին: Սա գործի մեջ կա: Եվ Վարդան Սեդրակյանը չի ասում, թե այդ 100 հազար դոլարը ինչու են իրեն ընդամենը երկու ամսվա գործընկերները տվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (17.06-24.06.2013թթ.)
Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.06-24.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.8մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 556.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`
Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է բարեգործության 7 սկզբունքները եւ հայտնել է IDeA հիմնադրամ ստեղծելու որոշման մասին
Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համեղեկավար Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները եւ հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին: Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց եզրափակչից մեկ տուր առաջ
Այսօր Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 6-րդ միջազգային հուշամրցաշարը: Ինը երկրների 55 մասնակիցների պայքարում մեր հանրապետության ներկայացուցիչ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նախավերջին տուրում ութ հնարավորից, վաստակելով 7,0 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց հաղթողի կոչումը: Նրանից 1,5 միավոր պակաս
Գնահատական ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի վերաբերյալ
Ի տարբերություն գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման մասին 07.06.2013 թ., ժ. 1100-ին տեղի ունեցած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձ-նա¬ժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստի, այս անգամ շենքի մուտքը փակված չէր ոստիկաններով, սակայն չգիտես ինչ հիմքով նիստին կարող էին մասնակցել ընդամենը հինգ քաղաքացի, որոնց անուն, ազգանունները,ներս թույլատրելու համար, նախապես պահանջել էր հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար`Մ. Սողոմոնյանը: Սա նշանակում է,
Էլինա Դանիելյան-Վիկտորիա Չմիլիտե պարտիան ավարտվեց հավերժական շախով
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով խաղաց Լիտվայի լավագույն շախմատիստուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ: Մրցաշարի կայքէջը, մեկնաբանելով պարտիան, նշում է, որ խաղարկվել է թագուհու գամբիտի Տարաշի բարելավված տարբերակը, որում սեւերը սկզբնախաղում հավասարեցրել են դրությունը եւ խաղային տեսանկյունից ավելի հարմարավետ դիրք ստացել: Սակայն Էլինան գործել է շատ ակտիվ եւ հավերժական
Ցուցադրության է հանվել Եվրո-2016-ի գլխավոր մրցանակի պատճենը
Մրցանակը կոչվել է Անրի Դելոնեի անվան գավաթ: Դելոնեն ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության` ՈւԵՖԱ, առաջին քարտուղարն է եղել` կազմակերպության հիմնադրման տարում` 1954-ին
Սյունիքի մարզպետ դառնալու հարցում Արտուր Աթայանը տեղյակ չէ եւ ոգեւորված էլ չէ
Այս առիթով Կապանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը հերքել է իր` Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը. «Ոչ, ես էլ եմ լրատվամիջոցներից իմացել, նման բան չկա»:
«Ֆեմենի» հիմնադիրը 23 տարեկան է (ֆոտոշարք)
2012-ին «Ֆեմենի» հիմնադիրը ճանաչվել է աշխարհի ամենազդեցիկ կանանցից մեկը, դարձել World Press Photo-ի հերոսուհի
1 չեմպիոն, 2 արծաթ, 1 բրոնզ
Չերնոգորիայի Բար քաղաքում այսօր պայքարն ավարտում են նաեւ հունահռոմեական ըմբշամարտի եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները:
Բաքուն խոստանում է աննախադեպ շքերթ
Հունիսի 26-ին Ադրբեջանում նշելու են Զինված ուժերի օրը: Համաձայն ադրբեջանական աղբյուրների, այդ օրը Բաքվի Ազադլիգ հրապարակում տեղի կունենա աննախադեպ զինվորական շքերթ:
Հիլարի Քլինթոն. Կրկին փորձիր կամ գալիս է տղամարդկանց իշխանության ավարտը
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար 65-ամյա Հիլարի Քլինթոնը համախոհների հետ զրույցում ասել է, որ հուսով է կենդանության օրոք տեսնել ԱՄՆ առաջին կին նախագահին


















































