Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Իգոր Պոպովից

Նոյեմբեր 04,2013 23:38

Azatutyun.am․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ է պահանջել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունների կապակցությամբ, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին:

Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի բացառել, որ հնարավոր է՝ խնդիրը թյուրիմացության արդյունքում է ծագել, և խոստացել է զբաղվել այդ հարցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930