Օրվա լրահոսը
«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունն անցկացվեց նաեւ Կապանում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը Կապանում կազմակերպել էր «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը միչեւ այժմ կայացել էր նաեւ հանրապետության մի քանի մարզերում: Մարզերում կազմակերպվող հանդիպում-քննարկումների նպատակը հանրությանը, գործարարներին, ՀԿ-ների, ՏԻՄ-երի նեկայացուցիչներին իրազեկելն է ծրագրի մասին, ինչպես նաեւ տեղում ծանոթանալ եւ
Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի համար 101 մանկապարտեզին
Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 101 մանկապարտեզի համերգային դահլիճը նորոգվելու է պոլսահայ երգչուհի Սիպիլի աջակցությամբ։ Դեռևս 2012 թվականի սեպտեմբերին երգչուհին Երևանում կազմակերպել էր իր «Սիպիլ» ձայնասկավառակի բարեգործական վաճառքը՝ նպատակ ունենալով հասույթը տրամադրել Երևանի մանկապարտեզներից մեկին։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ երգչուհու ցանկությամբ մանկապարտեզի ընտությունը կատարվել է Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների ցանկից.
ՀԱԿ պատգամավոր. «Եթե հայը Հայաստանում չի ապրում, ուրեմն թքած ե’ւ պառլամենտի, ե’ւ իշխանության վրա»
«Այս նստաշրջանի ընթացքում իշխանությունը տորպեդահարել է մեր բոլոր նախաձեռնությունները՝ հատկապես մարտի 1-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հինգերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքներն, ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Վերջինիս խոսքով՝ մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծումը պառլամենտական գործունեության եւ հանդուժողականության ավելացման լայն հնարավորություն կտար, բայց իշխանությունը «գցեց» ընդդիմությանը՝ հիմնավորելով, որ մարտի 1-ը
Ռուբեն Հայրապետյան. «Թող գան, քննարկենք, թեկուզ ստադիոնում»
Այսօրվա մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչած քննադատություններին եւ հրաժարականի պահանջներին, առաջարկեց հարցի լուծման իր տարբերակը: «Վիրավորանքներ, հայհոյանքներ են տպում` ցույց տալով ֆուտբոլային անգրագիտություն: Այսօր նայում եմ` արդեն խոսում են, իբրեւ Մալթայի հետ խաղը վաճառել եմ, հավաքականի կազմը ես եմ որոշում, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների մեջ եմ մտնում,
Գուրգեն Արսենյանը Աբրահամ Մանուկյանին «պաշտպանեց» լրագրողներից
ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը գոհ է կառավարության աշխատանքից: Այս մասին նա ասաց խորհրդարանում Aravot.am, Yerkir.am եւ Ա1+ կայքերի լրագրողների հետ զրույցում: Ինչի՞ վրա եւ ո՞նց ծախսեն մարդիկ 45 հազար դրամ նվազագույն աշխատավարձը՝ պարոն Մանուկյանից հետաքրքրվեցին լրագրողները: «Բնական է, իրանց կենսական մակարդակը պահպանելու համար»,-ասաց պարոն Մանուկյանը: Իսկ այդ գումարը բավակա՞ն է՝ այս հարցի պատասխանը եղավ.«Իհարկե, բավական
«Լրագրողին կարծիք հայտնելու համար աշխատանքից հեռացնելը նույնն է, ինչ բժշկին հեռացնես աշխատանքից՝ մարդ բուժելու համար». Պետրոս Ղազարյան
«Փորձառու լրագրողը ո՞նց կարող է իրեն այդքան պրիմիտիվ բաներ թույլ տալ»,- զարմանում է «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչը: «Շանթը մեր հեռուստադաշտում մեծ ավանդ ունի` որակի ու չափանիշների առումով: Դա պետք է մենք փաստենք: Գավառային հեռուստաընկերությունից դարձավ համահայկական: Դուլյանի դեպքը նաև մտորելու տեղիք է տալիս, որը ոչ միայն Շանթի խնդիրն է՝ այստեղ մի քանի ճշմարտություններ իրար են բախվում.
Սաֆարովի հարցը՝ Եվրոպական դատարանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն ստացել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Հայկ Մակուչյանի դիմումը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը։ Սակայն գործի վարույթ սկսելու մասին դեռ որեւէ նորություն չկա։ Ինչպես նշեց փաստաբանը, նրանք Եվրոդատարան են ներկայացրել այն հիմքերը, ըստ որի ոչ Հայաստանը, ոչ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները,
Արմավիրի գյուղվարկերը կերկարացվեն եւ կսուբսիդավորվեն
Այսօր կառավարության հերթական նիստը տեղի ունեցավ Արմավիրի մարզում, որտեղ մայիսի կարկտահարությունը գրեթե 100%-ով վնասել էր գյուղատնտեսական տարածքները: Այս մարզում, բացի այն, որ գյուղացիների բերքն ամբողջությամբ կարկտահարվել էր, բազմաթիվ գյուղացիներ էլ բանկերից վարկեր ունեին վերցրած եւ մի քանի անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել, որպեսզի կառավարությունն աջակցի վարկերի մարման խնդրում: Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը
Դեղերը թանկացել են 3-4 տոկոսո՞վ (Տեսանյութ)
Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահը դեղերի թանկացումը պայմանավորում է պահանջարկով Վերջին մեկ տարում մի շարք դեղամիջոցներ կրկնակի, նույնիսկ եռակի անգամ թանկացել են: Սակայն Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր «Հենարան» ակումբում պնդում էր, որ ընդհանուր առմամբ դեղերը 3-4 %-ով են թանկացել: Ըստ նրա. «Դեղերի թանկացման մասին շատ է խոսվում, բայց իրակնում
Արմեն Մովսիսյան. «Ռոսնեֆթի» հետ Նաիրիտի պարտքի հարցը չենք քննարկել» (Տեսանյութեր)
«Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված դեռ չենք որոշել՝ վաճառում ենք, թե ոչ, ընդամենը հետաքրքրություն են ցուցաբերում մարդիկ, ուսումնասիրում են, եթե ուսումանասիրեն,եւ առաջարկն այնպիսին լինի, որ մեզ կհետաքրքրի, կշահագրգռի, նոր կնստենք կբանակցենք»,-այսօր կառավարության նիստից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարի ներկայացմամբ՝ մոտ 200 միլիոն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ: Լրագրողների այն հարցին, թե ինչ
Orange-ի հետ բջջային կապն ու ինտերնետն առաջին անգամ հասանելի են դառնում Սյունիքի մարզում գտնվող երկու գյուղում
Այսօր Orange-ը հայտարարեց Սյունիքի մարզի երկու գյուղում՝ Գեղանուշում և Գոմարանում իր ծառայությունների մեկնարկի մասին: Այս գյուղերի բնակիչների համար շարժական կապի տեխնոլոգիաներն առաջին անգամ են հասանելի դառնում: Թեև հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում զարգացած է, և ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի են քաղաքների ու գյուղերի մեծ մասի բնակիչներին, այնուամենայնիվ Հայաստանում դեռ կան փոքրաթիվ գյուղեր, որոնց դեռևս հասանելի չեն ոչ մի
Կարինե Դանիելյան. «Մեր ճարտարապետների մի մասը Հերոստրատի սինդրոմ ունի» (Տեսանյութ)
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հկ նախագահ Կարինե Դանիելյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետության հրապարակի խնդրին, ասաց. «Մեր ճարտարապետների մի մասը Հերոստրատի սինդրոմ ունի, եւ հրապարակի խնդիրը այդ սինդրոմի ծայրահեղ արտահայտությունն է: Ուրիշ բան ասել չեմ կարող, այս հարցով շատերն են բողոքում»: Դանիելյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում շենքերը բարձրացնելը, կամ՝ պատկերասրահի շենքը քանդելը երեւանցիներին հասցված վերջին հարվածը
Սուրեն Խաչատրյանի` պաշտոնից ազատումը Մհեր Շահգելդյանը ճիշտ է համարում (Տեսանյութ)
«Այն, որ Սուրեն Խաչատրյանը դուրս է եկել պաշտոնից, սա ճիշտ է քայլ է»,-Aravot.am-ի հարցին արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված միջոցը համարժեք է այն իրադաձություններին, ինչ կատարվել է, այսպես արտահայտվեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Այնուհետև հավելեց. «Ընթանում է քննություն, թողնենք ամեն ինչ իր հունով գնա: Քննությունից հետո կատարվածին պիտի իրավական պատասխան տրվի»: Այն
Վարչապետն ասում է՝ օնլայն տեսեք ինչպես ենք գրիչ առնում, Վերահսկիչն ասում է՝ օնլայն տեսեք խախտումնե՞րը
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարց ուղղեց՝ կապված նրա ներկայացրած 2012-ի հաշվետվության հետ: Նրա խոսքերով՝ «Հովիկ Աբրահամյանը մատը դրեց զարկերակի վրա, որի մասին մենք բոլորս ուզում էինք խոսել: Շատ լավ է, որ ԱԺ նախագահն ինքն է մտահոգություն հայտնում: Մենք մի աշխատաոճ ենք որդեգրել, որ բացարձակապես անհայտ է, թե հետո
Նոր «ատկատներ»՝ գնումների ոլորտում. ԱԺ-ի համար բացահայտում է Վերահսկիչ պալատը
«Գնումների հետ կապված խնդիրների առանցքը կախված է այս երկու հիմնական բացասական երեւույթներից՝ երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքներից շատ ավելի մեծ գումարներ: Ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց դրանց իրական արժեքից ավելի մեծ վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն, ի սկզբանե, ակնկալվում էր:
«Քիմիական արդյունաբերության վերացման հետևանքով` աշակերտներն իրենց ուսումը շարունակում են Բժշկական համալսարանում». Համբարձում Խաչատրյան
Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի սպորտային դահլիճում անցկացվեց «Պատանի քիմիկոսների համահայկական չորրորդ մրցաշարի» քառորդ եզրափակիչ փուլը: Արդեն չորրորդ տարին է, ինչ «Այգ» կրթական հիմնադրամը կազմակերպում է քիմիայի նվիրյալ դպրոցականների համար մրցույթը, որին այս տարի մասնակցում են շուրջ 18 թիմեր` հանրապետության տարբեր շրջաններից: Այս մրցաշարը ինտերակտիվ խաղի սկզբունքով անցկացվող մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում
Վերահսկիչ պալատն ԱԺ-ում ներկայացրեց խայտառակ խախտումները՝ մի շարք ոլորտներում
Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ-ում 2012-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ապշեցուցիչ տվյալներ բերեց: Այն աստիճան, որ զարմացել եւ բարկացել էին անգամ ՀՀԿ-ականները: Քաղաքաշինության ոլորտում, ըստ հաշվետվության, բազմաթիվ խախտումներ կան. «Չկատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, շիննախագծերը ե’ւ ձեւի, ե’ւ բովանդակության առումով կազմվում եւ կատարվում են սահմանված նորմերի, պահանջների խախտումներով.
Վարչապետի ինքնախարազանման եւ անձնազոհության բացառիկ դրսեւորումը
Տիգրան Սարգսյանը «Նաիրիտի» գործով էլ էր դիմել իրավապահներին, եւ ի՞նչ Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհրդարանում հրապարակային պարզաբանում տվեց իր անվան հետ կապվող օֆշորային հերթական սկանդալի առիթով: «Որեւէ մեկի համար այսօր դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը դրա համար: Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է, որ այդպիսի ձեռնարկություններ կարելի
Կտեղավորվի՞ «Արմավիան» առողջացման սխեմայի մեջ
Հանրային խորհուրդն ուզում է առողջացնել «Արմավիան», իսկ Բաղդասարովը չի ուզում վերադառնալ «Արմավիայի» բարձրակարգ օդաչուներն ու տեխնիկներն արդեն լքում են Հայաստանը եւ աշխատանք փնտրում արտերկրում, քանի որ նրանք սեփական երկրում նորից աշխատանք ունենալու եւ նույնիսկ եղած աշխատավարձի պարտքերը ստանալու հույս չունեն: «Առավոտի» հետ զրույցում «Արմավիայի» օդաչուներից մեկը՝ «Այրոբուս» A320 օդանավի 2-րդ օդաչու, 7 տարվա աշխատանքային փորձով
Արթուր Սաքունց. «Ռուսաստանը, բացի զենքից, մեզ ոչինչ չունի առաջարկելու»
«Եթե ուզում ենք մնալ ճահճում` ինտեգրվենք Եվրասիական միությանը» «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը այսօր սեմինար-քննարկում էին կազմակերպել`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում: Իրավաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը անդրադառնալով եվրաինտեգրման եւ եվրասիական ինտեգրման «կամ-կամ»-ի թեմային, նշեց, որ միաժամանակ երկու առթոռին նստելը այլեւս անհնար է.«Մեր խնդիրների տեսակետից,թե ո՞ր ուղղությունն
ՙ«Պետք է ընդունակ լինենք անգամ 1 հաշմանդամի համար ինչ-որ բան անելու»
Ասում է ՙՈւնիսոն՚ հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը «Մի անգամ Շվեդիայից գնացքով պետք է գնայի Դանիա, եւ երբ մոտեցա կառամատույցին, տեղեկացա, որ այն փոխվել է, եւ մյուս մատույցը գնալու համար պետք է վերելակով իջնեի ու փողոց անցնեի, սակայն վերելակը չէր աշխատում: Ես մոտեցա հերթապահին եւ ասացի, որ ես չեմ կարող առանց վերելակի իջնել: Գնացքիս գալուն
ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը նամակով դիմել է 300 խոշոր հարկատուներին
Կարկուտից տուժած արմավիրցիներին սփյուռքից ընդամենը 1 մարդ է օգնել: Այս պահի դրությամբ կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար ստեղծված հիմնադրամ է փոխանցվել 74 միլիոն դրամ գումար: Այսօր «Ազդակ» ակումբում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Պատգամավորը կոչ արեց ավելի ակտիվ լինել, քանի որ սա այն հարցը չէ, որ գնալով սառի կամ կորցնի իր արդիականությունը.
Ովքե՞ր են սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի ետեւում
Դատարանը կհարցաքննի Սեւակ Արզարունուն Երեւանի կենտրոնում մի շարք անմեղ քաղաքացիների բնակարանների յուրացման պատմություններից մեկը մոտ է բացահայտման, իսկ անունները, որոնք բարձրաձայնվում են այս գործով, հնչել են ոչ միայն այս, այլ մի շարք այլ ոչ հաճելի պատմություններում: Մասնավորապես, դեռ սփյուռքահայ գործարար Նարեկ Հարթունյանի ընկերությունից հայտնի Սեւակ Արզարունու անունն է հնչում ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի անձնական
Բանկի կառավարիչը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, հաստատվել է բանկի կառավարչի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Կ.Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա. Մովսեսյանի հետ գործարք է կատարել՝ վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա. Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ. Գյուլնազարյանը՝ օգտվել այդ գործարքից: «Մալաթիա» բանկի կառավարիչ Կ.Գյուլնազարյանն Ա. Մովսեսյանին առաջարկել է
Հովիկ Աբրահամյանն ապշած է, որ գործ ունի թալանչիների հետ, որոնք լափում են բյուջեի փողերը
Հանրապետականները Վերահսկիչ պալատի նախագահից իմացան, որ պետբյուջեի փողերը լայնորեն յուրացվում են: Այսօր ԱԺ-ում Վերահսկաիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2012-ի տարեկան հաշվետվությունը եւ այն բազմաթիվ խախտումները, որոնք հայտնաբերել են տարբեր ոլորտներում: ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանն ապշած էր հաշվետվությունը լսելով: Երբ կարդացել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, Հովիկ Աբրահամյանը մտածել է, որ այն դեռ պետք է
Ֆրանսիական համալսարանը վարձերը չի բարձրացնի
Ու հնարավորություն կտա ուսման վարձերը չվճարածներին աստիճանաբար մարել դրանք «Առավոտի» հետ զրույցում հայաստանյան բուհերի որոշ ռեկտորներ հայտարարել են բուհերի վարձավճարների բարձրացման մասին: Որոշեցինք պարզել նաեւ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան «Առավոտին» ասաց, որ իրենց բուհի հետ կապված նման հարց չի քննարկվել, եւ երկու տարի է՝ ուսման վարձերի
Խաչատրյանական մրցույթը WFMC անդամ է
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը՝ կոմպոզիտորի անվան մրցույթի մասին «Առավոտը» զրույցի հրավիրեց այս օրերին 9-րդ անգամ Երեւանում անցկացվող Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ԱՊՀ-ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանին: Պարոն Սմբատյանը նշեց, որ վերջերս միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 57-րդ գլխավոր վեհաժողովում Ա. Խաչատրյանի անվան միջազգային
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին թաղամասի, Գ.Զոհրաբի, Չուխաջյան փողոցների, Գ.Հասրաթյան 25/2, 25/4 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Հայաստանի Էկոլոգիական հիմնախնդիրների լուծումը` կանաչ տնտեսությունն է (Տեսանյութ)
Այսօր «Ելակետ» ակումբում «Երիտասարդները եւ ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները. կայուն զարգացումը՝ որպես լուծման ուղղի» թեմայով խոսեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» հկ նախագահ Կարինե Դանիելյանը, նույն հկ-ի երիտասարդական թեւի նախագահ Լիանա Ներսիսյանը, Արեւելյան Եվրոպայի զարգացման եւ համագործակցության ցանցի խորհրդի անդամ Հմայակ Առաքելյանը: Դանիելյանի տեղեկացմամբ գնալով էկոլոգներին ավելի լուրջ են վերաբերվում, եւ այս ոլորտում բավականին ակտիվ երկրներ կան,
Խաչատուր Քոքոբելյան. «Հայաստանի բիզնեսմենները վախեցած են եվրոպական շուկայից»
ԵՄ-ի հետ ինտեգրացիան չպետք է իրականացնի այն ուժը, որն օլիգարխիայի եւ կոռուպցիայի կրողն է՝ կարծում է Անդրիաս Ղուկասյանը: «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը այսօր սեմինար-քննարկում էին կազմակերպել`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայանգիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում: Քննարկման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, անդրադառնալով ավելի քան քսան տարի շարունակվող եվրոինտեգրմանը, նկատեց,


















































