Օրվա լրահոսը

Գյուղացիները սպառնացել են այրել խաղողի մասնավոր այգիները

Վերջերս Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի գյուղացիները խուճապի մեջ էին. նրանք մտավախություն ունեին, որ իրենց խաղողի բերքը չի իրացվի, քանի որ այդ տեղանքում կան խաղողի մասնավոր այգիներ,որոնք խոշոր արտադրողներին են պատկանում: Օրեր առաջ աղավնաձորեցիները նույնիսկ փորձել են խոչընդոտել մասնավոր այգիների բերքահավաքը, սպառնացել են այրել այգիները, ու թեեւ այս պահին խնդիրը հարթվել է, սակայն վերջնական չի

Նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը չեն հրաժարվի բարձր աշխատավարձից

«Այս բյուջեն մեր երազանքների բյուջեն չէ, բայց սա իրատեսական բյուջե է: Մենք այս բյուջեով բարձրացնում ենք աշխատավարձերը, կենսաթոշակները: Այս բյուջեն իր կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական բյուջե, որովհետեւ հատկացումների 47 տոկոսը ուղղված է սոցիալական ոլորտին»,- այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ գործադիրի նիստում խոսել են Մինսկի հանդիպման մանրամասներից

ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի մոտ երեք ժամ տեւած նիստերում այսօր հրաժարականների հարցեր չեն քննարկվել, ինչպես որ շրջանառվում էր ողջ օրվա ընթացքում: Հիշեցնենք, խոսքը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի հարցի մասին է: Նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քննարկվել է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցը,

Կապան համայնքի ավագանու որոշումը առ ոչինչ կճանաչվի՞, թե՞ ոչ

Դեռեւս հունիսի 28-ին մի շարք կապանցիներ նախաձեռնող խմբի աջակցությամբ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի յոթի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով: Դատաքննությունն արդեն ավարտվել է, իսկ  նոյեմբերի 4-ին կլինի վճռի հրապարակումը: Նշենք, որ

Gagrule. Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձան կտեղադրվի

Ժնևի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան տեղադրելու որոշում է կայացրել: Հայտնում է «Գագրուլ» լրատվականը՝ հղում անելով «Թայմթուրք»-ին: «Հուշի լուսատուներ» սարքելու առաջարկությունը ներկայացրել էր Մելիք Օհանյանը 2011թ.: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղի լրատվամիջոցներին ասել է, որ այդ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես դատապարտելու փորձ և որ հուշարձանը ցեղասպանության միջով անցած բոլոր ազգերին է նվիրված լինելու:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի և Տավուշի մարզի Կայան-ավանի թիվ 1 դպրոցի համագործակցության արդյունքները

Տեղակայված Հաաստանի և Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորությամբ, Կայանը փոքր ավան է, ուրն ունի 306 բնակիչ: Անյուամենանիվ, ի շնորհիվ Կայան-ավանի թիվ 1 դպրոցի տնօրենի, այդ դպրոց այսօր հաճախում են մոտ 140 աշակերտ, որոնք գալիս են մոտակա համայնքերից: Դպրոցի աշակերտները հաջողությամբ մասնակցում են բազմապիսի մրցույթների, խաղերի և օլիմպիադաների` ողջ հանրապետության տարածքում: Սրանք էին հիմնական դրդապատճառները, որ

Ավարտվեցին Տ.Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի լիազորությունները

Այսօր ուժի մեջ է մտնում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը: Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ծնվել է 1940թ. Բեյրութում: Նա սովորել է Յերուսաղեմի Պատրիարքարանում և 1967թ. տեղափոխվել Ֆրանսիա: Մինչև 1975թ. նա Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պաշտոնավարն է եղել, դրանից հետո մինչև 1980թ. Իսի Լե Մուլինոյի Սուրբ

«Երեւան Սիթին» պաշտպանում էր մերկ տղամարդը

Այսօր «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության կողմից կազմակերպած հերթական երթը առանձնացել է նախաձեռնության անդամներից  «Երեւան Սիթին» պաշտպանող յուրահատուկ պաշտպանով: Պայքարի յուրահատուկ ձեւն ընտրած տղամարդը համառորեն մերկացել է «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամների դեմ, որին ոստիկանները մի կերպ են հեռացրել տարածքից:   Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Արամ Մանուկյանն ուԼևոն Զուրաբյանը հանդիպել են Եվրոպառլամենտի ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հանդիպել են Եվրոպառլամենտի պահպանողականների և բորեփոխիչների խմբի քաղաքական խորհրդական Վոյցեխ Դանեցկու, նույն խմբի ծրագրերի համակարգող Ռիչարդ Միլսոմի, ինչպես նաև Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ավագ խորհրդական Էդուարդո Լորենցո Օչոայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ասոցացման պայմանագրին և Մաքսային միությանն, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող

Մեկնարկում է «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագիրը կրող համաժողովը

Մատենադարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների ամենամյա, արդեն 7-րդ համաժողովի բացման արարողությունը: Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ: «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագիրը կրող համաժողովին մասնակցում են թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ ԱՊՀ և Բալթյան երկրներից:

Ստյոպա Սաֆարյան. «Լուծումը մեկն է՝ հրաժարվել տրանսպորտի ուղեվարձի թանկացման վտանգավոր մտքից»

«Երեւանի փոխքաղաքապետը տրանսպորտի ուղեվարձի հարցով բառացի «ցուցմունք» տվեց քաղաքապետի դեմ»,- այս մասին վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Երեւանի ավագանու նիստում Երեւանի քաղաքապետի ու վարչական շրջանների ղեկավարների հետ ավագանու հարցուպատասխանի ընթացքում Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հայտարարություններին, կապված՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը վերաբերող իր հարցադրմանը: Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե  օրերս Ազգային ժողովում լրագրողների

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը: Քրիստոֆ Բիերուիրթը կարևորեց այն հսկայական աշխատանքը, որը վերջին տարիներին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում փախստականների վերաբերյալ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների, մարզային վարչությունների և բաժինների ղեկավարներ։ Քննարկվեցին կարգապահական մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին

Գյումրեցի ծերունիները՝ նախագահի հրաժարական տալ-չտալու մասին

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում մշտապես հավաքվող ծերունիները կարծիք հայտնեցին, որ թեև Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իրենց խերի մեջ չի լցրել, նրա օրոք Գյումրին լավ էլ թալանվել է, սակայն վերջինս շատ ճիշտ խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանին: «Որ խորհուրդ է տվել, լսողն ո՞վ է, եթե մարդ է, նամուս ունի, պետք

Փոշով ու ծանր մետաղներով հատկապես Կենտրոնն է «հարուստ». (Տեսանյութեր)

Օդում ծանր մետաղների առկայությամբ «հարուստ» է մայրաքաղաքի հարավային հատվածը, փոշու աղտոտվածության բարձր մակարդակով` հյուսիսայինը: Այս երկու բաղադրիչներով միասին մայրաքաղաքի կենտրոնի օդն է աղտոտված: Այսօր «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ այսպիսի տվյալներ հրապարակեց էկոլոգանեոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանը: Երեւան քաղաքի օդի որակի մոնիթորինգը ցույց է տվել, որ հատկապես` Կենտրոնում Շենգավիթ եւ էրեբունի համայնքներում բարձր է

Ի պատասխան Վահան Բաբայանի կողմից համացանցում տեղադրված հարցադրման

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բուժօգնության համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված գումարները  տարբեր տողերում արտացոլված լինելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանի կողմից համացանցում տեղադրված հարցադրման կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալությունը պարզաբանում է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով «Առողջապահություն»  բաժնում նախատեսված է. 1.«Հիվանդանոցային ծառայություններ» բաժնում «Զորակոչային և

Ֆիլիպ Կանտրե. «Հայկական գեն չունեմ»

Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովի առիթով ի թիվս այլ գործիչների, Հայաստան է ժամանել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբու Դյուֆի՝ կրթության, երիտասարդության եւ սպորտի գծով խորհրդական Ֆիլիպ Կանտրեն: Նա առաջին անգամ է Հայաստանում, սակայն  լավ գիտի Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կանտրեն Հայաստանը որակեց իբրեւ հոգեհարազատ երկիր, ապա

Հայաստանում հաշվել են 24 հազարից ավելի պատմական հուշարձան

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր տեղի ունեցան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա խորհրդարանական լսումները՝  նվիրված պատմական հուշարձանների պահպանության,  ժառանգության  ապահովման  միջոցառումներին ու հիմնախնդիրներին: Օրակարգային հարցերը երկուսն էին՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների   ու պատմական միջավայրի   պահպանության եւ օգտագործման  մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող նախագիծն ու ոլորտում առկա

Նոյեմբերի 5-ին կդադարեցվի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը ñ  Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների (Նոր Նորքի մնացած զանգվածներում կնկատվի գրաֆիկի խախտում), Բագրևանդ 1 և Մոլդովական 27 համարների, Ջրվեժի, այդ թվում  Մայակ, Բանավան

Վանաձորում բիզնեսի նկատմամբ պահանջարկը նվազել է

Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման նոր ու առանձնահատուկ առաջարկով:

Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ հանձնաժողովի նիստի սկսվելը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱՄՆ-ի հայ ոսկերիչների միության հիմնադիր Սարկիս Կրիկոր Նուրյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը: Սիրիահայերի աջակցության ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի

ՀԲ -ն աջակցում է կրթական բարեփոխումներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ: Խումբը Հայաստանում է գտնվում ՀԲ նոր վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքները գնահատելու առաքելությամբ: Ողջունելով հյուրերին և շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բեարեփոխումների գործում՝ ԿԳ նախարարը նշել է, որ վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի սկսված բարեփոխումների շարունակականությունն ապահովելու

ՀԱԿ-ի հայտարարությունը՝ զինված հարձակման մասին. «Գնահատականը կտանք, երբ կհայտնաբերվի նշված անձը»

Այսօր, ժամը 12.10-ի շրջանում Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ է ներխուժել 50 տարեկանի մոտ անձնավորություն և երկու դաշույնով սկսել սպառնալիքներ տեղալ Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել է փախուստի: Կոնգրեսի ներկայացուցիչներն անհապաղ տեղեկացրել են Ոստիկանությանը: Ոստիկանները ժամանել են գրասենյակ և համապատասխան վկայություններ վերցրել միջադեպին ներկա անձանցից: Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն տարածքը, որտեղով փախուստի

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` Արեգակի հիբրիդ խավարում

Նոյեմբերի 3-ին Գրինվիչի ժամանակով 12:47:36 տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` այսպես կոչված Արեգակի հիբրիդ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար (մասնակի կամ լրիվ խավարում): Լրիվ խավարման փուլում, երբ հեռավորությունների տատանումների պատճառով Լուսնի սկավառակն ավելի փոքր է Արեգակի սկավառակից,

Սերժ Սարգսյանը՝ տրանսպորտի նախարարությունում

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Տրանսպորտի և կապի նախարարության 2012թ. և 2013թ.

Ազատամարտիկները «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ պահանջում էին Վոլոդյա Ավետիսյանի ազատումը (տեսանյութ)

«Ա1+»-ը հաղորդում է, որ այսօր «Պահանջում ենք ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին» նախաձեռնության անդամները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց, որտեղ գտնվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ակցիա էին իրականացնում։ Ազատամարտիկներից Գագիկ Սարուխանյանը նշել է, որ իշխանությանը պահելու են լարվածության մեջ այնքան ժամանակ, մինչեւ Վոլոդյային ազատ արձակեն։ Նրա խոսքերով՝ Վոլոդյա Ավետիսյանին եւս մեկ մեղադրանք առաջադրելը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013թ 9-րդ նիստը

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013թ 9-րդ նիստը: Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ փառատոնի անցկացման պատասխանատու Սամվել Հարոյանը: ՀՀ սփյուռքի նախարարության կարևորագույն ծրագրերից մեկը հանդիսացող «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, Սփյուռքում հայ

Դանակով հարձակվել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի վրա

Civilnet-ից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին անհայտ անձը դանակով ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր գրասենյակ: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-12:30-ի միջակայքում: «Գրասենյակ է ներխուժել մի անձ` ձեռքներին երկու դանակ: Նա սպառնալիքներ է հնչեցրել ՀԱԿ-ի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել փախուստի»,-

Շուրջ 450 կենսաթոշակառուի թոշակները չեն բարձրանա

Եթե 2014թ-ի պետական բյուջեի նախագիծն ընդունվի առանց էական փոփոխությունների, ապա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Կառավարությունը նոր բանաձեւ է մշակել, որն այսօր խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «Այս բանաձևով առաջարկվում է այնպիսի աճ ապահովել, որ շուրջ 32 հազար անձի համար կենսաթոշակի չափը գերազանցի ծայրահեղ աղքատության շեմը: 2014թ-ից

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930