Օրվա լրահոսը
Արամ Մանուկյանը աշխատավարձը չի փոխանցի
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը չի պատրաստվում իր աշխատավարձը փոխանցել կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիներին։ «Դա լուծում չէ, դա ցուցադրական ակցիա է, որովհետեւ այն միլիարդները, որ տուժել են համայնքները, բոլոր պատգամավորները, իրենց բոլոր աշխատավարձերն էլ, որ գումարեն, մեկ համայնքի խնդիր էլ չի լուծվի, դա ընդամենը շոու է»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ պատգամավորը։ Արամ Մանուկյանի խոսքերով՝ գյուղացուն
Մի քանի օր Խարբերդի մանկատանը
Սյուզին մի պստիկ աղջիկ է, ով ձեռքեր չունի, վատառողջ է, բայց երբ փորձում էի օգնել, ասեց՝ «Ապրես, Մարինե ջան, բայց ես կարողանում եմ ամեն ինչ»: … Վերջերս գործընկերներով խոսում էինք, որ արդեն շատ ծիծաղելի է մարդկանց ասելը, որ հաշմանդամություն ունեցող անձը քեզ նման մարդ է, էնքան ծիծաղելի է, ախր դա ասելու կարիքը պիտի որ չլինի:
«Ես վախենում եմ Սամվել Մայրապետյանից»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Աննա Մարտիրոսյանի, Արսեն Բաբայանի, Աիդա Գասպարյանի, Նունե Մանուկյանի, Աշոտ Բաբայանի, Կառլեն Մանուկյանի հայցով նախնական դատական նիստը: Հայցը «Լոկալ Դեվելոփրըզ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի դեմ է: Երրորդ անձ են ճանաչվել արտակարգ իրավիճակների նախարարությունը, քաղաքապետարանը, քաղաքաշինության նախարարությունը, մշակույթի նախարարությունը: Դատարան
Փաշինյանը՝ Շավարշ Քոչարյանին. «ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններն անա՞մպ են»
Այսօր արտգործնախարարության 2012-ի տարեկան հաշվետվությունը քննարկելիս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեջբերեց հենց նախարարության հաշվետվությունից մի հատված եւ հարցեր ուղղեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ «2012-ի զարգացումները ցույց տվեցին, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի կողմից որդեգրած ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլ նաեւ աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Ի վերջո որտե՞ղ է անդրադառնում միջազգային
417.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մայիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,470,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.49 դրամ:
Ընտրությունները Հայաստանում ոչինչ չփոխեցին. Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում անցկացված չորս ընտրությունների արդյունքում ոչինչ չփոխվեց: «Այս անգամ էլ ՀՀԿ-ն նույն ձեւով, պետական լծակների եւ ընտրությունների անվերահսկելիության արդյունքում վերարտադրվեց»,- այսօր Կովկասյան ինստիտուտում «Ընտրական տարվա արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց պարոն Սաֆարյանը: Նրա խոսքերով, իշխանությունները խոստացան բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը խորհրդարանում կանխել, բայց արդյունքում գործարարները
Հանձնաժողովը գազի գնի սխա՞լ հաշվարկներ է անում (Տեսանյութ)
«Գուցե գազի գնի թանկացումն այն բարիքն է, որ հետագայում ազատվենք էդ չարիքից». Արամ Գրիգորյան
«Ճանաչի’ր ազգիդ հերոսներին». Շրջիկ ցուցահանդես Երևանի 5 բուհերում
Մայիսի 29-ին ԵՊՀ գրադարանի սրահում մեկնարկել է «Ճանաչի’ր ազգիդ հերոսներին» խորագրով շրջիկ ցուցահանդեսը, որն իրականացնում է Համահայկական երիտասարդական շարժում (ՀԵՇ) ՀԿ-ն` ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ: Ցուցահանդեսը մինչև հունիսի 7-ը շրջելու է Երևանի 5 բուհերում, որից հետո հունիսի 9-ին այն կնվիրաբերվի «Մայր Հայաստան» թանգարանին: Ցուցահանդեսն ունի ճանաչողական բնույթ. Այստեղ ներկայացված են ՀՀ 15 Ազգային
Ուղիղ միացում. Արամ Կարապետյանը եւ Անուշ Սեդրակյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ զարգացումների վերաբերյալ;
ԱԳՆ-ն խոստովանում է՝ Թուրքիան վիժեցրեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը
Նիկոլ Փաշինյանը հորդորում էր ընդունել ու խոստովանել նախարարության սխալները
Սերժ Սարգսյան. «Ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու և շատ աշխատելու համար»
Հայաստանում վերջին մեկ տարին հագեցած և ընտրական էր. խորհրդարանական, նախագահական, այնուհետև Երևանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու հանրայնորեն հրապարակային քննարկելու և լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար:
Մրցավարը մեկ խաղում 6 կարմիր եւ 10 դեղին քարտ է ցույց տվել
Ֆուտբոլի Ռումինիայի առաջնության 34-րդ տուրի «Պետրոլուլոմ» եւ «Գազ Մեթան» թիմերի հանդիպման մրցավարը վեց ֆուտբոլիստի, 2-ին` դաշտի տերերից, 4-ին` հյուրերից, հեռացրել է խաղադաշտից եւ 10 խաղացողի էլ դեղին քարտ ցույց տվել, միեւնույն ժամանակ հանդիպման հիմնական ժամանակին ավելացնելով լրացուցիչ 15 րոպե: Խաղի 103-րդ րոպեին, երբ հյուրերն առջեւում էին 1:0 հաշվով, մրցավարը նրանց պատժել է 11 մետրանոց հարվածով,
Հովհաննես Թոքմաջյան. Չի կարող բենզինը, հյուրանոցը, ավիատոմսը լինել թանկ, իսկ կրթությունը՝ էժան
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով համալսարանում ուսման վարձերի բարձրացման անհրաժեշտությունից, նշեց. «Չի կարող բենզինը, հյուրանոցը, ավիատոմսը եւ մնացածը լինել շուկայական գներով, իսկ կրթությունը՝ 15-25 անգամ էժան: Ու այդպիսով լինի որակյալ կրթություն՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Հայաստանում վարձերը խայտառակ ցածր են, նույն ճարտարապետության ֆակուլտետում, որի դիպլոմը Ֆրանսիայի կառավարությունը
Առանց Լեւոն Արոնյանի
Հունիսի 12-ից 24-ը Մոսկվայում անցկացվելու է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված գրոսմայստերական գերմրցաշարը, որում ավանդաբար հանդես են գալիս ժամանակակից շախմատի աստղերը: Այս անգամ մրցաշարին չի մասնակցում Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը: Ռուսաստանի մայրաքաղաքի «Նոր տեխնոլոգիաների կենտրոնում» մրցելու են Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Ալեքանդր Մորոզեւիչը,
Նախարարը խնդիրներ դրեց մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների առջև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա։ Նա շեշտեց, որ որոշ մարզերից և Երևանի առանձին պոլիկլինիկաներից ահազանգեր են ստացվում, որ շաքարային դիաբետով հիվանդներն իրենց անհրաժեշտ դեղերը չեն ստանում այն դեպքում, երբ նախարարությունն ապահովում
Հայտարարություն. Մեր գերագույն նպատակն է իրականացնել Խորեն Պալյանի երազը
Այսու, երջանկայիշատակ Խորէն Պալեանի ժառանգներու անունով, հայ մշակութասէր հասարակութեան ուշադրութեան կը փափաքինք յանձնել կարգ մը յստակացումներ եւ պարզաբանումներ, ինչպէս նաեւ մտահոգութիւններ անզուգական երգչուհի Լուսինէ Զաքարեան եւ Խորէն Պալեան ամուսիններու երեւանեան բնակարանի առնչութեամբ: – Ողջունելի կը գտնենք այն բոլոր կազմակերպութիւններու, ընկերակցութիւններու թէ անհատներու ցուցաբերած մտահոգութիւնը Լուսինէ Զաքարեանի յիշատակը անմահացնելու եւ անոր մշակութային մեծ ծառայութիւնը յաւերժացնելու գաղափարի
Գետահովիտցիները, որոնց ստիպել էին ետ կանգնել իրենց պայքարից, լսեցին բնապահպանի խոսքերը եւ…
Մայիսի 28-ին Կանաչ ջոկատը Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում էր: Այցի նպատակն էր` պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվում այդ պահին Խաչաղբյուր գետի վրա` Իջևանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ում, և ինչ են մտածում գյուղացիներն այդ ուղղությումբ: Հասնելով գյուղ` Կանաչ ջոկատի անդամները զրույցի բռնվեցին գյուղացիների հետ, որից պարզ դարձավ, որ գյուղացիներին տարբեր միջոցներով ճնշել և
Բուհի ռեկտոր. Վարձավճարները ցածր են՝ փաստացի ծախսերի հետ համեմատած
Aravot.am-ը որոշ բուհերի ռեկտորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են որոշել բարձրացնել ուսման վարձերը եւ ո՞րն է դրա հիմնավորումը: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց բուհում առայժմ բարձրացում չկա, սակայն մյուս տարի իրենք էլ կգնան մյուս բուհերի ճանապարհով: «Մենք չբարձրացրինք ուսման վարձավճարները, որովհետեւ չհասցրինք անել, մյուս կողմից էլ դա անհրաժեշտություն է, որը հստակ հաշվարկներ է
Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների համագործակցության մասին. քաղաքացիական ակտիվիստ Արայիկ Հարությունյան
Մի քանի տարի առաջ Հայաստանում սկսվեց քացաքացիական ակտիվիզմի վերելք: Թեղուտ, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ, Մաշտոցի Այգի, «Բանակն Իրականում», «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնություն. ահա մի քանիսն այն քաղաքացիական նախաեռնություններից, որոնց ականատեսը դարձանք վերջին տարիներին: Իհարկե, նման քաղաքացիական նախաձեռնություններ կային նաև նախկինում, ինչպես օրինակ «Սկսել ա» հայտնի նախաձեռնությունը 2000-ականներին, սակայն քաղաքացիական նախաձեռնությունների համար սկզբունքորեն նոր հնարավորություններ բացվեցին
Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ
ՌԴ-ի հետ բացատրական աշխատանք պետք է տանել
«Հայաստանը պետք է ստորագրի կամ առնվազն նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանը միաժամանակ շատ կարեւոր աշխատանք պետք է տանի ՌԴ-ի հետ. «Հայաստանյան քաղաքական էլիտան բացատրական աշխատանք պետք է տանի ՌԴ-ի հետ, որ այդ համագործակցության մեջ ՌԴ-ի համար որեւէ վտանգավոր բան
«Դեմ առ դեմ»` Անուշ Սեդրակյան եւ Արամ Կարապետյան
Մայիսի 30-ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ զարգացումների վերաբերյալ : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ
Ռուսաստանը կուլ կգնա՞ թուրք-ադրբեջանական ալյանսին
Քաղաքագետը ՌԴ-ի կեցվածքում «թշնամական էլեմենտներ» է նկատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց օրեր առաջ Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Ի դեպ, դա առաջին անգամն էր, որ ՀՀ նախագահը չէր մասնակցում նման ներկայացուցչական միջոցառման: Պաշտոնական Երեւանի պատճառաբանությունը հետաքրքիր էր՝ ՀՀ նախագահը Բիշքեկ չի մեկնի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին
Վարդան Հակոբյան. «Իրանից 42 դրամով գազ ենք գնում» (Տեսանյութ)
«Կառավարության 30% սուբսիդավորմամբ՝ վատագույն տարբերակում` գազի գինը պիտի մնար նույնը» «Այն օրվանից, երբ բարձրաձայնվեց գազի գնի բարձրացման մասին, տարբեր կալիբրի չինովնիկներ հանդես եկան «ՀայՌուսգազարդի» պաշտպանությամբ: Մենք չտեսանք կառավարության կողմից մի հոգու, որը կասկած հայտներ այդ գների բարձրացման տրամաբանությանն ու պատճառներին»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության խմբի անդամ Վարդան Հակոբյանը: Նա նաեւ
Դատապարտվել են մարդիկ, ովքեր արարքի կատարման հետ կապ չունեն
Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Գեւորգյանի հետ -Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի դատավճռով Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար օրեր առաջ տասը տարվա ազատազրկման դատապարտվեց կապիտան Հակոբ Մանուկյանը: Որքան հայտնի է, Դուք բողոքարկելու եք այն: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատմամբ դատավճիռը: -Դատավճիռն այլ կերպ, քան խայտառակ դատական ակտ, չես կարող որակել: Այս դատական
«Հեռավոր մի տեղը»՝ սեռական շահագործման մասին
Վահան Զանոյանը բարձրաձայնում է ցավալի խնդրի մասին Նախկին գործարար, գրող Վահան Զանոյանը մեկ ու կես տարի Դուբայում ուսումնասիրություններ է անցկացրել, հանդիպել Արաբական Միացյալ Էմիրություններում թրաֆիքինգի զոհ դարձած 12 կանանց, լսել նրանց զրույցները: Ասում է՝ դիպվածով առաջինը հանդիպել է մի 17- ամյա աղջկա հետ, որի պատմությունն էլ հիմք է դարձել իր «Հեռավոր մի տեղ» վեպի համար:
Ալեքսանդր Ամարյան. «Կառավարությունը 124 հազար եվրո կվճարի Եհովայի վկաներին» (Տեսանյութ)
Այսօր «Ուրբաթ» ակումբում Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը խոսեց դատափաստաբանական մարմիններում բացահայտ տեղի ունեցող կոռուպցիոն դրսեւորումների մասին: Ամարյանը նշեց, որ Եհովայի վկաները հաղթեցին դատարանում, որովհետեւ Եվրոդատարանը որոշումը կայացրել է քրեադատավարական նորմերի խախտմամբ, այսինքն`մեղքը իրավապահ մարմիններինն ու դատական համակարգինն է, որի արդյունքում այսօր կառավարությունը 114 հազար եվրո տուգանք, գումարած 10 հազար` դատական ծախսերի համար, պետք
«Նկարիչները սրբերի դասից են»
Նկարչուհի Նարգիզ Փաշայանը՝ իր, վրձնակից ամուսնու. հայաստանյան չափանիշների եւ արվեստի մասին Օրերս ՀՀ նկարիչների միությունում ավարտված գրաֆիկայի եւ քանդակի ցուցահանդեսին «Առավոտի» ուշադրությունը գրավեց նկարչուհի Նարգիզ Փաշայանի «Ջրահարս» գրաֆիկական աշխատանքը: Արվեստագետի «Զբոսանք» կտավը տեղ էր գտել ընթացիկ տարվա գարնանը, դարձյալ միությունում, շուրջ 140 նկարչուհիների ներկայացրած ստեղծագործությունների թվում: Մինչ այդ էլ նրա 39 աշխատանքները, որ ցուցադրված էին քաղաքապետարանում,
Վազգեն Բադալյան. «Իսկ բռնցքամարտի ֆեդերացիա կա՞»
Օրերս Գեղագիտության ազգային կենտրոնում Նկարիչների միության պատվավոր անդամ, նախկին բռնցքամարտիկ, այժմ` վաստակաշատ մարզիչ, ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի (նա Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչը լինելուց բացի, աճեցրել է նաեւ ուրիշ անվանի բռնցքամարտիկներ) գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ, նրա ընկերները: Սակայն «Առավոտը» նկատեց, որ հավաքվածների թվում բացակայում էին մարզական ոլորտի գործընկերները: Հատկապես
Մտահոգիչ վիճակագրություն
Նոր ուսումնական տարվա շեմին որոշ բուհեր բարձրացրեցին ուսման վարձերը, որը հասարակական լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Մի կողմից՝ սոցիալական առանց այն էլ լարված իրավիճակում ազգաբնակչության համար բարձր ուսման վարձը հերթական ֆինանսական բեռն է, մյուս կողմից՝ բուհերի համար այն լրացուցիչ դրամական ներհոսք է, ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարձատրության բարձրացմանը, կրթության որակի բարելավմանը, բուհի զարգացմանը: Իմ կարծիքով, կրթավճարների բարձրացումը,


















































