Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին: Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը: «Խնդրում և միաժամանակ հորդորում եմ, որ Ուկրաինայի հայ համայնքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը կխոսեն հայերեն, դա շատ կարևոր է, որ ընտանիքներում երեխաները մեծանան հայերեն խոսելով: Կարևոր է նաև, որ

Ազգային սպորտային ֆեդերացիաները ինքնաբերաբար դառնում են ՀԱՕԿ անդամ, երբ ճանաչվում են համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ թե արդյո՞ք  «Հայաստանի ազգային օլիմպի­ական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (այսուհետև՝ ՀԱՕԿ) իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա» ՀԿ-ին (այսուհետ՝ ՀՎՖ), թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար   ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Սուրիկ Խաչատրյանը 5 հոգանոց խմբով ներկայացավ դատարան

  Քիչ առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 4-5 հոգանոց խմբով ներկայացավ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ապացույցներ ներկայացնելու, որ հայցն ինքն է ներկայացել եւ որ Մարտին Զիլֆուղարյանն իսկապես իր ներկայացուցիչն է: Սուրիկ Խաչատրյանին ուղեկցող թիկնազորային կազմի երիտասարդներից մեկը նրա՝ դատարան մտնելուց ի վեր սկսեց տարածքում հեռախոսով տեսանկարահանում իրականացնել, նկարելով մեկ առ

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել

Արդեն մոտ մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ օրեր առաջ ՊՆ քննչական մարմինը խարդախություն կատարելու մասին նոր մեղադրանք է առաջադրել: Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը դժգոհ է քննչական մարմնի աշխատանքից. «Նրան ձերբակալելուց հետո, բացի մեղադրանք առաջադրելուց քննչական որեւէ գործողություն չի արվել: Քննչական մարմինը հրատապ պետք է կատարեր առերեսում Ավետիսյանի եւ այն անձանց հետ, որոնք նրա

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր: Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության

Ազգային ժողովն ըմբոստացել է ընդդեմ կառավարության (Տեսանյութ)

Ազգային ժողովում արդեն երրորդ օրը քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դարձավ կառավարության եւ Ազգային ժողովի մեջ մրցակցության եւ սեփական դերը կարեւորելու առիթ: Ինչպես երեկ, երբ պատգամավորները օրենքի նախագծի հետ կապված հարցեր էին տալիս նախագիծը ներկայացրած ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանին եւ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին,

Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը խթանում են խտրականության թեմայի շուրջ Հայաստանի իրավաբանների վերապատրաստումը

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի փաստաբանների և իրավապաշտպանների համար սկսել է անցկացնել վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը, որը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերին՝ գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշների վրա: Վերապատրաստման չորս փուլերից առաջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունենում Երևանում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: Մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք:

Գյուղացին վար կատարելու համար տրակտոր չի ճարում

Համայնքներ կան, ուր տարիներով աշնանացան չի կատարվում

Վրաերթ Աբովյան քաղաքում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

Կարեն Շահբազյան. «Ես եմ խնդրել, որ ինձ ազատեն, որպեսզի մի քիչ ինձանով զբաղվեմ»

Գլխավոր դատախազը նման մոտեցում չունի, որ ազատվի նախորդ դատախազի կադրերից:

Զարուհի Փոստանջյանը՝ ընդդիմադիրների դիրքորոշման մասին. «Նրանց դիրքորոշումը եղել է ի նպաստ Հովիկ Աբրահամյանի»

Հետ գալուց մեզ չեն ասել փաստաթուղթ ներկայացրեք և այլ, նրանք միանգամից սկսեցին ինձ դիմել девушка, выходите из машины, мы должны вас изолировать»:

Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարվածի գործով որոշումները կայացված են Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»

Ուրեմն ո՞վ է մահացու կրակոց արձակել` ուժգին կրակոց, որն ըստ որոշման խլացրել է մյուս կրակոցների ձայնը…Որոշման մեջ նկարագրությունից բոլորովին այն տպավորությունը չի ստեղծվում,որ մահացու կրակոցն արձակել է Տիգրանը կամ Զարզանդը…

Զարուհի Փոստանջյան. «Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում հաջողություն չի ունենալու» (Տեսանյութ)

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով իրեն՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու՝ Հովիկ Աբրահամյանի կողմից կայացրած որոշմանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Սա դեռ նախաձեռնություն է, և այն դեռ պիտի ներկայացվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին: Այնուհետև նոր պատվիրակության կազմը դեռ պիտի հավանություն ստանա ԵԽԽՎ-ի կողմից: Համոզված եմ, որ այս կազմին ԵԽԽՎ-ն

Սուրիկ Խաչատրյանն անձամբ է գալու դատարան՝ Սամվել Հարությունյանի գործով

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Անի Մխիթարյան) քիչ առաջ սկսվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատն՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը դատի էր տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու մեղադրանքով եւ պահանջում է նրանից 1.5 մլն դրամի փոխհատուցում, ինչպես նաեւ հերքում: Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանում է

Դատապարտում ենք «Ժառանգության» դեմ ոտնձգությունները

ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում հոկտեմբերի 23-ին սահմանել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը» եւ դրա վրա հենվող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին»: Նշյալ փաստաթղթերով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման համար ընտրվել է մի

Կողոպուտի համար հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Էդուարդ Վ.-ին, որը 2007 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն

Կամ պիտի նախագահը կազինոներում չխաղա, կամ…

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կայացրած որոշման համաձայն, «Ժառանգության» խմբակցության պատգամավորներն ընդգրկված չեն լինի ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում։ Հանրապետական պատգամավորներն, ի դեպ, ծափերով են ողջունել այս որոշումը։  «ՉԻ» – ԱԺ նախագահի այս որոշումը միանգամայն տրամաբանական է։ Եթե երկրի նախագահը կազինոներում խաղում է, իսկ պատգամավորը ԵԽԽՎ-ում այդ մասին հարց հնչեցնում, ուրեմն՝ հարցի լուծման երկու տարբերակ կա։ Կամ

Ավտոմեքենայից պոկված անվադողը հարվածել է կանգառում կանգնած աղջկա

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայից պոկվել է անվադողը և գլորվելով` հարվածել կանգառում կանգնած 20-ամյա աղջկա, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

Հանրապետության հրապարակն աղավաղելու 13 միջոց

Հոկտեմբերի 22-ին հանրությանը ներկայացվեցին հրապարակի վերակառուցման 13 նախագիծ-առաջարկներ, որոնք անմիջապես բացասական գնահատականների արժանացան հանրության եւ Երեւանի համար սրտացավ ճարտարապետների կողմից, ովքեր, ի տարբերություն մրցույթին առաջարկներ ներկայացրած ճարտարապետների, զերծ էին մնացել Երեւանն այլանդակելու` քաղաքային իշխանությունների ծրագրերի մեջ ներքաշվելուց: BBC-ի ռուսական ծառայության լրագրող, խմբագիր ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ներկայացված ճարտարապետական նախագծերին, հռետորական հարցադրում է արել`

Իսկական գործազուրկներ չեք, բոլորդ էլ թաքուն աշխատում եք, էլ ինչո՞ւ իզուր տեղը փող տանք

Աշխարհի բազմաթիվ երկրներում բնակչության զբաղվածության ապահովման տասնյակ ծրագրեր են գործում, ընդ որում՝ շատ արդյունավետ, բայց որեւէ երկրի կառավարության մտքով չի անցնում ասել «լավ, քանի որ ծրագրերն ակտիվացնում ենք, բերեր գործազրկության նպաստը վերացնենք»:

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանի նոր ՊՆ նախարարը հայերի նկատմամբ ագրեսիվ կլինի»

Նրա ձևակերպմամբ` Ադրբեջանի հին ՊՆ նախարարը ավելի շատ հարսանիքային գեներալ էր, եւ զսպաշապիկի դեր էր կատարում, իսկ Սաֆար Աբիեւի պարագայում այդպես չէ:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է բողոքարկել Հովիկ Աբրահամյանի որոշումը

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, երեկ՝ առավոտյան, ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ Փոստանջյանն առաջարկել է. «Վերցրե՛ք մյուս միջխորհրդարանական պատվիրակություններում «Ժառանգության» տեղերը եւ ինձ տվեք միայն ԵԽԽՎ պատվիրակությունը»: Աբրահամյանը, բնականաբար, չի համաձայնել այդ առաջարկին, եւ խորհրդակցությունը վերածվել է վեճի։ «Դուք պատրաստվե՛ք ինձ հետ պատերազմի»,- ասել է Փոստանջյանը։ Իսկ արդեն ԱԺ նիստի

Վարչական բոլոր շրջաններում տերևների մաքրման աշխատանքներ են ընթանում

Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ վարչական բոլոր շրջաններում կանաչապատման ձեռնարկությունների կողմից մաքրման համապատասխան աշխատանքներ են ընթանում: Հիմնական աշխատանքները, հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու մարդկանց ակտիվ անցուդարձը, կատարվում են առավոտյան ժամերին: Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: Քաղաքապետի հանձնարարությամբ զուգահեռաբար հատուկ հսկողություն է իրականացվում փողոցներում ու բակային

ԴԱՀԿ-ի իրականացրած ծառայողական քննության արդյունքներով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 22.10.2013 թվականի «Հարկադիր կատարողը խոշոր չափի գումար է յուրացրել» վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 17.09.2013թ. թիվ 754 հրամանի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի նկատմամբ: Ծառայողական քննության

Վահան Հովհաննիսյանը՝ դեսպան նշանակվելու մասին. «Հեշտ լիներ, երեւի չէին ուղարկի»

Հատված ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու շուրջ հարցազրույցից: – Դուք արդեն կոնկրետ ծրագրեր ունե՞ք, որ այնտեղ պատրաստվում եք իրականացնել։ – Այո, բայց ես չեմ կարող հիմա դրանց մասին խոսել։ – Կարո՞ղ է, արդեն որոշակի տեղեկություններ ունեն, դրա համար են խոչընդոտում։ – Դե, արդեն ունեն, պարզ է, որովհետեւ մի քանի օր առաջ

Կուտակային նոր համակարգը կտապալվի՞ (Տեսանյութ)

Եթե մարդն այսօր չի կարող ապրել, ապա ինչպես կարող է մտածել վաղվա օրվա մասին: Այս կարծիքին են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, որոնք իրենց համարում են ամենից տուժած խավը կառավարության կողմից սահմանված պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգից: Զանազան բուկլետներն ու գունազարդ հեռուստատեսային հոլովակները մեզ խոստանում են 63 տարեկանից հետո ապահովված ու երջանիկ ծերություն: 1974թ. այս կողմ

Մաքսային միության անդամ դարձող երկրների համար՝ ՀՀ անդամակցությունը ոչ այդքան ցանկալի

Մաքսային Միության եւ Եվրասիական Միության նախաձեռնության շուրջ արդեն իսկ նկատվում են հակասություններ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ։ Եվ այս ամենի ֆոնին հայտնվում է Հայաստանն իր «հավակնություններով» (այլ հարց է, թե ազգային շահի եւ տնտեսական արդյունավետության տեսանկյունից Հայաստանին անհրաժե՞շտ էր Մաքսային Միությանը անդամակցելը, թե ոչ): ա) Թեեւ ՄՄ-ն նախաձեռնելու գործընթացում ի սկզբանե ամենեւին էլ առաջնային դեր

Անձնագրային ծառայության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ: Կատարվում է

Էդգար Բաղդասարյան. «Այսօր ատում են այն քաղաքացուն, ով Հանրապետականի նշան չունի դոշին»

Կան 15-20 տոկոս եվրոպական մտածողությամբ մարդիկ, բայց հասարակության հիմնական մասն ասիացի է, ասիական արժեհամակարգի մեջ է ապրում՝ թե մշակութային, թե քաղաքական, թե սոցիալական…

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930