Օրվա լրահոսը
Վարչական բոլոր շրջաններում տերևների մաքրման աշխատանքներ են ընթանում
Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ վարչական բոլոր շրջաններում կանաչապատման ձեռնարկությունների կողմից մաքրման համապատասխան աշխատանքներ են ընթանում: Հիմնական աշխատանքները, հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու մարդկանց ակտիվ անցուդարձը, կատարվում են առավոտյան ժամերին: Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: Քաղաքապետի հանձնարարությամբ զուգահեռաբար հատուկ հսկողություն է իրականացվում փողոցներում ու բակային
ԴԱՀԿ-ի իրականացրած ծառայողական քննության արդյունքներով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 22.10.2013 թվականի «Հարկադիր կատարողը խոշոր չափի գումար է յուրացրել» վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 17.09.2013թ. թիվ 754 հրամանի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի նկատմամբ: Ծառայողական քննության
Վահան Հովհաննիսյանը՝ դեսպան նշանակվելու մասին. «Հեշտ լիներ, երեւի չէին ուղարկի»
Հատված ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու շուրջ հարցազրույցից: – Դուք արդեն կոնկրետ ծրագրեր ունե՞ք, որ այնտեղ պատրաստվում եք իրականացնել։ – Այո, բայց ես չեմ կարող հիմա դրանց մասին խոսել։ – Կարո՞ղ է, արդեն որոշակի տեղեկություններ ունեն, դրա համար են խոչընդոտում։ – Դե, արդեն ունեն, պարզ է, որովհետեւ մի քանի օր առաջ
Կուտակային նոր համակարգը կտապալվի՞ (Տեսանյութ)
Եթե մարդն այսօր չի կարող ապրել, ապա ինչպես կարող է մտածել վաղվա օրվա մասին: Այս կարծիքին են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, որոնք իրենց համարում են ամենից տուժած խավը կառավարության կողմից սահմանված պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգից: Զանազան բուկլետներն ու գունազարդ հեռուստատեսային հոլովակները մեզ խոստանում են 63 տարեկանից հետո ապահովված ու երջանիկ ծերություն: 1974թ. այս կողմ
Մաքսային միության անդամ դարձող երկրների համար՝ ՀՀ անդամակցությունը ոչ այդքան ցանկալի
Մաքսային Միության եւ Եվրասիական Միության նախաձեռնության շուրջ արդեն իսկ նկատվում են հակասություններ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ։ Եվ այս ամենի ֆոնին հայտնվում է Հայաստանն իր «հավակնություններով» (այլ հարց է, թե ազգային շահի եւ տնտեսական արդյունավետության տեսանկյունից Հայաստանին անհրաժե՞շտ էր Մաքսային Միությանը անդամակցելը, թե ոչ): ա) Թեեւ ՄՄ-ն նախաձեռնելու գործընթացում ի սկզբանե ամենեւին էլ առաջնային դեր
Անձնագրային ծառայության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ: Կատարվում է
Էդգար Բաղդասարյան. «Այսօր ատում են այն քաղաքացուն, ով Հանրապետականի նշան չունի դոշին»
Կան 15-20 տոկոս եվրոպական մտածողությամբ մարդիկ, բայց հասարակության հիմնական մասն ասիացի է, ասիական արժեհամակարգի մեջ է ապրում՝ թե մշակութային, թե քաղաքական, թե սոցիալական…
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները զենք-զինամթերք են առգրավել
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Անդրանիկի փողոցում նկատել են մի խումբ անձանց: Տեսնելով ոստիկանության ծառայողներին` 1979 թ. ծնված Գոռ Հ.-ն դիմել է փախուստի և փորձելով ցանկապատի վրայից ցատկել` կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել, որի ժամանակ նրա գոտկատեղից ընկել է 2 ատրճանակ, մեկը` «ՏՏ» տիպի, պահունակը լիցքավորված 7 փամփուշտով,
Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի դատախազներն ազատվել են աշխատանքից
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել: Այսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ
Սերենա Ուիլյամսն այս մրցաշրջանում ռեկորդային գումար է վաստակել
Աշխարհի լավագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ստամբուլում ընթացող տարվա ամփոփիչ մրցաշարի մեկնարկային տուրում հաղթանակ տոնելով՝ կանանց մեջ առաջինը հաղթահարեց միեւնույն մրցաշրջանում $ 10 միլիոն մրցանակային գումարի սահմանագիծը: Եթե 32-ամյա ամերիկուհին կարողանա պահպանել «WTA Championships»-ի չեմպիոնական տիտղոսը՝ չկրելով ոչ մի պարտություն, այդ գումարը կաճի մինչեւ $ 12 միլիոն: Այս մասին տեղեկացնում է WTA պաշտոնական կայքէջը: Նախկին ռեկորդակիրը
ԵԽԽՎ-ն՝ Փոստանջյանին ՀՀ պատվիրակությունից հեռացնելու մասին
ՍիվիլՆեթի հարցմանը, թե արդյոք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի որոշումը համապատասխանո՞ւմ է ԵԽԽՎ նորմերին և կանոնակարգին և արդյոք գոյություն ունե՞ն մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի է կանխել որևէ երկրի պատվիրակության ընդդիմադիր անդամի հեռացումը, ԵԽԽՎ-ից ստացվել է հետևյալ պատասխանը․ «Կառույցը այս հարցի շուրջ որևէ պաշտոնական տեղեկատվության դեռ չի տիրապետում, ուստի հնարավոր չէ մեկնաբանել առանձին այս դեպքի վերաբերյալ շրջանառվող
Կիրսան Իլյումժինովը միակ թափուր տեղը տվեց Ադրբեջանին
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին: Այսպիսով, աշխարհի առաջնությանը մասնակցող երկրների տասնյակն ամբողջականացավ: Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 6-ը Անթալիայում հանդես կգան Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Եգիպտոսը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Աղբահանությունը մշակույթ է, որ, ցավոք սրտի, մենք դեռևս չունենք». Հովհաննես Ահարոնյան
Հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին «Վաշ-վիշ» և «Ոչ մի թափոն» կարճամետրաժ ֆիլմերը: Ֆիլմերի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆիլմերի արտադրության Լիանա Սմբատյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը և «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի
Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը զիջեց «B» խմբի առաջատարին
Հայաստանցի մինչեւ 69 կգ քաշային ծանրորդ Վանիկ Ավետիսյանը, որ Վրոցլավում ընթացող աշխարհի առաջնությունում մեր ազգային հավաքականի երեք անդամներից ուժեղագույնների «A» խմբում ընդգրկված միակ ներկայացուցիչն էր, երեկ ուշ երեկոյան երկամարտի 307 (137+170) կգ արդյունքով տեղ զբաղեցրեց 12-րդ հորիզոնականում: Նույնպիսի արդյունք գրանցեց նաեւ «B» խմբի առաջատար դարձած գերմանացի Ռոբերտ Ֆրեդրիխ Հոակիմը, որն անձնական թեթեւ քաշով շրջանցեց հայ
Շավարշ Քոչարյան․ «Եվրախորհրդարանի բանաձևում ԼՂ խնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը»
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է News.am գործակալության հարցին Հարց. Այսօր Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների կասկածելի ջանքերի շնորհիվ պարունակում է ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան. Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև
Եվրախորհրդարանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը
Azatutyun.am․ Եվրոպական խորհրդարանն հոկտեմբերի 23-ի նիստում կողմ քվեարկեց Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին: Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք ըստ Եվրոպական խորհրդարանի՝ պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Ընդունված
Ցուցադրվեցին «Վաշ-վիշ» և «Ոչ մի թափոն» ֆիլմերը
«Ալավերդի համայնքի երեխաներն որոշել էին ներկայացնել այն թեման, որը ամենից շատ է իրենց հուզում: Ու փորձում էին ներկայացնել խնդիրը՝ սպասելով պատասխանի, այսինքն՝ երեխաները պատրաստել էին ֆիլմ-ահազանգ, որը որ արդյունքում լուծում չի տալիս, բայց լուծում պահանջում է»,- հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» «Վաշ-վիշ» և «Ոչ մի թափոն» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությանը հաջորդող քննարկման ընթացքում հայտարարեց Վայրի բնության և
Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Հայաստանի բռնցքամարտիկների
Ալմաթիում ավարտին է մոտենում սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Սակայն քառորդ եզրափակչից հետո Հայաստանն այլեւս ներկայացուցիչ չի ունենա: Ասպարեզում մնացած մեր միակ ներկայացուցիչը՝ 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը, այսօր կուբացի մրցակցի հետ մենամարտի ռինգ մտավ հիվանդ եւ զիջել նրան: Այսպիսով, Հայաստանի յոթ բռնցքամարտիկներից եւ ոչ մեկը չմտավ կիսաեզրափակիչ, որտեղ իր եւ թիմի համար առնվազն բրոնզե մեդալ
Գյումրիում դատում են ոսկերչական սրահը թալանելու փորձ արած բարձրաստիճան ոստիկաններին
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը թալանելու փորձ արած երկու փորձառու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դեմ հարուցված քրեական գործ քննությունը: «Հրաչ Քալաշյանը մեղադրվում է այն բանում, որ նա, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական
«Միկան» պարտվեց «Յուգրային»
Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության չորրորդ տուրում Երեւանի «Միկան» րոպեներ առաջ 1:3 հաշվով պարտվեց «Յուգրային»: Ոչ-ոքի գրանցվեց Աննա Ուշենինա-Հարիկա Դրոնավալի, Բարիա Կովանովա-Էլինա Դանիելյան պարտիաներում, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանն ու Լելա Ջավախիշվիլին պարտվեցին, համապատասխանաբար, Նատալյա Պոգոնինային եւ Մարիա Ռոմանկոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հերմինե Նաղդալյան. «Եթե լրագրողները «հարգելի գեներալ»-ով խոսեն, գուցե նա էլ ձեզ հայհոյանքով չպատասխանի»
Ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում եւ մշակում է «Պատգամավորի վարքագծի կանոնները»: Այս առնչությամբ Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց՝ երբ գեներալները լրագրողների հետ անգամ հայհոյանքով են խոսում, դա իրենց բնավորությունն է, մարդու տեսակն է, ինչպե՞ս է հնարավոր փոխել նրանց՝ կանոնների միջոցով՝ Հերմինե Նաղդալյանն այսպես արձագանքեց. «Օրինակ, ես
Խաչատուր Քոքոբելյանի հարցը Տիգրան Սարգսյանին. (Տեսանյութ)
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչեպետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս տարվա սեպտեմբերի 5-ին Կառավարության N 968-Ն որոշումը, համաձայն որի, եթե ներմուծված ապրանքների մաքասյին արժեքը հանրագումարով կազմել է 10 մլն. դրամ և ավելի, ապա պետք է պարտադիր տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնց
Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամը (37-4, 28) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի “EWE” մարզապալատում: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն (20-4, 10) է: Այսօր` հոկտեմբերի 23-ին, Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ գալիք մենամարտում
Եհովայի վկա երիտասարդ կնոջ մահվան պատճառը արյան փոխներարկումից հրաժարվե՞լն էր. (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ քննվեց ողբերգական ու միաժամանակ արտառոց մի քրեական գործ, որը հարուցվել է Կարեն Վխկրյանի նկատմամբ` իրենց հարևաններին` ամուսիններ Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու մեղադրանքով: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 17-ին, Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 4
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքը զետեղված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում): Կոլեգիայի նիստը, որին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, վարում էր ՀՀ ոստիկանության
Վարչապետ. «Մենք միշտ թափանցիկ եւ հրապարակային ենք եղել եւ ԵՄ-ի, եւ ԱՄՆ-ի, եւ ՌԴ-ի հետ»
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց Եվրամիության հետ հարաբերությունների մասին, որին վարչապետը պատասխանեց. «ԵՄ հետ հարաբերությունները եւ Եվրասիական միության, Մաքսային միության հետ հարաբերությունները մենք միշտ էլ դիտարկել ենք որպես փոխլրացնող: Բայց մենք ասել ենք, որ գործընթացներն են փոխլրացնող, ոչ թե՝ փաստաթղթերը: Փաստաթղթերում, այո, կարող են լինել կետեր, որոնք իրար կհակասեն, եւ
Խոշոր տնտեսվարողները՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, իսկ ՓՄՁ-ները՝ հուլիսի 1-ից հետո
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց նոր հսկիչ դրամարկղային մեքենաներով, որոնք, ինչպես հայտնի է, ձեռնարկություններն ու ընկերությունները պարտադիր կարգով պետք է ձեռք բերեն, եւ որոնք բավականին թանկ արժեն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց, որ այդ ՀԴՄ-ները թանկ են, քանի որ բազմաֆունկցիոնալ են, եւ դրանց միջոցով ձեռնարկությունները օնլայն կապ են հաստատելու կենտրոնական սերվերի
Սոնա Հարությունյան. «Եթե մեր ժամանակակից արվեստը ՀՀ սահմաններից դուրս չգա, հետագա աճ և զարգացում չի կարող գրանցել»
2013թ. հոկտեմբերի 8-10-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը հայ արվեստագետ Տիգրան Սահակյանին ներկայացրել էր Բոննի քաղաքապետարանի Մշակույթի գործակալության կողմից կազմակերպված և Բոննի Արվեստագետների ֆորումում (Künstlerforum Bonn) իրականացվող «Առանց սահմանների» միջազգային փառատոնին, որին մասնակցում էին նաև Գերմանիայի, Ավստրիայի, Իսլանդիայի, Չինաստանի և Բելառուսի արվեստագետները: Եվ այս առիթով այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հյուրընկալվել էին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա
ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բրյուսելում
Ս.թ. հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ: Մասնավորապես` տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել


















































