Օրվա լրահոսը

Ստեղծել է խնայող շարժիչ, բայց առայժմ ֆինանսներ չկան

Ինժեներ Արմեն Ջաղացպանյանը ստեղծել է նոր տիպի շարժիչի գյուտ, որն անհամեմատ խնայող է, քան մինչև հիմա գոյություն ունեցող շարժիչները։ Նրա գաղափարն արդեն տեղադրված է հայտնի կայքում:  Հեղինակի համոզմամբ, իր գյուտի շնորհիվ կխնայվեն ոչ միայն մոլորակի վառելիքի պաշարները, այլև կապահովվի մթնոլորտի մաքրությունը՝ այրված գազերից։ Գաղտնիք չէ, որ օրեցօր ավելանում է մեքենաների թիվն աշխարհում, դրա հետ միասին ավելանում

Զարուհի Փոստանջյան. «Հինգ տարի պատգամավոր եմ եղել, բայց չեմ նպաստել, որ ՀՀ քաղաքացին իրեն արժանապատիվ զգա» (Տեսանյութ)

«Նույն պարոն Աբրահամյանի աշխատավարձը ինչի՞ պիտի բարձրանա»,- նայելով դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմը՝ հարցրեց տիկին Փոստանջյանը, ապա շրջվելով, շարունակեց՝ «նույնը՝ իմը, ես հինգ տարի եղել եմ պատգամավոր, բայց չեմ կարծում, որ նպաստել եմ, որ ՀՀ քաղաքացին գոնե արժանապատիվ զգա իրեն»:

Վլադիմիր Պուտինը մինչև տարեվերջ կայցելի Հայաստա՞ն

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովը ի պատասխան լրագրողների այն հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արդյոք մինչև տարեվերջ կայցելի՞ Հայաստան, ասաց հետևյալը. «Հիմա պաշտոնապես այդ տեղեկությունը հաստատել չեմ կարող, չունեմ տեղեկություններ: Բայց մենք միշտ պատրաստվում ենք ՌԴ նախագահի այցին, դա մեզ համար մեծ պատիվ է»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լեւոն Զուրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի կռվի սղագրությունը

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱԺ ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել բանավեճ: «Ա1+»-ը ներկայացնում է այդ բանավեճի սղագրությունը։ Զ.Փոստանջյան – Պարոն Զուրաբյան, ես ձեզ ուզում եմ զգուշացնել, որ թեեւ դուք ոչ կոռեկտ էիք համարել, որ ես հրապարակեցի անցյալ խորհրդակցությունից ձեր խոսքերը, ես այսուհետեւ ամեն ինչ հրապարակելու եմ

Ամատունի Վիրաբյան. «Երբ որ մենք մեր արտաքին քաղաքականությունը հանձնում ենք գրողներին՝ ձախողվում ենք»

«Ես, համենայն դեպս, այդպիսի նամակ չէի գրի»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վ. Պուտինին ուղղված բաց նամակին, հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը. «Ընդհանրապես պատմությունը էմոցիաներ, հուզումներ չի սիրում, նա ունի ռեալ թվեր, ռեալ փաստեր: Գյուլիստանի պայմանագիրը, ինչպես գիտեք, 19-րդ դարի սկզբին է կնքվել: Եվ, բնականաբար, չի կարելի

ՏՏ փորձագետ. Համալսարանի դոցենտը չի հասնում դպրոցականի հետեւից (Տեսանյութ եւ ձայնագրություն)

Կիբերհանցագործությունների առումով Հայաստանը Թուրքիային չի հետաքրքրում

Լեւոն Մարտիրոսյանն առաջարկեց բարձրացնել վիսկի սիրող պատգամավորների աշխատավարձերը

Ինքը կողմ է, որ պատգամավորները եւ նախարարներն ընդհանրապես անվճար աշխատեն, ինչպես հին Հռոմում էր, որտեղ պետության համար աշխատանքը համարվում էր մեծ պատիվ եւ չէր վարձատրվում:

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հովիկ Աղազարյան եւ Լեւոն Շիրինյան

Գերագույն խորհրդի պատգամավոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Աղազարյանի եւ քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի «Դեմ առ դեմ» բանավեճը  Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական եւ քաղաքական հեռանկարների շուրջ:

Գյուլիստանի պայմանագրի դերակատարությունն ու Կրիվոպուսկովի «անցյալը»

Հարցին՝ արդյոք Վլադիմիր Կրիվոպուսկովը նույն Կրիվոպուսկո՞վն է, ով 1990-ից եղել է Ղարաբաղի ինքնավար մարզում խորհրդային ներքին գործերի նախարարության օպերատիվ–հետաքննչական խմբի անդամ, պարոն Կրիվոպուսկովը դրական պատասխան տվեց:

Ուսուցչի աշխատավարձը ընդամենը 2000 դրամո՞վ է բարձրանալու

Այսօր, ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, որը երեկ հարց էր բարձրացրել ուսուցիչների աշխատավարձերի մասին: Այսօր էլ նա անդրադարձավ այդ հարցին՝ մտահոգություն հայտնելով, որ իրականում ուսուցչի աշխատավարձը, եթե նա քառասուն տարեկանից ցածր է, բարձրանալու է միայն 2000 դրամով՝ տաս հազար դրամից ութը

Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «ցինիկ եւ կեղծ բարեպաշտ»

«Ամեն մի ցինիկի եւ կեղծ բարեպաշտի պատրաստ չեմ պատասխանել»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` խիստ քննադատելով նախագիծը: Նրան զարմացրել են հատկապես ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե

«Դեմ առ դեմ»` Հովիկ Աղազարյան եւ Լեւոն Շիրինյան

Հոկտեմբերի 24 -ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Գերագույն խորհրդի պատգամավոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Աղազարյանի եւ քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի «Դեմ առ դեմ» բանավեճը  Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական եւ քաղաքական հեռանկարների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք

Կամավո՞ր, թե՞ պարտադրված կադրային ջարդ ՀՀ դատախազությունում

Գեւորգ Կոստանյանը արգելել է բամբասանքները, խարդավանքները, դրանց հետագա օգտագործումը ԶԼՄ-ների կողմից, իբրեւ «ՀՀ դատախազությանը մոտ կանգնած աղբյուր»:

Ընկերության տնօրենը դիմել է գլխավոր դատախազին

Ոստիկանության փորձագիտական կենտրոն հրավիրված «ՀայՌուսագազարդի» ներկայացուցիչը, ըստ Հարությունյանի, չի հերքել , որ օգտագործել է դիմումատուի օրինակից վերցված պատճեն, սակայն դրանով հանդերձ, քրեական գործ չի հարուցվել, հետաքննիչը մերժել է այն:

Սամվել Ֆարմանյանի ելույթն ԱԺ-ում քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի շուրջ

Սոցիալական ներկա իրողությունների պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կարելի է բարձրացնել բացառապես այն դեպքում, երբ հիմնավորապես ակնհայտ լինի, որ պետական անարդյունավետ կառավարման մնացած ոլոր պատճառները վերացած են և մնում է միայն ցածր աշխատավարձերի խնդիրը:

Կառավարությունը թույլատրել է դատախազության գույքը վաճառել եւ օտարել

ՀՀ գլխավոր դատախազության հեռախոսներն առավոտից լռում են: Մենք փորձում էինք ճշտել դատախազության անշարժ գույքի օտարման հետ կապված որոշակի հարցեր: Հարցերը վերաբերելու էին, մասնավորապես, ՀՀ կառավարության մի թույլտվության ՝ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրելու, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Երևանի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան), ինչպես նաև 71 միավոր մեքենաներն ու սարքավորումներն

Ոստիկանները հայտնաբերեցին երթուղայինում ուղևորից գողություն կատարողին

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայից, երթուղային ավտոբուսի սրահից գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կանացի դրամապանակ` գումարով և բանկային ու սոցիալական քարտերով: Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ոստիկանություն

Հրամանատարները՝ Զորի Բալայանին

Արցախյան ազատամարտի հրամանատարների հայտարարությունը Զգուշացում զորիբալայաններին. Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք. Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որեւէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները

Վերականգնեք Հռոմեական կայսրության երբեմնի փառքը եւ հետ գրավեք Արեւմտյան Հայաստանը

Բաց նամակ Իտալիայի նախագահին եւ վարչապետին … Ես չեմ հասկանում Զորի Բալայանին: Անկեղծորեն եմ ասում: Ասա, այ տնաշեն, նամակն էլ պիտի իմանաս՝ ում ես գրում, ինչու եւ ինչքան… Ախր, արժե՞ քսանչգիտեմքանի էջանոց նամակ գրել մի հարցի մասին, որը մենք լուծել ենք մեր իսկ զենքի ուժով: Այն դեպքում, երբ ունենք չլուծված խնդիրներ լիքը… Ախր չի կարելի,

Կարեն Ավագյանը` ի պատասխան Զարուհի Փոստանջյանի. «Այսուհետ պետք է լինելու մեզ պաշտպանել Զարուհի Փոստանջյանից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,օրեր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կոչով, որպեսզի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իր նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ իրեն, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը իրեն վիրավորելու

Նոյեմբերի 4-ից նոր արագաչափեր հանրապետության ավտոճանապարհներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. նոյեմբերի 4-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.2 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց)` 1

ԵՄ-ն՝ Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին, Մոսկվան՝ եվրասիական խառնաշփոթում

Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը ԵՄ-ն կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո՝ «Ազատություն» ռ/կ-ի մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում Քիշնեւում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: «Որոշումը, որ կայացվեց Հայաստանի կողմից, բխում էր այդ երկրին բնորոշ շատ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրողություններից: Դրա հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ նրանք չեն լքել Արեւելյան գործընկերության ծրագիրը: Այն պահից,

ՀՀԿ-ականներն ըմբռնում են գտել Եվրոպայում

Էդուարդ Շարմազանովը`  Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւի մասին «Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որեւէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին: Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչեւ զինադադարի կնքումն ընդունված բանաձեւերի հետ: Դա որեւէ

Նիկոլ Փաշինյան. «Գոհ եղեք, որ կառավարության թուղթ դակողների հետ չեն հավասարեցրել» (Տեսանյութ)

Առայժմ միակ պատգամավորը, որ այսօր եւ նախորդ երկու օրերին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ոչ միայն պատգամավորների աշխատավարձը այս կամ այն պաշտոնյայի աշխատավարձի համադրելիության մասին չէր խոսում կամ չէր դժգոհում, թե ինչու պետք է այսինչ պաշտոնյան պատգամավորից ավելի ստանա, այլ հակառակը՝ բարձրաձայնեց հասարակության մեջ առկա կարծիքը, որ ներկայիս պատգամավորներին

Վրաստանի նախագահական ընտրություններից հետո հայ-վրացական հարաբերությունները ձեռք կբերեն նոր մակարդակ

Այսօր «Հայացք» ակումբում ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրություններին, մասնավորապես նրան, թե ինչ կփոխվի հայ-վրացական հարաբերություններում այդ ընտրություններից հետո, ասաց. «Հայ-վրացական հարաբերությունները կարող են բարձրանալ նոր որակի, կարող են ձեռք բերել նոր մակարդակ»: Շիրակ Թորոսյանի խոսքով`հայ համայնքը Վրաստանի լիարժեք քաղաքացի է, Վրաստանի հարկատու, ունի իրավունքներ եւ դրանցից ելնելով՝ հարգանք

Դատարանում պիտի ապացուցեն՝ Սուրիկ Խաչատրյանն ունի՞ բանդա, կրակե՞լ է իր սիրուհու եւ Անուշավան Առուշանյանի վրա

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Անի Մխիթարյան) Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատական նիստն էր՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը հստակեցրեց հայցի պահանջները եւ հիմքերը: Նրա խոսքերով՝ «Զրպարտություն է, որ Սուրիկ Խաչատրյանը Արեւիկ Միրզոյանի վրա է կրակել եւ այն, որ նա եղել է Սուրիկ Խաչատրյանի

Ինչի՞ց է մահացել 4-ամյա երեխայի Եհովայի վկա մայրը

Ավտովթարի՞ց, թե՞ այն պատճառով, որ  հրաժարվել է արյան փոխներարկումից Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր գյումրեցի   երիտասարդ  Կարեն Վխկրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, համաձայն որի՝  նա այս տարվա փետրվարի 17-ին  Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի  էր ենթարկել  իրենց հարեւաններին՝ ամուսիններ Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին,  ու փախուստի դիմել: Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված  42-ամյա Թերեզան դեպքից

Կենսաթոշակառուն քաշքշուկների մեջ է

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա 23 շենքի 9 բնակարանի բնակիչ Թելման Արիստակեսյանը 2010 թվականից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում՝ տղայի տանը, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել: Ռուսաստանում ստացել է քաղաքացիություն եւ նաեւ բուժվել այնտեղ: ՌԴ-ում է ստացել 2011 եւ 2012 թվականների թոշակը, սակայն չի ստացել 2010-ինը:  Այս տարի Արմավիր վերադառնալուց հետո դիմել է ՀՀ աշխատանքի

Լեւոն Զուրաբյանը լուրջ չի վերաբերվում Զարուհի Փոստանջյանի`«Այ Լյովիկ, էլի թռար» արտահայտությանը

«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,- երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած միջազգային պատվիրակությունների ձեւավորման նոր կարգի առիթով տեղի ունեցած քննարկման ժամանակ՝ ըստ «168 ժամի»՝ ասել էր Զարուհի Փոստանջյանը` դիմելով ՀԱԿ խմբակցության

Զինվորի մահվան մասին երկու օր ուշացումով են հայտնել

Գեւորգ Կոծինյանի մահվան գործով երկրորդ անգամ վերաքննիչ բողոք է բերվել Կրստեր սերժանտ Մարգար Դավթյանը, շարքայիններ Տարոն Սուվարյանը,  վարորդ Վահե Աղաջանյանը եւ Արմեն Ռաֆայելյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման: Գործի քննությունը շարունակվել էր ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, վերաքննիչ դատարանում երկրորդ անգամ կլսվի ամբաստանյալների բերած բողոքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930