Օրվա լրահոսը
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում
Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի`
Գալուստ Սահակյանը՝ Զուրաբյանին. «Էլ խռխռալդ ո՞րն է, դուք զրո եք, առաջին նախագահին երկրորդական դարձրիր»․ (Տեսանյութ)
Գալուստ Սահակյանը ընդդիմությանը քննադատում է, որ չեն գնացել կարկուտը բռնել Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց ընդդիմության ելույթների մասին: Վահան Հովհաննիսյանը հեգնել էր, որ եթե դուք ամենալավն եք, էլի ինչի՞ եք ուզում մեր հետ համագործակցել: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Մենք ձեր կարիքը չունենք: Մենք ընդամենը ասում ենք՝ պատրաստ
Ուղիղ միացում. Արթուր Սաքունցը եւ Վոլոդյա Հովհաննիսյանը` «Դեմ առ դեմ»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի եւ ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հայոց բանակում գրանցվող մահվան դեպքերի պատճառների շուրջ :
Կառավարությունը ձեռք է մեկնում կարկտահարությունից տուժածներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի հարցերից չորսը վերաբերել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին։ Գործադիրը որոշել է ավելացնել հակակարկտային կայանների քանակը և դրանք ներառել ընդհանուր լոկացիոն ցանց, տուժած համայնքներն ազատել հողի հարկից և ջրի վարձից, երկարաձգել վարկերի դրամայնացման և
Հարց տալու մշակույթը
«Դուք չե՞ք գտնում, որ դուք սրիկա եք ու տականք, եւ մարդկությունը պետք է հնարավորինս շուտ ազատվի ձեր նման սուբյեկտներից»: «Ինչո՞ւ ձեզ չեն ձերբակալել»: «Ինչո՞ւ ձեր դեմ քրեական գործ չի հարուցվել»: Ի՞նչ եք կարծում, սրանք հարցե՞ր են: Ձեւական, քերականական տեսակետից՝ այո: Բովանդակային տեսակետից՝ ոչ, որովհետեւ, որքան հասկանում եմ, հարցի նպատակը տեղեկատվություն ստանալն է կամ դիմացինի կարծիքը
Տիգրան Սարգսյանը՝ իր, Տարոն Մարգարյանի եւ Գագիկ Խաչատրյանի եկամուտների մասին (Տեսանյութ)
Ինչպե՞ս եք վերաբերվում բարձրաստիճան որոշ պաշտոնյաների ունեցվածքին, մասնավորապես, վերջին ժամանակներում ՊԵԿ-ի նախագահի ունեցվածքի վերաբերյալ դիմեցին էթիկայի հանձնաժողով, Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ՝ դատախազություն: Ըստ Ձեզ, նորմա՞լ է, որ պետական պաշտոնյան այդքան մեծ ունեցվածք կարող է ունենալ, երբ աղքատության այդքան բարձր ցուցանիշ կա երկրում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին, եկեք
Փոփոխական եղանակը կշարունակվի
Մայիսի 24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ին նույնքան կնվազի: Երևանում՝ Մայիսի 24-ին
Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ «մեծ ձկներին» բռնել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին խորհրդակցության ժամանակ խոսելով «ատկատների» մասին՝ հորդորել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին «մեծերի գլխից բռնել»: Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ գործընթացն ի՞նչ փուլում է՝ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Մեր անկապ պետականության տաիների վերլուծությունը եթե իրականացնեք, ապա կտեսնեք, որ վերջին 5 տարիներին այդ առումով լրջագույն քայլեր են կատարվում: Մենք սկսել ենք մեզանից, մեր կուսակցության
Հայ սպառողները պետք է վրացերեն սովորեն
Օրենքի պահանջներն անտեսված են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի խանութներում վաճառվում է վրացական արտադրության խինկալի: Կանաչ փաթեթով այդ արտադրանքի վրա միայն վրացերեն լեզվով գրառումներ են, որոնք հավանաբար վերաբերում են սննդամթերքի բաղադրությանը, պատրաստման եղանակին,պահպանման ժամկետին: Հայ սպառողներին մնում է վրացերեն կարդալ եւ հասկանալ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տիգրան Սարգսյանը չի ուզում հեծանիվով գնալ գործի. «Թույլ տվեք, որ ես իմ փոխադրման ձեւերը ինքս որոշեմ»
Ըստ վարչապետի, մարդիկ կան՝ ոտքով են գնում աշխատանքի, մարդիկ կան՝ ուղղաթիռով Այսօր Aravot.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ աշխարհի շատ երկրներ, երբ սոցիալական ծանր վիճակում են լինում, մենք տեսնում ենք, որ այդ երկրների կառավարության ղեկավարները փորձում են սեփական օրինակով տնտեսել որոշակի գումարներ՝ հեծանիվով են գնում աշխատանքի, Դուք ե՞րբ եք պատրաստվում հեծանիվով գնալ աշխատանքի: Վաչապետը պատասխանեց. «Համաշխարհային
Խաչիկյանը դեռ ընթերցում է «BASIC ENGLISH GRAMMAR» գիրքը
Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվում է սոցիալական ծառայության 12 նախկին աշխատակիցների, սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարանը հասցրել է լսել դատակոչված 7 վկայի: Այս 7 վկաների հարցաքննության ժամանակ Վազգեն Խաչիկյանը գլուխը չի բարձրացրել եւ համակ ուշադրությամբ ուսումնասիրում է իր ձեռքին
Կառավարության օժանդակությունն Արմավիրի մարզին կլինի էական և հասցեական. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից չորսը նվիրված է եղել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանը: Մասնավորապես, որոշումներ են կայացվել հակակարկտային կայանների քանակն ավելացնելու, տուժած համայնքներին համակողմանի օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Նշված հարցերը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Արմավիրի մարզում օգնություն ցույց տալու հարցը մտած է օրակարգ: Առաջարկում
Տիգրան Սարգսյանը նորմալ է համարում գնահատականը, որ այս կառավարությունը ձախողվել է (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե համաձա՞յն է ընդդիմության այն գանահատականներին, որ այս կառավարությունը ձախողվել է եւ դրա համար այս ծրագիրը չպետք է արժանանա իրենց հավանությանը: Նա պատասխանեց. «Այս երեք օրվա ընթացքում այդ հարցի պատասխանը ես իմ ելույթում, իմ գործընկերները հստակ տվեցինք: Մեր գնահատականները անցած 5 տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, մեր բացթողումները, մեր սխալները,
Նարեկ Գալստյան. «Ռուսաստանը չի վարում հայամետ քաղաքականություն» (Տեսանյութ)
«Ադրբեջանի քայլերը միջազգային հարթությունում իռացիոնալ է լինում: Նյութ էր տարածվել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մարդկանց հավաքում, նրանց փող առաջարկում, որպեսզի «Եվրատեսիլում» իրենց մասնակցի օգտին քվեարկեն»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով`ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ են առաջ եկել, սակայն փորձ է արվում վերականգնել նախկին հարաբերությունները: «Նրանք սահմանակից երկրներ են, եւ Ռուսաստանը
Կառավարության ծրագիրն ընդունվեց՝ 76 կողմ, 41 դեմ
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց. «Անդրադառնալով ՀՀԿ մեծամասնությանը՝ սիրելի ՀՀԿ-ականներ, ոչ միայն քննադատվել են, առաջարկվել են պրոֆեսիոնալ լուծումներ: Այդ լուծումները բացարձակապես տարբերվում են նրանից, ինչ մեզ մատուցվում է: Ընդդիմությունը միշտ էլ կարողացել է առաջարկել ավելի արդիական լուծումներ՝ հանրապետության առջեւ ծառացած լուծումներին: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ պարտրաստ են քննարկել
ՀՀ քաղաքաշինության նախարարը «Ծածկած շուկայի» շինհրապարակում էր
Երեկ, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այցելել է «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ս. Թադեւոսյանը եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվել է, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս.
Մրցումների անցկացման Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով, «ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման: Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին: Բոլոր դիտողությունները եւ առաջարկները
«Դժվար է պատկերացնել տարածքներ զիջելու հարցը». Նարեկ Գալստյան
Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում քաղաքագետ Նարեկ Գալստյանը խոսեց Լավրով-Մամեդյարով հանդիպման, Ղարաբաղյան գործընթացի վրա հնարավոր անդրադարձի մասին: Նրա խոսքով` «Հասարակությանը մտահոգեց Մամեդյարովի հայտարարությունը, որտեղ խոսվում էր ստատուս քվոյի մասին, սա մեզ մոտ սուր ընկալվեց, բայց այստեղ արտառոց բան ես չեմ տեսնեւմ, քանի որ Ռուսաստանը լինելով համանախագահ երկիր, միանշանակ պետք է իր սկզբունքներն արտահայտեր: Ճիշտ է ցանկալի
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի
Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները (Տեսանյութ)
Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: ՈՒսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լևոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների
Ո՞րն է ԲՀԿ-ի որոշման գաղտնիության պատճառը. կո՞ղմ, թե՞ դեմ` կառավարության ծրագրին
Այսօր ԱԺ-ում քվեարկության կդրվի կառավարության ծրագիրը: Անցած օրերի ընթացքում այն բուռն քննարկումների առիթ տվեց: Մասնավորապես ծրագրին դեմ արտահայտվեցին ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները: Նրանց ելույթներից պարզ դարձավ, որ այդ խմբակցությունները դեմ են քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին: Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` քանի որ մի քանի ժամ է մնում կառավարության ծրագրի քվեարկությանը, ուստի իրենց
Հայաստանում թշնամական վերաբերմունք «ոչ հայրենասիրական» թեմաների հանդեպ
«Ազատություն» ռադիոկայան. Քվեներ գնելու եւ ընտրողներ վրա ճնշում բանեցնելու համատարած դեպքեր Ներկայացնելով փաստաթուղթը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետտին ասել է, որ մարդու իրավունքները համաշխարհային արժեք են եւ սահման չեն ճանաչում։ «Առաջնորդները, միջազգային համայնքը, քաղաքական ղեկավարները պետք է ստանձնեն միլիոնավոր մարդկանց իրավունքները ճանաչելու պատասխանատվությունը», – հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղարը։ Զեկույցի հայաստանյան բաժնում ասվում է,
Երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում
Մայիսի 23-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Ա.Հակոբյանին (2012թ. ծնված) անվնաս հանձնել ծնողներին: ԱԻՆ Լուսանկարը արխիվային
Հայ-իրանական հարաբերությունները փոփոխություն չեն կրի
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանն ասաց, որ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերությունները փոփոխություն չեն կրի, անկախ այն բանից, թե ութ թեկնածուներից ով կդառնա Իրանի նախագահ: «Իրանում ամեն անգամ հատկապես բարեփոխիչները, երբ իրենց թեկնածուները չեն հաղթում, բոյկոտի կոչ են անում: Եթե ժողովրդի մի մասը հիասթափություն է ցուցաբերում,
Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի հարազատներին
Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը: Քրեական այդ համակարգը Հայաստանում ձևավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է: Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար և ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան: Զինծառայող
Վերահսկիչ պալատը բիոզուգարանների ծախսը գնահատել է անարդյունավետ
ՀՀ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է նախարարությունների ծախսերը եւ պարզել, որ էկոնոմիկայի նախարարության՝ 2 բիոզուգարանների համար կատարած ծախսը անարդյունավետ է: Երկու զուգարաններինց մեկը, որը տեղադրված Երեւանում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, ժամանակ առ ժամանակ չի աշխատում, իսկ Տաթեւում տեղադրված մյուս բիոզուգարանն ընդհանրապես չի գործում: Այսօր այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը էկոնոմիկայի նախարարին
Իրանի նախագահի բոլոր թեկնածուները գիտությունների դոկտորի կոչում ունեն (Տեսանյութ)
Հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ Այսօր ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Հայացք» ակումբում խոսելով Իրանի նախագահական ընտրությունների մասին, նշեց, որ 2013 թվի հունիսի 14-ին կլինի Իրանի նախագահի ընտրություն. «Կա ութ թեկնածու, իսկ հայտ ներկայացրել էին շուրջ 700 հոգի»: Մեկնաբանելով թեկնածուներին, նշեց, որ կա միասնական հանդես եկող եռյակ, տրամաբանությունն այն
Գեներալ Մանվելը շարունակում է պայքարել
«ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը սեփական ստրիպտիզ-ակումբ ունի, կրկին մի քաղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռել։ Փաստորեն անցանկալի վարորդների ավտոմեքենաների հետ հաշվեհարդար տեսնելը Էջմիածնում «ավանդույթ» է դարձել, այն տարբերությամբ, որ այս անգամ գեներալ Մանվելը անձամբ է պատռել ավտոմեքենայի անիվները, իսկ 60-ամյա տղամարդու ավտոմեքենան՝ «Micybyshi»-ն մի փոքր ավելի
Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
Խնամակալության և հոգաբարձության մարմինները և նրանց կից հանձնաժողովները Հայաստանում միակն են, որոնք համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ` Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով՝ իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան: Սա նշանակում է, որ հանձնաժողովի գործունեությունը և հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պատշաճ
Երբ բովանդակությունն ու իրականությունը բախվում են իրար
Ավագ դպրոցների հիմնախնդիրները Ավագ դպրոցի կայացման ճանապարհին լուրջ խնդիր է նաև կադրային հարցը։ Այսպիսի մի տարածված արտահայտություն կա. «Կադրերը որոշում են ամեն ինչ»։ Վերաձևակերպելով այս մոտեցումը՝ պետք է փաստենք, որ կադրերը եթե ոչ՝ ամեն ինչ, ապա որոշում են շատ բան։ Դպրոցն այն վայրը չէ, որտեղ կարելի է գալ, ժամանակ անցկացնել ու գնալ։ Դպրոցը, հատկապես ավագ


















































